A+ A A-

July 2012

13 July 2012

Ամենաթանկարժեք ուտելի աղանդերը

Screen Shot 2012-07-13 at 3.22.31 AMLe Monde-ի փոխանցմամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում օրերս արտառոց կեքս են ներկայացրել, որն աշխարհում ամենաթանկարժեք ուտելի աղանդերն է ճանաչվել: Հրուշակեղենը գնահատվել է հազար դոլար: Նման գինը պայմանավորված է նրանով, որ Golden Phoenix անունով կեքսը պատրաստված է իտալական թանկարժեք Premium Amedei Porcelena տեսակի շոկոլադից, բարձրորակ եւ օրգանական ալյուրից, ուտելի ոսկուց: Շեֆ-խոհարար Յուսուֆ Ալին հպարտ է իր գլուխգործոցով եւ պատրասվում է այն վաճռքի հանել ոչ միայն հարազատ Դուբայում, այլեւ Եվրոպայում: Աղանդերը մատուցվում է ելակի հետ, ոսկե գդալով եւ ափսեով: Read more

Սան-Բեռնարդինոն սնանկ է ճանաչվել

sanber 3Կալիֆոռնիայի Սան-Բեռնարդինո քաղաքի քաղաքյին խորհուրդը որոշում է կայացրել փաստաթղթեր ներկայացնել սնանկության վերաբերյալ: Այսպիսով, վերջին երեք շաբաթների ընթացքում սա ամերիկյան քաղաքի սնանկություն հայտարարելու երրորդ դեպքն է: Խոսքը 210 հազար բնակչությամբ քաղաքի մասին է, որ գտնվում է Լոս Անջելեսից 65 մղոն հեռավորության վրա: Համաձայն սնանկության մասին ամերիկյան օրենքի 9-րդ հոդվածի, քաղաքը դեռ մեկ ամիս ժամանակ ունի, որ վերականգնի իր ակտիվներն ու կարողանա գոյատեւել: Քաղաքի բնակիչները մտահոգվել են, սակայն քաղաքային իշխանություններն ու քաղաքապետ Փաթրիք Ջեյ. Մորրիսը չեն բացառում, որ կարող է հրաշք լինել, եւ Սան Բեռնարդինոն փրկվի սնանկ հայտարարվելու հեռանկարից: Read more

Կվերանայեն DNA-ի անալիզի հիման վրա կայացրած դատավճիռները

DNA 5ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը եւ FBI-ըն ստուգելու են հազարավոր գործեր, որոնցով մարդիկ դատապարտվել էին իրենց մազերի DNA-ի հիման վրա: Assosiated Press-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարարությունը համագոծակցելու է անկախ նախագծի` Innocence Project-ի հետ, որն իր առջեւ նպատակ է դրել ազատ արձակել անարդարացի կերպով դատապարտված մարդկանց: Նախատեսվում է դիտարկել գործեր՝ սկսած 1985 թվականից: Դատախազությունն անմեղ է ճանաչել 1981թ. բռնաբարության մեղադրանքով Վաշինգտոնում դատապարտված մի տղամարդու, ով մեղավոր էր ճանաչվել այն պատճառով, որ զոհի անկողնում հայտնաբերվել էին նրա մազերը: Նրան նաեւ ճանաչել էր հարձակման ենթարկված կինը: 2003թ. նա դուրս էր եկել բանտից պատիժը կրելուց հետո: Սակայն վերջերս իրականացրած DNA-ի անալիզը ցուց էր տվել, որ մազի այդ նմուշը չէր կարող պատկանել տղամարդուն։ Read more

Սպանությունների մակարդակն աճել է

hanc 7 Թեեւ Լոս Անջելես քաղաքում եւ Սան Ֆերնանդո հովտում հանցավորության ընդհանուր մակարդակը նվազել է, 2012թ. առաջին կիսամյակի տվյալներով, Սան Ֆերնանդոյում սպանությունների թիվն աճել է կիսով չափ: Ոստիկանական ամփոփագրերի տվյալներով, մինչեւ հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Սան Ֆերնանդո հովտում գտնվող յոթ ոստիկանական բաժանմունքներով գրանցվել է 33 սպանություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21-ի դիմաց: Հրազենային վնասվածք ստացած անձանց թիվը եւս աճել է 126` նախորդ տարվա 83-ի դիմաց: 16 տոկոսով, սակայն, նվազել է ավազակխմբերի կողմից կատարված հանցանքների թիվը: Ընդհանուր առմամբ լոս Անջելեսում հանցավորության թիվը նվազել է 9 տոկոսով, եւ 16 տոկոսով էլ Սան-Ֆերնանդո հովտում: Կես տարում 2900 գողություն է կատարվել Սան Ֆերնանդո հովտի տարածքում: Read more

Գողացել էր Ջագուարն ու փորձում էր փախչել

jaguar 5Ոստիկանությունը հետապնդել է գողացված Ջագուար մակնիշի մեքենան, որը վերջնարդյունքում Ինգլվուդում բախվել է բեռնատարին, ապա մեկ այլ մեքենայի: Ոստիկանության փոխանցմամբ, թեեւ հետապնդումը կարճ է տեւել, սակայն կասկածյալը հասցրել է մինչեւ 80 մղոն/ժամ արագություն հավաքել: Առավոտյան ժամը 7:19-ի սահմաններում ոստիկանները կասկածյալին հետապնդել են մոտ 40 տարեկան տղամարդուն Imperial Highway եւ South Central Avenue հատվածից, եւ հաշված րոպեներ անց, նա վթարային իրավիճակ է ստեղծել: Ականատեսների խոսքով, մեքենաներն այնպիսի վիճակում են եղել վթարից հետո, որ թվում էթր, թե կենդանի մարդ չի լինի: Երկու մեքենաների վարորդներին, ինչպես նաեւ կասկածյալին տեղափոխել են հիվանդանոց: Վերջինս կոտրվածքներ եւ վնասվածքներ է ունեցել: Ըստ ոստիկանների նա եղել է թմրանյութի ազդեցության տակ: Քրինշա Պողոտան մի քանի ժամ դեպքից հետո փակ է եղել, մինչ ոստիկանությունը հետաքննություն էր իրականացնում: Read more

Աֆրոամերիկացիները սուլել են Միթ Ռոմնիի ելույթի ժամանակ

romney 4ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին խոշոր ձախողում է կրել երեկ, երբ հանդիպում էր Գունավոր բնակչության առաջընթացի աջակցման ազգային ընկերակցության ներկայացուցիչներին: Թեքսըսում հանրապետական թեկնածուի ելույթը հարուցել է աֆրոամերիկացիների բուռն դժգոհությունը, որոնք սուլել են նրա ելույթից առաջ։ Ռամնին իր ելույթի հիմնական մասը հատկացրել է նախագահ Օբամայի տնտեսական ծրագրերի քննադատմանը: Սկզբում Հանրապետականին ջերմ ընդունել են, իսկ ելույթը մի քանի անգամ ընդմիջվել է ծափահարություններով: Սակայն լսարանի տրամադրությունը կտրուկ փոխվել է, երբ Ռամնին նշել է,թ ե ընտրվելու դեպքում մտադիր է վերացնել Բարաք Օբամայի առողջապահական բարեփոխումը: -Ես պատրաստվում են վերացնել թանկարժեք ու անիմաստ ծրագրերը, խոսքը Օբամայի պլանի մասին է,- նշել է Ռամնին, եւ այդ ժամանակ էլ դահլիճից սուլոցներ են լսվել: Ռամնիին սուլել են նաեւ, երբ նա հայտարարել է, թե գործող նախագահը չի կարողացել աշխատատեղեր ապահովել: _Երբ ես նախագահ ընտրվեմ, աշխատատեղերի հարցը կդառնա թիվ մեկ խնդիրն ինձ համար, եթե դուք ուզում եք նախագահ, որը կբարելավի աֆրոամերիկացիների կյանքը, նա ձեր առջեւ է,- ասել է Ռամնին: Սկզբունքորեն նա տեղյակ էր, թե ում առջեւ է ելույթ ունենում, քանի որ այս կազմակերպությունը մշտապես աջակցում է Բարաք Օբամային, ավելին սոցիոլոգների տվյալներով` սեւամորթ բնակչության մոտ 90 տոկոսը ըստ ամենայնի իր ձայնը կտա գործող նախագահին: Նշենք, որ սա Ռամնիի համար առաջին դեպքը չէ, նույնը եղել էր մեկ շաբաթ առաջ լատինամերիկացիների հետ հանդիպմանը, եւ նա կրկին սառնասրտորեն շարունակել էր իր ելույթը: Read more

Ամերիկացիները չեն վստահում հեռուստանորություններին

mam 4Հեռուստատեսությամբ հաղորդվող նորությունների նկատմամբ ամերիկացիների վստահության մակարդակը 2012 թվականի հունիսին ընկել է մինչեւ պատմական նվազագույնը: Ինչպես ասված է Gallup կենտրոնի հետազոտության մեջ, այժմ հեռուստադիտողների միայն 21 տոկոսն է կամ ամբողջովին կամ միանգամայն վստահում հեռուստատեսությանը: Gallup-ն այսօրինակ հարցումներ է անցկացնում 1993 թվականից: Այն ժամանակ նորությունների նկատմամբ վստահության մակարդակը կազմում էր 43 տոկոս: 90-ական թվականներին եւ 2000-ականների սկզբին այն պահպանվում Էր 30 տոկոսից բարձր նշագծին, իսկ առաջին անգամ 25 տոկոսից ցած է ընկել 2007թ.: Ըստ այդմ 2011թ. կտրուկ թռիչք էր արձանագրվել. վստահության մակարդակը բարձրացել էր մինչեւ 27 տոկոս: Թերթերի նկատմամբ ամերիկացիների վստահության մակարդակը 2012 թվականին ընկել է մինչեւ 25 տոկոս, բայց սա ռեկորդային ցուցանիշ չԷ: 2007 թվականին այդ ցուցանիշը եղել Է 22 տոկոսի մակարդակին: Համեմատության համար նշենք, որ 1979թ. թերթերին վստահում Էր ԱՄՆ-ի բնակիչների 51 տոկոսը: Հարցումն անցկացվել է 50 նահանգներում: Read more

12 July 2012

Մեքսիկայում հայտնի թմրաբարոնների են ձերբակալել

arrest 4Մեքսիկական իշխանությունները հայտարարել են, որ Սիուդադ Խուարես քաղաքում ձերբակալվել են թմրաբիզնեսով զբաղվող Սինալոա կազմակերպության երկու անդամներ, ովքեր հետախուզվում էին ԱՄՆ-ի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարող գործակալության կողմից: Ձերբակալվածների անուններն են Ֆերնանդո Արելիանո Ռոմերո եւ Դանիել Ֆրանկո Լոպես։ Ավելի վաղ ԱՄՆ-ի՝ թմրամիջոցերի շրջանառության դեմ պայքարող գործակալությունը հրատարակել էր Սինալոա կազմակերպության ավելի քան 20 անդամների ցուցակը, ովքեր կասկածվում են թմրանյութերի շրջանառության, սպանությունների, փողերի լվացման եւ այլ հանցագործություններում։   Read more

11 July 2012

Հրաձգություն Քոլթընում

inland 3Մեկ մարդ սպանվել, եւս մեկը հրազենային վնասվածքներ է ստացել կասկածյալների եւ ոստիկանների միջեւ փոխհրաձգության ընթացքում, Ինլընդ Էմփայր շրջանում: Ոստիկանության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Քոլթընում, գիշերը ժամը 2-ի սահմաններում: Ոստիկանը նկատել է առեւանգման մեջ գտնվող մեքենան եւ փորձել կանգնեցնել այն: Մեքենան պոկվել է տեղից եւ փախել Սան Բեռնարդինոյի ուղղությամբ: Meridian եւ Mill փողոցների հատման կետում տեղի է ունեցեծ փոխհրաձգությունը: Տղամարդը տեղում զոհվել է, իսկ մի կնոջ հրազենային ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանով: Սան-Բեռնարդինո շրջանի շերիֆի գրասենյակից հայտնում են, որ փոխհրաձգությանը մասնակցել է Քոլթընի մի ոստիկան: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում: Read more

11 July 2012

20-ամյա տղային սպանել են

shenq 5Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Սանտա-Մոնիկայում, երեկույթներից մեկի ժամանակ: Ոստիկանությունը ժամը 3:30-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ 400 block of Broadway հասցեում մարդ են դանակահարել: Երբ ոստիկանությունը ժամանել է, հայտնաբերել է մոտ 20 տարեկան երիտասարդի արդեն մահացած վիճակում: Իրավապահների փոխանցմամբ, առանձնատանը մեծ քանակությամբ մարդիկ են եղել, երբ տեղի է ունեցել դանակահարությունը: Կասկածյալը ձերբակալվել է բնակարանից մի քանի մղոն հեռավորության վրա: Այլ տեղեկատվություն դեպքի կապակցությամբ չի հաղորդվում: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel