amga.tv

Switch to desktop Register Login

June 2012

30 June 2012

«Հարսնաքար» ռեստորանի մոտ անցկացվեց մոմավառության ակցիա

Va 2

va 1Va 3Va 4Va 5Va 6Երեւանում, այսօր՝ հունիսի 30-ին, երեկոյան ժամը ժամը 21-ին, «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը մոմավառություն էր կազմակերպել՝ ի հիշատակ «Հարսնաքարում» դաժան ծեծից մահացած Վահե Ավետյանի: News.am-ը գրում է. «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ էին հավաքվել հարյուրավոր քաղաքացիներ, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ» մակագրությամբ: Հավաքվածները մոմերը ձեռքներին, լուռ ոգեկոչում էին զոհված սպայի հիշատակը: Մարդիկ մոտենում էին եւ իրենց ձեռքի մոմերը տեղադրում «Հարսնաքարի» շենքի մոտ: Ակցիայի մասնակիցների թվում էին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցչներ, այդ թվում, «Ժառանգությունից»՝ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Լարիսա Ալավերդյանը, ՀՅԴ-ից՝ Հրայր Կարապետյանը, Լիլիթ Գալստյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ: Ակցիայի ընթացքում մոմավառությունը վերածվեց ցույցի եւ ներկաներն սկսեցին վանկարկել «Մարդասպան», «Արդարություն», «Հեռացիր»: Ակցիայի ակտիվիստներից Ծովինար Նազարյանը փողոցով անցնողներին կոչ էր անում. «Չմտնեք «Հարնսաքար», այնտեղ մարդ են սպանել»: Հնչում էին «Հարսնաքար» ռեստորանը փակելու, իսկ նրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու կոչեր: «Հարսնաքարի» պատին կարմիրով գրված էր «Հանցաքար»: Թեեւ ակցիայի կեսից սկսեց հորդառատ անձրեւ տեղալ, սակայն ներկաները շարունակում էին կանգնած մնալ: Մի պահ հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջեւ, քանի որ ոստիկանները փորձում էին հրելով հեռացնել մարդկանց: Սա առաջ բերեց ցուցարարների զայրույթը, որոնք սկսեցին վանկարկել. «Նեմեցի ոստիկաններ»: Տեսնելով, որ մարդկանց չեն կարողանում հեռացնել ռեստորանի մոտից, ոստիկանները մի պահ անջատեցին հեստորանի ներսի եւ դրսի լույսերը: Բողոքի ակցիայի վերածված մոմավառության ավարտին կոչ հնչեց վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 13:00-ին բողոքի ակցիա կազմակերպել նախագահական նստավայրի մոտ: Հավելենք, որ մինչ մարդիկ մոմավառություն էին անցկացնում զոհված սպայի հիշատակին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ընթանում էր հերթական տոնական միջոցառումը: Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 8 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:   Read more

30 June 2012

Թուրքիայու մարմնավաճառներ են ձերբակալվել

fuu 1Թուրքական Հաբեր Մոնիտորը գրում է, Իգդիր քաղաքում ձերբակալվել են 12 օտարերկրացի մարմնավաճառներ եւ 2 կավատներ։ Գործողությունը իրականացվել է մարմանվաճառության դեմ պայքարի շարջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունների ընթացքում։ Իգդիրի Մելեքլի թաղամասի ժամանցի վայերրից մեկում խոհանոցի պահարանի միջից մուտք է եղել դեպի գաղտնի սենյակ որտեղ եւ թաքնվել են մարմնավաճառները։Այդ սենյակը պատրաստաված է եղել մարմնավաճառներին թաքցնելու համար։ Ոստիկանությունը հարցաքննում է մարմնավաճառներին շահագործող 2 անձանց եւ նախապատրաստվում է արտաքսել օտարեկրացի մարմնավաճառներին։12 մարմնավաճառները Ղըրղզստանի, Ղազախստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ են։    Read more

29 June 2012

Ոստիկաններին ձերբակալեցին մարդ ծեծելու համար

church 3 Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար ոստիկանական համակարգից հեռացվել են Ոստիկանության Երեւանի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանը, ոստիկանության մայոր Դերենիկ Բալեյանը եւ ոստիկանության սերժանտ Արմեն Ալեքսանյանը: Երեկ՝ հունիսի 27-ին այս երեք ոստիկանները Նորք Մարաշի Սուրբ Աստվածամայր եկեղեցու բակում ծեծի են ենթարկել նշված եկեղեցում որպես պահակ աշխատող 63-ամյա Հարություն Ավետիսյանին: Ոստիկանները բժշկական փորձաքննության են ենթարկվել եւ պարզվել է, որ եղել են ոչ սթափ վիճակում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Ավետիսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հարուցված քրեական գործի շրջանակներում Արա Կիրակոսյանն ու Արմեն Ալեքսանյանը ձերբակալվել են, իսկ Դերենիկ Բալեյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Read more

Ակցիա կառավարության մոտ

akcia 3Այսօր՝ հունիսի 28-ին կառավարության շենքի առջեւ տեղի էր ունենում բողոքի ակցիա, որի ժամանակ բանակում զոհված ժամկետային զինծառայող Ռուբեն Միքայելյանի տատը` Գոհար Չիֆլիկյանը, տեսնելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին նրան ներկայացրեց իր բողոքը, սակայն զրույցի ընթացքում կնոջ ինքնազգացողությունը վատացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ուշագնաց է եղել, ինչից հետո կնոջը բուժօգնություն տրամադրելու համար շտապ օգնություն են կանչել։ Ըստ Ռուբեն Միքայելյանի մոր` Շամիրամ Միքայելյանի, իր որդուն բանակում սպան ստորացրել է ու դրդել ինքնասպանության, որդին փորձել է կտրել երակները, սակայն նրան փրկել են: Իսկ հիմա էլ քրեական գործ են հարուցում զինծառայությունից խուսափելու համար: Read more

Շնամարտերի կազմակերպիչներին ձերբակալել են

pit 312 մարդ է ձերբակալվել Անտելոպ Վյալիում շնամարտերի կազմակերպիչների դեմ ոստիկանության հատուկ գործողության ընթացքում: Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակը երեկ Քեվին Թամըսի տան խուզարկության օրդեր են հանձնել: Տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են երեք փիտթբուլ ցեղատեսակի շներ, որոնց մարմնի վրա կռիվներից մնացած հետքեր են եղել: Չորրորդ փիտթբուլը եղել էգ եւ օգտագործվել է շների բազմացման համար: Թամըսն այն 12 անձանցից մեկն էր, ում ձերբակալել էին հանգստյան օրերին Լիթլրաքում, շնամարտեր կազմակերպելու համար: Ոստիկանները նաեւ սարքավորումներ են առգրավել, որոնք օգտագործվում էին փիթբուլների վարժեցման համար: Read more

Հաքերին դատում են

joh 2Հաքերը, ով կոտրել էր դերասանուհի Սկարլետ Ջոհանսընի էլեկտրոնային փոստերն ու համացանցում տարածել նրա մերկ լուսանկարները, որպես փոխհատուցում՝ 150 հազար դոլար կվճարի նրան եւ իր գործողությունների հետեւանքով մյուս տուժածներին: Գործը քննել է Լոս Անջելես շրջանիի շրջանային դատարանը: Ըստ դատական փաստաթղթերի՝ դատարանը 35-ամյա Քրիստըֆըր Չեյնիին կպարտավորեցնի Ջոհանսընին վճարել 66 հազար դոլար եւ հաքերության համար կդատապարտի 5 տարվա ազատազրկման: Չեյնին իրեն մեղավոր է ճանաչել դեռեւս մարտին իր դեմ ներկայացված՝ 9 կետից բաղկացած հաքերային մեղադրանքում: Նա գողացել ու հրապարակել էր շուրջ 5 տասնյակ հայտնի մարդկանց լուսանկարները: Նրա զոհերն են դարձել նաեւ Քրիտինա Ագիլերան, Միլա Կունիսը եւ այլք, ում լուսանկարներն ուղարկվել էին դեղին ամսագրերին: Ֆլորիդացի գործազուրկ Չեյնիին ձերբակալել էին անցած հոկտեմբերին՝ հաքերային հարձակումների դեպքերի առնչությամբ՝ շուրջ մեկ տարի տեւած հետաքննության արդյունքում: Դատավճիռը կկայացվի հուլիսի 23-ին:   Read more

Գաբոնում ոչնչացրել են մեծ քանակությամբ փղոսկր

ivory 3Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Գաբոն պետության ոստիկանությունը մայրաքաղաքի հրապարակներից մեկում այրել է ավելի քան 1,2 տոննա փղոսկր, որն առգրավել էր որսագողերի ձեռքից: Փղոսկրի մաքսանենգությունը Աֆրիկայում հասել է ահռելի չափերի, ամենաբարձրը վերջին 20 տարիների ընթացքում: Միայն անցած տարվա ընթացքում ոստիկանությունը 24 տոննա փղոսկր է առգրավել որսագողերի ձեռքից: Ընդ որում, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալներով, փղոսկրի կիրառումը աճում է, հատկապես Չինաստանում եւ Ասիական այլ երկրներում: Միայն այս գարնանը Կամերունում որսագողերը ոչնչացրել են 350 փղերի` նրանց թակարժեք ժանիքները հանելու համար: Փղոսրկրի խորհրդանշական այրմանը մասնակցել է նաեւ գաբոնի նախագահ Ալի Բոնգոն եւ ինքն էլ վառել է խարույկներից մեկը: -Այս կրակը խորհրդանշում է գաբոնի իշխանությունների վճռականությունը` որսագողերի դեմ պայքարում,- նշել է նա: Հրո ճարակ են դարձել ոչ միայն անմշակ փղոսկրի կտորները, այլեւ պատրաստի արձանիկներ, պերճանքի առարկաներ: Read more

Ջրհեղեղ Բանգլադեշում

bang 3Ուժեղ քամիներն ու հորդառատ անձրեւները ջրհեղեղների են հանգեցրել Բանգլադեշի հարավ-արեւելքում, որտեղ տարերքին արդեն զոհ է գնացել 100-ից ավելի մարդ: Մի շարք շրջաններում խաթարվել է երկաթուղային եւ օդային ահղորդակցությունը: Տուժել է մոտ 250 հազար մարդ, այդ թվում նաեւ երկրի մայրաքաղաք Դաքքայի արվարձաններում:   Read more

Ասանջից պահանջել են հանձնվել

assan 3Բրիտանական իշխանությունները Ջուլիան Ասանջից պահանջել են ուրբաթ օրը ներկայանալ ոստիկանական բաժանմունք: Wikileaks-ի հիմնադրին, ով ներկայումս թաքնվում է Էկվադորի դեսպանատանը, ծանուցագիր է հանձնվել: Այսօր ավարտվել է ժամկետը, երբ Ասանջը կարող էր Եվրոպական դատարանում բողոքարկել իրեն Շվեդիա արտաքսելու մասին որոշումը: Read more

Կոլորադոյում հրդեհը շարունակում է մոլեգնել

rep 5Կոլորադոյում օրեր շարունակ մոլեգնող խոշոր անտառային հրահդեն արդեն մի քանի հարյուր տուն է ոչնչացրել: Կոլորադո-Սփրինգսի քաղաքապետը հայտնել է, թե Հետաքննությունների դաշնային բյուրոն արդեն սկսել է հրդեհի բռնկման հանգամանքների հետաքննությունը, քանի որ մտավախություն կա, որ այն միտումնավոր է եղել: Հրդեհի պատճառով 36 հազար մարդ տարհանվել են իրենց բնակավայրերից: Կոլորադո նահանգում բռնկված հրդեհի պատճառով 36 հազար բնակիչ լքել է բնակարանները: Կրակի մակերեսը գնալով ավելի է տարածվում։ Այն այրել է մոտ 15 հազար 500 ակր հող եւ շարժվում է Կոլորադոյի ուղղությամբ։ Հրդեհի պատճառով նաեւ թունավոր ամպեր են գոյացել, որոնք տեղ-տեղ կարող են մահացու լինել: Զանգվածային հրդեհներն անհանգստացնում են Սպիտակ տանը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախատեսում է հունիսի 29-ին այցելել Կոլորադո նահանգ իրավիճակն անմիջականորեն վերահսկելու համար։ Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, առաջիկա օրերին տարածաշրջանում եղանակը կխոնավանա: Անտառային հրդեհներից գոյացած 40 մետր բարձրությամբ ծխե ամպերը մոտ հազարից ավելի հրշեջների համար լուրջ խոչընդոտ են հանդիսացել փրկարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում։ Վերջին 15 տարվա ընթացքում սա Կոլորադոյում ամենաազդեցիկ հրդեհն է համարվում: Ըստ ստացված տվյալների, մոտ երեք հարյուր մարդ է տուժել հրդեհից եւ տեղափոխվել տեղի հիվանդանոց: Հրդեհները շարունակվում են նաեւ մյուս նահանգներում: Յուտայում այրվել է 19 հազար հեկտար տարածք եւ ոչնչացվել են 56 շինություն, Մոնտանայում մի քանի բնակավայր են տարհանել: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version