A+ A A-

21 July 2012

Զանգվածային սպանդ Կոլորադոյում

aurora 5 Կոլորադոյի Դենվեր քաղաքի արվարձանում հրաձգության հետեւանքով զոհվել է 12, հրազենային վնասվածքներ ստացել 59 մարդ: Զանգվածային սպանդը տեղի է ունեցել Ավրորա քաղաքի Century 16 կինոթատրոնում Բեթմենի մասին պատմող «Մութ ասպետ, լեգենդի վերածնունդը» ֆիլմի ցուցադրման ժամանակ: 24-ամյա տղամարդը կեսգիշերին մոտ Hyundai մակնիշի մեքենայով մոտեցել է կինոթատրոնին եւ ետեւի մուտքից մտել ներս: Ֆիլմը սկսելուց կես ժամ անց նա մտել է կինոդահլիճ: Գնդակոծման ժամանակ նրա հագին եղել է սեւ զգեստ, հակագազ, իսկ ձեռքին` երեք հրացան: Ականատեսները հաղորդել են, որ նախ նա ծխանռնակ է նետել, որի հետեւանքով պայթյուն է որոտացել: Վայրկյաններ անց հանցագործը սկսել է առանց տարբերակելու գնդակահարել մարդկանց: Մարդիկ նախ չեն հասկացել, թե ինչ է կատարվում, ապա խուճապահար դուրս են նետվել, մինչ տղամարդը սառնասրտորեն գնդակահարում էր ում պատահի: 59 մարդ, ներառյալ երեք ամսական փոքրիկն ու 6 տարեկան մի երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: Մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: Ոստիկանությունը անմիջապես ձերբակալել է հանցագործին, ով նույնիսկ չի էլ փորձել թաքնվել: Մոլագարը Աուրորայի հյուսիսում բնակվող, 24-ամյա Ջեյմս Իգըն Հոլմսն էշի որը ծնումդով Սան Դիեգոյից է, եւ ուսանում է Կոլորադոյում։ Որոշ լուրերի համաձայն էլ, նա հոգեկան հիվանդությամբ է տառապում: Հոլմսը ոստիկաններին ասել է, թե ինքը կինոհերոս է եւ Բեթմենի թշնամին` Ջոկերը: Ոստիկանները խուզարկության արդյունքում նրա մեքենայից երկու հրացան, ատրճանակ եւ հակագազ են գտել: Այժմ իրավապահները փորձում են մուտք գործել նրա տուն, որը ականապատված է: Ոստիկանների խոսքով, պայթուցիկն այնքան բարդ կառուցվածք ունի, որ ականազերծումը մի քանի ժամից մինչեւ մի քանի օր կարող է տեւել: Ողբերգության կապակցությամբ զոհերին ցավակցել է նախագահ Բարաք Օբաման: Նա եւ Միթ Ռամնին դադարեցրել են քարոզարշավը` ի հիշատակ զոհվածների: Read more

Վթարված ուղղաթիռում հինգ ամերիկացիներ են եղել

Screen Shot 2012-07-21 at 2.23.30 AMՕմանի սուլթանությունում հուլիսի 19-ին կործանված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ուղղաթիռում անձնակազմի 5 անդամներ են եղել: Associated Press-ի փոխանցմամբ, նրանցից երկուսը մահացել են, իսկ երեքին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին հաղորդել է Բահրեյնի Թագավորությունում տեղակայված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի մամուլի ծառայությունը: Պաշտոնական ներկայացւոցիչ Գրեգ Ռելսոնի խոսքով, Մասկատից 93 կմ հարավ-արեւմուտքում վթարի է ենթարկվել MH-53 Sea Dragon ծանր ուղղաթիռը` նախատեսված խոշոր բեռների փոխադրման համար: Դեպքի ժամանակ էլ ուղղաթիռը ծանր բեռ էր տեղափոխում: Սկսվել է դեպքի հանգամանքների քննությունը, ուղղաթիռի խփվելու վարկածը չի դիտարկվում: Ընկնելու վայրում գտնվում է այլ MH-53 Սի Դրագոն ուղղաթիռ, որը մասնակցում է որոնողափրկարարական աշխատանքներին Read more

ԱՄՆ նախագահի վարկանիշն ընկնում է

rat 3Տնտեսական ակտիվության դանդաղ գործընթացը բացասաբար է ազդում ԱՄՆ նախագահի վարկանիշի վրա: Համաձայն New York Times-ի եւ CBS News-ի վերջերս անցկացրած հարցումների` հարցվածների 55 տոկոսը հավանության չի արժանացնում Սպիտակ տան ներկայիս ղեկավարի տնտեսական քաղաքականությունը: Արդյունքում Օբամայի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցողների թիվն ավելացել է` հասնելով 48 տոկոսի: Հուլիսի կեսերին անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ առավել առաջնային խնդիր է գործազրկությունը: Պարզվել է, որ հանրապետականների առաջնորդն այս ոլորտին վերաբերող հարցերը պատրաստ է ավելի արդյունավետ լուծել, քան Սպիտակ տան ներկայիս ղեկավարը: Օբաման գերազանցում է Ռամնիին արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող հարցերում: Առանձին հարցում է անցկացվել նաեւ Ֆլորիդայում, որը միշտ էլ բարդ նահանգ է համարվել թեկնածուների համար: Այստեղ հարցվածների միայն 46 տոկոսն է Օբամայի կողմից, մինչդեռ Ռոմնիին իրենց քվեն տվել են 45 տոկոսը:  

Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel