Մուսուլմանների անմեղությունըսկանդալային ֆիլմի ստեղծագործական խմբի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Նակուլա Բասիլի Նակուլան, Կալիֆորնիայում բերման է ենթարկվել հարցաքննման՝ խարդախության համար դատվածության փորձաշրջանը խախտելու համար: Ոստիկանությունը հայտարարել է, թե 55-ամյա Նակուլա Բասիլին ինքնակամ է լքել իր տունը եւ ոստիկանների ուղեկցությամբ ներկայացել բաժին: Նախկինում ֆինանսական հանցագործությունների համար դատապարտված Նակուլային, ով հանդիսանում է ԱՄՆ-ի Ղպտի կազմակերպության անդամ, գտել են Associated Press գործակալության լրագրողները սեփական հետաքննության արդյունքում: Նակուլան կասկածվում է ֆիլմի ստեղծողներին կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու մեջ: Նակուլան ձեռնաշղթաներով չի եղել: Կապվա՞ծ է արդյոք նրա հարցաքննությունը ֆիլմի ստեղծմանը մասնակցելու հետ, չի հայտնվում:
Հարցաքննությունից հետո Նակուլան հայտարարել է, որ մտադիր չէ տուն վերադառնալ:
-Նա անհետացել է: Մենք չգիտենք, թե ուր է գնացել: Նա ասաց, որ չի վերադառնա տուն,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Ավելի ուշ անհետացել են նաեւ նրա ընտանիքի անդամները, որոնք ամենայն հավանականությամբ թաքնվել են մահմեդականների հնարավոր վրեժխնդրությունից: Նակուլան չի հերքում, որ ցուցաբերել է լոգիստիկական եւ կազմակերպչական աջակցություն ֆիլմի ստեղծողներին, միեւնույն դեպքում պնդել է, որ չի հանդիսանում ֆիլմի ռեժիսորը, չնայած, որ անձամբ ծանոթ է նրա հետ: Read more
Իրաքի նախկին բռնակալ Սադդամ Հուսեյնի նմանակ, եգիպտացի Մուհամմեդ Բաշիրը բրիտանական Daily Mirror պարբերականին պատմել է, թե ինչպես են նրան առեւանգել գրոհայինները եւ փորձել զենքի սպառնալիքի տակ ստիպել նկարահանվել պոռնո-ֆիլմում՝ Սադդամի դերում: Ըստ պարբերականի, նրան նախ հեռախոսով առաջարկել են 205 հազար ֆունտ ստեռլինգ, եւ այն բանից հետո, երբ բարեպաշտ մահմեդականը հրաժարվել է, նրան առեւանգել եւ ծեծի են ենթարկել: Այժմ եգիպտացին գտնվում է հիվանդանոցում: Նա այնքան է նման Իրաքի երբեմնի դիկտատորին, որ նախկինում մի քանի անգամ նրա վրա են հարձակվել իր հարազատ Ալեքսանդրիայում բնակվող իրաքցիները: Սադդամի նմանակի որդին տեղեկացրել է, որ իր ընտանիքը ոստիկանությունից պաշտպանություն է խնդրել հոր համար: Read more
ԱՄՆ խոշոր բանկերից մեկը`JP Morgan Chase-ը կասկածվում է փողերի լվացման մեջ: Հաղորդվում է, որ իշխանություններն արդեն սկսել են այդ ֆինանսական հաստատության ստուգումները: Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով անանուն աղբյուներին, ԱՄՆ ֆինանսների նախարարության անկախ բաժնի եւ դրամային շրջանառության հարցերով վերահսկողության վարչության կողմից հետաքննություն է իրականացվում: Բանկի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից: Հայտնի է, որ տվյալ պահին ստուգվում են ապօրինի ֆինանսական գործարքների հետ կապված բանկային միաջառումները: Հայտնվում է, որ առաջիկայում չի բացառվում, որ հետաքննություն սկսվի մեկ այլ խոշոր բանկի` Bank of America-ի դեմ, որին եւս կասկածում են նմանատիպ խախտումների մեջ: Read more
ԱՄՆ-ում՝ Իլինոյիս նահանգում, 7-ամյա աղջնակին 55 տարի առաջ սպանած տղամարդուն դատարանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտվել ազատազրկման: Խոսքը Մարիա Ռիյդոլֆի մասին է, որը 5 տասնամյակ առաջ անհետացել էր իրենց բակից խաղի դուրս գալուց հետո: Հետագայում պարզվել էր, որ աղջկա անհետացման եւ սպանության համար մեղավեր է իրենց հարեւանի տղան: Աղջկա մարմինը հայտնաբերվել էր միայն 1 ամիս անց: Ընդհանուր առմամբ այս գործով մոտ 100 մարդ է անցել որպես կասկածյալ: Սակայն մինչեւ արդարադատությունը հայտնաբերել է բուն մեղավորին՝ ի դեմս Ջաք ՄքՔլաֆի, նա արդեն 72 տարեկան է դարձել: Հետաքրքրական է, որ ՄքՔլաֆը նաեւ նախկին ոստիկան է: Իսկ այս գործով իրավապահների ուշադրությունը գրավել է դեռ 1994-ին: Դատավճռի ընթերցումից հետո դատարանի դահլիճում ծափահարություններ են հնչել: Աղջնակի խաղընկերուհիները՝ արդեն զառամյալ տատիկներ, խոստովանել են, թե վաղուց արդեն չէին սպասում արդարադատության հաղթանակին: Read more
FBI-ի գործակալները ձերբակալել են 18-ամյա մի ամերիկացու, որը ցանկացել է ջիհադ սկսել եւ պայթյուն իրականացնել Չիկագոյի բարերից մեկի դիմաց: Հետաքննության տվյալներով` Ադել Դաուդը իր էլեկտրոնային նամակներում բազմիցս է հայտնել իր մտադրության մասին: Որոշ ժամանակ անց նրա հետ գրագրության մեջ են մտել FBI-ի երկու գործակալներ: Նա 29 պոտենցիալ վայրեր է նշել, որտեղ, նրա կարծիքով, կարելի էր պայթյուններ իրականացնել, այդ թվում` խանութներ, ռեստորաններ` այնպիսի վայրեր, որոնցում մարդկային կուտակումները մեծ են: Գործակալներից մեկը ներկայացել է որպես ահաբեկիչ, ով, իբր, ապրում է Նյու Յորքում, եւ նրա հետ պայմանավորվել հանդիպել: Դաուդը աղոթել է, որ կարողանա սպանել որքան հնարավոր է` շատ մարդկանց: Այնուհետեւ նրան ավտոմեքենա է տրվել` իբր պայթուցիկով լցված: Նա ավտոմեքենան կանգնեցրել է բարի մոտ` որոշելով գործի դնել պայթուցիկը, սակայն ձերբակալվել է FBI-ի աշխատակիցների կողմից: Դաուդի մեղքը հաստատվելու դեպքում նրան ցմահ ազատազրկում է սպառնում: Read more
Ռիվըրսայդ շրջանի շերիֆի ներկայացուցիչներն ութ մարդու են ձերբակալել, որոնք մեղադրվում են Մորենո-Վյալիի բնակելի թաղամասում հասարակաց տուն կազմակերպելու մեջ: 30-ամյա Անխել դե լա Ռոսային մեղադրանք է ներկայացվել 12000 Graham Street հասցեում ապօրինի հիմունքներով հասարակաց տուն պահելու համար: Մյուս ձերբակալվածների անունները չեն հաղորդվում: Ըստ ոստիկանների, իրենք նախ ձերբակալել են տանն աշխատող կնոջը, ապա դարանակալել եւ ձերբակալել են տուն այցելած անձանց, որոնց հետ աշխատել է որպես մարմնավաճառուհի ներկայացած գաղտնի գործակալը: Ոստիկանությունը գործողությունն իրականացրել է դեռ օգոստոսի 31-ին, սակայն այդ մասին միայն այսօր է հայտարարվել: Read more
Մեկ մարդ է զոհվել Ventura (134) մայրուղու վրա այսօր վաղ առավոտյան բազմաթիվ մեքենաների մaսնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության տվյալներով, ժամը 7-ի սահմաններում ճանապարհը փակվել է վթարի հետեւանքով: Առայժմ հայտնի չէ թե քանի մեքենա են բախվել իրար, սակայն դեպի Փասադինա գնացող ճանապարհը մի քանի ժամ շարունակ փակ է եղել: Վթարային ծառայություններն աշխատում են ճանապարհը մաքրելու եւ հնարավոր այլ տուժածներին գտնելու համար: Read more
Առնվազն ութ մարդ է վիրավորվել Լոս Անջելեսի կենտրոնում, երբ մեքենայի վարորդն անցել է կարմիր լույսի տակով եւ բախվել Մետրո ավտոբուսին: Ավտոբուսն իր հերթին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին: տեղական իշխանությունների փոխանցմամբ, սպիտակ Հոնդայի վարորդն ու ավտոբուսի յոթ ուղեւորներ վնասվածքներ են ստացել առավոտյան ժամը 5-ին տեղի ունեցած վթարի արդյունքում: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Թիվ 2 երթուղու ավտոբուսը ուղեւորվում էր դեպի հյուսիս Բրոդվեյով, երվ 2-րդ փողոցի խաչմերուկում Հոնդա մեքենան անցել է կարմիր լույսն ու բախվել: Լոս Անջելես շրջանի տրանսպորտի վարչությունը հետաքննություն է իրականացնում: Read more
Բենղազիում սպանված ամերիկացիները նախկին ծովառյուծներ են եղել: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Սպանվածների` Թայրոն Վուդսի եւ Գլեն Դոհրրտիի անունները նախկինում չէր բացահայտվում, քանի որ նրանց մահվան լուրը նախ պետք է հարազատներին հաղորդվեր: Գլեն Դոհըրտին Լիբիայում երկիր-օդ հրթիռների որոնմամբ էր զբաղվում, որոնք երկրում մնացել էին դեռեւս Քադաֆիի ժամանակներից եւ իր խմբի հետ ոչնչացրել է դրանք: Վուդսը, իր հերթին, զբաղվում էր Կենտրոնական Ամերիկայում եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի դեսպանատների հսկողությամբ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Բենղազիում իսլամիստների հարձակման արդյունքում զոհվել են ամերիկյան դեսպանատան աշխատակիցներ: Վուդսից եւ Դոհըրտից բացի զոհ են դարձել նաեւ ԱՄՆ-ի դեսպան Քրիստըֆըր Ստիվընսը եւ աշխատակից Շին Սմիթը: Read more
Քամու հետեւանքով առաջացած հրդեհը Լոս Անջելսի 405 ավտոմայուղու հարեվանությամբ Գետտի կենտրոնին շատ մոտ, դեռեւս չի սպառնում մոտակա տներին։ Հրդեհը սկսվել է այսօր ժամը 3:35-ին եւ արդեն 1 ժամվա ընթացքում այրել 15 էյքըր տարածք Սեպուլվեդա բուլվարդի հարեվանությամբ։ Խցանումներ են նկատվում արդեն 405 ավտոմայրուղու վրա։ Փակ է Getty Center մուտքը 405 ավտոմայրուղու վրա։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ուղղաթիռները փորձում են ամեն կերպ ջուր հայթհայթել որպեսզի մարեն կրակը, քանզի կրակը մարելու միակ ձեւը ուղղաթիռների միջոցով պետք է իրականցվի։ 102 աստիճան տապը բարենապաստ պայմաններ է ստեղծել հրդեհի համար։ Կրակը եւ ծուխը տեսանելի է մի քանի մղոն հեռավորությունից։ Մոտակա տներից դեռեւս տարհանումներ չեն եղել։ Կրակի մարման աշխատանքերին աշխատում են 100 ից ավել հրշեջներ։ Read more
Powerd by Bloogie