A+ A A-

August 2012

03 August 2012

Օրինագիծը զայրացրել է Օբամային

 

taax 4ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, հավանության է արժանացրել անկախ եկամուտի չափից բոլոր ամերիկացիների համար նախատեսված հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծը: Օրինագծի ընդունումը է՛լ ավելի է խորացրել նախագահ Բարաք Օբամայի եւ հանրապետական կուսակցության տարաձայնությունները: Օրինագիծն ընդունվել է ձայների 256՝ կողմ, 171՝ դեմ հարաբերակցությամբ: Այսպես, օրինագծին կողմ է քվեարկել դեմոկրատական կուսակցության 19 ներկայացուցիչ, իսկ Ներկայացուցիչների պալատի հանրապետական կուսակցության անդամներից օրինագծին դեմ է քվեարկել ընդամենը մեկ ներկայացուցիչ: Սպիտակ տունը դատապարտել է Ներկայացուցիչների պալատի որոշումը` նշելով, որ դա օգուտ կբերի միայն ամենահարուստ երկու տոկոս ամերիկացիներին

Read more

03 August 2012

Լոս Անջելեսում հայերեն քվեաթերթիկներ կտպեն

vvvv 4Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը օգոստոսի 1-ին որոշում է ընդունել փուլային մոտեցում մշակել` հայերենը, ռուսերենը եւ պարսկերենը որպես պաշտոնական լեզուներ քաղաքային ընտրություններում ներառելու համար: Թեեւ քվեաթերթիկները դեռեւս այդ լեզուներով չեն լինի, քանի որ դա գումարներ է պահանջում, քաղաքը սակայն կդիմի տարբեր համայնքներին` ընտրությունների համար փնտրելու այնպիսի աշխատողներ, ովքեր խոսում են այդ լեզուներով եւ կառաջարկի ընտրությունների մասին տեղեկություններ այդ լեզուներով:Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ջուն Լեգմեյը հաղորդել է, որ ծրագիրը կմեկնարկի 2015 թ-ին: Խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ասել է, որ հայերենն ամենաշատ տարածվածն է քաղաքում` անգլերենից, իսպաներենից եւ կորեերենից հետո: Իր հերթին խորհրդի անդամ Էրիկ Գարսեթին ավելացրել է, որ Լոս Անջելեսը կարող է ավելացնել ընտրողների մասնակցությունը տեղակատվություն ներկայացնելով այլ լեզուներով: -Վերջին ընտրություններին նկատեցինք, որ կարող ենք մասնակցությունը 2000-ով ավելացնել հայերեն խոսող ընտրողներով,-ասել է նա:  Read more

03 August 2012

Motorhome-ը հայտնվել է լողավազանում

rvvv 5Վարորդը կորցրել է իր motorhome-ի վերահսկողությունը եւ հայտնվել հարեւանի լողավազանում: Դեպքը տեղի է ունեցել Մասաչուսեթսում: Հետեւանքը եղել է այն, որ մեքենան կոտրել է հարեւանի ցանկապատն ու ընթացքն ավարտել լողավազանում: Հրշեջները տղամարդուն դուրս են բերել վարորդական խցիկից եւ հոսպիտալացրել: Բժիշկների խոսքով՝ նրա վնասվածքները մեծ են: Երկու վերամբարձ կռունկ է պահանջվել՝ փոխադրամիջոցը լողավազանից դուրս բերելու համար: Դեռեւս հայտնի չէ, թե ինչն է եղել մեքենայի նկատմամբ վերահսկողության կորստի պատճառը:   Read more

Լոնդոնի քաղաքապետի զավեշտալի վիճակը

qaraqa 5Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջանսընը օլիմպիական միջոցառման ժամանակ անհարմար դրության մեջ է հայտնվել: Վիկտորյա պարկում նա որոշել է օգտվել ատրակցիոններից մեկից՝ zip ճոպանուղուց, սակայն ճանապարհի կեսին 5 րոպեով կախված է մնացել օդում՝ 20 մետր բարձրության վրա: 48-ամյա էքսցենտրիկ Ջանսընի հետ զավեշտալի միջադեպը տեղի է ունեցել օլիմպիական խաղերին նվիրված միջոցառման ժամանակ: Քաղաքապետին հատուկ հրավիրել էին ճոպանուղու բացմանը: Նախատեսվում է, որ Բորիս Ջանսընը պետք է անցնի 300 մետր, սակայն մեխանիզմը փչացել է եւ ճանապարհի կեսին նա մնացել է օդում: Հանգստացողներն անմիջապես սկսել են նկարել նրան: Ջանսընը չի կորցրել հումորի զգացումը եւ նույնիսկ ժպտացել է ներքեւում հավաքվածներին, թափահարել բրիտանական դրոշները: Նա հավաքվածներից պարան եւ սանդուղք է ուզել: Րոպեներ անց, տեխնիկան սկսել է աշխատել եւ բրիտանական դրոշները ձեռքին՝ քաղաքապետը բարեհաջող հասել է վերջնագծին: Վայրէջք կատարելով՝ քաղաքապետը խորհուրդ է տվել, որ ատրակցիոնից օգտվեն միայն սուր զգացողությունների սիրահարները: Քաղաքապետին իր հումորի զգացումով չի զիջել Լոնդոնի քաղաքապետարանը: -Բարեբախտաբար, մեր ղեկավարը կենդանի մնաց: Հավանաբար մրցավարները կնվազեցնեն նրա գնահատականները արտիստիզմի համար, բայց Ջանսընը մեդալի հավակնորդ չէր,- ասված է քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ: Read more

