A+ A A-

August 2012

06 August 2012

Օբաման իր ծնունդը նշել է գոլֆ խաղալով

obama birth 8ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր 51-րդ տարեդարձը նշել է Էնդրյուս ավիաբազայում ընկերների հետ գոլֆ խաղալով: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սպիտակ տան շեֆ խոհարար Սեմ Քասի եւ այցելությունների հարցերով վարչության պետ Մարվին Նիքոլսի հետ գոլֆի պարտիայից հետո Օբաման ուղղաթիռով մեկնել է Քեմփ Դեյվիդի նստավայր, որտեղ պետք է տեղի ունենա տոնական ընթրիքը տիկնոջ` Միշելի հետ: Օբամայի դուստրերը գտնվում են ամառային ճամբարում եւ հոր ծննդյան տարեդարձին չեն մասնակցել: Նշենք, որ Բարաք Հուսեյն Օբաման օգոստոսի 4-ին նշել է իր 51-ամյա: ԱՄՆ 44-րդ նախագահը 2009թ. արժանացել է խաղաղության նոբելյան մրցանակի: Մինչ նախագահ ընտրվելը նաեւ սենատոր էր Իլլինոյսից: Read more

04 August 2012

Հարձակում Լիբանանում ոստիկանների վրա

liba 5Լիբանանի Բեքաայի հովտում գյուղացիների հարձակումների հետեւանքով վիրավորվել է լիբանանյան բանակի երկու ոստիկան եւ երկու զինծառայող: Նման ձեւով են ֆերմերներն արձագանքել մարիխուանայի դաշտերը ոչնչացնելու ուժայինների գործողություններին: Զինվորականների վրա հարձակումը տեղի է ունեցել Բաալբեքի շրջակայքում: Քրիստոնյաները, պաշտպանելով իրենց ցանքսերը, ականանետերից, նռնականետերից գնդացիրներից կրակ են բացել զինվորական ստորաբաժանումների վրա: Վիրավորներից մեկը լիբանանյան բանակի մայոր է, մյուսը՝ լեյտենանտ: Զինվորականները ստիպված են եղել ժամանակավորապես ցած դնել բահերը եւ գերանդիները եւ վերցնել ինքնաձիգները եւ պատասխան կրակ բացել: Գյուղացիների շրջանում զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում, սակայն հարձակվողների որոնողական աշխատանքները շարունակվում են: Նույն շրջանում հարձակում է եղել ոստիկանական բաժանմունքի վրա, վիրավորվել է երկու ոստիկան:   Read more

NASA-ի մարսագնացը Կարմիր մոլորակում վայրէջք կկատարի

curios 6NASA-ի մարսագնաց Curiosity-ն, որի ներսում 900 կգ-անոց շարժական լաբորատորիա է տեղակայված, գրեթե երկամյա տիեզերական դեգերումներից հետո վայրէջք կկատարի Կարմիր մոլորակում: Սարքի մուտքը, իջեցումն ու վայրէջքը առաքելության ամենավտանգավոր պահերը կդառնան: Ծրագրվում է, որ մարսագնացը վայրէջք կկատարի Կարմիր մոլորակում օգոստոսի 6-ին, 5 կմ բարձրությամբ լեռան ստորոտին` Գեյլ խառնարանի կենտրոնում, որը հայտնի է Մաունթ Շարփ անվանումով: Այստեղով, ինչպես ենթադրում են գիտնականները, հոսում էր վաղուց անհետացած գետ: Երկրին շատ նման Մարսի մակերեւույթից փորձաքննության համար վերցված նմուշները կօգնեն պարզել մոլորակի մակերեւույթի էվոլյուցիայի շատ մանրամասներ: Սարքն ստեղծողներն ակնկալում են, որ այն Մարսում կաշխատի նվազագույնը երկու տարի: Այդ ընթացքում Curiosity-ին կհաղթահարի 12 մղոն` Երկիր ուղարկելով հետագա հետազոտությունների համար շատ կարեւոր տեղեկատվություն:   Read more

Հրազդանի ջրանցքում մարդ է խեղդվել

kherd 4Երեկ ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում անհայտ քաղաքացին ահազանգել է Հրազդան հիդրոէլեկտրակայանի հերթապահ կարգավարին, որ 2-րդ ջրանցքի մեջ մարդ է ընկել: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ հայրն իր տղայի հետ ջրանցքով անցնելիս են եղել, եւ հայրը` 57-ամյա Խաչիկ Հայրապետյանը, ով բնակվում է Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում, լողանալու նպատակով մտել է ջուրը եւ խեղդվել է: Միջոցառումներ են ձեռնարկվել ջրի հոսքը դադարեցնելու ուղղությամբ: Դեպքի վայր են հրավիրվել Սեւանի սուզակները, որոնք հանել են Խաչիկ Հայրապետյանի դին: Հայտաբերվել են նաեւ նրա հագուստները: Մահացածն ուներ 2 տղա եւ 2 աղջիկ, եւ այդ պահին իր հետ է եղել փոքր որդին:   Read more

ԱՄՆ-ում ավելացել է գործազրկության մակարդակը

unimpl 5 ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են հուլիս ամսվա ընթացքում աշխատատեղերի զգալի ավելացման մասին՝ չնայած այն հանգամանքի, որ երկրում ավելացել է գործազուրկների թիվը: Աշխատանքի նախարարությունը հրապարակել է աշխատանքային շուկայի մասին զեկույցը, որի համաձայն երեք ամիս անընդմեջ որեւէ դրական արդյունք չգրանցելուց հետո անցյալ ամսվա ընթացքում գործատուները բացել են 163 հազար աշխատատեղ՝ այս տարվա փետրվար ամսից գրանցված առավելագույն ցուցանիշը: Սակայն չնայած աշխատատեղերի ավելացման, երկրում գործազրկության մակարդակը հուլիս ամսին բարձրացել է՝ հասնելով 8,3 տոկոսի եւ գերազանցելով նախորդ երկու ամիսների ընթացքում գրանցված 8,2 տոկոս ցուցանիշը: ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 1930-ական թվականներից ծավալված ամենածանր տնտեսական ճգնաժամի ժամանակից արդեն 42 ամիս է, ինչ պահպանվում է 8 տոկոսից բարձր մակարդակի վրա: Գործազուրկ է դեռեւս մնում մոտ 13 միլիոն մարդ: Տնտեսական խնդիրները դարձել են ԱՄՆ-ում շարունակվող նախագահական ընտրարշավի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներից մեկը: Հանրապետական հնարավոր թեկնածու Միթ Ռամնին մեղադրում է նախագահ Բարաք Օբամային, վերջինս էլ պնդում է, որ տնտեսական անկումը սկսվել է հանրապետականների կառավարման ժամանակ: Read more

Սիրիայի հայերը Ասադի կողմից են

SSSS 5Առնվազն 21 մարդ է սպանվել Դամասկոսում պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարի ականանետային գնդակոծման հետեւանքով: Սիրիացի ընդդիմադիրների տեղադրած տեսագրության մեջ երեւում է այն խառնաշփոթը, որ առաջացել է գնդակոծումից անմիջապես հետո: Մարդիկ փախչում են պայթյուններից, գետնին երեւում են այրված դիակները: Գնդակոծումը սկսվել է, երբ ճամբարի բնակիչները ուրբաթօրյա ընթրիքի համար սնունդ էին գնում շուկայում

Պետական լրատվամիջոցները սովորականի պես մեղադրել են ապստամբներին ճամբարի վրա հարձակվելու մեջ, մինչդեռ ընդդիմադիր ակտիվիստները դեռ ձեռնպահ են մնում շահարկումներից եւ որեւէ բան չեն մեկնաբանում: Այդ ընթացքում Հալեպից Երեւան են ժամանում հայ փախստականների նորանոր խմբեր: Ահա թե ինչ են նրանք պատմել օդանավակայանում. –Մեր բախտը սարսափելի է: Եթե Աստծո կամքը լինի, մեկ-երկու շաբաթ անց լավ կլինի, մենք դեռ հույսեր ենք փայփայում,- ասել է նրանցից մեկը, իսկ մյուսն է լրացրել է. -Բոլորին թվում է, թե մեզ այնտեղ ճնշում էին, սակայն այս տարիներին շատ լավ ապրել ենք, կառավարությունը պաշտպանել է մեզ հարձակումներից: Սիրիայում բնակվում է մոտ 80 հազար հայ, եւ նրանց մեծ մասը  Հենց Հալեպում: Քաղաքացիական պատերազմը սկսելուց հետո Հայաստան են ժամանել եւ քաղաքացիություն ստացել մի քանի հազար հայերRead more

03 August 2012

Plain Jane Bandit-ին ձերբակալել են

jaine 5Ոստիկանությունը ձերբակալել է կնոջը, ով ութ բանկ է կողոպտել Հյուսիսային Կալիֆոռնիայում եւ հայտնի է Plain Jane Bandit մականունով: Իշխանությունները պարզել են, որ բանկերի սերիական կողոպուտի հեղինակը 38-ամյա Սիլվիա Հելեն Գարսիան է: FBI-ը բազմաթիվ ապացույցներ է գտել եւ ձերբակալել կողոպտչին Դաունի իր տանը երեկ ուշ երեկոյան: Plain Jane Bandit-ը երեք շաբաթվա ընթացքում ութ բանկ էր կողոպտել Սերիտոսում, Դաունիում, Սանտա-Ֆե-Սփրինգսում, Ուիտիեում, Բուենա-փարկում, եւ երկուսն էլ Մորենո-Վյալիում: Վերջին կողոպուտը նախօրեին եղել է Սերիտոսում, սակայն Գարսիային չէր հաջողվել գումար վերցնել: Նրան Plane Jane Bandit մականունը տվել էին ականատեսները: Կողոպտիչը միշտ գործել է նույն սցենարով, մտել բանկ, սպառնացել, գումար պահանջել եւ հեռացել` ասելով, որ իրեն դրսում սպասող կա: Read more

03 August 2012

Խոշոր վթար Իլինոյսում

vtttar 5Մեկ մարդ զոհվել, եւս 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, երբ երեկ ուշ երեկոյան Մեգաբաս ընկերության ավտոբուսն Իլինոյսում բախվել է կամրջի սյանը: Միջադեպը տեղի է ունեցել թիվ 55 մայրուղու վրա, Լիչֆիլդ քաղաքի մերձակայքում: Երկհարկանի ավտոբուսը Չիկագոյից ուղեւորվում էր Սենթ Լյուիս: Միջադեպի ժամանակ ավտոբուսում 81 ուղեւորներ են եղել: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ նախնական տեղեկություններով, պայթել է ավտոբուսի անվադողը, եւ վարորդը չի կարողացել պահել մեքենայի կառավարումը: Դիմացի վերին հատված նստած կինը տեղում մահացել է: Պարզվել է նրա ինքնությունը, Հնդկաստանի քաղաքացի, 24-ամյա Ադիթի Ավհադն է: Այժմ փորձում են պարզել նրա բնակության վայրն ու կապվել ընտանիքի անդամների հետ: Իրավապահները նաեւ տեղյակ չեն, թե որ կանգառից է նա նստել ավտոբուս: Վթարի հետեւանքով վնասվածքներ են ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել ավտոբուսի 38 ուղեւորներ: Բժիշկները ներկայումս պայքարում են հինգի կյանքի համար, մյուսների վնասվածքները նվազ ծանրության են: Մեծ մասի մոտ ձեռքի կամ ոտքի կոտրվածքներ են: Հրշեջները հատուկ տեխնիկա են կիրառել ավտոբուսում գտնվող անձանց դուրս բերելու համար, քանի որ մեքենան լրջորեն ջախջախվել էր: Մեգաբաս ընկերությունը հայտարարել է, թե ավտոբուսը մի քանի օր առաջ էր տեխնիկական զննում անցել եւ գտնվել է իդեալական վիճակում: Read more

03 August 2012

Նորթ-Հիլզում ամենագնացը բախվել է տանը

caaaa 4Նորթ-Հիլզում ամենագնացը բախվել է տանը, իսկ կին վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից: Ոստիկանության փոխանցմամբ, առնվազն չորս մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացելՄիջադեպը տեղի է ունեցել այս գիշեր, ժամը 2:30-ի սահմաններում, Parthenia Street-ի եւ Noble Avenue-ի խաչմերուկում

Ոստիկանության ներկայացուցիչ Խոսե Փլեյթզը հայտնել է, որ տան ներքին հատվածը չի վնասվել: Մեքենայի ուղեւորը վթարից հետո մնացել է դեպքի վայրում, եւ նրան բուժօգնություն են ցուցաբերել բժիշկները: Նա հայտարարել է, թե չի ճանաչում վարորդին, ում մեքենայում նա նստած է եղել: Բախման հետեւանքով տուժածներից մեկը մեկ տարեկան երեխա է: Բարեբախտաբար նրանց կյանքին ոչինչ չի սպառնումRead more

03 August 2012

Օբաման առաջատար է

obbbb 5Ըստ Pew Research Center-ի իրականացրած հարցումների` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կտրուկ տարբերությամբ առաջատար դիրք է գրավում նախընտրական մրցավազքում: Հարցման մասնակիցների 51տոկոսը Օբամային է աջակցում կամ կարծում է, որ նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը կպաշտպանի, իսկ 41տոկոսը նախապատվությունը տալիս է ԱՄՆ գործող նախագահի մրցակից, Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռամնիին: Այս ցուցանիշները նման են հարցման հուլիսյան արդյունքներին, իսկ Pew Research Center-ի` այս տարվա հունվարից անցկացված ութ հարցումների արդյունքում Օբաման պահպանում է առաջատարի իր դիրքը: Թեկնածուների միջեւ տոկոսային առումով նվազագույն տարբերություն է գրանցվել 12 նահանգներում, որոնցում հիմնականում նախընտրական թեժ պայքար է գրանցվում: Օբամայի վարկանիշը Կոլորադո, Այովա, Ֆլորիդա, Միչիգան, Նեւադա, Նյու Հեմպշիր, Նորթ Կարոլայնա, Օհայո, Վըրջինիա եւ Վիսկոնսըն նահանգներում 48 տոկոս է, իսկ Ռամնիինը` 44 տոկոս: Հարցումն իրականացվել է հուլիսի 16-26-ը, հարցմանը մասնակցել է 2508 ամերիկացի: Չնայած գրեթե բոլոր հարցումների արդյունքում Օբաման առաջատար է, սակայն, այնուամենայնիվ, Pew Research Center-ը նշում է, որ գործող նախագահ Օբամայի վարկանիշը բարձր չէ: Փորձագետների կարծիքով` դա բացատրվում է երկրի տնտեսական վիճակով, որը Օբաման դեռեւս չի կարողանում արմատապես փոխել: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel