amga.tv

Switch to desktop Register Login

All articles

25 February 2021

Բիլ Գեյթսը չի հավատում բիթքոինին

Բիլ Գեյթսը մանրածախ ներդրողներին խորհուրդ է տվել զգույշ լինել բիթքոինում ներդրումներ կատարելիս՝ չէ որ նրանք շատ ազատ փող չունեն, ի տարբերություն, օրինակ, Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկի: -Իլոնը շատ փող ունի եւ շատ առաջադեմ է, ուստի ես չեմ անհանգստանում, որ նրա բիթքոինները քաոտիկ կերպով կբարձրանան եւ կիջնեն: Բայց կարծում եմ, որ նման մոլուցքների կտրվեն մարդիկ, ովքեր նույնքան գումար չունեն պահած: Կարծում եմ, որ եթե ավելի քիչ գումար ունեք, քան Իլոնը, ապա հավանաբար պետք է զգույշ լինել,- ասել է Գեյթսը: Microsoft-ի համահիմնադիրը հավելել է, որ այնքան էլ չի հավատում բիթքոինին: Նրա խոսքով՝ սովորաբար ներդրումներն ուղղվում են մի բանի, ինչը հասարակությանը որեւէ օգտակար բան է տալիս: Բիթքոինը հսկայական քանակությամբ էներգիա է օգտագործում (ինչը վնասակար է էկոլոգիայի համար), իսկ դրանց հետ կապված գործառնություններն անշրջելի են, ասել է Գեյթսը։ Միեւնույն ժամանակ, ընդհանուր առմամբ, նա թվային արժույթները համարում է լավ տեխնոլոգիա:b

Read more

26 March 2020

Արքայազն Չարլզը վարակվել է կորոնավիրուսով

12 Բրիտանական 71-ամյա գահաժառանգ արքայազն Չարլզի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական է եղել: Արաքայազն Չարլզն ինքնամեկուսացվել է Շոտլանդիայում: Թագաժառանգի գրասենյակի՝  կողմից տարածված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ նրա մոտ մեղմ ախտանշաններ են եղել, ինքնազգացողությունն, ընդհանուր առմամբ, լավ է, եւ վերջին մի քանի օրվա ընթացքում արքայազն Չարլզն աշխատել է տնից: Դքսուհին նույնպես կորոնավիրուսի  ախտորոշման թեստ է հանձնել: Սակայն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Կառավարության եւ բժիշկների հորդորով արքայազն ու դքսուհին ինքնամեկուսացել են տանը` Շոտլանդիայում: Նոր տիպի կորոնավիրուսը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում, որոշներում արտակարգ դրություն է հայտարարվել: Միացյալ Թագավորությունում հաստատված դեպքերի թիվը անցել է 9.5 հազարը: Read more

23 December 2018

Washington Post–ը Հայաստանին է անդրադարձել

9  22018-ը գրեթե բոլոր ցուցանիշներով ժողովրդավարության համար աղետալի տարի էր: Այս մասին Ֆրիդա Գիտիսը գրում է The Washington Post-ի իր հոդվածում: Այնուամենայնիվ, ըստ նրա, աշխարհի որոշ մասերում ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարն անսպասելիորեն հասել է հսկայական հաջողությունների` դրանով իսկ հիշեցնելով, որ ակտիվության, առաջնորդության եւ հանգամանքների ճիշտ համադրությունը կարող է հանկարծակի փոխել պատմության ընթացքը: Գիտիսը նշում է երեք երկրներ, որտեղ անսպասելի փոփոխություններ են տեղի ունեցել՝ Եթովպիա, Հայաստան եւ Պերու: Նա շեշտում է, որ Հայաստանը դրամատիկ շրջադարձ է ունեցել: Ընդհանուր առմամբ, հեղինակը կարծում է, որ բոլոր երեք երկրները եւ նրանց ղեկավարները դեռեւս վտանգավոր խոչընդոտների են հանդիպում ամուր ազատական ժողովրդավարության ճանապարհին:   Read more

21 December 2017

Թերթաքարային նավթի արդյունահանումը կավելանա

 

144. 2Միացյալ Նահանգների 7 գլխավոր հանքավայրերում թերթաքարային նավթի արդյունահանումը 2018 թվականի առաջին ամսում կավելանա օրական 94 000 բարելով: Այս մասին վկայում են երկրի էներգետիկայի նախարարության կանխատեսումները: Ինչպես նշվում է, արդյունահանման ընդհանուր ծավալը կհասնի օրական 6.4 մլն բարելի: Անցած հունվար ամսվա համեմատ աճը կկազմի 1.2 մլն բարել: էներգետիկ տեղեկատվության բյուրոյի կանխատեսումների համաձայն՝ Ամերիկայում նավթարդյունաբերության ընդհանուր ցուցանիշը կկազմի 10 մլն բարել օրական: Այս տարի այդ ցուցանիշը կհասնի 9.2 մլն բարելի: Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, Ամերիկան նախատեսում է մի քանի ամսում արդյունահանման ծավալներով գերազանցել Սաուդյան Արաբիային, ինչին կնպաստի Նավթ ադյունահանող երկրների կազմակերպության կողմից նավթադյունահանման ծավալների կրճատման մասին համաձայնագրի երկարաձգումը:


 

Read more

18 May 2017

WikiLeaks-ի իրազեկիչը ազատ է արձակվել

WikiLeaks-ի իրազեկիչ Չելսի Մենինգը ազատ է արձակվել Ֆորտ Լիվենվորթի բանտից։ Դրա հետ կապված՝ Twitter-ի իր էջում WikiLeaks-ը հայտարարել է Մենինգի համար միջոցներ հավաքելու մասին եւ ավելի քան 100 հազար դոլար հավաքել։ 2010 թվականին Չելսի Մենինգը Իրաքում հայտնի էր որպես շարքային Բրեդլի Մենինգ։ Նրան հաջողվեց սեռը փոխելու իրավունք ձեռք բերել արդեն բանտում։ WikiLeaks-ը Մենինգից ստացել ու հրապարակել է հարյուր հազարավոր ռազմական ու դիվանագիտական փաստաթղթեր։ Բրեդլին ձերբակալվել է ծառայության ժամանակ։ 35 տարվա կալանքի դատապարտված Մենինգին եւ եւս 64 կալանավորների համաներում շնորհելու որոշումը նախկին նախագահ Օբաման ընդունեց պաշտոնաթող լինելուց մի քանի օր առաջ։  wek4  3 Read more

28 January 2017

Բրազիլիայում դեղին տենդի հետեւանքով 40 մարդ մահացել է

Բրազիլիայում դեղին տենդի հետեւանքով 40 մարդ մահացել է: Դեղին տենդի բռնկում է գրանցվել Մինաս Ժերայս նահանգում: Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ հաստատվել է վարակման 70 դեպք, որից 40-ը մահվան ելք է ունեցել: Գրանցվել է նաեւ դեղին տենդի կասկածանքով հիվանդության ավելի քան 360 դեպք, որից 47-ը մահվամբ է ավարտվել: Մեկ մարդ մահացել է երկրի մայրաքաղաքում: Ենթադրվում է, որ նա Մինաս Ժերայս է մեկնել եւ այնտեղ է վիրուսով վարակվել: Բրազիլիայի քաղաքային շրջաններում դեղին տենդ չէր գրանցվել 1942 թվականից ի վեր: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ներկա բռնկումը վերջին 14 տարում ամենամասշտաբայինն է: Բժիշկները Բրազիլիայի 9 նահանգների բնակիչներին, որտեղ համաճարակի հավանականություն կա, կոչ են անում պատվաստվել: Դեղին տենդը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը տարածվում է Աֆրիկայում եւ Հարավային Ամերիկայում: Այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով, մեջքի եւ վերջույթների մկանների ցավերով, նաեւ սրտխառնոցով եւ փսխումով: Մահվան ելքը սպառնում է հիվանդների 5-ից մինչեւ 20 տոկոսին, իսկ համաճարակի դեպքում կարող են մահանալ հիվանդների 50-ից մինչեւ 60 տոկոսը: Դեղին տենդի դեմ դեղամիջոցներ չկան, կիրառվում է ախտանշային բուժումը: Այս հիվանդության դեմ պատվաստանյութը ստեղծվել է 80 տարի առաջ: Վիրուսը փոխանցվում է դեղին տենդի մոծակի միջոցով: Միջատի այս նույն տեսակն է փոխանցում Զիկա եւ դենգե վիրուսները: Դեղին տենդով հիվանդացած եւ առողջացած մարդկանց մոտ ցմահ իմունիտետ է մշակվում: y 9

Read more

17 July 2016

Բացառիկ ցուցադրություն Եգիպտոսում

Կահիրեում եգիպտական թանգարանում բացառիկ ցուցադրություն է սկսվել, ներկայացվում են հնագույն պապիրուսները, որոնք ներկայացնում են Գիզայում բուրգերի շինարարական աշխատանքների մանրամասները։ Երկրի հնությունների նախարար Հալեդ Էլ-Աննին ասել է, թե երեք տարի առաջ հայտնաբերված պապիրուսներն ամենահինն են, որ երբեւէ հայտնաբերվել են Եգիպտոսում։ 2013թ. Սուեցից 119 կմ հեռավորության վրա, Վադի ալ-Ջարֆ քաղաքի տարածքում հնագետները գտել էին պապիրուսներն ու նավահանգստի կառուցման գործիքները՝ ճոպաններ, խարիսխներ, կերամիկական սալիկներ։ Պարզվել էր, ո դրանք Քեոփս փարավոնի ժամանակներից են։ -Պապիրուսներում ներկայացվում է եգիպտական նահանգների կողմից արված վճարումները բուրգերի կառուցմանը, շինարարների սննդի եւ ռոճիկների չափը,- նշել է եգիպտագետ Սայեդ Մահֆուզը։ Պապիրուսները անգնահատելի են Եգիպտոսի հնագույն շրջանի պետական կարգն ու պատմությունն ոսումնասիրելու համար։ Ներկայումս թանգարանում ցուցադրվում են գտնված 30 պապիրուսներից միայն վեցը։ Դրանցում նշվում է նաեւ, թե ովքեր են զբաղվել շինարարությամբ, որտեղից եւ ինչպես են շինարարական նյութեր պեղել։ Գտածոն հերքում է մինչ օրս տարածված այն թեզը, թե եգիպտացիները բացառիկ տեխոլոգիաների են տրապետել։ Բուրգերը կառուցել են հասարակ մարդիկ, ամենահասարակ, բայց հնարամիտ եղանակներով։ 36459D1F00000578-3692283-The items display are the oldest papyruses in Egypt-a-6 1468599822136 Read more

11 September 2015

Լոս Անջելեսում 100 նռենի կտնկվի

nur 9Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդըհրավիրած նիստի ընթացքում հաստատել է Armenian Genocide Memorial Tree Project նախագիծը, որի շրջանակում Լոս Անջելեսի բոլոր 15 շրջանների մի շարք քաղաքային այգիներում 100 հատ նռնենի կտնկվի։ Խորհրդանշական ծառատունկը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Աղբյուրը մանրամասնում է, որ նախագծի շրջանակում առաջին նռնենին տնկվել է ապրիլի 23-ին` Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ։ Նշվում է, որ նախաձեռնության հեղինակը քաղաքային խորհրդի հայ անդամն է, ում կարծիքով՝ նախագիծը տասնամյակներ շարունակ որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կենդանի հուշարձան կծառայի։   Read more

20 June 2015

Չինացիներն ԱՄՆ-ում ամենաշատն են տուն գնում

China 3Չինացիներն Միացյալ Նահանգներում բնակարան ձեռք բերող օտարերկրացիների շարքում առաջին տեղն են զբաղեցրել: Ամերիկյան Ռիելթըրների ազգային ասոցիացիայի տվյալներով, անցյալ տարվա ընթացքում անշարժ գույք ձեռք բերող Չինաստանի քաղաքացիների թիվը 12-ից հասել է 16 տոկոսի: Իսկ կանադացիների թիվը, որոնք մինչ այդ մեծ տարբերությամբ առաջին հորիզոնականում էին, 23-ից նվազել է 14 տոկոսի: 3-րդ տեղում հնդիկներն են՝ 8 տոկոս ցուցանիշով: Ընդհանուր առմամբ, Չինաստանի քաղաքացիները 28.6 մլրդ դոլարի անշարժ գույք են ձեռք բերել, կանադացիները՝ 11.2 մլրդ, հնդիկները՝ 7.9 մլրդ դոլարի: Չինացիների գնած բնակարանների միջին արժեքը կազմել է շուրջ 832 հազար դոլար, կանադացիներինը՝ շուրջ 380 հազար: Read more

05 January 2015

Բենզինի գինը հասել է վեց տարվա նվազագույնին

gaz 5Ամերիկյան բոլոր լցակայանների գրեթե 40 տոկոսում բենզինի գինը նվազել է մեկ գալլոնի համար 2 դոլարից: Առաջին անգամ բենզինի գալոնը երկու դոլար էր դարձել մեկ ամիս առաջ Օկլահոմա սիթիի բենզալցակայաններից մեկում, իսկ այսօր արդեն, ըստ վառելիքի գների տեղեկատվական ծառայության, 48 հազար լցակայաններ բենզին են վաճառում 2 դոլարից էլ պակաս գնով: Համաամերիկյան միջին գինը կազմում է 2, դոլար 20 սենթ, ինչը ամենացածր ցուցանիշն է վերջին վեց տարվա ընթացքում: Յոթ նահանգներում բենզինի գներն ամբողջությամբ նվազել են երկու դոլարից: Վերլուծաբանները, սակայն, լրջորեն կասկածում են, որ բոլոր 130 հազար լցակայաններում բենզինի գինը կնվազի երկու դոլարից: Արեւմտյան եւ հյուսիս-արեւելյան նահանգներում գործում է մեկ գալլոնի համար 40 սենթ հարկը, ինչը չի նպաստում բենզինի գների հավելյալ նվազմանը: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version