Մաֆիոզը թաքնվում էր բունկերում

mafff 4Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է Նդրանգետա կլանի պարագլուխներից Ջուզեպե Ակվինոյին՝ «Խելառ» մականունով, սակայն նրան բռնելու համար ոստիկանները ստիպված են եղել քանդել նրա բունկերը, որում նա թաքնվում էր: Հեռակա կարգով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Ակվինոն վերջին 2 տարիներին թաքնվում էր իշխանություններից: Մաֆիոզին գտնելու համար իրավապահները նախ ձերբակալել են նրա եղբորը. միայն դրանից հետո պարզվել է, որ այդ ամբողջ ընթացքում Ակվինոն թաքնվել է Կալաբրիայի Մարինա դի Ջոյզա Իոնիկա քաղաքում իր մոր տանը, որը նա վեր է ածել բունկերի: Ըստ իրավապահների՝ բունկերը գտնելը, չիմացող մարդու համար, գրեթե անհնարին է եղել: Բունկեր մուտքը վերահսկել է տանտերը, էլեկտրոնիկայի միջոցով: Ակվինո կլանը համարվում է ամենահզորներից մեկը կոկայինի շուկայում: Read more

Իսպանիայում ահաբեկիչների են ձերբակալել

spaiii 4Իսպանական ոստիկանությունը Քադիսի շրջանում գտնվող Լա-Լինեսա դե լա Կոնսեպսիոն քաղաքում ձերբակալել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ 3 անդամների, որոնց մոտ հայտնաբերվել են պայթուցիկներ եւ թույն: Ոստիկանության փոխանցմամբ, ձերբակալվել են 2 չեչեն եւ Թուրքիայի մեկ քաղաքացի, որոնք ահաբեկչություն էին ծրագրավորել Իսպանիայի կամ եվրոպական որեւէ այլ երկրի տարածքում: Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը չի մանրամասնել երկու ձերբակալվածների քաղաքացիությունը, հայտարարելով միայն, որ «նախկին ԽՍՀՄ հանրապետություններից են»: Իսպանիայի հարավում գտնվող Քադիս քաղաքում վարձած բնակարանում նրանք պայթուցիկ են պահել: Նրանց մի ամիս շարունակ հետեւել են: Ձերբակալվածները մարտական պատրաստականություն էին անցել Պակիստանում եւ ռազմական փորձ ձեռք բերել Աֆղանստանում: Ըստ նախարարի` նրանցից մեկը հիանալի տիրապետում է պայթուցիկ նյութերին, դիպուկահար է: Ձերբակալության ժամանակ նա դիմադրել է:   Read more

Սիրիայում իրավիճակը բարդ է

ssss 5Սիրիական Հալեպ քաղաքում շարունակվում են դաժան մարտերը, որոնց ընթացքում ապստամբներին հաջողվել է մի քանի տանկ գրավել: Այժմ նրանք դրանցով գնդակոծում են ռազմական օդանավակայանը, ոից կառավարական բանակն օգտվում է լրացուցիչ ուժեր բերելու համար: Հալեպի համար մարտերը, ըստ վերլուծաբանների, կարող են վճռորոշ նշանակություն ունենալ ռազմական հակամարտության հետագա ընթացքի համար: Նախօրեին իշխանությունը տանկերի եւ զրահատեխնիկայի շարասյուն է ուղարկել Հալեպ, որոնց ուղեկցել են ռազմական ուղղաթիռները: Միեւնույն ժամանակ Դամասկոսը մնում է կառավարական ուժերի ազդեցության տակ: Քաղաքի մատույցներում անցակետեր են դրված, որտեղ ստուգում են բոլոր ժամանողներին: Մայրաքաղաքի արվարձաններից մեկում, ՄԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են տեղացիների հետ: Նրանց խոսքով, իրավիճակը հուսադրող չէ, խնդիրներ կան ջրի եւ էլեկտրականության հետ, քիչ է պարենամթերքը: Ի դեպ, հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգ է ստորագրել սիրիացի ապստամբներին մոտ 25 միլիոն դոլարի չափով օգնություն հատկացնելու մասին:   Read more

