amga.tv

Switch to desktop Register Login

28 August 2012

Արջը հարձակվել է զբոսաշրջիկի վրա

arjeee 6Ալյասկայի Դենալի ազգային զբոսայգում Grizzly տեսակի գորշ արջը հարձակվել է զբոսաշրջիկների վրա, արդյունքում մեկ տղամարդ մահացել է: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, տղամարդը տեսնելով արջին այգու տարածքով անցնող գետի ափին, բավականին կարճ` մոտ 45 մ. հեռավորությունից փորձել է լուսանկարել: Սկզբում արջը ոչ մի ագրեսիա չի դրսեւորել, մոտ 8-րոպեանոց ֆոտոսեսիա է թույլ տվել, եւ միայն դրանից հետո է հարձակվել նրա վրա: Զբոսայգու աշխատակիցները ուղղաթիռով հասել են դեպքի վայր, նրան գտել զոհի հետ եւ սպանել: Ազգային զբոսայգու ներկայացուցիչներն ասել են, թե սա առաջին նման դեպքն է այգու գոյության ողջ պատմության մեջ: Մինչ զբոսայգի մտնելը, զբոսաշրջիկներին սովորաբար տեղեկացվում է, ինչպես իրենց պահել արջերի հետ հանդիպելու ժամանակ:Նման դեպքերում խորհուրդ է տրվում պահպանել առնվազն 400 մետր հեռավորություն:  Read more

CIA-ը հայտնի ահաբեկչի է վերացրել

ahhha 8ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը ոչնչացրել է պակիստանյան Հաքանի խմբավորման առաջնորդներից մեկին: Խոսքը դաշտային հրամանատար Բուդրուդինի մասին է. նա սպանվել է Հյուսիսային Վազիրիստանի Միրանշահ բնակավայրի տներից մեկում: Նա Հաքանիի ցանցի հիմնադրի եւ գերագույն առաջնորդի՝ Սիրաջուդին Հաքանիի եղբայրն է: Նա կարեւոր դեր է ունեցել խմբավորման գործունեության մեջ, պատասխանատու է եղել ՆԱՏՕ-ի դեմ շատ դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների համար: Հաքանիի ցանցը աֆղանստանցի թալիբների միավորում է, որը գործում է Պակիստանի հյուսիս-արեւմուտքում:   Read more

Օբաման Ռոմնիին մեղադրել է տնտեսական ռադիկալիզմի մեջ

obbb 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գալիք նախագահական ընտրություններում իր հակառակորդ հանրապետական Միթ Ռամնիին մեղադրել է, որ նա ծայրահեղական հայացքներ ունի տնտեսական եւ սոցիալական հարցերի վերաբերյալ: Associated Press գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահն ասել է, որ հանրապետականների կողմից հայտարարված բարեփոխումները միայն կվնասեն ամերիկյան տնտեսությանը: ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուների փոխադարձ քննադատությունը գնալով ավելի է սրվում: Դա ավելի նկատելի դարձավ այն ժամանակ, երբ Միթ Ռոմնին կոնգրեսական Փոլ Ռայընին, ով հայտնի է իր պահպանողական հայացքներով, իր գործընկեր հայտարարեց նախընտրական քարոզարշավում: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version