A+ A A-

19 September 2012

Վրաերթ Վեն Նայսում

VRAAAA 713 եւ 14 տարեկան երկու դեռահասներ քայլում էին մայթով, երբ նրանց վրաերթի է ենթարկել փիքափի վարորդը: Վերջինս, դեպքից անմիջապես հետո փախուստի է դիմել: Միջադեպը տեղի է ունեցել Վեն Նայսում, Vanowen Street-ում, առավոտյան ժամը 7:02-ի սահմաններում: Տղային եւ աղջկան տեղափոխել են Northridge Hospital Medical Center: Ոստիկանության փոխանցմամբ, տղան մի շարք կոտրվածքներ ունի, իսկ աղջիկն ուղեղի ցնցում, սակայն նրանց կյանքին առաջյժմ ոչինչ չի սպառնում: Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը հին, կանաչ փիքափով է եղել, որի ձախ հատվածը վնասված է:   Read more

Հրդեհ Կորեաթաունում

koreata 4Մեկ մարդ լրջորեն այրվել է, եւս երեքը մարմնական վնասվածքներ են ստացել երեկ ուշ երեկոյան Կորեաթաունում, չորսհարկանի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով: Ահազանգը ստացվել է ժամը 8:15-ի սահմաններում, 500 Normandie Avenue հասցեից: Ավելի քան 70 հրշեջներ են մասնակցել կրակի մարման աշխատանքներին: 28-ամյա տղամարդը մնացել է կրակե թակարդի մեջ եւ լրջորեն այրվել: Նրան ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնի մակերեսի 85 տոկոս այրվածքներով, տեղափոխել են հիվանդանոց: Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Բրայըն Համֆրիի խոսքով, 58-ամյա մի կին ծխահարվել է եւ գտնվում է ծանր վիճակում: 45-ամյա տղամարդն ու 14-ամյա աղջիկը ավելի նվազ ծանրության վնասվածքներ են ստացել: Շենքի 63 այլ բնակիչների տարհանել են եւ նրանց այժմ ապաստան են տվել Կարմիր խաչի կենտրոնում:   Read more

Ռամնին հայտնվել է սկանդալի մեջ

rrrrom 5ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին հայտնվել է հերթական, սակայն այս անգամ ծանր սկանդալի մեջ: Ռամնին Օբամայի օգտին քվեարկողներին ձրիակեր է անվանել, ովքեր ապրում են պետության հաշվին: Նկարահանումն իրականացվել է թաքնված տեսախցիկով փակ միջոցառման ժամանակ, երբ թեկնածուն ելույթ էր ունենում պոտենցիալ հովանավորների առաջ: Այն հայտնվել է Mother Jones ամսագրի կայքում: -Նրա կողմից են մարդկանց 47 տոկոսը, ովքեր կախված են կառավարությունից եւ զոհ են ձեւանում ` հավատալով, որ կառավարությունը պարտավոր է հոգալ նրանց մասին: Ինձ երբեք չի հաջողվի համոզել նրանց այն հարցում, որ իրենք պետք է անձնական պատասխանատվություն կրեն եւ հոգ տանեն իրենց մասին,-ասում է Ռամնին տեսագրության մեջ: Նա նաեւ ընդգծել է, որ այդ մարդիկ հարկեր չեն վճարում: Ռամնին նշել է, որ իրեն մտահոգում է, թե ինչպես կքվեարկեն լատինաամերիկյան ծագումով ամերիկացիները: Եթե նրանք աջակցեն դեմոկրատներին, այնպես, ինչպես անցյալ անգամ աֆրոամերիկացիներն էին աջակցել, ապա մենք խնդիր կունենանք ոչ միայն որպես կուսակցություն, այլ նաեւ որպես ազգություն,-հայտնել է հանրապետականը: Ի դեպ, նա նաեւ նշել է, թե իր քարոզիչները լուրջ աշխատանք են տանում, ողջ աշխարհով մեկ, քարոզարշավ անում՝ Հայաստանում, Աֆրիկայում, Իսրայելում։ Ռամնիի այս հայտարարությանը կտրուկ է արձագանքել նախագահ Օբամայի շտաբը՝ արտահայտությունը վրդովեցուցիչ անվանելով: -Դժվար է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում պատկերացնել մեկին, ով նման ատելությամբ է արտահայտվում ժողովրդի կեսի մասին,- նշել են Օբամայի շտաբից: Իսկ Միթ Ռամնին հայտարարել է, թե իր խոսքերն այնքան էլ նրբագեղ չէին, սակայն այդպես էլ ներողություն չի խնդրել ընտրողներից: Read more

Օբաման առաջատար է

obarom 3ԱՄՆ գործող նախագահ, վերընտրվել պատրաստվող Բարաք Օբաման շարունակում է իր ժողովրդականությամբ առաջ անցնել մրցակից` հանրապետական Միթ Ռամնիից: Այս մասին են վկայում Reuters գործակալության եւ Ipsos սոցիոլոգիական ծառայության համատեղ հարցումների տվյալները: Ըստ տվյալների` եթե հենց այսօր անցկացվեին ընտրություները, ապա Օբամային իրենց աջակցությունը կհայտներ ընտրողների 48 տոկոսը, իսկ Ռամնիին` 43 տոկոսը: Անցած հինգշաբթի դեմոկրատ եւ հանրապետական թեկնածուներին աջակցող ընտրազանգվածը կազմել է համապատասխանաբար 48 եւ 41 տոկոս: Մասնագետները նաեւ պարզել են, որ գրանցված ընտրողների 37 տոկոսը երկրի տնտեսության վերականգնման Օբամայի ծրագիրը համարում է ավելի լավը, քան Ռամնիինը: Ռամնիի տնտեսական ծրագրին հավանություն տվողները կազմում են 34 տոկոս: Հարցվածների 40 տոկոսը աջակցություն է հայտնել Սպիտակ տան ներկայիս ղեկավարի տնտեսական քաղաքականությանը: Այդ հարցում Ռամնիին աջակցում է ընտրողների 36 տոկոսը:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel