A+ A A-

July 2012

18 July 2012

Դամասկոսում մարտեր են ընթանում

damascos 4Դամասկոսում չեն դադարում կրակոցները, քաղաքում հրդեհների ծուխը չի մարում, անդադար պայթյուններ են տեղի ունենում: Ընդդիմադիր ակտիվիստները հայտարարել են, որ Դամասկոսում վերահսկում են երկու թաղամաս` հարավային հատվածում Մայդանը, իսկ արեւելյան հատվածում` Թադամունը: Նրանք իրենց թիրախի տակ են առել վարչական շինությունները, փակել գլխավոր մայրուղիները, որպեսզի դադարեցնեն զորքի շարժումը` կոչ անելով զինվորներին անցնել իրենց կողմ: Ինտենսիվ գնդակոծումներ են եղել Մայդան, Զահրա, Էլ-Կազազ, Սինաա եւ Քֆար-Սուսա թաղամասերում: Ընդդիմադիրները համակարգված հարձակումը սկսել են հուլիսի 16-ի գիշերը: Նրանք հայտարարել են, որ իրենց առաջ նպատակ են դրել երկիրը բերելու քաղաքացիական բացարձակ անհնազանդության: Հարձակումներ տեղի են ունենում նաեւ Իդլիբ քաղաքի ծայրամասերում: Հաղորդվում է, որ կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ: Իդլիբում նկարահանած կադրերը ընդդիմությունը տեղադրել է համացանցում, սակայն դրանց իսկությունը ստուգել հնարավոր չի եղել:   Read more

Տորոնտոյում խնջույքն ավարտվել է հրաձգությամբ

party 6Հուլիսի 16-ի երեկոյան Տորոնտոյում հրաձգության ժամանակ սպանվել է նվազագույնը 2 մարդ: Տորոնտոյի ոստիկանապետ Բիլլի Բլերի խոսքով, Տորոնտոյի արեւելքում` Սքարբորո շրջանում երեկույթ է եղել բաց երկնքի տակ, որի ընթացքում վիճաբանություն է ծագել: Վնասվածքներ են ստացել 21 մարդ, որոնցից երկուսը` 20-ամյա մի տղա եւ դեռահաս մի աղջիկ մահացել են: 19 մարդու տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորներից ոչ բոլորն ել հրազենային վնասվածքներ ստացել, կան մարդիկ, որոնք վնասվել են դեպքից հետո առաջացած խուճապի ընթացքում: Տուժածների թվում են նաեւ մի նորածին եւ 12-ամյա մի աղջիկ: Միջոցառմանը ներկա է եղել 100-ից ոչ պակաս մարդ: -Այսօրվա միջադեպը ապշեցրել է Տորոնտոյի բոլոր բնակիչներին տուժածների թվով: Մենք երբեք նման դաժանություն չէինք տեսել,- ասել է ոստիկանապետը: Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է երեկույթի ժամանակ կրակ բացած անձանցից մեկին: Ձերբակալվածը, ում անունը չի հաղորդվում նախաքննության շահերից ելնելով, ներկայում գտնվում է քննչական մեկուսարանում: Նա նույնպես վնասվածքներ է ստացել: Ոստիկանները գտել են նաեւ զենքը, որից կրակոցներ են արձակել: Բիլլի Բլերը հաղորդել է, որ գիշերը վեճ է ծագել մի քանի մարդու միջեւ, որը վերաճել է հրաձգության, ինչի հետեւանքով տուժել է միջադեպի մի քանի ականատես: Սքարբորո շրջանում հիմնականում բնակվում են Ասիայից եւ Աֆրիկայից ներգաղթածներ: Read more

Նյու Յորքում 7-ամյա բնակչուհին երրորդ հարկից ընկել է

busss 3Բրուքլինի 7-ամյա բնակչուհի Քեյլ ՄքՔրին հրաշքով է կենդանի մնացել` ընկնելով Կոնի Այլենդում գտնվող բնակելի շենքի երրորդ հարկի պատուհանից: Աղջկա մայրը նրան մի քանի րոպեով սենյակում միայնակ էր թողել եւ զբաղվում է մյուս երեխայով: Երեխան հրել է սենյակում տեղադրված օդորակիը: Օգտվելով առաջացած անցքից` նա դուրս է սողացել եւ փորձել կանգնել սարքի վրա: Դրսում խաղացող երեխաներն օգնություն են կանչել: Առաջինն արձագանքել է քաղաքային ավտոբուսի 53-ամյա վարորդ Սթիվեն Սենտ-Բեռնարդ, ով նետվել է պատուհանի տակ, երբ Քեյլան սկսել է ընկնել: Հարեւանին հաջողվել է բռնել երեխային` դանդաղեցնելով նրա անկումը: - Բակում խաղացող երեխաները բղավում էին` այնտեղ փոքրիկ աղջիկ է: Ես վազեցի եւ տեսա, որ երեխան կանգնած է օդորակիչի վրա եւ պարում է, ապա սայթաքեց եւ ընկավ,- սարսափելի պահի մասին պատմել է Սթիվեն Սեն-Բեռնարը: Երեխայի մոր` Շալիմա ՄքՔրիի խոսքով, Քեյլայի մարմնի վրա ոչ մի քերծվածք չկա: Սենտ-Բեռնարդը փոքր վնասվածք է ստացել, կտրել է ձեռքի ջիլը: Շալիմա ՄքՔրին ասել է, թե իր դուստրը տառապում է աուտիզմով եւ չի գիտակցել այն վտանգը, որ սպառնում է: Read more

Ավիավթար Մերիլենդում

avi 4Թռիչքների հրահանգիչը զոհվել է, իսկ օդաչուն ծանր վնասվածքներ է ստացել Մերիլընդում, Լեյթընվիլլ քաղաքի մերձակայքում տեղի ուենցած ավիավթարի հետեւանքով: Ինքնաթիռն ընկել է Դեվիս օդանավակայանի մերձակայքում երեկ ուշ երեկոյան: Մանթգամերի շրջանի փրկարարները ահազանգե են ստացել, որ 23600 block of Pocahontas Road հասցեում ինքնաթիռ է ընկել: Ինքնաթիռը ընկել էր օդանավակայանի թռիչքուղու մոտ գտնվող անտառային տարածքում: Միջադեպի պահին օդանավի մեջ երկու մարդ է եղել: Ականատեսների վկայությամբ, ինքնաթիռը ցածր է անցել եւ բախվել է ծառերին, իսկ ընկնելուց հետո շրջվել է` լրջորեն ձեւախեղվելով: Զոհված հրահանգչի եւ վիրավոր օդաչուի անունները չեն հաղորդվել: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, եւ բժիշկների գնահատմամբ նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Ինքնաթիռը եղել է 1964 թվականի արտադրության Beechcraft A23 Musketeer II մակնիշի, որը անշարժ թեւով միակ մեխանիկական ինքնաթիռն է: Այն վերջերս էր վաճառքի հանվել ինտերնետով: Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել` պարզելու ավիավթարի հանգամանքները: Read more

Ռումբի ահազանգի պատճառով փակել են կամուրջը

cam 3Պայթյունի սպառնալիքի պատճառով ԱՄՆ-ի իշխանությունները ստիպված են եղել փակել Միացյալ Նահանգներն ու Կանադան իրար հետ կապող ամենազբաղված կամուրջներից մեկը` Էմբասըբասըդըրը (Ambassador-ը), որը կապում է Դեթրոյտն Ուինձորի հետ: Այս կամուրջով երթեւեկությունը ամենածանրաբեռնված հատվածն է երկու երկրների միջեւ: Տեղական ժամանակով 07:20-ին Դեթրոյթի ոստիկանությունում ահազանգել է հնչել տեղադրված ռումբի մասին, որը պետք է գործի դրվեր 10 րոպե անց: Կամուրջի վրա երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է եւ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել ռումբը գտնելու նպատակով: Սակրավորները, սակայն, կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Եվս մի նմանատիպ ահազանգի պատճառով մի քանի օր առաջ փակվել էր նույն Դեթրոյթը Ուինձորի հետ կապող թունելը: Էմբասըբասըդըր կամրջով իրականացվում է ԱՄՆ-ի եւ Կանադայի միջեւ առեւտրափոխադրումների ավելի քան 25 տոկոսը` 1 միլիարդ դոլար ծավալով: Read more

Delta Air Lines-ի սենդվիչներում ասեղներ են գտել

 aser 7Ամերիկյան Delta Air Lines ավիաընկերությունը հետաքննություն է սկսել ինքնաթիռների սննդում ասեղներ հայտնաբերվելու առնչությամբ, որոնցք մատուցվել են Նիդերլանդներից ԱՄՆ իրականացված 4 թռիչքների ընթացքում: Հնդկահավի մսով սենդվիչներում, որոնք մատուցվել են Ամստերդամ-Միննեապոլիս թռիչքի ընթացքում ասեղներ են եղել: Մեկ ուղեւոր վնասվածքներ է ստացել, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից: Նմանատիպ ասեղներ հայտնաբերվել են նաեւ Ամստերդամ-Ատլանտա չվերթի երկու ինքնաթիռների, ինչպես նաեւ Սիեթլ թռչող ինքնաթիռում: -Մենք այդ միջադեպը լուրջ ենք ընդունում եւ համագործակցում տեղական եւ դաշնային իշխանությունների հետ, որոնք հետաքննում են այդ միջադեպը,- հայտարարել է ավիաընկերության ներկայացուցիչ Քրիստին Բաուրը: Լայնածավալ հետաքննություն իրականացնելու մասին հայտարարել է նաեւ հոլանդական Gate Gourmet ընկերությունը, որտեղ էլ պատրաստված է եղել սնունդը: Read more

Քլինթոնը սպառնում է Իրանին

clint 7 ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Իսրայել այցի շրջանակներում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կօգտագործեն ամերիկյան ուժի բոլոր տարրերը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու համար: Ռազմական գործողությունների սպառնալիք պարունակող այս հայտարարությանը, նախորդել էին ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը: Երուսաղեմում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Քլինթոնը նաեւ մեղադրել է Իրանի Իսլամական հանրապետությանը միջնորդ վեցնյակի հետ բանակցությունների ընթացքում չգործող առաջարկներ ներկայացնելու մեջ: Պետքարտուղարը ավելացրել է, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը պարբերաբար խորհրդակցում է Իսրայելի հետ` Թեհրանի նկատմամբ գործադրվող ճնշումն էլ ավելի մեծացնելու հարցի շուրջ: -Մենք զրուցել ենք հստակ քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ճնշումը մեծացնելու համար,-ասել է նա: Read more

HSBC բանկով միլիարդավոր գումարներ են լվացվել

hsbc 5ԱՄՆ-ի Սենատի կողմից իրականացված հետաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ HSBC բանկում թույլ վերահսկողության պատճառով Մեքսիկայում թմրանյութերի անօրինական առեւտրով զբաղվող հանցախմբերին եւ այլ հանցագործներին հաջողվել է միլիարդավոր դոլար կազմող գումարներ տեղափոխել Միացյալ Նահանգներ: Հրապարակված զեկույցում ասված է, որ բանկը, բացի դրանից, գործարքներ է իրականացրել ահաբեկչական գործունեության հետ կապեր ունեցող ընկերությունների եւ Իրանի նման անհուսալի պետությունների հետ: Զեկույցում նշված է, որ բանկի պաշտոնատար անձինք եւ ԱՄՆ-ի կարգավորող մարմինները կանոնավոր կերպով անտեսել են նախազգուշացումները եւ 2002-ից 2010 թվականները թերացել են անօրինական գործունեությունը դադարեցնելու հարցում՝ ըստ էության հնարավորություն տալով հանցագործներին եւ ահաբեկիչներին մուտք գործել Միացյալ Նահանգների ֆինանսական համակարգ: HSBC բանկը հայտնել է, որ ներողություն կխնդրի Վաշինգտոնում կայանալիք լսումների ընթացքում: Read more

17 July 2012

Բախումներ Թուրքիայում

tur 5Թուրքիայի խորհրդարանի Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցությունը որոշել էր հուլիսի 14-ին Դիրաբեքիրում Քրդական հարցի ժողովրդավարական ճանապարհով լուծելու պահանջով հանրահավաք անցկացնել: Դիարբեքիրի քաղաքապետարանը, սակայն, հանրահավաքի անցկացումը չի արտոնել, ինչի պատճառով էլ բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների: Անադոլու գործակալության փոխանցմամբ, անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 87 մարդ: Նրանցից 12-ը 18 տարեկանից ցածր անձինք են: Բախումների ընթացքում ընդհանուր առմամբ վնասվածքներ է ստացել 79 մարդ, որոնցից 23-ը ոստիկան: Վիրավորների թվում նաեւ պատգամավորներ կան: Քուրդ պատգամավորները նաեւ նստացույց էին կազմակերպել` պահանջելով քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ազատ արձակումը: Read more

Գլեն Բերյանին քնեցրել եւ տարել են անտառ

qrj 7Գորշ արջը, որը Լոս Անջելեսի արվարձաններում սննդամթերք էր որոնում, շշմեցվել եւ տեղափոխվել է անտառ, այսպիսով, վերջ դնելով այն քննարկումներին` արդյոք թույլատրելի էր, որ արջը շրջեր փողոցներով: Գլենդելի բնակչությունը, որն աշխարհում ամենամեծ հայկական համայնքներից է, արջին անվանել է Գլեն Բերյան` հետեւելով հայկական ազգանունների "յան" վերջավորության ավանդույթին: Կալիֆոռնիայի համապատասխան վարչությունից հաղորդել են, որ Գլեն Բերյանը խաղաղ քնել է եւ նրան ապահով վերադարձրել են անտառ: The Los Angeles Times-ի փոխանցմամբ` արջին նախորդ շաբաթ վեց անգամ տեսել են միայնակ թափառելուց, իսկ կիրակի առավոտյան նրան տեսել են վերջին անգամ: Արջին ավելի վաղ տարել էին առնվազն 25 մղոն դեպի Լոն Անջելեսի Ազգային արգելոց, սակայն կենդանուն հաջողվել էր վերադառնալ քաղաք: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel