A+ A A-

10 August 2012

Պատմության ամենաշոգ ամիսը

taaq 4Միացյալ նահանգների կառավարությունը հաստատել է, որ այս տարվա հուլիսի ամիսը եղել է երկրի պատմության ընթացքում ամենաշոգ ամիսը: ԱՄՆ-ի օդերեւութաբանության ծառայությունը հայտնել է, որ երկրի սահմանակից 48 նահանգներում, բացառությամբ աշխարհագրական մեկուսացված դիրքում գտնվող Ալյասկայից եւ Հավայան կղզիներից, օդի միջին ջերմաստիճանը հասել էր 25,3 աստիճանի: Դա մի փոքր ավելի բարձր է, քան 1936թ. Փոշեմրրիկ անվանումը ստացած ամառը, որը մեծ վնասներ էր հասցրել երկրում: Պետական մարմինները հայտնել են նաեւ 1895 թվականին օդերեւութաբանական գրառումները սկսելու ժամանակից ամենատաք հունվարից մինչեւ հուլիս ամիս տեւած ժամանակաշրջանի, ինչպես նաեւ ամենատաք 12-ամսյա ժամանակահատվածի մասին: Ինչպես եւ 1930-ական թվականներին, Միացյալ Նահանգներում անգութ շոգը հսկա վնաս է պատճառել գյուղատնտեսությանը: Երկրի տարածքի մեծ մասում երաշտ էր հայտարարվել: Read more

Օբաման առաջ է անցել Ռոմնիից

obaro 6ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջ է անցել իր հակառակորդից՝ հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածու Միթ Ռամնիից Վըրջինիա եւ Վիսկոնսըն կարեւոր նշանակություն ունեցող նահանգներում: Այս մասին են վկայում չորեքշաբթի օրը Նյու Յորք Թայմս, Սի-Բի-Էս հեռուստաընկերության եւ Քվինիփակի համալսարանի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման տվյալները: Հասարակական հարցումն անցկացնողները պարզել են, որ Վըրջինիայում նախագահ Օբամային համակրում է ընտրողների 49 տոկոսը, Ռամնիին՝ 45-ը: Վիսկոնսընում Օբամայի առաջնորդությունն ավելի մեծ է. նրան համակրում է ընտրողների 51 տոկոսը, իսկ Ռամնիին՝ 45-ը: Այսպես կոչված տատանվող մեկ այլ նահանգում՝ Կոլորադոյում սակայն առաջատար դիրքեր է զբաղեցնում Միթ Ռամնին: Նրան սատարում է ընտրողների 50 տոկոսը, իսկ Օբամային՝ 45-ը: Նախագահ Օբաման 2008 թվականի ընտրություններում հաղթանակ էր տարել այս երեք նահանգներում: 2008 թվականին նախագահ Օբաման կարողացել էր մի քանի տոկոսով առաջ անցնել իր հակառակորդ՝ հանրապետական թեկնածու Ջան ՄըքՔեյնից հիմնականում Միացյալ Նահանգների սպիտակամորթ բնակչության աջակցության շնորհիվ: Այժմ սակայն այդ ընտրողներն առավել հակված են հանրապետական թեկնածու ընտրելուն, սակայն Ռամնիի առավելությունը կազմում է ընդամենը երեք տոկոս: Օբաման այնուամենայնիվ մեծ ժողովրդականություն է վայելում աֆրո- եւ իսպանախոս ամերիկացիների շրջանում: Read more

Վաշինգթոնի ռազմական հիվանդանոցը տարհանել էին

hivandanc 5Վաշինգտոնի արվարձաններում գտնվող Ուոլթեր Ռիդի անվան ԱՄՆ ազգային ռազմական բժշկական կենտրոնի մասնաշենքերից մեկի անձնակազմն ու հիվանդները տարհանվել են, քանի որ ռումբի ահազանգ է ստացվել: Դեպքի վայր ժամանած սակրավորները հատուկ վարժեցված շների հետ կենտրոնի մասնաշենքերից մեկում փնտրել են պայթուցիկ սարքը։ Շենքում պայթուցիկի գտնվելու մասին ավելի վաղ հայտնել էին հեռախոսազանգի միջոցով։ Մասնաշենքում գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Դեպքից ժամեր անց բժշկական հաստատությունը վերսկսել է իր նորմալ աշխատանքը, քանի որ իրավապահներին չի հաջողվել որեւէ կասկածելի իր գտնել: Ոստիկանները որոնում են անհայտ հեռախոսային ահաբեկչին: Նշենք, որ ԱՄՆ մայրաքաղաքի մոտակայքում գտնվող բուժկենտրոնը ԱՄՆ զինված ուժերի ամենագլխավոր բուժհաստատություններից մեկն է։ Այստեղ է իրականացվում երկրի նախագահի պարբերական բուժհետազոտությունը: Read more

Ամերիկացիները իրանցի ծովագնացների են փրկել

naaav 3Ամերիկյան Ջեյմս Ուիլյամս ականակիր նավի անձնակազմի անդամները Հորմուզի նեղուցում փրկել են իրանցի 10 ծովագնացների կյանքը, որոնց նավում հրդեհ էր բռնկվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Ջեյսըն Սալաթան: Իրանցիներից բացի, հրդեհված նավում եղել են նաեւ Պակիստանի 2 քաղաքացիներ, որոնց նույնպես հաջողվել է փրկել: -Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն եւ շուտով կտեղափոխվեն Էնթերփրայզ ավիակրի վրա,- ասել է Սալաթան` ընդգծելով, որ այնտեղից էլ ծովագնացները կտեղափոխվեն հայրենիք: ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ լարված հարաբերությունների ֆոնին Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերն առաջին անգամ չէ, որ փրկում են իրանցի ծովագնացների կյանքը: Հունվարին ամերիկյան Կիդ ականակիր նավն ազատ էր արձակել սոմալեցի ծովահենների կողմից առեւանգված իրանցի ձկնորսների նավը: Read more

Ռոմնիի հերթական սայթաքումը

rommmm 4ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Միթ Ռամնին Այովա նահանգում ընտրողների հետ հանդիպմանը զավեշտալի սխալ է թույլ տվել. նա շփոթել է սիկհերին եւ շեյխերին: Ելույթի ժամանակ նա իր ցավակցությունն է հայտնել Վիսկոնսինում սիկհերի տաճարում տեղի ունեցած հրաձգության զոհերի հարազատներին, սակայն 2 անգամ վրիպակ է թույլ տվել՝ սիկհերին անվանելով շեյխեր: Այս սխալը Ռամնիին չի խանգարել հաջող հանդիպում անցկացնել. նա երեկոյի ընթացքում 2 մլն դոլար է հավաքել իր նախընտրական արշավի համար: Վերջերս Մերձավոր Արեւելք իր այցի ժամանակ էլ Ռամնին Իսրայելի մայրաքաղաք էր անվանել Երուսաղեմը: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel