A+ A A-

12 June 2012

Հնդիկ զինվորականը սպանել է ընտանիքին եւ ինքնասպան եղել

 

6 hndikՀնդիկ նախկին զինվորական Ավթար Սինգը, սպանել է իր կնոջն ու երկու երեխաներին, ապա ինքնասպան է եղել Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքից ոչ հեռու գտնվող Սելմա բնակավայրում: Reuters-ի փոխանցմամբ, Սինգհի ընտանիքի անդամները սպանվել են գլխին արձակված կրակոցներով: Նա սպանել էր 15 եւ 3 տարեկան որդիներին ու կնոջը, ապա ինքնասպան եղել: Սինգհը վիրավորել է նաեւ մեկ 17-ամյա երիտասարդի, որը ողջ է մնացել, սակայն ծանր վիճակում է: Սինգհն ինքն է զանգել ոստիկանություն եւ հայտնել, որ 4 մարդ է սպանել ու պատրաստվում  է ինքնասպանություն գործել: Հնդկական բանակի մայոր Սինգհը 1996-ին մեղադրվել է հնդիկ քաղաքական ակտիվիստի սպանության համար: ԱՄՆ-ում նա տրանսպորտային ընկերություն ուներ: 2011-ին նա ձերբակալվել էր ընտանեկան բռնության համար: Read more

Նախկին նախարարը հարաբերությունների կարգավորման օգտին

3 nnnnԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Փերրին կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: -Ես չեմ խոսում կառավարության անունից, բայց իմ անունից կասեմ, որ կուզենայի ԱՄՆ-ի եւ Իրանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնում,- ասել է նա: Պենտագոնի նախկին ղեկավարի կարծիքով՝ դիվանագիտական հարաբերությունները դրական կազդեին եւ ԱՄՆ-ի, եւ Իրանի վրա: ԱՄՆ-ի եւ Իրանի դիվանագիտական հարաբերությունները խզվել են այն բանից հետո, երբ Իրանում իսլամական հեղաշրջում է տեղի ունեցել: Դրա հետ մեկտեղ ՄԱԳԱՏԷ-ն հրապարակել է Իրանի հետ հանդիպման արդյունքները եւ դրանք որակել հիասթափեցնող:   Read more

Դատախազությունը հետաքննում է տեղեկատվական արտահոսքը

2 holderԱՄՆ արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը հայտարարել է, որ նշանակվել են երկու դատախազներ, որոնք զբաղվելու են կառավարությունից կարեւոր տեղեկությունների արտահոսքի գործով։ BBC-ի փոխանցմամբ, Հոլդերն ասել է, որ գաղտնի տեղեկությունների տարածումը կարող է լուրջ հարված հասցնել երկրի ազգային անվտանգությանը։ Վերջին ժամանակներս մամուլում են հայտնվել Իրանի դեմ ԱՄՆ-ի վարած կիբերպատերազմի, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների կողմից Ալ-Քաիդա-ի կողմից կազմակերպվող ահաբեկչության կանխման մասին տեղեկություններ։ Ավելի վաղ նախագահ Օբաման հերքել էր, որ վարչակազմը տարածում է այս տեղեկությունները նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործելու համար։  Read more

Ահաբեկիչները գլխագին են սահմանել Օբամայի համար

1  urtՍոմալիի գրոհայինները 10 ուղտ պարգեւատրում են նշանակել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար: AFP-ի փոխանցմամբ, նման կերպ են գրոհայինները պատասխանել Պետքարտուղարության հայտարարությանը, համաձայն որի առաջարկվում է 33 մլն դոլար պարգեւատրել Ալ-Շաբաբ խմբավորման յոթ ղեկավարներին գտնելու համար: Իսլամիստները նաեւ 10 աքաղաղի եւ 10 հավի չափով պարգեւ են նշանակել պետքարտուղար Հիլրի Քլինթոնի վերաբերյալ տեղեկատվության համար: -Ոչ մի նորություն չկա, որ անհավատները վճարում են մուսուլման առաջնորդների սպանության համար: Նրանք ուղտեր են առաջարկել Մուհամեդ առաքյալի գլխի համար,- հայտարարել է խմբավորման ներկայացուցիչը: Ալ-Շաբաբի առաջնորդներին գտնելու համար նշանակված պարգեւի մասին Պետդեպարտամենտը հայտնել է հունիսի 7-ին: Այդ խմբավորումը պատասխանատու է Սոմալիում հազարավոր խաղաղ բնակիչների մահվան համար: ԱՄՆ-ում Ալ-Շաբաբն ընդգրկվել է ահաբեկչական կազմակերպությունների շարքում:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel