A+ A A-

August 2012

08 August 2012

Ռամնիին մեղադրել են

Բարաք Օբամայի նախընտրական շտաբը գործող նախագահի մրցակից հանրապետական Միթ Ռամնիին մեղադրել է Իրանում ներդրումներ կատարող ընկերությունների հետ կապեր ունենալու մեջ: -Միթ Ռամնին թեկնածու է, ով չի կատարել խոստումները՝ դադարեցնել ներդրումները Իրանի հետ կապ ունեցող ընկերություններում: Նրա թրասթը խոստում տալուց հետո մի քանի տարի շարունակ ներդրումներ է կատարում այդ ընկերություններում: Միթ Ռամնին շահեր է ունեցել թուրքական Turkcell ընկերությունում, որը փորձում է բիզնես զարգացնել Իրանում,- ասվում է Օբամայի շտաբի մամուլի քարտուղար Բեն Լաբոլթի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ավագ խորհրդական Դեւիդ Պլաֆը իր երկու ելույթների համար 100 հազար դոլար հոնորար է ստացել մի ընկերությունից, որը կապ ունի Իրանի կառավարության հետ: Read more

07 August 2012

Հնագիտական նմուշները վերադարձվեցին

Հարյուրավոր հնագիտական գտածոներ, որոնք գողացվել էին Աֆղանստանից, երեկ վերադարձվել են Քաբուլի ազգային թանգարանին: Վերդարձված ցուցանմուշների թիվը հասնում է 843-ի, , որոնք գողացել էին 1990-2001 թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ: Հնագիտական որոշ գտածոների տարիքը հասնում է 4000 տարվա: Գողացված նմուշները հանցախումբը տարել էր Մեծ Բրիտանիա, եւ դրանք վերադարձվել են բրիտանական թանգարանի օգնությամբ: Վերադարձված ցուցանմուշների թվում է հանրահայտ Փղոսկրե դրվագազարդումները, որ թվագրվում է մ.թ. առաջին դարով: Թանգարանին է վերադարձվել նաեւ Բուդդայի արձանը, որը թվագրվում է երկրորդ կամ երրորդ դարով, մեծ քանակությամբ անտիկ եւ միջնադարյան դրամներ: Քաղաքացիական պատերազմի ժամանակ Աֆղանստանը զրկվել է իր հավաքածուի 70 տոկոսից: Մասնագետների խոսքով` հնագիտական նմուշների վերադարձը ազգային հպարտության առարկա է: Սակայն Աֆղանստանում տիրող անկայունության առնչությամբ առկա է ցուցանմուշների հետ կապված մտահոգություն: Read more

IRS-ը կորցրել Է ավելի քան վեց միլիարդ դոլար

ԱՄՆ հարկային ծառայությունը ենթադրաբար կորցրել է ավելի քան վեց միլիարդ դոլար՝ վերադարձնելով հարկերն այն խարդախներին, որոնք 2011 թվականին կեղծ հայտարարագրեր են տվել ուրիշի անունով: Associated Press-ի փոխանցմամբ, միայն մի դեպքում Միչիգանի Լանսինգ քաղաքի մի հասցեից ուղարկվել Է ավելի քան 2 հազար կեղծ հարկային հայտարարագիր: IRS-ն որպես հարկերի վերադարձում այս հասցեով փոխանցել է ավելի քան 3 միլիոն դոլար: Փորձագետների կարծիքով՝ խարդախության դեպքերի իրական քանակն զգալիորեն գերազանցում է այն դեպքերի թիվը, որոնք IRS-ին հաջողվում Է հայտնաբերել: 2011թ. հարկային ծառայությունը բացահայտել է շուրջ 940 հազար կեղծ հարկային հայտարարագիր, մինչդեռ ենթադրաբար տակավին շուրջ մեկուկես միլիոն դեպք մնացել է աննկատ: Ֆինանսների նախարարության փորձագետներն սպասում են, որ հաջորդ հինգ տարում հարկային ծառայության կորուստները կկազմեն 21 միլիարդ դոլար: Read more

Գանգսթերը սպանել է իր կնոջը

Լոնգ Բիչի ոստիկանությունը որոնում է 24-ամյա փողոցային գանգսթերին, ով մեղադրվում է իր երեք երեխաների մոր սպանության մեջ: Մարկոս Գուստավո Զերմենոյին տեսել են, թե ինչպես է շարժական տան մեջ սպանում 22-ամյա Էլեոնորա Ռիվերա Իդալգոյին: Ոստիկանությունը հայտնել է, որ հանցագործը զինված եւ վտանգավոր է, չի բացառվում, որ նա փախել է Մեքսիկա: Իրավապահները ժամանել են 6400 block of Atlantic Avenue հասցեն, երեկ ուշ երեկոյան, ժամը 10:35-ի սահմաններում: Սպանության մասին ահազանգել էին հարեւանները: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Հանցագործն ու իր զոհը 2,6 եւ 7 տարեկան երեխաներ ունեին: Ոստիկանությունը տարածել է Մարկոս Զերմենոյի նկարներն ու դաջվածքների պատկերները: Read more

06 August 2012

Բարիկադավորված տղամարդն ինքնասպան է եղել

poll 5Ոստիկանությունը պարզել է տղամարդու ինքնությունը, ով գնդակահարել է ինքն իրեն, երբ բարիկադավորվել էր իր տանը Մալիբու լճի մոտ, Սանտա-Մոնիկա լեռներում: Միջադեպը տեղի է ունեցել երեկ առավոտյան, ժամը 10:40-ին, 29000 block of Paiute Drive հասցեում: Ոստիկաները ահազանգ են ստացել, որ տանը վիճաբանություն է եղել: Ոստիկանությունը շրջափակել է տունը, որտեղ բարիկադավորվել էր տանտերը: Ժամը 16:45-ի սահմաններում ոստիկանության հատուկ ստորաբաժանումը գրոհ է ձեռնարկել, եւ տանը հայտնաբերել է 69-ամյա տղամարդու դին` հրազենային վնասվածքով: Ըստ ամենայնի, նա ինքնասպան էր եղել: Ոստիկանության սերժանտ Մարկ Բոքի խոսքով, ինքնասպանված տղամարդը Ռաբըրտ Թեքսթըրն է: Read more

06 August 2012

Անտառային հրդեհը քաղաք է ոչնչացրել

hrdeh 5Անտառային հզոր հրդեհները Օկլահոմա նահանգում գրեթե ամբողջության վերացրել են Օկլահոմա-սիթիից 30 կմ հեռավորությամբ գտնվող Լյութըր ոչ մեծ քաղաքը: Բարեբախտաբար քաղաքի շուրջ 600 բնակիչներից ոչ ոք չի տուժել. Ոստիկաններին հաջողվել է նրանց հաջողությամբ տարհանել են: Ոստիկանությունը չի բացառում, որ քաղաքը միտումնավոր են հրկիզել: Փրկարար ծառայությունն անանուն զանգ է ստացել այն մասին, որ անհայտ տղամարդը չոր խոտի վրա այրվող թերթեր է նետում: -Կասկածյալն արդեն հետախուզվում է,- հայտարարել է Օկլահոմայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Մայերսը: Անտառային հրդեհների պատճառով տարհանվել են Փեյն, Կրիկ եւ Օկլահոմա շրջանների մի քանի ոչ մեծ քաղաքների բնակիչներ: Տարհանվածների ընդհանուր թիվը հասնում է մի քանի հազարի: Կրիկ շրջանում բռնկված ամենամեծ հրդեհներից մեկը ոչնչացրել է 20 հազար հեկտար տարածք: Դրանից 55 կմ դեպի արեւմուտք` Փայն շրջանում, հրդեհի հաջորդ ամենամեծ տեղանքն է` 9 հազար հեկտար: Թե հրդեհի քանի օջախ կա այնտեղ` առայժմ հայտնի չէ: Օկլահոմայում հրդեհի տարածմանը նպաստում են քամին եւ երաշտը: Օկլահոման, սակայն, միակ նահանգը չէ, որում անտառային հրդեհներ են: Կրակը մոլեգնում է նաեւ Արիզոնա, Արկանզա, Կոլորադո եւ Յուտա նահանգներում, որտեղ եւս աննորմալ շոգ է: Read more

06 August 2012

Դժբախտ պատահար Նորթ Հալիվուդում

gnacq 6Նորթ Հալիվուդի 59-ամյա բնակիչը վրաերթի է ենթարկվել բեռնատար գնացքի կողմից Բաբ Հոփ օդանավակայանի մերձակայքում: Ոստիկանության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել երեկ գիշերը: Լոս Անջելեսի ոստիկանության Վյալիի տրանսպորտային բաժնի ներկայացուցիչ Ջիմմի Չոնն ասել է, թե Union Pacific-ի արեւմուտք ընթացող գնացքը Վանոուեն փողոցի մոտ հարվածել է տղամարդուն: Տուժածը մահացել է տեղում, ստացած վնասվածքների հետեւանքով: Ոստիկանությունը նրա անունը չի հաղորդել նախքան հարազատներին դեպքի մասին տեղյակ պահելը: Վթարի հանգամանքների հետաքննություն է ընթանում: Read more

06 August 2012

Կայծակը հարվածել է ավտոմրցարշավի հանդիատեսներին

nuscar 7Փենսիլվենիա նահանգում Pocono Raceway ավտոմրցման կայանում կայծակի հարվածից 1 մարդ է մահացել, եւս 9-ը ստացել են վնասվածքներ: Associated Press-ի փոխանցմամբ, մրցարշավի ներկայացուցիչների խոսքով` կայծակը հարվածել է հենց այն պահին, երբ մրցարշավից հետո հանդիսականները հեռանում էին կայանից: Տուժածներից 5-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, մյուս 4-ին հոսպիտալացրել են: Նրանցից մեկի վիճակը բժիշկները ծանր են գնահատում: Դեռեւս հայտնի չէ` կայծակը մե՞կ անգամ է հարվածել, թե՞ ոչ: Ավտոմրցման կայանի տնօրինությունը հայտնել է, թե դեռ պետք է պարզել` նրանք տուժել են կայծակի՞ հարվածից, թե՞ այլ պատճառներ են եղել: Pocono Raceway-ը Փենսիլվանիայի Լոնգ-Պանդ քաղաքում բացվել է 1971 թվականին: Այնտեղ, մասնավորապես, անցկացվում են NASCAR եւ Pennsylvania 400 ավտոմրցարշավները: Վերջինս այս տարի անցկացվում է օգոստոսի 3-5-ը: Կիրակի ավտոմրցարշավը անձրեւի պատճառով կարճատեւ է եղել:  Read more

06 August 2012

Ահաբեկչություն Վիսկոնսինում` սիկհերի դեմ

sikher 4Առնվազն 7 մարդ է զոհվել Վիսկոնսինում` Միլուոկի քաղաքի մերձակայքում գտնվող սիկհերի տաճարում հրաձգության հետեւանքով: Գրինֆիլդ շրջանի ոստիկանապետ Բրեդ Վենտլանդի խոսքով, չորս մարդ սպանվել է տաճարի ներսում, եւս երեքը` դրսում: Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Հանցագործշը եւս սպանվածների թվում է: Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին այն ժամանակ, երբ պետք է սկսվեր ժամերգությունը: Հանցագործը կրակ է բացել Օակ-Կրիկում գտնվող սիկհական տաճարում, որը գտնվում է Միլոուկի քաղաքի շրջակայքում: Զոհվածների շարքում է տաճարի տեսուչը: Հանցագործը դիմադրւթյուն ցույց տվել ոստիկաններին` վիրավորելով նրանցից մեկին, եւ պատասխան կրակով սպանվել է: Պարզվել է, որ սիկհերին կրակած անձը նախկին զինվորական հոգեբան է, Ուեյդ Մայքլ Փեյջ անունով: Կասկածյալը սպիտակամորթ տղամարդ է, մոտ 40 տարեկան, ով նեոնացիստ է եղել: Նա ունեցել է դաջվածքներ` նվիրված 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչութուններին: Ոստիկանությունը խուզարկել է նրա տունը: Փեյջը 1992-ից 1998 թվականները ծառայության է եղել Թեքսըսի Ֆորտ-Բլիսս եւ Հյուսիսային Կարոլայնայի Ֆորտ-Բրեգ ռազմակայաններում եւ անհայտ պատճառներով զորացրվել: Հանցագործը սպանվել էր տաճարի ազատագրման գործողության ժամանակ: Օակ-Կրիկում սինկհերի եկեղեցին կառուցվել է 1999թ.: Հաճախ սինկհերին շփոթում են մուսուլմանների հետ: Այդ պատճառով նրանց դեմ հարձակումներ են իրականացվում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Read more

06 August 2012

Քլինթ Իսթվուդը պաշտպանում է Ռամնիին

cleant 3Դերասան եւ ռեժիսոր Քլինթ Իսթվուդը առաջիկա ընտրութուններին աջակցելու է հանրապետական թեկնածու Միթ Ռամնիին: Ըստ դերասանի` այդ տղան կարող է նախագահ դառնալ: Քառակի օսկարակիրը իր որոշման մասին հայտարարել է Այդահո նահանգում հանգանակության ժամանակ: Ըստ Իսթվուդի` ինքը հանրապետականին ուշադրություն է դարձրել դեռեւս այն ժամանակ, երբ վերջինս Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնի համար էր պայքարում: -Աստված, այդ տղան չափազանց լավն է նահանգապետ լինելու համար: Սակայն, երեւում է, նա կարող է նախագահ դառնալ, – այդպես է բնութագրել դերասանը քաղաքական գործչի մասին իր առաջին տպավորությունները: Այդահոյի դրամահավաքի ժամանակ այդ աջակցությունն ազդեցություն է ունեցել: Նախընտրական քարոզարշավի համար հաջողվել է հավաքել 2 միլիոն դոլար` նահանգի համար յուրօրինակ ռեկորդ: Հիշեցնենք, որ հոլիվուդյան շատ աստղեր էլ պաշտպանում են գործող նախագահ Բարաք Օբամային եւ դրամահավաք են կազմակերպել: Օբամայի նախընտրական քարոզարշավի համար բարեգործական ընթրիքներ են կազմակերպել Սեռա Ջեսիքա Փարքըրը եւ Ջորջ Քլունին: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel