amga.tv

Switch to desktop Register Login

All articles

14 March 2013

Google-ին տուգանել են

googl 4Google ընկերությունն ընդունել է, որ Street View նախագծի իրականացման շրջանակներում իր աշխատակիցները ներխուժել են օգտատերերի անձնական կյանք: Հայտնի է դարձել, որ 2008-2010թթ. ընթացքում քաղաքային փողոցների եւ ամբողջ աշխարհում ճանապարհների նկարահանման ընթացքում Google-ի սարքավորումներն ավտոմատ կերպով ներբեռնել են համակարգչի տերերի վերաբերյալ անձնական տեղեկություններ՝ մասնավորապես գաղտնաբառեր, էլեկտրոնային նամակներ, որոնց Wi-Fi ցանցը պաշտպանված չի եղել։ Ամերիկացիների անձնական կյանք ներխուժելու հարցով Google-ի դեմ դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի 38 նահանգ։ Այժմը ընկերությունը պարտավոր է 7 մլն դոլարի չափով տուգանք վճարել։   Read more

08 March 2013

Ամենավտանգավոր մթերքների ցանկը

VTANG-5Ամերիկացի դիետոլոգ Ջերեդ Քոհը կազմել է մարդու համար ամենավնասակար եւ վտանգավոր մթերքների ցանկը: Ցանկում առաջին տեղը զբաղեցրել են մետաղյա տարաներում պահածոյացված լոլիկները: Լոլիկների թթվայնությունը շփվում է մետաղի հետ, որը մեծացնում է վնասակար բիսֆենոլ նյութի կուտակումը: Այն առկա է բոլոր պահածոներում: Երկրորդ տեղում մշակում անցած մսամթերքներն են. դրանցում կան նիտրատներ եւ այլ վնասական նյութեր: Երրորդ տեղում մարգարինն է, որում կան թթուներ, որոնք ունակ են հանգեցնել սրտանոթային հիվանդությունների: Այնուհետեւ գալիս է բուսական յուղը որում կա օմեգա-Բ թթուներ, ինչը հանգեցնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների:Դիետոլոգը վնասակար մթերքների շարքում է դասել նաեւ փափքորնը, աղը, նաեւ մթերքները, որոնցում կան արհեստական քաղցրացնող նյութեր:   Read more

ԱՄՆ տնտեսությունը չափավոր զարգանում է

dph 8ԱՄՆ-ի տնտեսությունն աճում է չափավոր տեմպերով: Այս մասին է վկայում Դաշնային պահուստային համակարգի հրապարակած զեկույցը: ԴՊՀ հետազոտությունը վերաբերում է 2013-ի առաջին երկու ամիսների տվյալներին: Այդ հատվածում տնտեսական աճի տեմպերը եղել են աննշան, սակայն շոշափելի՝ բանկային 12 տարածաշրջաններից 10-ում, որոնց երկիրը բաժանված է պահուստային համակարգի սխեմայում: Բացառություն են կազմել միայն Բոստոնի եւ Չիկագոյի շրջանները, որոնք իրենց մեջ ներառում են ընդհանուր առմամբ 11 նահանգ: Այնտեղ տնտեսությունը զարգացել է ավելի դանդաղ տեմպերով: Ինչպես սպասվում է՝ Չիկագոյի շրջանում տնտեսական ակտիվությունը կարող է բավական թույլ լինել առաջին 6 ամիսներին: Սակայն երկրորդ կիսամյակում, մասնագետների գնահատականներով, իրադրությունն այնտեղ պետք է փոխվի դեպի լավը: Ինչպես նշվում է զեկույցում, տարածաշրջանների մեծ մասում տարվա սկզբին նկատվում է սպառողական ծախսերի ընդլայնում:   Read more

ԱՄՆ-ում գտել են հայ նկարչի` 30 մլն դոլար արժեքով նկարները

NKAR 6 Ամերիկյան Նյու Յորք նահանգի Լոնգ-Այլընդ կղզու ավտոտնակներից մեկում հայտնաբերել են հայկական ծագմամբ, քիչ հայտնի աբստրակտ իմպրեսիոնիստ Արթուր Փինաջյանի նկարները, որոնք գնահատվում են 30 մլն դոլար: Associated Press-ի փոխանցմամբ, Բելփորթում գտնվող քոթեջի նոր սեփականատերը գտել է Արթուր Փինաջյանի հազարավոր նկարներ, կտավներ եւ հանդեսներ: Աշխատանքները գնահատել է Ուիլյըմ Հեսթինգս Ֆալկը, ով ժամանակին գնահատել է նաեւ Էնդի Ուորհոլի արվեստը: Որոշ ստեղծագործություններ արդեն վաճառվել են 500 հազար դոլարով: Նրա 50 պեյզաժներ ցուցադրման են դրվել Մանհեթթընում: Արվեստի պատմաբան Ուիլյամ Իննես Հոմերի` վերջերս հրապարակված գրքում Փինաջյանի աշխատանքները համարվում են իրենց դարաշրջանի լավագույն աշխատանքները: Տունը 2007թ. գնել էր Թամըս Շուլցը: Read more

21 February 2013

Ձերբակալել են Դալիի կտավը գողացողին

dll 5Նյու Յորքում ձերբակալել են Սալվադոր Դալիի Դոն Հուան Տենորիո կտավը գողանալու մեջ կասկածվողին: Կտավն անհետացել էր 2012-ի հունիսին: Հունաստանի քաղաքացի Ֆիվոս Իստավրիօղլուին ձերբակալել են Քենեդիի անվան օդանավակայանում: Նյու Յորքում նրան կանչել է ոստիկանը, ներկայանալով որպես պատկերասրահի սեփականատեր, որը խորհրդատու է փնտրում: Հանցագործի հետքի վրա հնարավոր է եղել դուրս գալ թանգարանի մուտքի մոտ գտնվող անվտանգության տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ: Դալիի կտավը գողանալու մեղադրանքը նա չի ընդունել: Ավելի վաղ առեւանգողը փոստով վերադարձրել է Մանհեթընի թանգարանից նախորդ շաբաթ գողացած Սալվադոր Դալիի Դոն Հուան Տենորիո նկարը: Այն գնահատվում է 150 հազար դոլար եւ գողացվել էր 2012-ի հունիսի 19-ին: Ծանրոցն ԱՄՆ է եկել Եվրոպայից, նրանում մատնանշված են եղել գոյություն չունեցող անուն եւ հասցե: Ոստիկանները ծանրոցն ստացել են օդանավակայանում, իսկ այնուհետեւ վերադարձրել են թանգարան: Նկարը չի տուժել:   Read more

15 February 2013

Հայնց-ը վաճառվում է 28 մլրդ դոլարով

toato 5 Ամերիկացի միլիարդատեր Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway եւ 3G Capital ընկերությունները գնում են (Հայնց) Heinz սննդային ընկերությունը: Գործարքի արժեքը կազմել է 28 մլրդ դոլար ու հանդիսանում է սննդի ոլորտում ամենախոշոր գնումը: Heinz բրենդային ապրանքանիշն ամենահայտնիներից մեկն է ու բարձր վարկանիշ ունի: -Սա մեզ համար պատմական իրադարձություն է ու միաժամանակ մեծ հաջողություն է մեր բաժնետերերի համար,- նշել է Heinz ընկերության գլխավոր տնօրեն Ուիլյամ Ջանսընը: Ի դեպ, ընկերության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Heinz-ի ամեն բաժնետեր իր մեկ բաժնետոմսի համար կստանա 72,50 դոլար գումար Բաֆֆեթի Berkshire Hathaway եւ 3G ընկերությունների կողմից: Այս իրադարձության ֆոնի ներքո Heinz-ի ակցիաները համաշխարհային շուկայում աճել են 19,2 տոկոսով: Սա 20 տոկոսով ավելի է նախօրեին բորսայի փակման ժամանակ բաժնետոմսերի գնից։ Berkshire Hathaway-ի հայտարարությունն այն մասին, որ սա երբեւէ եղած ամենախոշոր գործարքն է սննդարդյունաբերության ոլորտում: Heinz-ի արտադրանքը քյեչըփի շուկայում զբաղեցնում է գրեթե 50 տոկոսը:   Read more

Chrysler-ը մեքենաներ է հետ կանչում

chys 4Ամերիկյան Chrysler ավտոկոնցեռնը հայտնել է, որ հետ է կանչելու ավելի քան 370 հազար ավտոմեքենա: Reuters գործակալության փոխանցմամբ: Ենթադրաբար, հետ կկանչվեն 2009-2012 թթ. արտադրության Dodge Ram 1500 եւ Dodge Dacota մոդելները, նաեւ 2009-ին թողարկված Dodge Durango եւ Chrysler Aspen ավտոմեքենաները: ԱՄՆ-ում հետ կկանչվի մոտ 278 հազար ավտոմեքենա, Կանադայում՝ 23 հազար, Մեքսիկայում՝ 4 հազար: Պատճառն ավտոմեքենաների հետեւի կամրջի ամրակի թերությունն է, որի պատճառով երթեւեկության ընթացքում կարող են արգելափակվել անիվները: Chrysler-ը հայտնել է 15 գրանցված դեպքի մասին: Բարեբախտաբար, դրանցից ոչ մեկի հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել:   Read more

17 January 2013

դեղերից գերդոզավորումը Լոս Անջելես Քաունթիում

medic 4Դեղատոմսերով բաց թողնվող դեղերից գերդոզավորումը դարձել է Լոս Անջելես Քաունթիում բուժհաստատություններ դիմելու ամենամեծ պատճառը: Այդ մասին ասվում է LA Քաունթիի առողջապահական գերատեսչության ղեկավար Ջանըթըն Ֆիլդինգի հրապարակած զեկույցում: Ըստ այդ փաստաթղթի` դեղամիջոցների հետեւանքով մահացու դեպքերի 61 տոկոսը եղել են անցած տարի բժիշկների դեղատոմսերով տրված դեղերի գերդոզավորումից, ինչպես եւ Լոս Անջելես Քաունթիում 2000-ից 2009 թվականներին թմրադեղերի պատճառով արձանագրված 8,265 մահվան դեպքերի մեծ մասը: Զեկույցի հեղինակը նշել է, թե առողջական խնդիրներ ունեցողների 11 տոկոսը 9-րդ դասարանի աշակերտներ են, իսկ 14 տոկոսը` 11-րդ դասարանի աշակերտներ: Դեռահասները ընդհանուր ցանկում կազմում են 37 տոկոս, որոնց մեծ մասը նշել է, թե սխալ են օգտագործել դեղատոմսերով ստացված դեղերը: Այդ թմրամիջոցների ցանկում ընդգրկված են Codeine, Oxycodone, Morphine, Percocet եւ Fentany դեղամիջոցները:   Read more

15 January 2013

Նյու Յորքի գեղեցկուհին` Միսս Ամերիկա 2013

missusa 5Միսս Ամերիկա 2013 գեղեցկության ամենամյա մրցույթը կայացել է Լաս-Վեգըսում, որի հաղթող է ճանաչվել ՆյուՅորքի Բրուքլին շրջանի 23-ամյա բնակչուհի Մելորի Հեյգընը։ Հաղթանակի ճանապարհին՝ մրցույթի եզրափակչում գեղեցկուհին ստեպ է պարել Ջեյմս Բրաունի Get Up Off of That Thing ստեղծագործության տակ։ Ավանդույթի համաձայն մրցույթի ընթացքում աղջիկներին հարցեր են տվել։ Հեյգանին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ի դպրոցներին անհրաժե՞շտ է զինված անվտանգություն։ Ի պատասխան աղջիկը նշել է, որ բռնության դեմ չի կարելի պայքարել բռնությամբ։ Միսս Ամերիկա տիտղոսակիրը ստացել է գեղեցկության թագուհու թագն ու 50 հազար դոլար՝ երկրի լավագույն ուսումնական հաստատություններից մեկում ուսանելու համար։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Հարավային Կարոլայնայի եւ Օքլահոմի ներկայացուցիչները: Մրցույթին մասնակցել են 50 նահանգների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Կոլումբիա շրջանից, Պուերտո Ռիկոյից եւ Վըրջինյան կղզիներից։  Read more

12 January 2013

Գրիպի համաճարակը տարածվում է

fluuue 6Գրիպի համաճարակը տարածվել է Միացյալ Նահանգների գրեթե ամբողջ տարածքով: Associated Press-ի փոխանցմամբ, ներկայում գրիպի բռնկում է արձանագրվել ԱՄՆ-ի 47 նահանգներում, որոնցից 29-ում իրավիճակը գնահատվում է կրիտիկական: Բասթընի քաղաքապետ Թամըս Մենինոն արդեն հայտարարել է արտակարգ դրության մասին: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի տվյալներով, հարբուխի դեպքեր չեն գրանցվել միայն Միսսիսիպի, Կալիֆոռնիա եւ Հավաիի նահանգներում: Փորձագետների կարծիքով` այս տարի Միացյալ Նահանգներում գրիպը սուր է լինելու: Հիվանդանոցներում արդեն հերթեր են գոյացել: Ամեն տարի Միացյալ Նահանգների տարածքում աշնան եւ ձմռան ամիսներին գրիպով են հիվանդանում բնակչության 5-10 տոկոսը:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version