Դասախոսը ծրագրել էր 200 մարդու սպանել

UCE 5Կալիֆորնիայի համալսարանի UC Irvine ուսանողական քաղաքի դասախոսը հաստատության 200 ուսանողի սպանելու ծրագիր է մշակած եղել, ինչի մասին հայտնի է դարձել էլեկտրոնային նամակագրության մեջ: Իրավապահների ձեռքում հայտնված նամակներում պրոֆեսոր Ռայնըր Ռայնշայդը ծրագրում էր սպանել 200 ուսանողի, սեռական բնույթի խոշտանգումների ենթարկել 2 դասախոսուհու, սպանել տնօրենի տեղակալին, ապա հրդեհել կրթօջախն ու ինքնասպանություն գործել: Ռայնշայդը ցանկացել է ինքնասպանություն գործել ուսումնական հաստատության այն նույն զբոսայգում, որտեղ այս տարվա մարտին ինքնասպանություն է գործել նրա 14-ամյա որդին: Հենց այս միջադեպն էլ դասախոսի ծրագրերի պատճառ է դարձել. 48-ամյա տղամարդը, որ դեղագործություն է դասավանդում, ուսումնական հաստատությանը մեղադրում է որդու ինքնասպանության համար: Ռայնշայդի որդին կյանքին վերջ էր տվել այն բանից հետո, երբ իրեն պատժել էին ուսանողական խանութից կատարած գողության համար: Իր նամակներում ծագումով գերմանացի Ռայնշայդը կնոջը խորհուրդ է տվել իր հաշվեհարդարից հետո վերադառնալ Գերմանիա եւ նոր կյանք սկսել: Հետաքրքրական է, որ ոստիկանությունը նրան ձերբակալել էր բոլորովին այլ միջադեպի բերումով. Հուլիսի 27-ին նա փորձել էր կրակ վառել տեղի զբոսայգիներից մեկում: Դասախոսին մեղադրանք է ներկայացվել եւ նա կալանավորվել է, նրան 12 տարվա ազատազրկում է սպառնում: Read more

Աշոտ Եղիազարյանի հայցը մերժեցին

ashot 6Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը մերժել է Ռուսաստանի պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հայցն` ընդդեմ ամերիկացի իրավապաշտպան Պյոտր Զալմաեւի: Եղիազարյանի հայցի պատճառ էր հանդիսացել այն փաստը, որ Զալմաեւը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չպետք է քաղաքական ապաստան տա այն գործարարին, ում նկատմամբ Ռուսաստանում միջազգային հետախուզում է հայտարարված` մի քանի լուրջ խարդախությունների համար: Սակայն դատավորը մերժել է Եղիազարյանի հայցը: Եղիազարյանը նշել է, թե մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ գործարար, Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է մի շարք խարդախությունների մեջ: Աշոտ Եղիազարյանը զրկված է պատգամավորական անձեռնմխելիությունից եւ 2012 թվականի մայիսից գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Read more

Սան Հոակինում հայերի են ձերբակալել

hayer 5Սան Հոակինի շերիֆի դետեկտիվներն անձնական տվյալների գողության եւ կողոպուտի կասկածանքով ձերբակալել են 3 մարդու: Ձերբակակվածները` 34-ամյա Գագիկ Վերդյանը, 27-ամյա Միհրան Հակոբյանը եւ 20-ամյա Կարինե Խաչատրյանը տարվել են Սակրամենտոյի օկրուգի շերիֆի բարձր տեխնոլոգիաների օգտագործմամբ հանցագործությունների բաժանմունք: Յուրաքանչյուրի համար սահմանվել է 2մլն դոլարի գրավ: Իրավապահների խոսքով, շերիֆի եւ ՀԴԲ գործակալները ձերբակալվածների մոտ հայտնաբերել են հազարավոր բանկային կրեդիտ քարտերի տվյակներ, անձը հաստատող փաստղթղերի հարյուրավոր կեղծված օրինակներ, տեղեկատվությունը գողանալու համար հատուկ սարքավորումներ: Տեղեկատվությունը գրանցող սարքերի մեծ մասը տեղադրվել են բենզալցակայաններում վճարման համար նախատեսված սարքերում, եւ երբ վճարում է կատարվել բենզինի համար, քարտի մասին տեղեկատվությունը ֆիքսվել է դրանց միջոցով:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel