amga.tv

Switch to desktop Register Login

All articles

21 December 2017

Թերթաքարային նավթի արդյունահանումը կավելանա

 

144. 2Միացյալ Նահանգների 7 գլխավոր հանքավայրերում թերթաքարային նավթի արդյունահանումը 2018 թվականի առաջին ամսում կավելանա օրական 94 000 բարելով: Այս մասին վկայում են երկրի էներգետիկայի նախարարության կանխատեսումները: Ինչպես նշվում է, արդյունահանման ընդհանուր ծավալը կհասնի օրական 6.4 մլն բարելի: Անցած հունվար ամսվա համեմատ աճը կկազմի 1.2 մլն բարել: էներգետիկ տեղեկատվության բյուրոյի կանխատեսումների համաձայն՝ Ամերիկայում նավթարդյունաբերության ընդհանուր ցուցանիշը կկազմի 10 մլն բարել օրական: Այս տարի այդ ցուցանիշը կհասնի 9.2 մլն բարելի: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Ամերիկան նախատեսում է մի քանի ամսում արդյունահանման ծավալներով գերազանցել Սաուդյան Արաբիային, ինչին կնպաստի Նավթ ադյունահանող երկրների կազմակերպության կողմից նավթադյունահանման ծավալների կրճատման մասին համաձայնագրի երկարաձգումը:


 

Read more

18 May 2017

WikiLeaks-ի իրազեկիչը ազատ է արձակվել

WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգը ազատ է արձակվել Ֆորտ Լիվենվորթի բանտից։ Դրա հետ կապված՝ Twitter-ի իր էջում WikiLeaks-ը հայտարարել է Մենինգի համար միջոցներ հավաքելու մասին եւ ավելի քան 100 հազար դոլար հավաքել։ 2010 թվականին Չելսի Մենինգը Իրաքում հայտնի էր որպես շարքային Բրեդլի Մենինգ։ Նրան հաջողվեց սեռը փոխելու իրավունք ձեռք բերել արդեն բանտում։ WikiLeaks-ը Մենինգից ստացել ու հրապարակել է հարյուր հազարավոր ռազմական ու դիվանագիտական փաստաթղթեր։ Բրեդլին ձերբակալվել է ծառայության ժամանակ։ 35 տարվա կալանքի դատապարտված Մենինգին եւ եւս 64 կալանավորների համաներում շնորհելու որոշումը նախկին նախագահ Օբաման ընդունեց պաշտոնաթող լինելուց մի քանի օր առաջ։  wek4  3 Read more

28 January 2017

Բրազիլիայում դեղին տենդի հետեւանքով 40 մարդ մահացել է

Բրազիլիայում դեղին տենդի հետեւանքով 40 մարդ մահացել է: Դեղին տենդի բռնկում է գրանցվել Մինաս Ժերայս նահանգում: Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հաստատվել է վարակման 70 դեպք, որից 40-ը մահվան ելք է ունեցել: Գրանցվել է նաեւ դեղին տենդի կասկածանքով հիվանդության ավելի քան 360 դեպք, որից 47-ը մահվամբ է ավարտվել: Մեկ մարդ մահացել է երկրի մայրաքաղաքում: Ենթադրվում է, որ նա Մինաս Ժերայս է մեկնել եւ այնտեղ է վիրուսով վարակվել: Բրազիլիայի քաղաքային շրջաններում դեղին տենդ չէր գրանցվել 1942 թվականից ի վեր: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ներկա բռնկումը վերջին 14 տարում ամենամասշտաբայինն է: Բժիշկները Բրազիլիայի 9 նահանգների բնակիչներին, որտեղ համաճարակի հավանականություն կա, կոչ են անում պատվաստվել: Դեղին տենդը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը տարածվում է Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում: Այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով, մեջքի եւ վերջույթների մկանների ցավերով, նաեւ սրտխառնոցով եւ փսխումով: Մահվան ելքը սպառնում է հիվանդների 5-ից մինչեւ 20 տոկոսին, իսկ համաճարակի դեպքում կարող են մահանալ հիվանդների 50-ից մինչեւ 60 տոկոսը: Դեղին տենդի դեմ դեղամիջոցներ չկան, կիրառվում է ախտանշային բուժումը: Այս հիվանդության դեմ պատվաստանյութը ստեղծվել է 80 տարի առաջ: Վիրուսը փոխանցվում է դեղին տենդի մոծակի միջոցով: Միջատի այս նույն տեսակն է փոխանցում Զիկա եւ դենգե վիրուսները: Դեղին տենդով հիվանդացած եւ առողջացած մարդկանց մոտ ցմահ իմունիտետ է մշակվում: y 9

Read more

17 July 2016

Բացառիկ ցուցադրություն Եգիպտոսում

Կահիրեում եգիպտական թանգարանում բացառիկ ցուցադրություն է սկսվել, ներկայացվում են հնագույն պապիրուսները, որոնք ներկայացնում են Գիզայում բուրգերի շինարարական աշխատանքների մանրամասները։ Երկրի հնությունների նախարար Հալեդ Էլ-Աննին ասել է, թե երեք տարի առաջ հայտնաբերված պապիրուսներն ամենահինն են, որ երբեւէ հայտնաբերվել են Եգիպտոսում։ 2013թ. Սուեցից 119 կմ հեռավորության վրա, Վադի ալ-Ջարֆ քաղաքի տարածքում հնագետները գտել էին պապիրուսներն ու նավահանգստի կառուցման գործիքները՝ ճոպաններ, խարիսխներ, կերամիկական սալիկներ։ Պարզվել էր, ո դրանք Քեոփս փարավոնի ժամանակներից են։ -Պապիրուսներում ներկայացվում է եգիպտական նահանգների կողմից արված վճարումները բուրգերի կառուցմանը, շինարարների սննդի եւ ռոճիկների չափը,- նշել է եգիպտագետ Սայեդ Մահֆուզը։ Պապիրուսները անգնահատելի են Եգիպտոսի հնագույն շրջանի պետական կարգն ու պատմությունն ոսումնասիրելու համար։ Ներկայումս թանգարանում ցուցադրվում են գտնված 30 պապիրուսներից միայն վեցը։ Դրանցում նշվում է նաեւ, թե ովքեր են զբաղվել շինարարությամբ, որտեղից եւ ինչպես են շինարարական նյութեր պեղել։ Գտածոն հերքում է մինչ օրս տարածված այն թեզը, թե եգիպտացիները բացառիկ տեխոլոգիաների են տրապետել։ Բուրգերը կառուցել են հասարակ մարդիկ, ամենահասարակ, բայց հնարամիտ եղանակներով։ 36459D1F00000578-3692283-The items display are the oldest papyruses in Egypt-a-6 1468599822136 Read more

11 September 2015

Լոս Անջելեսում 100 նռենի կտնկվի

nur 9Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդըհրավիրած նիստի ընթացքում հաստատել է Armenian Genocide Memorial Tree Project նախագիծը, որի շրջանակում Լոս Անջելեսի բոլոր 15 շրջանների մի շարք քաղաքային այգիներում 100 հատ նռնենի կտնկվի։ Խորհրդանշական ծառատունկը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աղբյուրը մանրամասնում է, որ նախագծի շրջանակում առաջին նռնենին տնկվել է ապրիլի 23-ին` Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ։ Նշվում է, որ նախաձեռնության հեղինակը քաղաքային խորհրդի հայ անդամն է, ում կարծիքով՝ նախագիծը տասնամյակներ շարունակ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կենդանի հուշարձան կծառայի։   Read more

20 June 2015

Չինացիներն ԱՄՆ-ում ամենաշատն են տուն գնում

China 3Չինացիներն Միացյալ Նահանգներում բնակարան ձեռք բերող օտարերկրացիների շարքում առաջին տեղն են զբաղեցրել: Ամերիկյան Ռիելթըրների ազգային ասոցիացիայի տվյալներով, անցյալ տարվա ընթացքում անշարժ գույք ձեռք բերող Չինաստանի քաղաքացիների թիվը 12-ից հասել է 16 տոկոսի: Իսկ կանադացիների թիվը, որոնք մինչ այդ մեծ տարբերությամբ առաջին հորիզոնականում էին, 23-ից նվազել է 14 տոկոսի: 3-րդ տեղում հնդիկներն են՝ 8 տոկոս ցուցանիշով: Ընդհանուր առմամբ, Չինաստանի քաղաքացիները 28.6 մլրդ դոլարի անշարժ գույք են ձեռք բերել, կանադացիները՝ 11.2 մլրդ, հնդիկները՝ 7.9 մլրդ դոլարի: Չինացիների գնած բնակարանների միջին արժեքը կազմել է շուրջ 832 հազար դոլար, կանադացիներինը՝ շուրջ 380 հազար: Read more

05 January 2015

Բենզինի գինը հասել է վեց տարվա նվազագույնին

gaz 5Ամերիկյան բոլոր լցակայանների գրեթե 40 տոկոսում բենզինի գինը նվազել է մեկ գալլոնի համար 2 դոլարից: Առաջին անգամ բենզինի գալոնը երկու դոլար էր դարձել մեկ ամիս առաջ Օկլահոմա սիթիի բենզալցակայաններից մեկում, իսկ այսօր արդեն, ըստ վառելիքի գների տեղեկատվական ծառայության, 48 հազար լցակայաններ բենզին են վաճառում 2 դոլարից էլ պակաս գնով: Համաամերիկյան միջին գինը կազմում է 2, դոլար 20 սենթ, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին վեց տարվա ընթացքում: Յոթ նահանգներում բենզինի գներն ամբողջությամբ նվազել են երկու դոլարից: Վերլուծաբանները, սակայն, լրջորեն կասկածում են, որ բոլոր 130 հազար լցակայաններում բենզինի գինը կնվազի երկու դոլարից: Արեւմտյան եւ հյուսիս-արեւելյան նահանգներում գործում է մեկ գալլոնի համար 40 սենթ հարկը, ինչը չի նպաստում բենզինի գների հավելյալ նվազմանը: Read more

24 July 2014

Apple-ի ավելի քան 20,000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրե

apple 3Apple-ի ավելի քան 20,000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրել, որով իրենց գործատուին մեղադրում են աշխատանքային օրենսգրքի խախտման մեջ: Մասնավորապես, խոսքը ընդմիջումները ժամանակին չտրամադրելու, այդ թվում նաեւ` ճաշի ընդմիջումը, ինչպես նաեւ՝ աշխատավարձերն ուշացնելու մասին է: Հայցում նշվում են ինչպես տեխնոլոգիական հսկայի ներկայիս, այնպես էլ՝ արդեն ազատված աշխատակիցների անունները: Նշվում է, որ դեռեւս 2011թ. Քյալիֆորնիայում հայցը նախապես ներկայացրել էր 4 աշխատակից, սակայն օրեր առաջ դատարանն այն միավորել է հավաքական հայցի հետ, որը հնարավորություն է տվել ավելացնել հայցվորների թիվը: Ներկայացված փաստաթղթերում օրինակ է բերվում, որ ընկերության աշխատակիցներից մեկն ստիպված է եղել 5 ժամ աշխատել առանց ընդմիջման, իսկ ճաշն ընդհանրապես չի մատուցվել ողջ օրվա ընթացքում: Դեռեւս հայտնի չէ փոխհատուցման չափը, սակայն փաստաբանի խոսքով` մնում է միայն որոշել փոխհատուցվող գումարի չափը: Read more

22 July 2014

հիվանդանոցը 190 միլիոն դոլար կվճարի

 hopkins 8Մերիլընդ նահանգի Ջանս Հափքինսի անվան հիվանդանոցը 190 միլիոն դոլար կվճարի գինեկոլոգի այն հիվանդներին, ովքեր բողոքում են, իբր բժիշկը նրանց այցելությունները գաղտնի տեսագրել է: Բողոքներ են ներկայացրել գրեթե 8 հազար կանայք:Հաղորդվում է, որ բժիշկ Նիկիտա Լիվին, ով անցած տարի ինքնասպան է եղել, գրիչների և բանալիների ամրակների մեջ տեսախցիկներ է տեղադրել:Այս համաձայնագիրը ամերիկայի պատմության մեջ ամենախոշորն է:Առաջին անգամ Լևիի այս գործողությունների մասին հայտնի է դարձել այն ժամանակ, երբ նրա գործընկերը գինեկոլոգի մոտ տեսագրող գրիչ է նկատել: Ավելի ուշ իշխանությունները նրա տանը կոշտ դիսկերի վրա տեսագրված հիվանդների լուսանկարներ և տեսագրություններ են հայտնաբերել: Բժիշկին հեռացրել են աշխատանքից 2013թ. փետրվար ամսին, որից տասն օր անց նա մահացած է հայտնաբերվել: Read more

18 April 2014

Ութ միլիոն ամերիկացիներ բուժապահովագրություն են ստացել

care 5Առողջապահության բարեփոխման ներդրումից հետք 8 միլիոն ամերիկացիներ բժշկական ապահովագրություն են ստացել: Այդ մասին հայտարարել է նախագահ Բարաք Օբաման Վաշինգթոնում կայացած մամուլի ասուլիսում: Սպիտակ տան տվյալներով, գրանցվածների 28 տոկոսը 18-ից 34 տարեկան անձինք են: Օբամայի խոսքով, դա նախագծի հաջողության երաշխիքն է: Նախագահը նաեւ քննադատել է հանրապետականներին, որոնք փորձում էին կասեցնել բարեփոխման ընթացքը: -Ես արդեն նախկինում ասել եմ, որ այդ օրենքը չի լուծի մեր առողջապահական համակարգի բոլոր խնդիրները, մենք գիտենք, որ դեռ շատ բան պիտի անենք: Բայց մենք հստակ գիտենք, որ մատչելի առողջապահության մասին օրենքի չեղարկումը կարող է ավելացնել դեֆիցիտը, միլիոնավոր մարդկանց զրկել ապահովագրությունից,- ասել է Օբաման: Նրա խոսքով, հանրապետականները մինչ օրս չեն կարողանում խոստովանել, որ օրենքը գործում է: Բարեփոխման ակտիվ փուլը մեկնարկեց 2013թ. հոկտեմբերին, երբ կառավարությունը բացեց բորսաների համակարգը, որտեղից կարելի էր ապահովագրություն գնել: Բարեփոխման էությունը կայանում է բնակչության որոշ դասերի համար պալըսիների մասնակի սուբսիդավորումը: Մյուսների համար ծրագրվում է բարձրացնել մրցակցությունն ապահովագրական ընկերությունների միջեւ, որ նվազեցնեն  գները: Obamacare-ի ներդրումից հետո էլ ավելի քան 40 միլիոն ամերիկացիներ առայժմ բժշկական ապահովագրություն չունեն: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version