A+ A A-

August 2012

22 August 2012

Բախումներ Լիբանանում

libanan 57 մարդ զոհվել, եւ ավելի քան 100-ը վիրավորվել են Լիբանանի Տրիպոլի քաղաքում սուննիների եւ ալավիների միջեւ արդեն երկրորդ օրը տեղի ունեցող զինված բախումների ընթացքում : Փողոցային մարտերում ավտոմատներ, գնդացիրներ եւ անգամ նռնականետեր են օգտագործվել: Նման բախումներն ավելի հաճախ են դառնում Հարեւան Սիրիայում պատերազմի ֆոնին, որտեղ սուննիները արդեն մեկուկես տարի պայքարում են ալավի նախագահ Բաշար Ասադի բանակի եւ կողմնակիցների դեմ: -Մենք պարտավոր ենք պայքարել, որ պաշտպանենք մեր երեխաներին, եղբայրներին ու մեր պատիվը, մենք պատասխանում ենք մյուս կողմի հարձակումներից,- հայտարարել է Տրիպոլիի սուննի համայնքի ներկայացուցիչը: Լիբանանի կառավարությունը, որին աջակցում է շիա Հըզբոլլահ շարժումը, չեզոք դիրք է գրավել սիրիական ճգնաժամում, իսկ սուննիական ալ-Մուսթաքբալ շարժումն ամեն կերպ օգնում է ընդդիմադիր խմբավորումներին: Read more

Հալեպում մարտեր են ընթանում հայկական թաղամասերում

haykakan  4Հալեպի հայկական թաղամասը, ըստ պաշտոնապես չհաստատված տվյալների, անցել է Սիրիայի ապստամբ գրոհայինների վերահսկողության տակ: Հալեպից հակասական տեղեկություններ են ստացվում, քանի որ Սիրիայի կառավարական բանակը փորձում է դիմակայել գրոհայիններին: Որոշ տեղեկություններով, հայկական թաղամասերում վերահսկողությունը ձեռքից ձեռք է անցնում: Այս պահին Հալեպում դժվար են գործում ինտերնետային եւ հեռախոսային կապը, եւ բարդ է կապ հաստատել Հալեպում գտնվող մեր հայրենակիցների հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հայերը փակվել են տներում եւ դուրս չեն գալիս փողոց: Կավառարական բանակի եւ ապստամբների միջեւ մարտեր են ընթանում Ջդեյդե հայաշատ թաղամասում, Սուլեյմանիյեի, Միդանի եւ այլ շրջաններում։ Սահակյան ազգային վարժարանին հարող տարածքում, ուր սպանվել է մեկ ճապոնացի լրագրող, եւս երեք լրագրողների ճակատագիր անհայտ է։  Read more

ԱՄՆ-ում ամենագողացվող մեքենան

gorr 3Միայն նոր կամ թանկարժեք մեքենաները չէ, որ գողանում են: 2011 թվականին ԱՄՆ-ում ամենագողացված մեքենան եղել է 1994 թվականի արտադրության Honda Accord մակնիշի ավոտմեքենան: Այն ամենագողացված մեքենաների վարկանշային աղյուսակը գլխավորում է 4-րդ տարին անընդմեջ: 1998 թվականի արտադրության Honda Civic-ը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: 3-րդ տեղում 2006թ. արտադրության Ֆորդ Փիքափն է, իսկ նրան հաջորդում են Տոյոտա Քեմրի եւ Դաջ Քարավան մեքենաները: Hot Wheels զեկույցը հրապարակել է Հանցագործությունից ապահովագրման ազգային բյուրոն: Զեկույցի համաձայն` 2011-ին մեքենաների գողությունների թիվը 2010-ի համեմատ 3,3 տոկոսով նվազել է: Բյուրոն հին ավտոմեքենաների գողության միտում է նկատում, այս տարվա վեց ամիսներին գողացվել է 300 հին մեքենա: Նշենք, որ 2011թ. ԱՄՆ-ում 700 000 ավտոմեքենա է գողացվել:   Read more

Լոս Անջելեսում չորս հայ է ձերբակալվել

gazzz 3Լոս Անջելեսում չորս հայ է ձերբակալվել` անձնական տվյալների գողացման սխեմային մասնակցելու համար: FBI-ի փոխանցմամբ, խոսքն ավտոլցակայաններում կրեդիտային քարտերի տվյալների գողացման եւ օգտագործման մասին է: Ձերբակալվել են 42-ամյա Վարդան Մկրյանը Թըլուկա Լեյքից, 28-ամյա Վահե Հարությունյանը` Նորթ Հոլիվուդից, 58-ամյա Խաչիկ Քարաբաջաքյանը եւ 24-ամյա Սեդրակ Քարաբաջաքյանը` Օքսնարդից: Երկարատեւ հետաքննությունից հետո, որի արդյունքում հանցախմբի տասնյակ անդամների կամ գործընկերների մեղադրանք էր առաջադրվել, իրավապահները պարզել էին, որ Վարդան Մկրյանը ներգրավված է հանցավոր գործունեության մեջ : Մկրյանը մի քանի ավտոլցակայաններ է տնօրինել Լոս Անջելեսի շրջանում եւ 8 ամիս տեված գաղտնի Հետաքննության ընթացքում իրավապահները նկատել են, թե ինչպես են մեղադրյալները վառելիք գնել մի քանի լցակայաններից` օգտագործելով կրեդիտ քարտերի համարներ, որոնք խարդախությամբ են ձեռք բերել: Սխեման ներառել է 50 զոհի տվյալների գողություն եւ պատճառել է 50 հազ. դոլարի վնաս: Ամբաստանյալները սկզբում կանգնելու են Լոս Անջելեսի շրջանային դատարանի առջեւ: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:   Read more

Տատանվող 12 նահանգներում առաջատարը Օբաման է

Obamaa 412 տատանվող նահանգներում հարցումները ցույց են տվել, որ թեեւ ընտրողները համարում են, որ իրենց կենսամակարդակը վերջին չորս տարում նվազել է, սակայն նախագահի պաշտոնում ցանկանում են տեսնել Բարաք Օբամային, այլ ոչ Ռամնիին: USA Today թերթի եւ Gallup կենտրոնի կողմից հարցվածների 56 տոկոսը հայտարարել է, թե չորս տարի առաջ ավելի լավ էին ապրում: Հարցվածների 44 տոկոսը տնտեսության վիճակը բավարար է գնահատել, 41-ն` անբավարար, իսկ 14 տոկոսը` լավ: Ընդ որում նախագահ Օբաման այս նահանգներում ստացել է 47 տոկոս ձայն, մինչդեռ նրա մրցակից Միթ Ռամնին` 44 տոկոս: Մյուս նահանգներում Օբաման ստացել է 47, Ռոմնին 45 տոկոս: Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է 12 նահանգներում` Կոլորադոյում, Ֆլորիդայում, Այովայում, Միչիգանում, Նեւադայում, Նյու-Հեմփշիրում, Նյու Մեքսիկոյում, Հյուսիսային Կարոլայնայում, Օհայոյում, Փենսիլվենիայում, Վըրջինիայում եւ Վիսկանսընում: Read more

21 August 2012

ԱՄՆ-ը Deutsche Bank-ին կասկածում է

Bannk 8 Ամերիկյան ֆինանսական կարգավորող մարմինը ԱՄՆ տարածքում սկսել է ստուգել Deutsche Bank-ի գործունեությունը` կասկածելով Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները խախտելու մեջ: Կասկածներ կան, որ Deutsche Bank-ը մինչեւ 2008 թ-ը Իրանի գործընկերների հանձնարարությամբ ֆինանսական գործողություններ է իրականացրել ԱՄՆ տարածքում: Բանկի ներկայացուցիչը չի մեկնաբանել իրավիճակը, սակայն հաղորդել է, որ 2007 թ-ին Deutsche Bank-ը որոշել է հրաժարվել Իրանում, Սուդանում, Սիրիայում եւ Հյուսիսային Կորեայում գործընկերների հետ համագործակցությունից: Ներկայումս նմանատիպ կասկածանքով ստուգումներ են իրականացվում եւս հինգ եվրոպական խոշոր բանկերում` ABN Amro-ում, Barclays-ում, Credit Suisse-ում, Lloyds-ում եւ ING-ում: Read more

Զենքի կրումը սահմանադրական իրավունք են համարում

zenq 7Ամերիկացիների մոտավորապես 70 տոկոսը զենք կրելու իրավունքը համարում է Սահմանադրության անքակտելի բաղադրիչը: Այդ մասին ասված է Կրոնի հասարակական հետազոտական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքներում: Հարցման հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ի բնակիչների 68 տոկոսը երկրորդ ուղղումը, որտեղ խոսվում է զենք կրելու իրավունքի մասին, Սահմանադրության նույնքան կարեւոր բաղադրիչ է համարում, որքան եւ խոսքի եւ մամուլի ազատությունը: Սպիտակամորթ բնակչության շրջանում այդ կարծիքին է հարցվածների 75 տոկոսը, իսկ սեւամորթների ու դեղնամորթների շրջանում՝ 56 տոկոսը: ԱՄՆ-ի բնակիչների 52 տոկոսը հանդես է գալիս զենքի նկատմամբ առավել խիստ հսկողություն սահմանելու օգտին, ընդ որում դա անհրաժեշտ է համարում կաթոլիկների շուրջ 60 տոկոսը եւ բողոքականների միայն 35 տոկոսը: Զենքի նկատմամբ առավել խիստ հսկողության օգտին հանդես է եկել սպիտակամորթներ բնակչության 45 տոկոսը, իսկ սեւամորթ եւ լատինամերիկյան բնակչության շրջանում 66 տոկոսը:  Read more

Խոշոր հրդեհ Հյուսիսային Կալիֆոռնիայում

fireee 5Հյուսիսային Կալիֆոռնիայի իշխանությունները որոշում են կայացրել  տարհանել երեք հազար բնակիչների անտառային հրդեհների պատճառով, որոնք հասել են նրանց տներին: Հրդեհման պատճառ է դարձել ուժեղ որոտը, արձանագրվել է կայծակի ավելի քան 900 հարված: Կրակը ոչնչացրել է մոտ 5 հազար ակր տարածք: Հրշեջ ծառայության տվյալներով կրակը տարածվել է Թեհամա շրջանում, Մենթըն քաղաքի մոտ որտեղ էլ կատարվել է հիմնական տարհանումը: Բարեբախտաբար, տարերքի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն կրակը յոթ շինություն է ոչնչացրել եւ այժմ էլ սպառնում է եւս երեք հազար տան: Անտառային հրդեհների դեմ պայքարում են մոտ հազար փրկարարներ, 20 հրշեջ մեքենա եւ երեք ուղղաթիռ: Խոշոր հրդեհներ են նաեւ Այդահոյում, որոնք սպառնում են Ֆեդըրվիլլ քաղաքում: Վաշինգտոն, Օրեգոն, Այդահո, Կալիֆոռնիա եւ Նեւադա նահանգներում արդեն հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները հրդեհի պատճառովRead more

Ռոմնիին մեղադրում են հարկերը թաքցնելու մեջ

 

taxx 4Բարաք Օբամայի նախընտրական շտաբը շարունակում է ուշադրություն հրավիրել հանրապետական թեկնածու Միթ Ռամնիի հարկային պատմության վրա: Օբամայի շտաբի ղեկավար Ջիմ Մեսսինան կոչ է արել Ռամնիին հրապարակել վերջին հինգ տարիների հարկային վճարումների տվյալները` խոստանալով, որ այդ դեպքում Օբաման կդադարեցնի քննադատել հանրապետականին եւ մեղադրել հարկերը թաքցնելու մեջ: Ռամնին հայտարարել էր, թե վերջին 10 տարում 13 տոկոսից պակաս հարկ չի վճարել: Հունվարին նա հրապարակել էր 2010 եւ 2011 թվականների հարկային պատմությունը, սակայն հրաժարվել էր հրապարակել նախորդ տարիների տվյալները: Իսկ Ռամնիի շտաբի ղեկավար Մեթթ Ռոադսը մերժել է Մեսինայի առաջարկը: Նշենք, որ սենատըր Հերրի Ռիդն ավելի վաղ նշել էր, թե Ռամնին խուսափել է հարկերի վճարումից` օգտվելով օրենքի սողանքներիցRead more

Մարիխուանայի վաճառքի կետերը փակելու որոշումը բողոքարկել են

ԱՄՆ-ում բժշկական նպատակներով մարիխուանայի տարածմամբ զբաղվող կազմակերպությունը դատարանում կվիճարկի Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների`norehua 3տերը փակելու մասին որոշումը: Patient Care Alliance-ի ներկայացուցչի կարծիքով` այն հիվանդների իրավունքները, որոնց ցուցված է մարիխուանայի պարբերական օգտագործումը, պաշտպանված են Կալիֆորնիա նահանգի հատուկ օրենքով, որը կարգավորում է թմրանյութի այդ թեթեւ տեսակի օգտագործումը բժշկական նպատակներով: Patient Care Alliance-ը ներկայացնող Մարկ Օ’Հարան քաղաքային իշխանությունների որոշումն անվանել է չմտածված, անողոք ու հիմար: Հուլիսի վերջին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն որոշել է փակել մարիխուանայի վաճառքի կետերը` հենվելով քաղաքում հանցագործության աճի վրա: Խորհրդի անդամների կարծիքով` մարիխուանան չափազանց հասանելի է երիտասարդներին, եւ նրանք այն բժշկական նպատակով չէ, որ օգտագործում են: Մարիխուանայի վաճառքի կետերը, իրենց հերթին, ստորագրահավաք են սկսել քաղաքային իշխանությունների որոշման հետ կապված հանրաքվե անցկացնելու համար: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel