amga.tv

Switch to desktop Register Login

All articles

23 August 2012

Ամերիկացիները տարեկան աղբանոց են նետում 40 % մթերք

arb 7The USA Today-ը գրում է, որ ԱՄՆ բնակիչները ամեն տարի աղբանոց են նետում մթերքի մինչեւ 40 տոկոսը: Այսպիսի տվյալներ են պարունակվում օգոստոսի 20-ին հրապարակված ամերիկյան ոչ կառավարական էկոլոգիական կազմակերպության բնական ռեսուրսների պահապանության խորհրդի հաշվետվության մեջ: Ամերիկացիները թափում են 10 անգամ ավելի շատ սնունդ, քան, օրինակ, Հարավարեւելյան Ասիայի բնակիչները: Գիտնականների խոսքերով` միջինը 4 անձից բաղկացած ամերիկյան ընտանիքը ամեն տարի նետում է 2 հազար 275 դոլարի մթերք: Հետզոտողների անհանգստությունն է հարուցում հատկապես այն, որ ներկայումս այս ցուցանիշը 50 տոկոսով ավելի բարձր է, քան 1970-ականներին: Աղբատարում հայտնված մթերքի մեծ մասը կազմում են շուտ փչացող սնունդը` բանջարեղեն ու մրգեր, որոնք չեն վաճառվում խանութներում: Read more

22 August 2012

Թե ինչպես կարելի է փչացնել որմնանկարը

FRESKO 4Սարսափելի հետեւանքներ է ունեցել 80-ամյա կնոջ փորձը` վերականգնել 19-րդ դարի որմնանկարը իսպանական Սարսագոսյի մոտ գտնվող եկեղեցում: Նկարը պատկանում էր որմնանկարիչ Էլիաս Գարսիա Մարտինեսի վրձնին: Իսկ թե ինչի է վերածվել Քրիստոսի պատկերը, երեւում է տարբեր ժամանակներում արված լուսանկարներում: Համառ կինը Սեսիլիա Հիմենեսը հպարտությամբ ընդունում է, որ ինքն է այս սարսափի հեղինակը եւ հաճույքով պատասխանում լրագրողների հարցերին: -Քահանան իհարկե այս մասին գիտեր: Բնականաբար ես աշխատել եմ, քանի որ ինձ խնդրել էին: -Դուք դա գաղտնի՞ եք արել: -Ոչ, ով եկել է եկեղեցի, տեսել է ինձ, ես չէի էլ պատրաստվում որեւէ մեկից թաքնվել: Նկարչի թոռնուհին անձամբ է եկել տեսնելու պապի նկարի հետ պատահածը: -Քանի դեռ այս կինը նկարում էր հագուստը, ամեն ինչ նորմալ էր, խնդիրները ծագեցին, երվ նա սկսեց աշխատել դեմքի հետ: Ակնհայտ է, որ նա փչացրել է որմնանկարը: Մարտինեսի որմնանկարի տրանսֆորմացիան ինտերնետում բուռն քննարկումներ է հարուցել, իսկ առավել հնարամիտները սեփական տարբերակներն են ներկայացրել:   Read more

21 August 2012

ԱՄՆ-ը Deutsche Bank-ին կասկածում է

Bannk 8 Ամերիկյան ֆինանսական կարգավորող մարմինը ԱՄՆ տարածքում սկսել է ստուգել Deutsche Bank-ի գործունեությունը` կասկածելով Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները խախտելու մեջ: Կասկածներ կան, որ Deutsche Bank-ը մինչեւ 2008 թ-ը Իրանի գործընկերների հանձնարարությամբ ֆինանսական գործողություններ է իրականացրել ԱՄՆ տարածքում: Բանկի ներկայացուցիչը չի մեկնաբանել իրավիճակը, սակայն հաղորդել է, որ 2007 թ-ին Deutsche Bank-ը որոշել է հրաժարվել Իրանում, Սուդանում, Սիրիայում եւ Հյուսիսային Կորեայում գործընկերների հետ համագործակցությունից: Ներկայումս նմանատիպ կասկածանքով ստուգումներ են իրականացվում եւս հինգ եվրոպական խոշոր բանկերում` ABN Amro-ում, Barclays-ում, Credit Suisse-ում, Lloyds-ում եւ ING-ում: Read more

Մարիխուանայի վաճառքի կետերը փակելու որոշումը բողոքարկել են

ԱՄՆ-ում բժշկական նպատակներով մարիխուանայի տարածմամբ զբաղվող կազմակերպությունը դատարանում կվիճարկի Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների`norehua 3տերը փակելու մասին որոշումը: Patient Care Alliance-ի ներկայացուցչի կարծիքով` այն հիվանդների իրավունքները, որոնց ցուցված է մարիխուանայի պարբերական օգտագործումը, պաշտպանված են Կալիֆորնիա նահանգի հատուկ օրենքով, որը կարգավորում է թմրանյութի այդ թեթեւ տեսակի օգտագործումը բժշկական նպատակներով: Patient Care Alliance-ը ներկայացնող Մարկ Օ’Հարան քաղաքային իշխանությունների որոշումն անվանել է չմտածված, անողոք ու հիմար: Հուլիսի վերջին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն որոշել է փակել մարիխուանայի վաճառքի կետերը` հենվելով քաղաքում հանցագործության աճի վրա: Խորհրդի անդամների կարծիքով` մարիխուանան չափազանց հասանելի է երիտասարդներին, եւ նրանք այն բժշկական նպատակով չէ, որ օգտագործում են: Մարիխուանայի վաճառքի կետերը, իրենց հերթին, ստորագրահավաք են սկսել քաղաքային իշխանությունների որոշման հետ կապված հանրաքվե անցկացնելու համար: Read more

18 August 2012

Գտել են իրար 80 տարի անց

utsun 4ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 84 եւ 82 տարեկան եղբայրները վերամիավորվել են բաժանումից 80 տարի անց, երբ նրանցից մեկին 2 տարեկանում մանկատուն են ուղարկել մոր մահվան պատճառով: 84-ամյա Էդ Մուրը Նեապոլից ուղեւորվել է Ֆլորիդա իր եղբորը ` Քենեթ Քորքորընին, հանդիպելու համար, երբ վերջինիս ընտանիքի անդամներին 9 տարի տեւած փնտրտուքներից հետո հաջողվել է գտնել Էդին համացանցի շնորհիվ: Եղբայրներին բաժանել են հեռավոր 1932 թ.-ին, երբ նրանց մայրը մահացել է, իսկ հայրը վախենալով, որ ի վիճակի չի լինի մեծացնել 2 երեխաներին, կրտսերին ուղարկել է մանկատուն: Ի զարմանս բոլորի` թեեւ եղբայրներն ամբողջ կյանքն անջատ են ապրել, սակայն երկուսն էլ ծառայել են զինված ուժերում, բազմազավակ հայրեր են, միեւնույն կերպ են դաստիարակել իրենց երեխաներին եւ նույնիսկ ամենասիրելի երգի հարցում նրանց կարծիքները համընկնում են: Read more

16 August 2012

Բարերից մեկում 9 մարդու են սպանել

bar 9Մի խումբ զինված անձինք հարձակում են գործել մեքսիկական Մոնտերեյ քաղաքի բարի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 9 մարդ: Agence France-Presse-ի փոխանցմամբ, հարձակվողները բարին մոտեցել են 3 ավտոմեքենաներով, որից հետո ներխուժել են բար եւ կրակ բացել: 4 մարդ տեղում սպանվել է, եւս 5-ը ստացած վնասվածքներից մահացել են հիվանդանոցներում: Նրանք եղել են բարի աշխատողներ: Հարձակումից հետո հանցագործները թաքնվել են դեպքի վայրից: Ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի պատճառները: Մոնտերեյ քաղաքը հանդիսանում է Զետաս եւ Գոլֆո թմրակարտելների առճակատման թատերաբեմ: Քաղաքում խմբավորումները սկսել են իրենց դիրքերի համար պայքարել 2010 թվականից: 2006թ.-ից Մեքսիկայի կառավարությունը թմրահանցագործության դեմ պատերազմ է իրականացնում: Թմրակարտելների եւ անվտանգության ուժերի բախումներն այդ պահից մինչ օրս ավելի քան 50 հազար մարդու կյանք են խլել:  Read more

10 August 2012

հեռուստացույց է պատվիրել, բայց ստացել է կիսաավտոմատ

hracan 5The Washington Post-ի փոխանցմամբ, Վաշինգթոնի բնակիչը համացանցի միջոցով պլազմային հեռուստացույց է պատվիրել, բայց փոխարենն ստացել է հարձակողական կիսաավտոմատ հրացան: Սեթ Հորվիցը Amazon-ի միջոցով 39 դյույմանոց հեռուստացույց է պատվիրել: Առաքողը կնքված ոչ մեծ արկղ է բերել եւ թողել դռան տակ: Ամենասկզբից Հորվիցին զարմացրել է արկղի փոքրությունը, իսկ երբ այն բացել է, ներսում հայտնաբերել է Sig Sauer SIG716 հրացան: Հորվիցը զանգահարել է ոստիկանություն եւ պատմել կատարվածը: Նրա տուն ժամանած իրավապահները առգրավել են զենքը: Ոստիկանությունն արդեն սկսել է դեպքի բոլոր հանգամանքների քննությունը: Միաժամանակ, ինչպես պատմել է Հորվիցը, նախորդ շաբաթ պատվիրված հեռուստացույցն այդպես էլ չի ստացվել:   Read more

ԱՄՆ բանկերը պատրաստվում են եվրոգոտու փլուզմանը

eurrr 5ԱՄՆ բանկերը պատրաստվում են եվրոգոտու անկմանը եւ փորձում են պաշտպանել իրենց ներդրումները ԵՄ-ում: -Ուոլ Սթրիթի բանկերը պատրաստվում են մի խումբ երկրների՝ եվրոգոտուց դուրս գալուն,- գրում է . Financial Times-ը եւ հավելում. -Այդ պատճառով նրանք կրճատում են վարկային գործարքների ծավալները եվրոգոտում, ինչպես նաեւ փորձում են պաշտպանել իրենց այն տարբերակներից, որոնց դեպքում իրենք ստիպված կլինեն իրենց տրամադրված վարկը հետ ստանալ դրահմայով կամ պեսոյով: Պարբերականը գրում է, որ ԱՄՆ բանկերն այժմ փորձում են եվրոպական ընկերությունների հետ վարկային պայմանագրերը տեղափոխել բրիտանական ֆինանսական օրենսդրության տակ, ինչը նրանց հնարավորություն կտա եվրոգոտու փլուզման դեպքում ավելի հուսալի կերպով պաշտպանել իրենց ներդրումները:   Read more

Փեյջը ինքնասպան էր եղել, հաստատել է FBI-ը

pige 6Ուեյդ Մայքլ Փեյջը, ով ամերիկյան Վիսկոնսին նահանգում օգոստոսի 5-ին սիկհերի տաճարում գնդակահարել էր 5 այցելուի, մահացել է գլխին ստացած վերքերից, որոնք ինքն իրեն էր հասցրել: Այդ մասին հայտնել են Հետաքննության դաշնային բյուրոյի աշխատակիցները` ամփոփելով հետաքննության ապացույցները: Գործակալները հաղորդել են, որ նա ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ոստիկանության սպան կրակել էր նրա փորին եւ վիրավորել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ 40-ամյա Փեյջը զոհվել է մահացու վնասվածքի պատճառով, որը նրան հասցրել էր ոստիկանը: Ըստ FBI-ի ներկայացուցչի` դա հեռավորությունից արված ճշգրիտ կրակոց է եղել: FBI-ի ներկայացուցիչը նաեւ հայտարարել է, որ նախկինի պես փորձում են որոշել հանցագործության մոտիվը, որն իրականացրել է Փեյջը: Օգոստոսի 5-ին սեւ տաբատով, սպիտակ շապիկով, ձեռքին 9/11 դաջվածքով ճաղատ տղամարդը եկել էր Օուք Քրիքի սիկհական տաճար եւ սկսել էր ներկաներին կրակել: Նա սպանել էր վեց մարդու, այդ թվում նաեւ տաճարի սպասավորին: Հայտնի է, որ Ուեյդ Մայքլ Փեյջը ռասիստական հայացքների տեր էր եւ նվագում էր այդ գաղափարախոսությունը քարոզող խմբերում: 90-ականներին նա ծառայել է բանակում, սակայն հեռացվել էր հարբեցողության եւ անհարիր վարքի պատճառով: Ի դեպ, ձերբակալվել է նաեւ նրա ընկերուհին, ով եւս նացիստական խմբավորման անդամ էր: Ըստ վարկածի` սիկհական տաճարում կոտորածը նա սխալմամբ է կազմակերպել, իրականում ցանկացել է սպանել մահմեդականներին: Չնայած, հարձակման դրդապատճառները դեռ չեն հաստատվել: Read more

09 August 2012

Standard Chartered բանկը մեծ տուգանքներ կվճարի

chartered 7Բրիտանական Standard Chartered բանկը, որ Միացյալ Նահանգների կողմից կասկածվում է Իրանի հետ գործառությունների մեջ, կարող է վճարել 700 միլիոն դոլար` ամերիկյան իշխանությունների հետ հակամարտությունը կարգավորելու համար: Նույնքան գումար ավելի վաղ վճարել էր HSBC բանկը, որին ԱՄՆ Սենատը մեղադրում էր թմրավաճառներին ու ահաբեկիչներին ամերիկյան շուկա մտցնելու մեջ: Միեւնույն ժամանակ Նյու Յորք նահանգի ֆինանսների վարչության մեղադրանքներից Standard Chartered-ի կապիտալիզացիան նվազել է 17 մլրդ դոլարով: Ներդրումային մենեջեր Ջեյմս Բիվենն ասում է. –Այժմ շուկաները հանգում են այն կարծիքին, որ բանկը ամենայն հավանականությամբ կպրծնի տուգանքով: Թեպետ մինչեւ օգոստոսի 15-ը, երբ Standard Chartered-ի ղեկավարությունը հանդիպելու է Նյու Յորքի իշխանություններին, հստակ որեւէ բանի մասին խոսելը վաղ է: Պարզվել է, որ ԱՄՆ իշխանությունները հայտնաբերել են Նյու Յորքի գրասենյակի եւ բանկի բրիտանական կենտրոնակայանի նամակագրությունը: Հրապարակված նամակներից մեկում Standard Chartered-ի ամերիկյան մասնաճյուղը նախազգուշացնում է Լոնդոնում նստող ղեկավարությանը` Իրանի հետ գործարքների ապօրինության մասին: Բրիտանացիները պատասխանել էին. -Ո՞վ եք դուք, հիմար ամերիկացիներ, որ մեզ ու ամբողջ աշխարհին ասեք, թե մենք չենք կարող աշխատել Իրանի հետ: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version