A+ A A-

All articles

26 July 2012

Որովայնում վիրաբուժական ասեղ է հայտնաբերվել

aser 7Հղի բրիտանուհու որովայնում վիրաբուժական ասեղ է հայտնաբերվել, որը կնոջ որովայնում էր հայտնվել է մի քանի տարի առաջ իրականացված բժշկական միջամտության արդյունքում: Քելլի Դանիգընը որովայնի աջ հատվածում ծակոցներ է զգացել հղիության ընթացքում եւ դիմել է իր բժշկին, սակայն վերջինս հանգստացրել է 26-ամյա կնոջը` խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել նման զգացողություններին: Սակայն հղիության 6-րդ ամսում կինը որովայնի մաշկի տակից նկատել է ասեղը: Նա անմիջապես հիշել է 2009 թ-ի վիրահատությունը: Բժիշկներին եւս մեկ անգամ դիմելուց եւ ասեղի առկայությունը կնոջ մարմնում արդեն հաստատելուց հետո Դանիգընին ասել են, որ հղիության պատճառով ցանկացած տեսակի վիրահատական միջամտություն հակացուցված է: Միայն ծննդաբերությունից հետո բժիշկները կկարողանան ասեղը հեռացնել: Read more

Գտել են Մոնա Լիզայի գերեզմանը

mona 4Իտաալցի գիտնականները, ամենայն հավանականությամբ գտել են Լիզա Գերարդինիի գերեզմանը: Ըստ տարածված վարկածներից մեկի, Լիզան եղել է Լեոնարդո դա Վինչիի հռչակավոր Մոնա Լիզա կտավի բնորդուհին: Հնագետները մնացորդները հայտնաբերել են Ֆլորենցիայում, Սուրբ Ուրսուլայի լքյալ կանացի մենաստանից ոչ հեռու: Արվեստաբան Սիլվանո Վինչետին ասում է. –Մենք Լիզա Գերարդինիի հուղարկավորության պատմական փաստաթղթեր ունենք, որ դա կատարվել է 1542թ. հուլիսի 15-ին: Նա նկարչի առաջին բնորդուհին էր: Այժմ մեր հետազոտություններում շատ կարեւոր փուլ է, մենք հասել ենք էությանը: Այս մնացորդները ենթարկվելու են ռադիոածխածնային անալիզի, նաեւ ոսկրաբանական հետազոտություն կարվի` պարզելու գերեզմանի թիվը: Լիզա Գերարդինին մահացել է 63 տարեկանում: Եթե կմախքը տարիքի փորձաքննությունն անցնի, DNA-ը կհամեմատեն Գերարդինիի երեխաների DNA-ի հետ: Մինչեւ նոր տարի աշխարհը կիմանա` գտել են խորհրդավոր Ջոկոնդային, թե ոչ: Read more

24 July 2012

Խոշոր բանկերի շահույթը նվազել է

bankerr 4Wall Street-ի 5 խոշորագույն JPMorgan Chase & Co, Bank of America , Citigroup Inc., Goldman Sachs Group Inc. եւ Morgan Stanley բանկերը հայտնել են իրենց շահույթի ռեկորդային նվազեցումների մասին: Bloomberg-ի փոխանցմամբ, այս տարվա առաջին կիսամյակում վերոնշյալ 5 բանկերի ընդհանուր շահույթը կազմել է 161 մլրդ դոլար, ինչը 4.5 տոկոսով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքներից: Ցածր արդյունքները կապված են վարկային ցածր տոկոսադրույքների, առեւտրի նվազման եւ ԱՄՆ-ի ու Չինաստանի տնտեսական դանդաղ աճի տեմպերի հետ: Goldman Sachs Group Inc., BofA, Morgan Stanley եւ JPMorgan Chase բանկերն արդեն հայտարարել են խնայողական քաղաքականություն իրականացնելու մտադրության մասին: Տվյալ 5 խոշորագույն բանկերն արդեն կտակ են կազմել՝ պետությանն առաջարկելով իրենց սնանկանալու դեպքում տարբեր ֆինանսական ընկերություններին եւ հիմնադրամներին վաճառել բանկերի բաժնետոմսերի մի մասը: Read more

21 July 2012

Սպառնում է պարենային ճգնաժամի վտանգ

chor 51956 թ.-ից ի վեր ԱՄՆ-ում եղած ամենադաժան երաշտը սպառնում է պարենի նոր համաշխարահային ճգնաճամ առաջացնել: ԱՄՆ գյուղատնտեսական գլխավոր կենտրոն համարվող հյուսիս-կենտրոնական նահանգներում երկարատեւ շոգերի պատճառով հացահատիկի եւ սոյայի գները ռեկորդային աճ են գրանցել, ինչը չէր նկատվել վերջին ` 2008թ.-ին պարենի համաշխարահային ճգնաժամից հետո: Այս առիթով տնտեսագետները նախազգուշացնում են, որ երաշտի հետեւանքները զգալի կլինեն ողջ աշխարհի համար, քանի որ ԱՄՆ-ը աշխարհում եգիպտացորենի, սոյայի արտադրողն ու ցորենի խոշորագույն արտահանողն է: Միայն վերջին ամսվա ընթացքում եգիպտացորենի գինն աճել է 51 տոկոսով, ցորենինը`40 տոկոս, իսկ սոյայինը` մոտ 20 տոկոսով: Read more

Անդադար ծարավի զգացում

tsarav  6 26-ամյա բրիտանուհի Սաշա Քենեդին ողջ օրվա ընթացքում անդադար ծարավի զգացում է ունենում: Դրա պատճառով նրան նույնիսկ չի հաջողվում քնել: Աղջիկը ստիպված է լինում անընդհատ արթնանալ եւ ջուր խմել: Արդեն 5 տարի է` նա չի աշխատում, քանի որ աշխատանքի վայրում խնդիրներ էին առաջանում չափազանց մեծ քանակությամբ ջուր խմելու պատճառով: Ներկայում բրիտանուհին օրական խմում է 25 լիտր ջուր: Իսկ աշխատանքի վայրում այդ թիվը փոքր-ինչ պակաս էր` մինչեւ 20 լիտր: Սաշայի անսովոր հակումը դեպի ջուրը նկատելի էր մանկությունից: Բժիշկները դեռեւս հստակ ախտորոշում չունեն այս խնդրի մասին: Read more

Առաջին, ատելության թեժ գիծը

15  2.2Bild-ի փոխանցմամբ, Գերմանիայում բացվել է առաջին ատելության թեժ գիծը, ուր կարող է զանգել ցանկացած մարդ՝ գոռգոռալու եւ վիճելու համար: Հիմնադիրների խոսքերով՝ ատելության թեժ գիծը երբեմն օգնում է հանգստացնել նյարդերը: Թեժ գծի աշխատակիցները լսում են վիրավորանքները եւ գոռգռոցները րոպեում 1 եվրո 49 սենթով: Նրանք նշում են, որ ընդունում են զանգեր օրական 16-18 ժամ: Ընդ որում, ատելության թեժ գծի հիմնադիրները հայտարարել են, որ չեն պատրաստվում շփվել այն մարդկանց հետ, ովքեր ծանր հոգեկան սթրես են տանում:   Read more

19 July 2012

ԴՊՀ-ն լրացուցիչ միջոցառումներ է մշակում

dph 4ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը մտադիր է լրացուցիչ միջոցառումներ մշակել ԱՄՆ-ում գործազրկության մակարդակի կրճատման եւ տնտեսական աճի խթանման նպատակով: Նման հայտարարությամբ է հանդես եկել համակարգի նախագահ Բեն Բերնանկին` ելույթ ունենալով ԱՄՆ-ի Սենատում կայացած լսումների ժամանակ: Բերնանկին նշել է նաեւ, որ ԱՄՆ տնտեսական աճը խոչընդոտող գործոններ են հանդիսանում Եվրագոտու պարտքային ճգնաժամն ու ԱՄՆ բյուջետային ոչ հստակ քաղաքականությունը: Բերնանկին անդրադարձել է նաեւ եվրագոտու վիճակին եւ նշել, թե եվրոգոտու ճգնաժամն ամենալուրջ սպառնալիքներից մեկն է ԱՄՆ-ի էկոնոմիկայի համար: -Այս տարի եվրոյի գոտում ֆինանսական լարվածությունը փոքր-ինչ նվազել էր մի շարք կառուցողական քայլերի շնորհիվ, որոնք ձեռնարկել էին Եվրոպայի իշխանությունները: Սակայն ոչ այնքան վաղուց Եվրոպայի ֆինանսական շուկաներում առկա հիմնախնդիրները կրկին գլուխ են բարձրացրել Հունաստանում քաղաքական անկայունության եւ այն դժվարությունների պատճառով, որոնց բախվում են Իսպանիայի բանկերը,- նշել է Բեռնանկին: Նրա խոսքով՝ Եվրոպայի ֆինանսական շուկաները եւ էկոնոմիկան շարունակում են լուրջ սթրես ապրել, եւ այս իրադրությունը կարող է տարածվել աշխարհի մյուս տարածաշրջանների, ներառյալ ԱՄՆ-ի վրա: Դեռ ավելին, Եվրոպայում իրադրության վատթարացման հեռանկարը լուրջ սպառնալիք է ներկայացնում տնտեսության ապագայի համար,- հավելել նա:  Read more

18 July 2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դարաշրջանի սկիզբ

der 5ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը (առաջին անգամ թույլ է տվել դեղամիջոց կիրառել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար: Truvada անվանմամբ նոր դեղամիջոցը կարող են կիրառել այն մարդիկ, որոնք մտնում են ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց խմբում, օրինակ, նրանք, ում սեռական զուգընկերները վարակված են դրանով: Դեղամիջոցը 50-75 տոկոսով նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը: Մի շարք վերլուծաբաններ Truvada-ի հայտնվելն անվանել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դարաշրջանի սկիզբ: Մյուս կողմից էլ, որոշ բժիշկներ մտածում են, թե դեղամիջոցն օգտագործողների մոտ ապահովության թյուր զգացողություն կարթնացնի, եւ խորհուրդ են տալիս այն կիրառել հիվանդության կանխարգելման այլ միջոցներին զուգահեռ, այնպիսիք, ինչպիսին են պահպանակները եւ մեխանիկական պաշտպանության այլ միջոցներ:   Read more

Վրաստանում վթարի հետեւանքով 7 մարդ է զոհվել

vrast 3Վրաստանի Ախալքալակ-Բաթումի մայրուղում, Բարդուբան գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Մարդատար մեքենայի հետ բախման հետեւանքով, «Օփել» մակնիշի ուղեւորատար միկրոավտոբուսն այրվել է, ինչի հետեւանքով վեց ուղեւոր եւ վարորդը մահացել են։ Եւս հինգ հոգի տեղափոխվել է Քութայիսիի շրջանային հիվանդանոց: Տուժածներից 4-ի վիճակը կայուն է: Մեկ ուղեւորի վիճակը գնահատվում է խիստ ծանր։ Նախնական տեղեկությունների համաձայն, տուժածների թվում նաեւ ազգությամբ հայեր կան, այդ թվում զոհերից մեկը: Առայժմ հայտնի է, որ միկրոավտոբուսի ուղեւորները զբոսաշրջիկներ չեն եղել։ Այդ երթուղով Ջավախքից քաղաքացիները ուղեւորվում են դեպի Աջարիա՝ Բաթումի։   Read more

16 July 2012

Հունիսին բյուջեի պակասուրդը կազմել է...

budget 2Այս տարվա հունիս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել է 60 մլրդ դոլար: Նշենք, որ 2011 թվականի հունիս ամսվա արդյունքներով ԱՄՆ բյուջեի պակասուրդը կազմել էր 43 մլրդ դոլար: Հաշվետու ամսում ԱՄՆ բյուջե է մուտքագրվել վերջին հինգ տարիների կտրվածքով ռեկորդային՝ 260 մլրդ դոլար: Միեւնույն ժամանակ, բյուջեի ծախսերի ընդհանուր մակարդակը եւս աճել եւ կազմել է 320 մլրդ դոլար: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ ֆինանսական տարում, որը մեկնարկել է 2011 թվականի հոկտեմբերի 1-ից, ԱՄՆ բյուջեի համախառն պակասուրդն արդեն գերազանցում է 900 մլրդ դոլարը: Ինչպես կանխատեսում են վերլուծաբանները՝ ընթացիկ ֆինանսական տարին եւս ԱՄՆ-ը կամփոփի 1 տրիլիոն դոլարը գերազանցող բյուջետային պակասուրդով: Այդպիսի զարգացման պարագայում ԱՄՆ-ը նման արդյունք կգրանցի արդեն չորրորդ տարին անընդմեջ:   Read more

Powerd by Bloogie

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel