A+ A A-

August 2012

11 August 2012

Կոլորադյի հրաձիգը հոգեկան հիվանդ է

hradzig 4Կոլորադոյում զանգվածային սպանդ իրականացրած Ջեյմս Հոլմսը հոգեկան հիվանդ է: Այդ մասին դատարանի դահլիճում հայտարարել է նրա փաստաբան Դենիել Քինգը` նշելով, որ իր պաշտպանյալը հոգեկան լուրջ խնդիրներ ունի: Քինգի խոսքով, հստակ ախտորոշման համար որոշ ժամանակ է անհրաժեշտ: Փաստաբանների խոսքով, Հոլմսը դեռ սպանություն գործելուց առաջ կասկածել է, որ հոգեկան հիվանդություն ունի եւ դիմել է հոգեբույժին: Հիշեցնենք, որ Հոլմսը Կոլորադոյի համալսարանի հոգեբույժ Լինն Ֆենթընի հիվանդն է եղել, եւ որ նա նույնիսկ ահաբեկչության նկարագրությամբ նոթատետր է ուղարկել բժշկին: Ֆենթընը դեռեւս հունիսի սկզբին համալսարանի ղեկավարությանը հայտնել էր Հոլմսի պահվածքի մասին, սակայն ոչ մի պատժամիջոց չէր կիրառվել: Հիշեցնենք, որ զանգվածային սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 20-ին` Դենվերի Աուրորա քաղաքի Century 16 կինոթատրոնում, Մութ ասպետ ֆիլմի պրեմիերայի ժամանակ: 24-ամյա Ջեյմս Հոլմսը կրակել էր հանդիսատեսներին կինոդիտման ընթացքում: Զոհվել էր 12 մարդ, 58-ը վիրավորվել էին, 11 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Հրաձիգին անմիջապես ձերբակալել էին: Ձերբակալության ժամանակ նա իրեն անվանել էր Ջոքըր` ֆիլմում Բաթմենի երդվյալ թշնամին: Մարդասպանը նաեւ ականապատել էր իր տունը,: Նշենք, որ Կոլորադոյում պատժի առավելագույն ձեւը մահապատիժն է, որը, սակայն տասնյակ տարիներ չի կիրառվել, եւ դատախազները չգիտեն, ինչ պատիժ պահանջեն:   Read more

10 August 2012

հեռուստացույց է պատվիրել, բայց ստացել է կիսաավտոմատ

hracan 5The Washington Post-ի փոխանցմամբ, Վաշինգթոնի բնակիչը համացանցի միջոցով պլազմային հեռուստացույց է պատվիրել, բայց փոխարենն ստացել է հարձակողական կիսաավտոմատ հրացան: Սեթ Հորվիցը Amazon-ի միջոցով 39 դյույմանոց հեռուստացույց է պատվիրել: Առաքողը կնքված ոչ մեծ արկղ է բերել եւ թողել դռան տակ: Ամենասկզբից Հորվիցին զարմացրել է արկղի փոքրությունը, իսկ երբ այն բացել է, ներսում հայտնաբերել է Sig Sauer SIG716 հրացան: Հորվիցը զանգահարել է ոստիկանություն եւ պատմել կատարվածը: Նրա տուն ժամանած իրավապահները առգրավել են զենքը: Ոստիկանությունն արդեն սկսել է դեպքի բոլոր հանգամանքների քննությունը: Միաժամանակ, ինչպես պատմել է Հորվիցը, նախորդ շաբաթ պատվիրված հեռուստացույցն այդպես էլ չի ստացվել:   Read more

ԱՄՆ բանկերը պատրաստվում են եվրոգոտու փլուզմանը

eurrr 5ԱՄՆ բանկերը պատրաստվում են եվրոգոտու անկմանը եւ փորձում են պաշտպանել իրենց ներդրումները ԵՄ-ում: -Ուոլ Սթրիթի բանկերը պատրաստվում են մի խումբ երկրների՝ եվրոգոտուց դուրս գալուն,- գրում է . Financial Times-ը եւ հավելում. -Այդ պատճառով նրանք կրճատում են վարկային գործարքների ծավալները եվրոգոտում, ինչպես նաեւ փորձում են պաշտպանել իրենց այն տարբերակներից, որոնց դեպքում իրենք ստիպված կլինեն իրենց տրամադրված վարկը հետ ստանալ դրահմայով կամ պեսոյով: Պարբերականը գրում է, որ ԱՄՆ բանկերն այժմ փորձում են եվրոպական ընկերությունների հետ վարկային պայմանագրերը տեղափոխել բրիտանական ֆինանսական օրենսդրության տակ, ինչը նրանց հնարավորություն կտա եվրոգոտու փլուզման դեպքում ավելի հուսալի կերպով պաշտպանել իրենց ներդրումները:   Read more

Կոլումբիայում հայտնի թմրաբարոնի են ձերբակալել

temra 5Կոլումբիայի իշխանությունները հայտնել են մեքսիկական Զետաս կարտելի հետ կապված Էնվիգադո կարտելի թմրաբարոններից մեկին բռնելու մասին: Էրիքսոն Վարգասը ձերբակալվել էր Մեդելին քաղաքի հյուսիս-արեւելքում: Վարգասի հետ ձերբակալվել են կարտելի եւս երկու անդամներ, իսկ հանցագործներից մեկն սպանվել է: Ըստ ոստիկանության տվյալների` վերջին տարիներին Վարգասը համագործակցել է Զետասի հետ: Էնվիգադո խմբավորումն ստեղծվել է 1980-ականներին Պաբլո Էսկոբարի` Կոլումբիայի նախկին խոշոր թմրաբարոններից մեկի անմիջական մասնակցությամբ:   Read more

Սիրիայում հարձակվել են հայաբնակ գյուղի վրա

kesab 4Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի Դյուզաղաջ գյուղի բնակչությունը գիշերը հայտնվել է օրհասական վիճակում: Այն դեպքում, երբ սիրիական կառավարական ուժերը հիմնականում հարավում էին, ընդդիմությունը հարձակվել է հայկական գյուղին մերձակա Ֆրընլըխ զինվորական հենակետի վրա: Կանանց եւ երեխաներին հասցրել են տեղափոխել Քեսաբի այլ գյուղեր, իսկ տղամարդիկ անցել են դիմադրության: Թուրքիայի սահմանին գտնվող Դյուզաղաջի բնակչության մեջ միայն մի քանի ընտանիք է այլազգի: Հայերի դիմադրության ընթացքում կառավարական ուժերը հասել են մարտերի տեղանքը, չեզոքացրել ապստամբներին եւ դիրքավորվել թուրք-սիրիական սահմանի երկայնքով: Մարտերի ընթացքում 3 զինվոր եւ մեկ քաղաքացիական անձ է զոհվել: Զոհերի թվում հայեր չկան: Զոհված անձը ալաուի մուսուլման էր, սակայն շատ լավ տիրապետել է հայերենին: Դյուզաղաջում ներկայում բնակվում է 45 ընտանիք, որոնցից 20-ը հայեր են: Read more

Անցկացվել է արագ sms գրելու մրցույթ

text 5Նյու Յորքում երեկ տեղի է ունեցել ԱՄՆ-ի արագ sms-հաղորդագրություն գրելու ամենամյա մրցույթը, որն անցկացվել է մեգապոլիսի գլխավոր հրապարակում: Մրցույթում, ինչպես եւ անցյալ տարի, հաղթել է Ռայնլենդըր քաղաքից Վիկսոնսըն նահանգից դեռահաս Ասթըն Վեյրսկին, որը ստացել է գլխավոր մրցանակը՝ 50 հազար դոլար: Մրցույթի եզրափակիչին մասնակցել է 16-24 տարեկան 11 մարդ ԱՄՆ տարբեր անկյուններից: Մայիսին անցկացված մրցույթի նախնական փուլերին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: Եզրափակիչն անցկացվել է երեք փուլով: Սկզբում մասնակիցները պետք է հաղորդագրություն գրեին փակ աչքերով: Այնուհետեւ պետք է sms գրեին ձեռքերը մեջքին կապած: Երրորդ փուլը կոչվում էր բլից տեքստ. մասնակիցները պետք է հնարավորինս արագ հավաքեին տրված տեքստը: Կազմակերպիչների խոսքերով՝ մասնակցիներին գնահատական է տրվել երեք չափանիշներով՝ արագություն, ճշգրտություն, ճկունություն: Աթընին հաջողվել է 149 սիմվոլից բաղկացած տեքստը հավաքել 39 վայրկյանում: Երկրորդ տեղում Նյու Յորքի բնակիչ Քենթ Օգըսթայնն է, որը Ասթընին զիջել է մի քանի վայրկյանով: 2007 թվից անցկացվող մրցույթի հովանավորն է LG բջջային հեռախոսների արտադրողը:   Read more

Չինոյում բանկ են կողոպտել

koroptich 4Չինոյի ոստիկանությունը որոնում է բանկի կողոպտչին, ում նկարը արձանագրել է տեսադիտման համակարգը: Կողոպուտը տեղի է ուենցել երեկ12000 block of Central Avenue հասցեում U.S. Bank-ի մասնաճյուղում: Ըստ ոստիկանության, կասկածյալը մտել է բանկ եւ կանխիկ գումար պահանջել բանկի աշխատակցից: Նա ասել է, թե զինված է, սակայ զենք ցույց չի տվել: Կասկածյալը հեռացել է բանկից անհայտ չափի գումարով: Ըստ ականատեսների, 35-40 տարեկան, 6 ոտնաչափ հասակով տղամարդ է:   Read more

Դիակ մոթելում

mothel 5Ռիվըրսայդ շրջանի ոստիկանները որոնում են ենթադրյալ կասկածյալին երբ Սան-Դիեգո շրջանի մոթելներից մեկում գտել են նրա ընկերուհու դին: 27-ամյա Ջոզեֆ Դորսին վերջին մարդն է եղել, ով տեսել է 47-ամյա Քրիստին Սթյուարթին: Ականատեսների վկայությամբ, Դորսիին վերջին անգամ տեսել են Ford Explorer մակնիշի 6 UDY 773 համարանիշի , մուգ կապույտ մեքենայով երթեւեկելիս: Դորսին սպիտակամորթ, 6 ոտնաչափ հասակով տղամարդ է: Ոստիկանները Քրիստին Սթյուարթի դին գտել են երեկ ժամը 2-ի սահմաններում, 13800 block of Poway Road հասցեում, Best Western Plus մոթելում: Քննիչները կարծում են, որ կնոջը սպանել են այլ վայրում, ապա դին բերել են մոթելի համար: Սթյուարթին եւ նրա ընկերոջը` Դորսիին վերջին անգամ տեսել էին շաբաթ գիշերը, Լեյք-Էլսինորում: Read more

Պարզել են 4 ամիս առաջ գտած դիակի ինքնություն

pasade 5Պարզվել է տղամարդու ինքնությունը, ում դին հայտնաբերվել էր չորս ամիս առաջ Փասադինա քաղաքի Hahamongna Watershed զբոսայգում, նա Գլենդելի հայազգի բնակիչ է: Glendale News-Press-ի փոխանցմամբ, 51-ամյա Գաբրիել Հորիղյանի դին գտել էին ապրիլի 15-ին, Փասադինայի եւ Լա-Կանյադա-Ֆլինթրիջի միջեւ գտնվող այգում: Դեպքի վայր դետեկտիվներ էին կանչել, սակայն դին ահավոր քայքայված էր եւ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Հորիղյանի ինքնությունը պարզվել է ատամնաբուժական գրառումների միջոցով: Մահվան պատճառը դեռ չի պարզվել: Փալմդեյլի բնակիչ Քարլթըն Սմիթը, ով մահացածի փեսան է, ասել է, թե Հորիղյանը ապրում էր Գլենդելում, մոր եւ եղբոր հետ: Գաբրիելի քույրը` Անահիտ Հորիղյանը պատմել է, որ ընտանիքը քիչ բան գիտի մահվան հանգամանքների մասին եւ մեկնաբանություններ չի անում: Read more

Փեյջը ինքնասպան էր եղել, հաստատել է FBI-ը

pige 6Ուեյդ Մայքլ Փեյջը, ով ամերիկյան Վիսկոնսին նահանգում օգոստոսի 5-ին սիկհերի տաճարում գնդակահարել էր 5 այցելուի, մահացել է գլխին ստացած վերքերից, որոնք ինքն իրեն էր հասցրել: Այդ մասին հայտնել են Հետաքննության դաշնային բյուրոյի աշխատակիցները` ամփոփելով հետաքննության ապացույցները: Գործակալները հաղորդել են, որ նա ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ոստիկանության սպան կրակել էր նրա փորին եւ վիրավորել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 40-ամյա Փեյջը զոհվել է մահացու վնասվածքի պատճառով, որը նրան հասցրել էր ոստիկանը: Ըստ FBI-ի ներկայացուցչի` դա հեռավորությունից արված ճշգրիտ կրակոց է եղել: FBI-ի ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ նախկինի պես փորձում են որոշել հանցագործության մոտիվը, որն իրականացրել է Փեյջը: Օգոստոսի 5-ին սեւ տաբատով, սպիտակ շապիկով, ձեռքին 9/11 դաջվածքով ճաղատ տղամարդը եկել էր Օուք Քրիքի սիկհական տաճար եւ սկսել էր ներկաներին կրակել: Նա սպանել էր վեց մարդու, այդ թվում նաեւ տաճարի սպասավորին: Հայտնի է, որ Ուեյդ Մայքլ Փեյջը ռասիստական հայացքների տեր էր եւ նվագում էր այդ գաղափարախոսությունը քարոզող խմբերում: 90-ականներին նա ծառայել է բանակում, սակայն հեռացվել էր հարբեցողության եւ անհարիր վարքի պատճառով: Ի դեպ, ձերբակալվել է նաեւ նրա ընկերուհին, ով եւս նացիստական խմբավորման անդամ էր: Ըստ վարկածի` սիկհական տաճարում կոտորածը նա սխալմամբ է կազմակերպել, իրականում ցանկացել է սպանել մահմեդականներին: Չնայած, հարձակման դրդապատճառները դեռ չեն հաստատվել: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel