ԱՄՆ բանկերը պատրաստվում են եվրոգոտու անկմանը եւ փորձում են պաշտպանել իրենց ներդրումները ԵՄ-ում: -Ուոլ Սթրիթի բանկերը պատրաստվում են մի խումբ երկրների՝ եվրոգոտուց դուրս գալուն,- գրում է . Financial Times-ը եւ հավելում. -Այդ պատճառով նրանք կրճատում են վարկային գործարքների ծավալները եվրոգոտում, ինչպես նաեւ փորձում են պաշտպանել իրենց այն տարբերակներից, որոնց դեպքում իրենք ստիպված կլինեն իրենց տրամադրված վարկը հետ ստանալ դրահմայով կամ պեսոյով: Պարբերականը գրում է, որ ԱՄՆ բանկերն այժմ փորձում են եվրոպական ընկերությունների հետ վարկային պայմանագրերը տեղափոխել բրիտանական ֆինանսական օրենսդրության տակ, ինչը նրանց հնարավորություն կտա եվրոգոտու փլուզման դեպքում ավելի հուսալի կերպով պաշտպանել իրենց ներդրումները: Read more
Ուեյդ Մայքլ Փեյջը, ով ամերիկյան Վիսկոնսին նահանգում օգոստոսի 5-ին սիկհերի տաճարում գնդակահարել էր 5 այցելուի, մահացել է գլխին ստացած վերքերից, որոնք ինքն իրեն էր հասցրել: Այդ մասին հայտնել են Հետաքննության դաշնային բյուրոյի աշխատակիցները` ամփոփելով հետաքննության ապացույցները: Գործակալները հաղորդել են, որ նա ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ոստիկանության սպան կրակել էր նրա փորին եւ վիրավորել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 40-ամյա Փեյջը զոհվել է մահացու վնասվածքի պատճառով, որը նրան հասցրել էր ոստիկանը: Ըստ FBI-ի ներկայացուցչի` դա հեռավորությունից արված ճշգրիտ կրակոց է եղել: FBI-ի ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ նախկինի պես փորձում են որոշել հանցագործության մոտիվը, որն իրականացրել է Փեյջը: Օգոստոսի 5-ին սեւ տաբատով, սպիտակ շապիկով, ձեռքին 9/11 դաջվածքով ճաղատ տղամարդը եկել էր Օուք Քրիքի սիկհական տաճար եւ սկսել էր ներկաներին կրակել: Նա սպանել էր վեց մարդու, այդ թվում նաեւ տաճարի սպասավորին: Հայտնի է, որ Ուեյդ Մայքլ Փեյջը ռասիստական հայացքների տեր էր եւ նվագում էր այդ գաղափարախոսությունը քարոզող խմբերում: 90-ականներին նա ծառայել է բանակում, սակայն հեռացվել էր հարբեցողության եւ անհարիր վարքի պատճառով: Ի դեպ, ձերբակալվել է նաեւ նրա ընկերուհին, ով եւս նացիստական խմբավորման անդամ էր: Ըստ վարկածի` սիկհական տաճարում կոտորածը նա սխալմամբ է կազմակերպել, իրականում ցանկացել է սպանել մահմեդականներին: Չնայած, հարձակման դրդապատճառները դեռ չեն հաստատվել: Read more
Բրիտանական Standard Chartered բանկը, որ Միացյալ Նահանգների կողմից կասկածվում է Իրանի հետ գործառությունների մեջ, կարող է վճարել 700 միլիոն դոլար` ամերիկյան իշխանությունների հետ հակամարտությունը կարգավորելու համար: Նույնքան գումար ավելի վաղ վճարել էր HSBC բանկը, որին ԱՄՆ Սենատը մեղադրում էր թմրավաճառներին ու ահաբեկիչներին ամերիկյան շուկա մտցնելու մեջ: Միեւնույն ժամանակ Նյու Յորք նահանգի ֆինանսների վարչության մեղադրանքներից Standard Chartered-ի կապիտալիզացիան նվազել է 17 մլրդ դոլարով: Ներդրումային մենեջեր Ջեյմս Բիվենն ասում է. –Այժմ շուկաները հանգում են այն կարծիքին, որ բանկը ամենայն հավանականությամբ կպրծնի տուգանքով: Թեպետ մինչեւ օգոստոսի 15-ը, երբ Standard Chartered-ի ղեկավարությունը հանդիպելու է Նյու Յորքի իշխանություններին, հստակ որեւէ բանի մասին խոսելը վաղ է: Պարզվել է, որ ԱՄՆ իշխանությունները հայտնաբերել են Նյու Յորքի գրասենյակի եւ բանկի բրիտանական կենտրոնակայանի նամակագրությունը: Հրապարակված նամակներից մեկում Standard Chartered-ի ամերիկյան մասնաճյուղը նախազգուշացնում է Լոնդոնում նստող ղեկավարությանը` Իրանի հետ գործարքների ապօրինության մասին: Բրիտանացիները պատասխանել էին. -Ո՞վ եք դուք, հիմար ամերիկացիներ, որ մեզ ու ամբողջ աշխարհին ասեք, թե մենք չենք կարող աշխատել Իրանի հետ: Read more
ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են հուլիս ամսվա ընթացքում աշխատատեղերի զգալի ավելացման մասին՝ չնայած այն հանգամանքի, որ երկրում ավելացել է գործազուրկների թիվը: Աշխատանքի նախարարությունը հրապարակել է աշխատանքային շուկայի մասին զեկույցը, որի համաձայն երեք ամիս անընդմեջ որեւէ դրական արդյունք չգրանցելուց հետո անցյալ ամսվա ընթացքում գործատուները բացել են 163 հազար աշխատատեղ՝ այս տարվա փետրվար ամսից գրանցված առավելագույն ցուցանիշը: Սակայն չնայած աշխատատեղերի ավելացման, երկրում գործազրկության մակարդակը հուլիս ամսին բարձրացել է՝ հասնելով 8,3 տոկոսի եւ գերազանցելով նախորդ երկու ամիսների ընթացքում գրանցված 8,2 տոկոս ցուցանիշը: ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 1930-ական թվականներից ծավալված ամենածանր տնտեսական ճգնաժամի ժամանակից արդեն 42 ամիս է, ինչ պահպանվում է 8 տոկոսից բարձր մակարդակի վրա: Գործազուրկ է դեռեւս մնում մոտ 13 միլիոն մարդ: Տնտեսական խնդիրները դարձել են ԱՄՆ-ում շարունակվող նախագահական ընտրարշավի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներից մեկը: Հանրապետական հնարավոր թեկնածու Միթ Ռամնին մեղադրում է նախագահ Բարաք Օբամային, վերջինս էլ պնդում է, որ տնտեսական անկումը սկսվել է հանրապետականների կառավարման ժամանակ: Read more
Այսօրվանից Հռոմում սկսվում է աշխարհի ամենահայտնի պատմական հուշարձաններից մեկի` Կոլիզեյում ամֆիթատրոնի վերանորոգման աշխատանքները, որոնք, ըստ մասնգետների կանխատեսման, կտեւեն 2-3 տարի: Վերանորոգման աշխատանքների ընթացքում Կոլիզեյը փակ է լինելու եւ զբոսաշրջիկները հնարավորություն չեն ունենա այն տեսնել: Վերջին անգամ աշխարհի ամենահայտնի անտիկ հուշարձանը վերանորոգել են 73 տարի առաջ: Մասնագետների խոսքով` ներկայիս աշխատանքներն ուղղակի անհարժեշտ են, քանի որ հուշարձանի ներսում տարբեր չափերի շուրջ 3000 ճեղքեր կան: Կոլիզեյի ամֆիթատրոնի հարավային հատվածը 38 սմ-ով ներքեւ է իջել, ինչի հետեւանքով շինությունը թեքվել է` կրկնելով Պիզայի աշտարակի ճակատագիրը: Իշխանությունները կարծում են, որ պատի իջեցման պատճառ են դարձել լարված երթեւեկությունից առաջացած դինամիկ վիբրացիաները, քանի որ հարավային պատը գտնվում է Հռոմի ամենածանրաբեռնված ճանապարհներից մեկի հարեւանությամբ: Այժմ մասնագետները պետք է մի շարք ուսումնասիրություններ անցկացնեն՝ իջեցման պատճառը պարզելու համար: Չի բացառվում նաեւ, որ շինության հիմքում ճեղք գոյացած լինի: Կոլիզեյը վերանորոգելու համար կպահանջվի 25 մլն եվրո, որն արդեն տրամադրել է կոշիկի արդադրության ոլորտում հայտնի Tod’s ընկերության տնօրեն Դիեգո Դելա Վալեն: Վերջինս այդ գումարը տրամադրելու դիմաց հնարավորություն է ստանում Կոլիզեյի լոգոտիպը օգտագործել 15 տարի իր արտադրանքի վրա: Read more
Աշխարհի խոշորագույն առեւտրային ցանցի՝ Wal-Mart-ի դեմ հաշմանդամների իրավունքների պաշտպանները դատական հայց են ներկայացրել: Reuters-ի փոխանցմամբ, հայցվորները, որոնց թվում են Center for Independent Living Inc կազմակերպությունը եւ Կալիֆոռնիայի մի քանի հաշմանդամ բնակիչներ, դժգոհում են, որ Wal-Mart-ի խանութներում հաշմանդամի սայլակին գամվածների համար դրամարկղին մոտենալը բավականին դժվար է: Հայցի գումարի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հայցվորները հայտնել են, որ Wal-Mart-ի առեւտրային ավելի քան 200 կետերում դրամարկղային տերմինալները գտնվում են բարձրության վրա, ինչը դժվարություններ է առաջացնում հաշմանդամների համար: Բացի այդ, ինչպես հաստատում են նրանք, ցանցը հրաժարվում է դրանք փոխարինել ավելի ժամանակակիցներով: Հայցի վերաբերյալ ընկերությունը մեկնաբանություն չի տվել: Read more
Մաֆիայի Գամբինո կլանի ղեկավար Ալֆոնսե Տրուչին Նյու Յորքում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` շորթման, թմրանյութերի, ազարտային խաղերի, ինչպես նաեւ Քուինսում երկու սթրիփթիզ ակումբներ պահելու համար: Հանցագործը սթրիփ-ակումբներում հարկադրաբար աշխատեցրել է ռուսաստանի եւ այլ երկրների աղջիկներին, որոնց խաբեությամբ ԱՄՆ էին բերում մատուցող աշխատելու համար, այնուհետեւ հարկադրում զբաղվել մերկապարով եւ մարմնավաճառությամբ: Տրուչին Արեւելյան ափին գործող մաֆիոզական կլանի ամենաերիտասարդ ղեկավարն է: Այժմ նա 35 տարեկան է: Երբ նա գործի մեջ մտավ, ընդամենը 20 տարեկան էր: Գամբինոն ամերիկյան մաֆիայի խոշորագույն կլաններից է: Տրուչին եւ հանցագործ ցանցի եւս 19 անդամներ ձերբակալվել էին 2011թ. նոյեմբերին: Նրանց շարքում նաեւ ԽՍՀՄ երկրների ներկաացուցիչներ կային: Read more
ԱՄՆ-ում հաջորդ տարի մթերքի գները խիստ կբարձրանան երկրի ամբողջ տարածքն ընդգրկած երաշտի պատճառով, զգուշացնում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը: Associated Press-ի փոխանցմամբ, , գերատեսչության կանխատեսումներով՝ կաթնամթերքի, հավկիթի եւ մսի գները կարող են աճել ինֆլյացիայից արագ: Ակնկալվում է, որ 2013թ. այդ ապրանքների գները կաճեն 3-4 տոկոսով, միսը կթանկանա 5 տոկոսով: Ըստ օդերեւութաբանների՝ այս երաշտն ամենաուժեղն է 1956թ. հետո: Հաղորդվում է, որ արդեն բարձրացել են եգիպտացորենի եւ սոյայի գները, քանի որ այդ կուլտուրաների ցանքսերի մի մասը չորացել է: Read more
Powerd by Bloogie