A+ A A-

All articles

17 January 2013

դեղերից գերդոզավորումը Լոս Անջելես Քաունթիում

medic 4Դեղատոմսերով բաց թողնվող դեղերից գերդոզավորումը դարձել է Լոս Անջելես Քաունթիում բուժհաստատություններ դիմելու ամենամեծ պատճառը: Այդ մասին ասվում է LA Քաունթիի առողջապահական գերատեսչության ղեկավար Ջանըթըն Ֆիլդինգի հրապարակած զեկույցում: Ըստ այդ փաստաթղթի` դեղամիջոցների հետեւանքով մահացու դեպքերի 61 տոկոսը եղել են անցած տարի բժիշկների դեղատոմսերով տրված դեղերի գերդոզավորումից, ինչպես եւ Լոս Անջելես Քաունթիում 2000-ից 2009 թվականներին թմրադեղերի պատճառով արձանագրված 8,265 մահվան դեպքերի մեծ մասը: Զեկույցի հեղինակը նշել է, թե առողջական խնդիրներ ունեցողների 11 տոկոսը 9-րդ դասարանի աշակերտներ են, իսկ 14 տոկոսը` 11-րդ դասարանի աշակերտներ: Դեռահասները ընդհանուր ցանկում կազմում են 37 տոկոս, որոնց մեծ մասը նշել է, թե սխալ են օգտագործել դեղատոմսերով ստացված դեղերը: Այդ թմրամիջոցների ցանկում ընդգրկված են Codeine, Oxycodone, Morphine, Percocet եւ Fentany դեղամիջոցները:   Read more

15 January 2013

Նյու Յորքի գեղեցկուհին` Միսս Ամերիկա 2013

missusa 5Միսս Ամերիկա 2013 գեղեցկության ամենամյա մրցույթը կայացել է Լաս-Վեգըսում, որի հաղթող է ճանաչվել ՆյուՅորքի Բրուքլին շրջանի 23-ամյա բնակչուհի Մելորի Հեյգընը։ Հաղթանակի ճանապարհին՝ մրցույթի եզրափակչում գեղեցկուհին ստեպ է պարել Ջեյմս Բրաունի Get Up Off of That Thing ստեղծագործության տակ։ Ավանդույթի համաձայն մրցույթի ընթացքում աղջիկներին հարցեր են տվել։ Հեյգանին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ի դպրոցներին անհրաժե՞շտ է զինված անվտանգություն։ Ի պատասխան աղջիկը նշել է, որ բռնության դեմ չի կարելի պայքարել բռնությամբ։ Միսս Ամերիկա տիտղոսակիրը ստացել է գեղեցկության թագուհու թագն ու 50 հազար դոլար՝ երկրի լավագույն ուսումնական հաստատություններից մեկում ուսանելու համար։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Հարավային Կարոլայնայի եւ Օքլահոմի ներկայացուցիչները: Մրցույթին մասնակցել են 50 նահանգների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Կոլումբիա շրջանից, Պուերտո Ռիկոյից եւ Վըրջինյան կղզիներից։  Read more

12 January 2013

Գրիպի համաճարակը տարածվում է

fluuue 6Գրիպի համաճարակը տարածվել է Միացյալ Նահանգների գրեթե ամբողջ տարածքով: Associated Press-ի փոխանցմամբ, ներկայում գրիպի բռնկում է արձանագրվել ԱՄՆ-ի 47 նահանգներում, որոնցից 29-ում իրավիճակը գնահատվում է կրիտիկական: Բասթընի քաղաքապետ Թամըս Մենինոն արդեն հայտարարել է արտակարգ դրության մասին: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի տվյալներով, հարբուխի դեպքեր չեն գրանցվել միայն Միսսիսիպի, Կալիֆոռնիա եւ Հավաիի նահանգներում: Փորձագետների կարծիքով` այս տարի Միացյալ Նահանգներում գրիպը սուր է լինելու: Հիվանդանոցներում արդեն հերթեր են գոյացել: Ամեն տարի Միացյալ Նահանգների տարածքում աշնան եւ ձմռան ամիսներին գրիպով են հիվանդանում բնակչության 5-10 տոկոսը:   Read more

12 January 2013

Նպաստառուների թիվն աճել է

npast 5Մինչեւ հունվարի հինգն ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու համար ներկայացված դիմումների թիվն աճել է մինչեւ 371 հազարի։ Ասպիսի տվյալներ է ներկայացրել աշխատանքի նախարարությունը։ Վերլուծաբանները կանխատեսել էին 365 հազար դիմում: Համաձայն վերանայված տվյալների՝ նախորդ շաբաթվա տվյալներով՝ 367 հազար դիմում է եղել, ոչ թե 372 հազար, ինպես հաղորդվել էր։ Bloomberg-ի կողմից հարցման ենթարկված մասնագետները ակնկալել են մեկ շաբաթում 7 հազար հայտի նվազում՝ հայտարարված 365 հազար-ից: Գործազրկության համար նպաստ ստացող ամերիկացիների թիվը դեկտեմբրի 29-ից հետո, մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 127 հազար-ով եւ կազմել է 3միլիոն 109 հազար մարդ։   Read more

11 January 2013

Գրիպի համաճարակ ԱՄՆ-ում

grip 5ԱՄՆ-ում գրիպի ուժեղ համաճարակ է. հիվանդության բռնկումներ են գրանցվել 41 նահանգներում: Համաճարակի հետեւանքով արդեն 18 երեխա է մահացել:

Բասթըն քաղաքի` Մասաչուսեթսի նահանգի վարչական կենտրոնի իշխանությունները հունվարի 9-ին արտակարգ դրության ռեժիմ են հայտարարել գրիպի համաճարակի կապակցությամբ, որի պատճառով այդ նահանգում արդեն 18 մարդ է մահացել:

Ինչպես նշել է Բասթընի քաղաքագլուխ Թամըս Մենինոն, ընթացիկ համաճարակային սեզոնում, որի սկիզբը համարվում է 2012 թվականի հոկտեմբերի 1-ը, քաղաքում վարակման արդեն շուրջ 700 դեպք է գրանցվել, ինչը տասն անգամ ավելի է, քան 2011-2012 թվականների համաճարակային սեզոնում: -Սա գրիպի ամենածանր սեզոնն է 2009 թվականից ի վեր, քաղաքացիները պետք է լրջորեն վերաբերվեն հիվանդանալու սպառնալիքին... Ես կոչ եմ անում Բասթընի բնակիչներին պատվաստում անցնել, եթե նրանք դեռեւս դա չեն արել,- ասել է Մենինոն: Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի տեղեկատվության համաձայն` այս սեզոնում գրիպի եւ համանման հիվանդությունների մեծ թվով դեպքեր են գրանցվել 29 նահանգներում: Գրիպի ախտանշաններով ԱՄՆ-ի բուժհաստատություններ է դիմել արդեն երկրի բնակչության 5,6 տոկոսը այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 2,2 տոկոս: Բժիշկները բոլորին խորհուրդ են տալիս պատվաստվել: Ըստ նրանց՝ պատվաստումն առաջին հերթին անհրաժեշտ  է տարեցներին եւ երեխաներին: Որոշ քաղաքներում պատվաստանյութն անվճար են տրամադրում

Read more

09 January 2013

Մատիսի «Այգի» կտավը հայտնաբերվել է

maaat 5 Անրի Մատիսի «Այգի» կտավը, որը գողացվել էր 25 տարի առաջ Ստոքհոլմի թանգարանից, հայտնաբերվել է: Այն դուրս էր բերվել Ժամանակակից արվեստի թանգարանից 1987 թվականի մայիսի 11-ին: 25 տարվա ընթացքում նկարի գտնվելու վայրն անհայտ է եղել: Գողերն առաջարկում էին թանգարանին չափից դուրս մեծ գումարի դիմաց վերադարձնել կտավը, սակայն գործարքը մերժվել է: Art Loss Register արվեստի կորած գործերի տվյալների բազայի ղեկավար Քրիստըֆեր Մարինելոն խորհուրդ էր տվել պարզապես համբերել, քանի որ Մատիսի կտավները շատ հայտնի են եւ անհնար կլիներ դրա վաճառքը բաց շուկայում: Դրա տեղը հայտնի է դարձել, երբ մի լեհ կոլեկցիոներ պատրաստվում էր վաճառել այն դիլեր Չարլզ Ռաբըրտսին, ով էլ ճանաչել է գողացված նկարը: Այն արդեն վերադարձվել է թանգարան: Read more

Լաս-Վեգըսի զբոսաշրջիկների թիվն ավելացել է

vegas 62012-ին Լաս Վեգասն ընդունել է 40 մլն զբոսաշրջիկ՝ արդարացնելով կանխատեսումները: 2011-ին այստեղ այցելել է 38.9 մլն հյուր, ինչը 4.3 տոկոսով գերազանցում է 2010-ի նույն ցուցանիշը: Նախորդ ռեկորդը՝ 39.2 մլն մարդ, գրանցվել էր 2007-ին, սակայն 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո քաղաքում զբոսաշրջիկների թվի նվազում էր արձանագրվում: Վարչությունը նշում է, որ զբոսաշրջիկների հոսքի ներկայիս մեծացումը մի քանի գործոնների հետ է կապված. օրինակ՝ ԱՄՆ-ի հյուրերի ընդհանուր թվի ավելացում: Լաս Վեգասը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է, այնտեղ շատերն են այցելում: Քաղաքը նաեւ փորձում է ավելի շատ ժամանցային միջոցառումներ կազմակերպել, բացել ավելի շատ տեղեր, որտեղ կարելի է փող ծախսել: Այսպես, նախորդ տարի Լաս Վեգասում բացվել է աշխարհի ամենանորաձեւ խոհարարներից մեկի՝ Գորդըն Ռեմսիի ռեստորանը: Հյուրանոցային տեղերի քանակն առաժմ նույնն է մնում՝ մոտ 150,000 համար: Read more

27 December 2012

Աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղին

trr 4Չինաստանում դեկտեմբերի 26-ին շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար արագընթաց երկաթուղին: Պեկին-Գուանչժոու արագընթաց երկաթուղու գործարկումը նվիրված էր չին առաջնորդ Մաո Ցզեդունի ծննդյան հերթական տարեդարձին: Պեկինը երկրի հարավում գտնվող Գուանչժոու քաղաքի հետ կապող երկաթգծի երկարությունը 2298 կիլոմետր է: Ժամում 300 կիլոմետր միջին արագությամբ շարժվող գնացքը այդ հեռավորությունը հաղթահարում է մոտավորապես ութ ժամում` կատարելով 35 կանգառ: Արագընթաց գնացքի գործարկումից առաջ Պոկինից Գուանչժոու ուղեւորությունը տեւում էր շուրջ 22 ժամ: Արագընթաց երկաթուղիների ցանցի զարգացումը համարվում է Չինաստանի կառավարության ամենագլխավոր ենթակառուցվածքային նախագծերից մեկը: Ծրագրվում է, որ մինչեւ 2020 թվականը երկրում կկառուցվեն 16 հազար կիլոմետր արագընթաց երկաթուղիներ:  Read more

22 December 2012

Փախուստ բանտի 20-րդ հարկից

padk 5Չիկագոյի բանտից համարձակ փախուստ իրականացրած բանկերի երկու թալանչիներից մեկին դեկտեմբերի 20-ի ուշ երեկոյան ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Ջոզեֆ Բենքսը Քենեթ Քանլիի հետ փախել էր Metropolitan Correctional Center դաշնային ուղղիչ կենտրոնի 20-րդ հարկից: Նրանք խցի պատին 15 սմ-անոց անցք էին բացել, այնուհետեւ սպիտակեղենից պատրաստված պարանով ցած իջել: Հանցագործները զգեստափոխվել էին, հարեւան փողոցից տաքսի նստել, ինչը ֆիքսել էր տեսահսկման խցիկը: Բենքսի եւ Քանլիի անհետացումը նկատվել է միայն վաղ առավոտյան, ինչը խոսում է այն մասին, որ նրանք մանրակրկիտ ծրագրել էին փախուստը: Նրանք անկողնում ծածկոցների տակ սրբիչներով անհարթություններ էին ստեղծել, որպեսզի քնած մարդու տպավորություն ստեղծեին: Բացի այդ նրանց հաջողվել էր քողարկել նաեւ վնասված պատերը: Հանցագործներին գտնելու համար մոբիլիզացվել են բոլոր հնարավոր ուժերը: Բենքսին հայտնաբերել հաջողվել է, նա զինված չի եղել: Քանլիի որոնումները շարունակվում են: 37-ամյա Ջոզեֆ Բենքսը մեղավոր էր ճանաչվել երկու բանկ կողոպտելեու, եւս երկուսը թալանելու մտադրության համար: Նա գողացել էր մոտ 600 հազար դոլար, ընդ որում, գումարի մեծ մասը չի հայտնաբերվել: Քենեթ Քանլին 2011թ. խոստովանել էր, որ բանկ է կողոպտել եւ տարել 4 հազար դոլար: Read more

21 December 2012

Գլխացավ առաջացնող պատճառները

head 9 Ուժեղ գլխացավը կարող է լինել ոչ միայն ուրախ երեկույթի հետեւանք: Որոշ փորձագետներ պնդում են, որ ցավեր կարող են առաջացնել նաեւ մեր սիրելի ուտելիքները՝ սկսած պանրից մինչեւ ցիտրուսներ: մարդկանց մոտ 10-15 տոկոսը տառապում է անընդհատ միգրենից, իսկ 40 տոկոսն անընդհատ գլխացավեր ունի: Յուրաքանչյուր մարդու համար գլխացավ առաջացնող պատճառները տարբեր են: Դա կարող է լինել սթրեսը, անքնությունը, եղանակի փոփոխությունը եւ այլն: Որոշ փորձագետներ համարում են, որ սնունդը եւս կարող է լինել ցավը հրահրող պատճառներից մեկը: Չնայած ապացույցների պակասին՝ գլխացավերի նոր տեսությունը մեծ տարածում է գտել: Ըստ հետազոտությունների՝ հիվանդների ավելի քան 50 տոկոսը փոխել է իր սննդակարգը, եւ շատերը սկսել են իրենց ավելի լավ զգալ: Read more

Powerd by Bloogie

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel