A+ A A-

September 2012

10 September 2012

Քաղաքապետերի ընտրություններ Հայաստանում

mayorel 4Հայաստանում երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել մոտ 500 համայնքներում: Գյումրիի քաղաքապետ է ընտրվել Բարգավաճ Հայաստանի ներկայացուցիչ Սամվել բալասանյանը, ում թեկնածությունը, սակայն, պաշտպանում էր նաեւ հանրապետական կուսակցությունը եւ Սերժ Սարգսյանը: Վանաձորի քաղաքապետ է վերընտրվել հանրապետական Սամվել Դարբինյանը: Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում` գեներալ Մանվելի որդին` Կարեն Գրիգորյանը: Համարյա բոլոր համայնքներում ընտրվել են իշխանության ներկայացուցիչները: տեղական դիտորդների եւ իրավապաշտպանների գնահատականներով բազմաթիվ կեղծիքներ են իրականացվել, իսկ Գյումրիում օրինակ հազար դրամ ընտրակաշառք է բաժանվել: Ընտրությունների ժամանակ նաեւ միջադեպեր են եղել, Արմավիրի մազի Բամբակաշատ գյուղում պատգամավոր Ալիկ Պետրոսյանի որդին դաժանաբար ծեծել է թեկնածուի վստահված անձին: Մարզի Ջանֆիդա գյուղում նաեւ սպանություն է եղել: Նախնական տտղեկություններով, 85-ամյա Հմայակ Պետրոսյանը իր զենքը տվել է անչափահաս թոռանը եւ մտել ընտրության: Դուրս գալիս զենքը պատահաբար կրակել է, եւ Պետրոսյանը մահացել է:   Read more

Հայաստանը շախմատի եռակի օլիմպիական չեմպիոն

shakhmat 5Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երեկ 2.5:1.5 հաշվով հաղթանակի հասավ Հունգարիայի թիմի նկատմամբ եւ երրորդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն։ Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Զոլտան Ալմասիին, Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի խաղացին, համապատասխանաբար, Պետեր Լեկոյի, Ջուդիթ Պոլգարի եւ Ֆերենց Բերկեսի հետ։ Այսպիսով, հեղինակավոր մրցաշարում Հայաստանի շախմատիստները տարան 9 հաղթանակ, մեկ հանդիպում ավարտեցին ոչ ոքի եւ մեկում պարտություն կրեցին։ Չինաստանի հավաքականը, որը պարտություն կրեց Ուկրաինայի թիմից, իսկ Ռուսաստանի թիմը վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին եւ հավասարվեց հայաստանին, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Հայաստանը հռչակվեց օլիմպիական չեմպիոն ու Ստամբուլում ծածանվեց մեր եռագույնը: Նշենք, որ այսօր Երեւանում մեծ շուքով դիմավորել են եռակի օլիմպիական չեմպիոններին:   Read more

Սերենա Ուիլյըմսը դարձել է ԱՄՆ-ի US Open-ի չեմպիոնուհի

Serena 3 Սերենա Ուիլյըմսը դարձել է ԱՄՆ-ի Բաց առաջնության չեմպիոնուհի: 
6:2, 2:6, 7:5 հաշվով նա առավելության է հասել բելոռուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկայի նկատմամբ: 
Ուիլյամսը 4-րդ անգամն է նվաճում US Open-ի չեմպիոնուհու տիտղոսը և 15-րդ անգամ չեմպիոն դառնում «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում: Read more

Ալկոհոլն ընդամենը սրում է դրությունը

khmichq 4Իսրայելական Հաարեցի փոխանցմամբ, գիտնականներն ապացուցել են, որ դարդը խեղդելն անիմաստ է, որովհետեւ ալկոհոլն ընդամենը սրում է դրությունը: Հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի չարաշահումը ոչ միայն չի օգնում մոռանալ տհաճ իրադարձությունները, այլեւ ստիպում է եւս մեկ անգամ մտածել դրանց մասին: Չխմող մարդը ցավն ավելի շուտ կարող է մոռանալ, քան` խմողը: Փորձերը մկների վրա են կատարվել: Մեկ ամսվա ընթացքում մկների մի խմբին ալկոհոլ են տվել, մյուսին` ոչ: Այնուհետեւ բոլոր մկներին ոչ բարձր էլեկտրականությամբ էլեկտրահարել են: Դա ուղեկցվել է որոշակի ձայներով: Զգաստ մկներն ավելի շուտ են մոռացել իրենց հետ կատարվածի մասին եւ որոշ ժամանակ անց դադարել են վախենալ այդ ձայներից, իսկ հարբածները դեռ երկար ժամանակ այդ ձայներն զուգորդել են ցավի հետ:   Read more

Դատարկված բնի ախտանիշ

yerekha 4Դատարկված բնի ախտանիշը հաճախ է անհանգստացնում մայրերին: Պարզվել է, որ կանանց 84 %-ը, որոնց երեխաները սեպտեմբերին գնացել են դպրոց, տխուր են եւ գտնվում են ընկճախտային վիճակում: Ընդհանուր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայրիկների 43%-ը սեպտեմբերի սկզբին տխրությամբ են վերաբերվում եւ ունեն միայնության զգացողություն, 22 %-ը անհանգստություն են զգում, իսկ 20 %-ն իրենց համարում են ձանձրալի եւ դժբախտ: Եվ միայն 12 %-ն է, որ թեթեւություն է զգում եւ կարծում, որ վերջապես իրենց զավակները վերադառնում են իրենց դասերին: Սակայն միաժամանակ մայրիկների քառորդ մասը կարծում է, որ իրենց զավակները լավ են զգում դպրոցում եւ ձեռք կբերեն նոր ընկերներ` վերադառնալով իրենց կյանքի սովորական ռիթմին: Ընդ որում՝ երեխաների 75 %-ը որոշակի լարվածությամբ է սպասում ուսումնական տարվա սկզբին, ինչը, սակայն, կարճ է տեւում: Read more

06 September 2012

Միշել Օբաման կոչ է արել ընտրել իր ամուսնուն

michel 8ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կոչ է արել ամերիկացիներին վերընտրել իր ամուսնուն ԱՄՆ նախագահի պաշտոնում: Միշել Օբաման իր կոչը հնչեցրել է Հյուսիսային Կարոլայնայի Շարլըթ քաղաքում, որտեղ տեղի է ունենում Դեմոկրատական կուսակցության համագումարը: -Բարաքն ինձ մշտապես հիշեցնում է, որ մենք երկարատեւ խաղ ենք խաղում: Փոփոխությունները միշտ ծանր են ու ժամանակ են պահանջում: Դրանք երբեք արագ չեն կատարվում: Սակայն մենք կհաղթահարենք դա: Մենք պետք է այնքան ջանասիրաբար աշխատենք, որքան երբեք եւ պետք է կրկին միավորվել մարդու շուրջ, ում կարող ենք վստահել երկիրը,-ասել է Միշել Օբաման: Փորձագետների կարծիքով, Միշել Օբամայի ելույթը յուրօրինակ պատասխան էր հանրապետական թեկնածու Միթ Ռամնիի կնոջը, որտեղ վերջինս փորձում էր իր ամուսնուն ներկայացնել որպես պարզ եւ հասկանալի մարդ: Միշել Օբամայի ելույթում մի շարք խայթոցներ կային մրցակից թեկնածուի, մասնավորապես նրա ունեցվածքի հասցեին: ԱՄՆ առաջին տիկինը նշել է. Բարաքի համար հաջողությունը փողով չի չափվում, այլ այն բանով, թե որքանով կարող է փոխել մարդկային կյանքերը: Համագումարին ելույթ է ունեցել նաեւ Սան-Անտոնիոյի քաղաքապետ Ջուլիըն Կաստրոն, ով հայտարարել է, թե նախագահ Բարաք Օբաման, ի տարբերություն ընտրություններում իր մրցակից Միթ Ռամնիի, հասկանում է միջին խավին եւ գիտի՝ ինչպես զարգացնել երկրի տնտեսությունը: -Ինչպես եւ ձեզնից շատերը, անցյալ շաբաթ ես նայում էին Հանրապետական կուսակցության համագումարը: Նրանք պատմեցին անձնական հաջողության մի քանի պատմություններ, մենք բոլորս ողջունում ենք անձնական հաջողությունը: Սակայն հարցն այն է, թե ինչպես բազմապատկել այդ հաջողությունը: Այդ հարցի պատասխանը Բարաք Օբաման է,- ասել է Կաստրոն: Read more

05 September 2012

Մահացել է Մայքլ Քլարկ Դանքինը

dunken 3 54 տարեկան հասակում սրտի կաթվածից Լոս Անջելեսի Cedars-Sinai Medical Center, հիվանդանոցում մահացել է ամերիկացի դերասան Մայքլ Քլարք Դանքինը: Ըստ դերասանի գործակալի հայտարարության` հուլիսի կեսերին Դանքինը ինֆարկտ էր տարել, որից հետո այդպես էլ չէր ապաքինվել: Նրան հիվանդանոց էին տեղափոխել հուլիսի 13-ին եւ մինչ օրս դերասանը գտնվում էր անգիտակից վիճակում: Նրա մահը լիակատար անսպասելի էր հարազատների համար: Մահվան պահին նրա կողքին միայն նրա հարսնացուն է եղել։ -Սա մեծ կորուստ է, Մայքլը մեծ հոգով մարդ էր, կարծես այլ մոլորակից,- հայտարարել է հոլիվուդյան աստղ Թամ Հենքսը, ով Մայքլ Քլարկ Դանքինի հետ խաղացել էր հռչակավոր Կանաչ մղոն ֆիլմում: Մայքլ Դանքինը ծնվել էր 1957 թվականին Չիկագո քաղաքում: Նա թիկնապահ է աշխատել, դերասանական ուղին սկսել է 30 տարեկանից հետո: 1999 թ. նկարահանված Կանաչ մղոն ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար առաջադրվել է Օսկարի: Դանքինը հայտնի է նաեւ Արմագեդըն, Կապիկների մոլորակ, Մեղքերի քաղաք ֆիլմերով: Դանքինը նաեւ հնչյունավորել է մի քանի մուլտֆիլմեր եւ համակարգչային խաղեր:Մահվանից մի քանի տարի առաջ դերասանը բուսակեր էր դարձել եւ ակտիվորեն պայքարում էր կենդանիների իրավունքների պաշտպանության համար: Read more

Սպանվել է կոկաինի թագուհին

ocain 3Կոլումբիայում սպանվել է թմրանյութերի վաճառքով զբաղվող Գրիզելդա Բլանկոն, ով հայտնի է կոկաինի թագուհի մականունով: BBC-ի փոխանցմամբ, անհայտ անձինք սպանել են 69-ամյա Բլանկոյին, երբ վերջինս դուրս էր գալիս Մեդելին քաղաքի մսի խանութներից մեկից: Գրիզելդա Բլանկոն Կոլումբիայից ԱՄՆ մեծ խմբաքանակներով թմրանյութեր է տեղափոխել սկսած 1970-ականներից: Նա մեծաքանակ մաքսանենգ երթուղիներ է մշակել, որոնցով կոկաինը տեղափոխվում էր տասնամյակներ շարունակ: Կոկայինի թագուհին բազմաթիվ եղանակներ է մշակել, որոնցից շատերը մինչեւ օրս էլ կիրառվոմ են տեղական թմրակարտելների կողմից: 1985թ Բլանկոն ամերիկյան դատարանի կողմից դատապարտվել է երկարատեւ ազատազրկման: 2004թ ազատվելուց հետո նա արտաքսվել է Կոլումբիա: Ըստ նրա ընտանիքի անդամների, հայրենիք վերադառնալուց հետո Բլանկոն խզել է կապերը հանցագործ աշխարհի հետ:  Read more

Starship խմբի կիթառահար Մարկ Աբրահամյանը մահացել է

star 3Starship խմբի սոլո-կիթառահար Մարկ Աբրահամյանը մահացել է սրտի կաթվածից 46 տարեկան հասակում ` Նեբրասկա նահանգի Նորֆոլկ քաղաքի DeVent Center-ի բեմում ելույթից հետո: Starship-ը համերգաշար էր սկսել, որում նաեւ մասնակցել են պրոգրեսիվ-ռոքերներ Survivor-ը եւ Boston-ը: Շոուի ավարտից անմիջապես հետո Աբրահամյանը գնացել է դիմահարդարման իր սենյակ, որտեղ բողոքել է վատ ինքնազգացողությունից: Երաժշտի համար Շտապ օգնություն են կանչել, սակայն հիվանդանոց տեղափոխելուն պես նա մահացել է: Մարկ Աբրահամյանը Starship-ին միացել է 11 տարի առաջ: Խումբը գործում է 1960-ական թվականներից: Read more

Իսպանիան վտարել է ապօրինի ներգաղթյալների

marrr 4Իսպանիայի եւ Մարոկկոյի անվտանգության ուժերը ապօրինի ներգաղթյալների տեղահանման գործողություն են իրականացրել գիշերը: Ավելի վաղ մոտ 80 մարդ, հասարակածային Աֆրիկայից, ափ էին իջել Ալուսեմաս կղզիներում, որ պատկանում են Իսպանիային, սակայն գտնվում են Մարոկկոյի ափից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա: Բոլոր ներգաղթյալներին ձերբակալել են իսպանական իշխանություններն ու հանձնել Մարոկկոյի ոստիկաններին: Պաշտոնական Մադրիդը շնորհակալություն է հայտնել մարոկկացի գործընկերներին, սակայն խոստովանել է, որ սահմանին իրավիճակը վերահսկելն ավելի է բարդանում: Իսպանիայի արտգործնախարար Մանուել Գարսիա_մարգալլոն կարծում է, որ տեղի ունեցածի ետեւում կանգնած է միջազգային մաֆիան, որը մարդկանց վաճառքով է զբաղվում: Նա կոչ է արել եվրոպական գործընկերներին արագ կերպով զբաղվել սահմանների ամրապնդման եւ ներգաղթի քաղաքականությամբ: Անցած հանգստյան օրերին մի խումբ աֆրիկացիներ փորձել են Իսպանիա ներթափանցել Մելիլից եւ մի քանիսին դա հաջողվել է: Չնայած մետաղական արգելապատնեշների կրկնակի շարքերին, որոնք կառուցված են այդ հատվածում:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel