amga.tv

Switch to desktop Register Login

All articles

12 October 2012

Կանայք առավել զգայուն են վատ նորությունների նկատմամբ

qomaan 8The Guardian-ը նշում է, թե կանայք առավել զգայուն են վատ նորությունների նկատմամբ: Նման հետեւության են հանգել Մոնրեալի համալսարանի ուսումնասիրողները: Մարդիկ ամեն օր լսում են մեծ քանակությամբ վատ նորություններ: Գիտնականները որոշել են բացահայտել, թե որքան են դրանք ազդում մարդու վրա: Ուսումնասիրության արդյունքում նրանք անսպասելի հետեւությունների են հանգել: Վատ նորությունները սթրեսի պատճառ չեն դառնում, սակայն նվազեցնում են սթրեսակայունությունը, ընդ որում միայն կանանց մոտ: Գիտնականները կանանցից եւ տղամարդկանցից կազմված 60 կամավորների առաջարկել են կարդալ տարբեր աստիճանի էմոցիաներ առաջացնող սովորական եւ բացասական նորություններ: Փորձի ընթացքում բացահայտվել է, որ կանայք ավելի շատ են ուշադրություն դարձնում նորության մանրամասների վրա եււ ավելի լավ են այն հիշում, քան տղամարդիկ:   Read more

Նյու Յորքն առաջատար շուկա անշարժ գույքի համար

real 4Արդեն երկրորդ տարին անընդմեջ Նյու-Յորքը ճանաչվում է առեւտրային անշարժ գույքի ոլորտում իրականացված ներդրումների ծավալով աշխարհի խոշորագույն շուկան: Cushman & Wakefield-ի տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում՝ 2011 թվականի հունիսից 2012 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում, Նյու Յորքում առեւտրային անշարժ գույքի ոլորտում իրականացվել է 34,7 մլրդ դոլարի ներդրում: Ցուցանիշը տարեկան կտրվածքով աճել է շուրջ 18,9 տոկոսով: Առեւտրային անշարժ գույքի ոլորտում իրականացված ներդրումների ծավալով երկրորդ տեղում Լոնդոնն է: Մեկ տարվա ընթացքում Լոնդոնում գրանցվել է ներդրումների 3,8 տոկոս աճ՝ կամ 29,3 մլրդ դոլարի ներդրում: Առաջատար եռյակը եզրափակում է Տոկիոն, որտեղ 2011-2012 ֆինանսական տարում ցուցանիշը կազմել է 23,9 մլրդ դոլար: Առաջին հնգյակում ընդգրկվել են նաեւ Փարիզը՝ 19.4 մլրդ դոլար, եւ Լոս-Անջելեսը՝ 17 մլրդ դոլար: Read more

09 October 2012

Ամերիկյան ընկերությունների շահույթը կկրճատվի

sandp 5Ամերիկյան ընկերությունների շահույթը, որոնք մտնում են S&P 500 հաշվարկների ինդեքսի բազայի մեջ, ըստ Ուոլ-Սթրիթի վերլուծաբանների՝ այս տարվա երրորդ եռամսյակում կկրճատվի 2,7 տոկոսով՝ համեմատած անցած տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների հետ: Այս մասին գրում է The Financial Times-ը: Երեք ամիս առաջ նմանատիպ հետազոտության արդյունքում կանխատեսվել էր 1,9 տոկոս եկամտի աճ: Հատկանշական է, որ վերլուծաբանների բացասական կանխատեսումների ֆոնի ներքո ֆոնդային շուկան աճում է: Այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին S&P 500-ը շահույթն ավելացրել է 5,8 տոկոսով: Տարվա ցուցանիշների արդյունքում S&P 500-ի աճը կանխատեսվում է 15 տոկոսի չափով, ինչը կդառնա լավագույնը 2009թ-ից հետո:   Read more

09 October 2012

Թանգարանի այցելուն վնասել է թանկարժեք նկարը

rotko 3Լոնդոնյան Թեյթ Մադերն ժամանակակից արվեստի պատկերասրահի այցելուներից մեկը հոկտեմբերի 7-ին փչացրել է նախորդ դարի ամերիկացի հայտնի նկարիչ Մարկ Ռոտկոյի կտավը: Վանդալը ռուս նկարիչ Վլադիմիր Ումանեցն է եղել, որը հայտարարել է, որ իր արարքը կոնցեպտուալ է: Ցուցահանդեսը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Նկարը անձամբ Ռոտկոն էր նվիրել ցուցահանդեսին` իր մահվանից քիչ ժամանակ առաջ` 1970 թվականին: Այն գնահատվում է 50 միլիոն եվրո:Ինչպես պատմել են ականատեսները, այցելուներից մեկը հանգիստ նստած է եղել նստարանին, դիտել նկարները: Այնուհետեւ նա կտրուկ վեր է կացել, մոտեցել Ռոտկոյի նկարին եւ վրձնով ներքեւի ձախ անկյունում սեւով գրել է. Vladimir Umanets, A Potential Piece of Yellowism: Դրանից հետո նա արագ լքել է պատկերասրահը: Լրագրողները գտել են Վլադիմիր Ումանեցին, որը աղքատ եւ անտուն նկարիչ է: Նա բացատրել է, որ իր ակցիայով ցանկացել է միայն ուշադրություն հրավիրել յելոիզմ հայեցակարգին, որը մշակել է իր ընկեր նկարիչ Մարցին Լոդիգայի հետ: Նա նշել է, որ մտադիր է փնտրել եւս մի քանի հայտնի ստեղծագործություններ, որպեսզի դրանք եւս ընդգրկի այդ հայեցակարգում: Նկարիչը վստահ է, որ իր արարքից հետո նկարները դառնում են ավելի արժեքավոր: Տղամարդը Լոնդոն էր եկել մի քանի տարի առաջ: Այժմ նա հավաքարար է աշխատում: Լոնդընի ոստիկանությունը կալանավորվել է 26-ամյա ռուսաստանցուն եւ մեղադրանք առաջադրել: Նշենք, որ ծնունդով Ռուսական կայսրությունից Մարկ Ռոտկոն XX դարի առաջատար նկարիչներից է: 2012 թվականի մայիսին նրա Նարնջագույն, կարմիր, դեղին նկարը Christie`s աճուրդում վաճառվել էր 86,9 միլիոն դոլարով:   Read more

09 October 2012

Սնկային մենինգիտից մահացել է 12 մարդ

meningit 4Այսօրվա դրությամբ սնկային մենինգիտից մահացել է արդեն 12 մարդ, եւս 120 մարդ վարակված է հիվանդությամբ ԱՄՆ-ի յոթ նահանգներում: Տվյալները հրապարակել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնը: Այն հոկտեմբերի 4-ին հաղորդել էր վեց նահանգներում 35 վարակվածների եւ հինգ զոհի մասին: CDC-ն տեղեկացնում է, որ հիվանդրության դեպքեր են արձանագրվել Ֆլորիդա, Ինդիանա, Մերիլընդ, Միշիգըն, Հյուսիսային Կարոլայնա, Թեննեսի եւ Վըրջինիա նահանգներում: Հիվանդներից 9-ի մոտ բիոլոգիական հեղուկում, բացի Aspergillus տեսակի սնկից, հայտնաբերվել է նաեւ Exserohilum սունկը: Մահվան բարձր մակարդակ ունեցող մենինգիտի այս տեսակով բոլոր հիվանդները վարակվել են մեթիլպրեդնիզալոն ացետատ ողնուղեղի հորմոնային պրեպարատ ներարկվելուց հետո: Ողնաշարում ցավերի նվազեցման համար նախատեսված պրեպարատը վարակված է եղել Aspergillus տեսակի սնկով: Դեղամիջոցը արտադրել է New England Compounding Center ընկերությունը, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Ֆրեյմինհեմ քաղաքում: Ներկայումս NECC-ի ամբողջ արտադրանքը հետ է կանչվել եւ ստուգվում է: Փորձագետները սպասում են հիվանդության դեպքերի աճ:   Read more

06 October 2012

Հալեպում հրթիռի արձակումից 2 հայ է զոհվել

alepppt 4Երեկ գիշեր Հալեպի հայաշատ Նոր Գյուղ թաղամասում հրթիռի արձակումից 2 հայ է զոհվել, կան վիրավորներ։ Զոհվել են Պարսում Պարսումյանը եւ Հասմիկ Տեր-Ներսիսյան-Կիրակոսյանը։ Հրետակոծության հետեւանքով 6 հայ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանցից Գեւորգ Այվազյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Առաջին հրթիռն ընկել է Զավարյան թատերասրահի փողոցում՝ բնակելի շենքերից մեկի տանիքին, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։ Շտապ օգնության հայ տղաներն անմիջապես հասել են օգնության եւ կանխել հրդեհի տարածումը։

Երկրորդ հրթիռն ընկել է Ազգային Ճեմարանի դիմացի փողոցում՝ Զեյթուն հայրենակցական միության դիմաց գտնվող բնակելի շենքի վրա։ Read more

ԱՄՆ-ում գործազրկությունը նվազել է

hire 4Ուրախ լուր Բարաք Օբամայի համար, գործազրկությունն ԱՄՆ-ում հասել է վերջին 4 տարում նվազագույն մակարդակին՝ 8,1 տոկոսից հասնելով 7,8 տոկոսի, եւ դա բացառապես դրական անակնկալ է նախագահ Օբամայի համար: Սա զբաղվածության մասին վերջին զեկույցն է նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ եւ լրջորեն ամրապնդում է Սպիտակ տան ներկայիս տիրոջ դիրքերը: Աշխատատեղերի համար պայքարը Օբամայի տնտեսական ծրագրի գլխավոր կետն է եղել նրա նախագահության չորս տարիների ընթացքում, սակայն հաջողություններն անկհայտ չեն, ինչի համար վարչակազմը մշտապես քննադատությունների թիրախի տակ է հանրապետականների կողմից: Օբամայի մրցակից Միթ Ռամնին կարծում է, թե պետք է ընկերությունների համար առավել բարենպաստ ռեժիմ ստեղծել, եւ նրանք աշխատատեղեր կստեղծեն: Այժմ իրավիճակն անորոշ է: Սեպտեմբերի արդյունքներով ԱՄՆ տնտեսությունում ստեղծվել է 114 հազար նոր աշխատատեղ: Մասնավոր հատվածում գործի ընդունելու ակտիվությունը նվազագույն է վերջին երեք ամիսների ընթացքում:   Read more

04 October 2012

Վենտուրա 134 մայրուղու վրա երեկ գնդակոծել են

mayr 5Վենտուրա 134 մայրուղու վրա երեկ գնդակոծել են անցնող մեքենաներից մեկը: Միջադեպը տեղի է ունեցել Golden State (5) մայրուղու հետ հատման կետում: Ոստիկանության փոխանցմամբ, անհայտ մեքենան հավասարվել է տուժածների մեքենային եւ կրակ բացել, ապա մեծ արագությամբ հեռացել է: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Քեւին Դենմընի խոսքով, դեպքի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունն առայժմ որեւէ մանրամասն չի հայտնել ոչ կասկածյալների, ոչ տուժածների վերաբերյալ: Հայտնի է, որ գնդակոծված մեքենայում եղել են երկու, մոտ 20 տարեկան երիտասարդներ, Վեն Նայսի եւ Պակոյմայի բնակիչներ, որոնք շրջագայում էին մայրուղով: Նրանց վրա հրազենի հետքեր չեն եղել: Իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի կապակցությամբ:  Read more

03 October 2012

American Express-ը տուգանվել է

amex 4American Express ֆինանսական ընկերությունը 112,5 միլիոն դոլարի տուգանքի է ենթարկվել սպառողների պաշտպանության օրենքների խախտման համար: Ընկերությունը պարտավոր է իր սպառողներին վճարել 85 մլն դոլար: Եւս 27,5 միլիոն դոլարը ուղղվելու է տուգանքների վճարմանը: Ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության վարչությունը հայտնաբերել է, որ American Express-ը անարդար մոտեցում է ցացաբերել նոր հաճախորդների հանդեպ, ինչպես նաեւ խտրական քաղաքականություն է վարել որոշ տարիքային խմբերի ներկայացուցիչների հանդեպ: Կարգավորիչ մարմինը նաեւ գտնում է, որ ընկերությունը անօրինական կերպով իր հաճախորդների հաշվից վճարումներ է դուրսգրել եւ վարկերի ուշացման վերաբերյալ սխալ հաղորդագրություններ է ուղարկել:  Read more

21 September 2012

American Airlines-ը կրճատում է աշխատողներին

aalines 3American Airlines ավիաընկերությունը 11 հազ աշխատակիցների զգուշացրել է աշխատանքից ազատման մասին: Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Բրյուս Հիքսը հայտնել է, որ աշխատանքից ազատման մասին զգուշացումներն ուղարկվել են դաշնային օրենսդրության համաձայն, որը պահանջում է նախապես զգուշացնել բոլոր նրանց, ովքեր կարող են կրճատվել: Փետրվարին ընկերությունը հայտարարել էր 14 հազ աշխատակցի կրճատման մասին: Ընկերությունը մտադիր է արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հեռացնել կրճատման համար նախատեսված աշխատակիցների 40 տոկոսին՝ 4400 հոգու: Ընկերությունը ծրագրում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին չվերթների թվաքանակը 1-2%-ով կրճատել: American Airlines-ի սեփականատեր AMR կորպորացիան 2011 թ. նոյեմբերից սնանկ է ճանաչվել: Այս տարվա սեպտեմբերին American Airlines-ը եւ US Airways-ը հայտարարել են միաձուլման բանակցությունների մասին: Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ գործարքին կարող է մասնակցել նաեւ British Airways –ի սեփականատեր International Airlines Group-ը, որը նախատեսում է գնել American Airlines-ի մասնաբաժինը:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version