amga.tv

Switch to desktop Register Login

All articles

05 October 2013

Վստահությունը երկրի տնտեսության հանդեպ նվազել է

Eco 5Ամերիկացիների վստահությունը երկրի տնտեսության հանդեպ էականորեն նվազել է: Այս մասին ասվում է Gallup կենտրոնի հետազոտության մեջ: Վերլուծաբանները դա կապում են կառավարության փակման հետ: Տնտեսական վստահությունը նվազել է 5 կետով եւ արդեն հոկտեմբերի 2-ին հասել 32-ի: Սա վստահության ամենացածր ցուցանիշն է տարվա ընթացքում: Ինդեքսը նշանակում է, որ ամերիկացիների թիվը, որոնք գոհ են տնտեսական իրավիճակից, 32 տոկոսով ավելի քիչ է նրանցից, ովքեր դժգոհություն են հայտնել ստեղծված վիճակից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային աջակցելու վարկանիշը նվազել է մինչեւ 44, իսկ նրա ոչ հայտնիության վարկանիշը բարձրացել է 2 կետով՝ մինչեւ 50: Gallup-ի ուսումնասիրության համաձայն՝ 1/10-ով աճել է նաեւ գործազրկությունը եւ կազմել 7.8 տոկոս:  Read more

13 July 2013

ԱՄՆ բյուջեն ամփոփվել է 117 մլրդ դոլար հավելուրդով

bud 52013 թվականի հունիս ամիսն ԱՄՆ դաշնային բյուջեն ամփոփվել է հավելուրդով: Այն կազմել է 117 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 59,74 մլրդ դոլար պակասուրդի դիմաց: Այս մասին հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Ըստ ներկայացված տվյալների՝ հունիսյան հավելուրդի ցուցանիշը ռեկորդային է՝ վերջին շուրջ 5 տարվա կտրվածքով: Հավելուրդը պայմանավորված է հարկային եկամուտների աճով եւ դրա զուգահեռ բյուջեի ծախսերի կրճատմամբ: Բյուջեի հավելուրդի ցուցանիշը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: Վերլուծաբանները կանխատեսել էին 39,5 մլրդ դոլարի հավելուրդ: Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին 8 ամիսների արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 509,8 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ կրճատվել է 394,4 մլրդ դոլարով: Ֆինանսական տարին կամփոփվի 2013թ. սեպտեմբերի 30-ին:   Read more

09 July 2013

Գործազրկությունը մնացել է նույն մակարդակի վրա

berna 6Միացյալ նահանգներում հունիսին ստեղծվել է 195 հազար նոր աշխատատեղեր, նման տվյալներ ներկայացրել է ԱՄՆ աշխատանքի նախարարությունը: Այս թվերն առնվազն 30 հազարով գերազանցում են կանխատեսումները եւ հինգ ամսվա ընթացքում առավելագույն թռիչքն են: Ավելին, նախորդ ամսվա թվերը կառավարությունը դեպի աճ է վերանայել: Աճի լոկոմոտիվը մասնավոր հատվածն է, ամերիկյան ընկերությունները գործի են ընդունել 202 հազար մարդու, մինչեւ կառավարությունը, ընդհակառակը, 7 հազար մարդու ազատել է աշխատանքից: Գործազրկությունը մնացել է մայիսի մակարդակին` աշխատունակ բնակչության 7,6 տոկոսը: Անցած տարվա հունիս համեմատ առաջընթացն ակնհայտ է, այն ժամանակ այդ ցուցանիշը կազմել է 8,2 տոկոս: բայց մինչ 6,5 տոկոսին, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նորմալ է համարում աշխարհի ամնենախոշոր տնտեսության համար, դեռ շատ հեռու է: Համարվում է, որ աշխատաշուկան տնտեսական փոփոխություններին արձագանքում է կես տարի ուշացումով: Այնպես որ հունիսիյան հաշվետվությունը կարող է լուրջ փաստարկ դառնալ համակարգի ձեռքում` դրամական քաղաքականությունը խստացնելու եւ տնտեսական աջակցման նոր ծրագրի համար: Գերատեսչության ղեկավար Բեն Բեռնանկին արդեն բազմանշանակ ակնարկներ է արել այդ մասին:   Read more

25 June 2013

Ոսկու գինը նվազում է

vonsci 5Հունիսի 20-ին ոսկու գինը համաշխարհային շուկայում կազմել է 1319,76 դոլար մեկ ունցիայի համար՝ գրանցելով վերջին 2,5 տարվա մեջ նվազագույն արդյունքը: Այս մասին է հաղորդում միջազգային Bloomberg գործակալությունը: Միեւնույն ժամանակ, անհապաղ առաքման ոսկու գինը գրանցել է 3,4 տոկոս անկում: Առեւտրային շրջանի ընթացքում արծաթի գինը եւ նվազել է` գրանցելով շուրջ 6,2 տոկոս անկում: Ոսկու գնի անկումը վերլուծաբանները կապում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկիի ավելի վաղ արված հայտարարության հետ: Բերնանկին նշել է, որ ԱՄՆ տնտեսական աճի նման տեմպերի պահպանման դեպքում Դաշնային Պահուստային Համակարգը կկրճատի ակտիվների գնման ծավալները եւ քանակական մեղմացումների ծրագիրը կամփոփվի արդեն 2014 թվականի կեսերին: Նշենք, որ վերջին 12 տարվա ընթացքում ոսկու գինը գրանցել է շարունակական աճ՝ 2011թ. հասնելով ռեկորդային մակարդակի` 2000 դոլար մեկ ունցիայի համար:  Read more

12 June 2013

Apple-ի նորույթները

ios 7Երեկ երեկոյան բոլոր այֆոնամոլների ու մաքբուքասերների ուշադրությունը գամված էր Սան Ֆրանցիսկոյում կայացած Apple-ի ամենամյա համաժողովին, որի շրջանակներում հանրահայտ ընկերությունը ներկայացրել է մի շարք նորույթներ։ Apple-ը, մասնավորապես, ներկայացրել է OS X Mavericks նոր ծրագրային ապահովումը, որի գլխավոր առավելությունն այն է, որ իջեցնում է պրոցեսորի ծանրաբեռնվածությունը 72 տոկոսով։ Շնորհիվ App Nap տեխնոլոգիայի սարքի էներգիան բաշխվում է միայն ակտիվ պատուհանների վրա, ինչն էլ հանգեցնում է մարտկոցի ավելի քիչ օգտագործմանը։ Բացի այդ, նոր ծրագրային ապահովումը կարողանում է պատասխանել փոստին՝ անմիջապես երեւացող ծանուցումների մեջ։ OS X Mavericks-ից զատ, ներկայացվել է նաեւ նոր Mac Book Air-ն ու Mac Book Pro-ն, որոնց դեպքում մասնագետները շեշտը դրել են արագության վրա։ Mac Pro-ն համալրված է 12 միջուկանի Xeon E5 պրոցեսորով, որը 2.5 անգամ ավելի կարագացնի սարքի աշխատանքը։ Այժմ Apple-ի նոր համակարգիչը տվյալները կպահի PCIe ֆլեշ հիշողության մեջ։ Սակայն երեկոյի ամենահետաքրքիր մասը երկար սպասված iOS 7 օպերացիոն համակարգի շնորհանդեսն էր։ 7-րդ սերնդի արհեստական ինտելեկտում այս անգամ ինտեգրվել են Twitter-ը, Wikipedia-ն եւ Bing-ը։ Ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկը, անդրադառնալով նոր օպերացիոն համակարգին, ասել է, որ առաջին iOS-ի ներկայացումից ի վեր iOS 7-ն ամենանշանակալից թարմացումն է։ Նորույթների շարքում է նաեւ iTunes Radio-ն, որը ներկառուցված է անմիջապես երաժշտական նվագարկչի մեջ։ Այն կլինի անվճար ու առանց գովազդի:   Read more

31 May 2013

ԱՄՆ ամեն 4-րդ ընտանիքում կինը ամուսնուց շատ է վաստակում

fun 4Ամերիկյան ամեն 4-րդ ընտանիքում կինը ամուսնուց շատ է վաստակում: Դա պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: Pew Research Center-ի տվյալով՝ 50 տարի առաջ ընդամենը մի քանի կին է շատ վաստակել ամուսնուց, իսկ այսօրվա դրությամբ կանայք (այդ թվում՝ չամուսնացածները) ամերիկյան 40 տոկոս ընտանիքներում հիմնական կերակրողն են: 1960թ. այդ ցուցանիշը, ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալների, եղել է 4 տոկոս, իսկ ներկայում այդ թիվը աճել է մինչեւ 23 տոկոս: Նոր տվյալներն ունեն թե դրական, թե բացասական կողմեր: Ըստ վերլուծաբանների՝ մի կողմից՝ դա վկայում է, որ կրթություն ստացած կանայք մրցունակ են շուկայում, մյուս կողմից՝ փոփոխվել է վիճակագրությունը՝ շնորհիվ միայնակ մայրերի տոկոսային հարաբերության մեծացման, որոնց մեծ մասը աղքատության շեմին է: Read more

30 May 2013

Բիլլ Գեյթսը կողմ է հարկման խստացմանը


geeee 5Microsoft
կորպորացիայի հիմնադիր եւ աշխարհի ամենահարուստ մարդ Բիլ Գեյթսը հանդես է եկել հաջակցություն անդրազգային կորպորացիաներից հարկերի վճարման վերահսկման ուժեղացման: Bloomberg-ի փոխանցմամբ, մասնավորապես, Գեյթսը կոչ է արել մանրակրկիտ ստուգել ընկերությունների ու ֆիզիկական անձանց հարկման սխեմաները: Վերջին շրջանում նվազեցված վճարումների մեջ մեղադրվում են բազում ընկերություններ: Դրանց թվում են Google-ը, Apple-ը, Hewlett-Packard-ը: Ավելի վաղ հենց նույն Microsoft-ին կասկածել են բանագողության եւ օֆշորային գործարքների մեջ: Read more

10 May 2013

36-ամյա կինը մահացել է վթարի հետեւանքով

furg 5Երեք երեխաների 36-ամյա մայրը մահացել է այս գիշեր, երբ անսթափ վիճակում գտնվող վարորդը բախվել է նրա մեքենային Միշըն-Վիեհոյում: Ահազանգը ստացվել է ժամը 11:40-ին, թե Ford 250 մակնիշի ֆուրգոնը, Santa Margarita Parkway-ում դուրս գալով սխալ երթեւեկելի գոտի, դիմահար բախվել է Տոյոտա մակնիշի մեքենային: Վարորդը` 42-ամյա Ուիլյըմ Քեյլորը փորձել է փախուստի դիմել, սակայն լուրջ վնասվածքներ էր ստացել, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց: 36-ամյա Մարտինեսը մահացել է տեղում: Նա 7-ից 14 տարեկան երեք երեխաներ ուներ: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` վթարի բոլոր հանգամանքները ճշտվում են։  Read more

27 April 2013

Առաջին եռամսյակում ԱՄՆ տնտեսությունն աճել է 2.5 տոկոսով

colaps 82013 թ. առաջին եռամսյակում ԱՄՆ համախառն ներքին արդյունքն, ըստ նախնական գնահատականների, տարեկան հաշվարկով, աճել է 2.5 տոկոսով: Այս մասին  են վկայում երկրի առեւտրի նախարարության տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալները:

-Տնտեսությունը վերականգնվում է: Դա դանդաղ, սակայն շարունակական բնույթ ունի: Կենտրոնական Բանկը պահպանում է շատ ցածր տոկոսադրույքներ, այդ պատճառով էլ հաճախորդները կարող են գումար փոխառել՝ որեւէ բան գնելու համար: Բիզնեսի ներկայացուցիչները եւս կարող են նույն կերպ վարվել: Այսպիսով, ստեղծվում է արհեստական բարգավաճում, որը դեռեւս շարունակվում է: Հնարավոր է, կլինի անկման հերթական շրջանը, բայց այժմ իրավիճակը լավատեսության է տրամադրում,- նշել է Forcasts & Strategies-ի խմբագիր Մարկ Սքուսընսը: Read more

20 April 2013

Չվերթները կհետաձգվեն սեկուեստրի պատճառով

inqn 8ԱՄՆ-ում Դաշնային ավիացիոն վարչության ծախսերի հարկադիր կրճատման պատճառով կարող են հետաձգվել ԱՄՆ խոշորագույն օդանավակայաններում չվերթները, այդ թվում՝ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Չիկագոյում եւ Ատլանտայում՝ արդեն կիրակի օրվանից: Այս մասին հայտնել է վարչության ներկայացուցիչ Մայքլ Ուերտան՝ նշելով, որ ներկայիս ֆինանսական տարում իր գերատեսչությունը պետք է խնայի 637 մլն դոլար: Դա պետք է տեղի ունենա, մասնավորապես, վարչության 47 հազար աշխատակիցների աշխատաժամանակի կրճատման հաշվին՝ ներառյալ 15 հազար ավիադիսպետչերի: Երկու շաբաթը մեկ նրանք ստիպված կլինեն գնալ մեկօրյա չվարձատրվող արձակուրդի: Քանի որ ավիացիոն անվտանգության խիստ միջոցառումներին հարկ է հետեւել անգամ նման իրավիճակում, չվերթների ու վայրէջքների միջեւ դադարը կմեծանա, սակայն դա անխուսափելիորեն կհանգեցնի չվերթների հետաձգման: Դաշնային ավիացիոն վարչությունը հուսով է ավիադիսպետչերների հաշվին ծախսերը կրճատել 200 մլն դոլարով:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version