A+ A A-

24 July 2012

Խոշոր վթար Թեքսըսում

 

accc 3accc 4Թեքսըսում խոշոր ավտովթարի հետեւանքով 13 մարդ է զոհվել, եւս 10-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: United Press-ի փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան: Ford F-250 մակնիշի փիքափը, որը մարդկանց էր տեղափոխում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել երկու մեծ ծառերի: Վթարի պահին եղանակային պայմանները եւ ճանապարհի ծածկույթը բարենպաստ են եղել: Հաղորդվում է, որ զոհերի մեջ 2 երեխաներ կան: Ընդամենը փիքափում 23 մարդ է եղել: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, հնարավոր է, որ նրանք ապօրինի ներգաղթյալներ լինեն Գվատեմալայից եւ Հոնդուրասից: Վիրավորներին տեղափոխել են Սան-Անտոնիո, Վիկտորիա եւ Կորպըս Քրիսթի քաղաքների հիվանդանոցներ: Ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքները: Read more

21 մարդ վիրավորվել է թրեյնինգի ժամանակ

trai 4Թոնի Ռաբինսի թրեյնինգի ժամանակ 21 մարդ այրվածքներ է ստացել, երբ քայլել է վառվող ածուխների վրայով: Վիրավորներից 3-ին տեղափոխել են հիվանդանոց: Associated Press-ի փոխանցմամբ, Թոնի Ռոբբինսի թրեյնինգը կայացել է Սան-Հոսեում, չորս օր: Այրվածքները մարդիկ ստացել են դեռ հինգշաբթի օրը, սակայն այդ մասին միայն այժմ է հայտնի դարձել: Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով, կազմակերպիչները կրակ վառելու թույլտվոթյուն են ունեցել: Ածուխների վրա քայլելը ըստ Ռոբբինսի մարդկանց ներշնչում է, որ անհնարին ոչինչ չկա: Կազմակերպիչների խոսքով, թրենինգին մասնակցել է 6 հազար մարդ, սակայն հայտնի չէ, թե քանիսն են անցել ածուխների վրայով: 52-ամյա Ռաբբինսը հինգ գիրք է գրել եւ վաճառել 40 միլիոն ձայնագրություն` իր տեսության մասին: Read more

Հաքերների համաժողով

haker 3ԱՄՆ ազգային անվտանգության ղեկավար Քիթ Ալեքսանդըրը ելույթ կունենա Defcon հաքերային կոնֆերանսին, որը տեղի կունենա Լաս Վեգըսում՝ հուլիսի 26-29-ին: Reuters-ի փոխանցմամբ, Ալեքսանդրի ելույթի թեման չի բացահայտվում: -Մենք այն ցույց կտանք կոնֆերանսին,- հայտարարել է Defcon-ի կազմակերպիչ Ջեֆ Մոսը: Նա հայտարարել է, որ ակնկալվում է հաքըրների դժգոհությունը՝ կապված Ազգային անվտանգության գործակալության տնօրենի հրավերի հետ, սակայն նշել է, որ դրան կարողացել է հասնել մի քանի տարվա ընթացքում: ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության պաշտոնատար անձինք եւ ներկայացուցիչները առաջին անգամ չէ, որ մասնակցում են Defcon-ին, սակայն Քիթ Ալեքսանդրը կլինի կոնֆերանսին մասնակցած ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը: Defcon-ն անցկացվում է 1992 թվականից հետո ամեն տարի եւ համարվում է հանրության համար բաց միջոցառում:   Read more

Օբաման ավելի է ծախսել, քան Ռամնին

OBBBB 3ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսին նախընտրական արշավի վրա կրկնակի է ծախսել, քան Ռամնին: Այս մասին է վկայում Դաշնային ընտրական հանձնաժողովի հրապարակած զեկույցը: Օբաման եւ նրա դեմոկրատական ազգային կոմիտեն հունիս ամսին ծախսել են 70.8 միլիոն դոլար, այդ թվում՝ 38 միլիոն դոլար հեռուստատեսային գովազդի համար: Օբամայի քարոզարշավի հիմնական թիրախը մրցակցի եւ Bain Capital-ի հետ նրա կապերն են: Օբամայի հիմնական մրցակից Միթ Ռամնին եւ Հանրապետական ազգային կոմիտեն հունիսին ծախսել են 38.8 միլիոն դոլար, այդ թվում` 11 միլիոն` հեռուստագովազդի համար: Սա կրկնակի գերազանցում է Ռամնիի մայիսի ծախսերը, սակայն Օբաման իր ծախսերով շարունակում է առաջատար մնալ: Օբաման նաեւ ակտիվ օնլայն արշավ է իրականացնում՝ հունիսին ինտերնետ գովազդի վրա ծախսելով 4.4 միլիոն դոլար: Ի դեպ, 1200 հովանավոր ունի, որոնցից մի քանի հարյուրը ֆինանսական ինդուստրիայի գործադիրներ են:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel