amga.tv

Switch to desktop Register Login

September 2012

28 September 2012

Գեներալին մեղադրանք են առաջադրել

general 6ԱՄՆ զինված ուժերի բրիգադային գեներալին մեղադրել են սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Reuters-ի փոխանցմամբ, Գեներալ Ջեֆրի Սինկլերին մեղադրել են իր ենթակային բռնաբարելու, ինչպես նաեւ ալկոհոլի չարաշահման ու պոռնոգրաֆիայի մեջ: Ջեֆրի Սինկլերը 27 տարի ծառայել է ԱՄՆ բանակում, բազմաթիվ անգամներ եղել է թեժ կետերում, այդ թվում՝ Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Աֆղանստանում: Ավելի վաղ, 2012թ. մայիսին, երբ նրա ենթակաները դժգոհություն էին հայտնել գեներալի ոտնձգություններից, Սինկլերին ազատել էին Աֆղանստանում զորքերի հրամանատարույթյունից ու հետ էին կանչել Հյուսիսային Կարոլայնայի Ֆորտ Բրեգ ռազմաբազա: Առայժմ հայտնի չէ՝ նրան կդատի՞ ռազմական տրիբունալը, թե ոչ: Այս մասին հարցը պետք է որոշվի գործի դատական լսումների ժամանակ, սակայն լսումների օրը դեռ նշանակված չէ:   Read more

28 September 2012

Սորոսը գումար է նվիրել Օբամայի ընտրարշավին

ssorose 4Միլիարդատեր Ջորջ Սորոսն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, գործող նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին նվիրաբերել է 1 մլն դոլար Լիբերալ Սորոսը նվիրաբերել է 1 մլն դոլար Priorities USA կազմակերպության հանրային հանձնաժողովներից մեկին։ Անցյալում նա արդեն գումարներ փոխանցել է դեմոկրատներին աջակցող լիբերալ կազմակերպություններին, սակայն սա առաջին նվիրաբերումն է անմիջապես հանձնաժողովին: Agence-France-Presse-ի փոխանցմամբ՝ Սորոսը մոտ կես մլն դոլար էլ նվիրաբերել է նոյեմբերի 6-ին կայանալիք կոնգրեսի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությանն աջակցող հանձնաժողովին։ Ջորջ Սորոսը դեմոկրատական կուսակցության ամենահայտնի եւ հարուստ հովանավորներից մեկն է: Read more

26 September 2012

Մոսկվայում հայ գործարարի են սպանել

hoot 4Մոսկվայում պատվերով գնդակահարել են հայ գործարար Սերգեյ Ավակովին` Ռոստելեկոմի թափ-մենեջերներից մեկին: Սպանությունը տեղի է ունեցել երկու օր առաջ Մոսկվայի Հյուսիսարեւմտյան շրջանում: հարձակման է ենթարկվել Audi A8-ը, որում 2 տղամարդ են եղել: Վարորդը տեղում մահացել է, ուղեւորը տեղափոխվել է հիվանդանոց: Երկրորդ տուժածը 30-ամյա Ալեքսեյ Վլասովն է` նավթային ընկերության ֆինանսական տնօրենը: Նրանց վրա հարձակումը նախապես ծրագրված է եղել: Ներկայումս քննիչները զննում են հսկիչ տեսախցիկների տեսագրությունները եւ հարցաքննում են Ավակովի գործընկերներին` սպանության դրդապատճառները բացահայտելու նպատակով: Հանցագործները սպանության են դիմել 12 միլիոն ռուբլու համար: Տեսագրութուններում երեւում է, որ արծաթագույն մեքենան հանդիպակաց գոտում վազանցում է խցանման մեջ եղած 2 մեքենայի: Մի վայրկյան անց նրանից դուրս են թռչում դիմակներով զինված տղամարդիկ եւ հարձակվում սեւ Audi A8-ի վրա: 3 կրակոցից հետո A8-ի վարորդը` 29-ամյա Սերգեյ Ավակովը վախեցած սեղմվում է կողնակին: Ավազակները մեքենայից տարել են 12 միլիոն ռուբլի պարունակող պայուսակ: Ըստ ականատեսների` Ալեքսեյ Վլասովը միայն ոտքի կրակոցով չի ազատվել: Հարձակվողներից մեկը նրա գլխին մուրճով հարվածներ է տեղացել, ապա թաքնվել դեպքի վայրից:   Read more

Արջը iPad է գողացել

arj 4Պարզվում է` հանրահայտ Apple ընկերության արտադրանքները մեծ պահանջարկ են վայելում ոչ միայն մարդկանց, այլ նաեւ արջերի շրջանում: Կալիֆորնիա նահանգի զբոսաշրջային ճամբարներից մեկում գորշ արջը գողացել է հանգստացողներից մեկի նոր iPad-ը: Արտասովոր գողությունը տեղի է ունեցել Սան Բեռնարդինո ազգային պարկում` հանգստացողների աչքի առաջ, ինչի արդյունքում գողության ողջ ընթացքը տեսագրվել է ձկնորս Ջեսսի Դինքըլի կողմից: Գորշ արջը դուրս է եկել անտառի իր թաքստոցից եւ մոտեցել ուտելիքներով լի սեղանին, որի վրայից էլ վերցրել ու իր հետ անտառ է տարել մի պայուսակ, որի մեջ էլ եղել է նոր iPad-ը: Արջուկը համոզվելով, որ ուսապարկում ուտելու ոչինչ չկա, նետել է այն, վերադարձել ետ եւ այս անգամ գողացել ուտելիքներով զամբյուղը: iPad-ի հուսահատ տերը ժամեր շարունակ փնտրել է արջին, սակայն ապարդյուն. սարքը վերադարձնել չի հաջողվել: Նա դիմել է ռեյնջըրներին, սակայն վերջիններս տարօրինակ ոչինչ չեն գտել արջի պահվածքում եւ հրաժարվել են հայտնաբերել նրան եւ կորած iPad-ը: Read more

Գլենդելում գողին ձերբակալել են նկուղում

gor 4Լոս Անջելեսի 33-ամյա բնակչին ձերբակալել են երեկ վաղ առավոտյան նկուղում, երբ ոստիկանական շունը հայտնաբերել է նրան գողության համար տուն մտնելու պահին: Գլենդելի ոստիկանության սերժանտ Թամ Լորընցի խոսքով, Ջեյսըն Քրաուդըրին ձերբակալել են Davis Avenue հասցեում գտնվող տունը կողոպտելու փորձի ժամանակ: Քրաուդըրը մտել էր պատշգամբ եւ փորձել էր բացել շարժական դուռը, սակայն տանտերը նկատել եւ ահազանգել էր ոստիկաններին: Կասկածյալը ցատկել եւ փորձել էր փախչել: Նրան որոնելու համար փակել են Դեւիս-ավենյուն եւ Սան Ֆերնանդո-Ռոըդը, Բըրբենքից հատուկ ուղղաթիռ է բերվել եւ ի վերջո նրան գտել են  Rosedale Avenue հասցեում գտնվող տան նկուղումRead more

25 September 2012

Քրեական գործ մեռած աֆղանցիների վրա միզող զինվորների նկատմամբ

urine 4 ԱՄՆ-ում քրեական մեղադրանք են ներկայացրել երկու ծովային հետեւակայինների դեմ, որոնք լուսանկարվել էին աֆղան գրոհայինների դիակների մոտ եւ իրենց կարիքներն էին հոգացել նրանց վրա: Հետաքննության տվյալներով՝ սերժանտներ Ջոզեֆ Չեմբլինը եւ Էդվըրդ Դեպլոտը 2011 թ. հուլիսի 27-ին մի քանի լուսանկարներ էին արել Հելմընդ մարզում հակաահաբեկչական գործողության արդյունքում ոչնչացված զինյալների դիակների հետ: Ծովային հետեւակայինները նաեւ տեսանյութ էին նկարահանել, որում միզում են զոհերի դիակների վրա: Դեպքի մասնակիցների նկատմամբ քրեական մեղադրանք ներկայացվում է առաջին անգամ: Ավելի վաղ նրանք ենթարկվել էին կարգապահական տույժի: Ծովային հետեւակի հրամանատարության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու սերժանտ մեղադրվում են սպանված թալիբների վրա միզելու մեջ, ինչը ֆիքսված է նրանց տարածած տեսանյութում: Նրանք նաեւ մեղադրվում են զոհերի հետ լուսանկարվելու մեջ: Բացի այդ, Աֆղանստանում նորակոչիկների պատրաստման համար պատասխանատու սերժանտները մեղադրվում են անվտանգության պահանջներն աչքաթող անելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ սովորող ծովային հետեւակայինները չեն կիրառել անվտանգության բոլոր կանոնները մարտական պայմաններում եւ անփույթ են վերաբերվել զինամթերքի հետ: Read more

25 September 2012

Օբաման քննադատել է ծայրահեղականությունը

ooob 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի ամբիոնից՝ խիստ քննադատության ենթարկելով ծայրահեղականության դրսեւորումները ողջ աշխարհում: Օբաման կոչ է արել աշխարհի երկրների առաջնորդներին՝ խստորեն դատապարտել բռնություններն ու ծայրահեղականությունը՝ ասելով, որ աշխարհում առաջընթացը հնարավոր է միայն հանդուրժողականության եւ ազատության ամրապնդման դեպքում: Միացյալ Նահանգների նախագահն իր ուղերձում հիմնականում անդրադարձել է հակաիսլամական կինոնկարով հրահրված բռնություններին: Նախագահ Օբաման բռի եւ զզվելի է անվանել այդ կինոնկարը՝ հավելելով սակայն, որ դա որեւէ կերպ չի արդարացնում անմեղ մարդկանց արյան նույնիսկ մեկ կաթիլը: -Այդ ֆիլմը վիրավորանք է ոչ միայն մահմեդականների, այլեւ Ամերիկայի համար, քանի որ այս պատերից դուրս գտնվող քաղաքը ցույց է տալիս, որ մենք ողջունում ենք բոլոր ռասաների եւ կրոնների մարդկանց,- նշել է Օբաման՝ խոստանալով ջանք չխնայել դեսպան Սթիվընսի սպանությունն իրականացրած անձանց գտնելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: ԱՄՆ-ի նախագահը նաեւ խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի վարչակազմին՝ երեխաներին տանջանքների ենթարկող եւ բնակելի շենքերի ուղղությամբ հրթիռներ արձակող անվանելով նախագահ Բաշար Ասադի վարչակարգը: Անդրադառնալով Իրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրին, նախագահ Օբաման ասել է, թե կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի Թեհրանը չկարողանա ձեռք բերել միջուկային զենք՝ նշելով այնուամենայնիվ, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար դեռեւս կա ժամանակ եւ հնարավորություն, սակայն ժամանակն անվերջ չէ:   Read more

25 September 2012

Էլվիս Մադաթյանի հովանավորությունը շարունակվում է


elvis 4Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի հովանավորությամբ շարունակվում է բարեգործական լայնամասշտաբ եւ շարունակական բնույթ կրող ծրագիրը, որի շրջանակներում արդեն մոտ մեկ տարի է՝ անօթեւան հարյուրավոր ընտանիքներին եւ երեխաներին, Գյումրու ծերերի տուն-ինտերնատում խնամվողներին եւ աշխատակազմին օգնություն է ցուցաբերվում: Բարերարի աջակցությամբ այսօր նաեւ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող հիվանդներին եւ աշխատակիցներին տրամադրվեց հագուստներ: Էլվիս Մադաթյանի տրամադրած հագուստները բուժկենտրոնին է հանձնել «Շիրակ-կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը, ով նշել է, թե բարերարը անշահախնդիր օգնություն է ցուցաբերում կարիքավորներին, եւ նրա գործունեությունը կրելու է շարունակական բնույթ: Դուք նույնպես կարող եք կապվել Էլվիս Մադաթյանի հետ՝ 818.406. 4444  հեռախոսահամարով եւ մասնակիցը դառնալ նրա աստվածահաճո նախաձեռնությանը:   Read more

25 September 2012

Օբաման մեղադրում է Ռոմնիին

ob 3ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կտրուկ պատասխան է տվել հանրապետականների թեկնածու, գալիք ընտրություններում իր քաղաքական հակառակորդ Միթ Ռամնիին՝ պատասխանելով նրա՝ իր անվճռական քաղաքականության վերաբերյալ մեղադրանքներին: -Եթե նախկին նահանգապետ Ռամնին մեզ առաջարկում է եւս մեկ պատերազմ սկսել, թող այդպես էլ ասի,-հայտարարել է նախագահը: Ռամնին մեկ անգամ չէ, որ նշում է, թե ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը անհրաժեշտ չափով կոշտ քաղաքականություն չի վարում Իրանի նկատմամբ եւ չի կատարում Իսրայելի հանդեպ իր դաշնակցային պարտականությունները: Ռամնին հատկապես մեծ սխալ է համարել այն, որ Օբաման չի պատրաստվում հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ժամանակ: Դա ազդակ է դեպի Մերձավոր Արեւելք այն մասին, որ մենք այս կամ այն կերպով հեռավորություն ենք պահպանում մեր դաշնակիցներից,- հայտարարել է հանրապետականների թեկնածուն:   Read more

25 September 2012

Նոր Օռլեանում արդարացրին բանակին


kattt 3Նոր Օռլեանի հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել սեփական որոշումը՝ ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի վրայից հանելով քաղաքին «Քաթրինա» փոթորկի պատճառած ավերածությունների պատասխանատվությունը: Associated Press-ի փոխանցմամբ, դատարանի կողմից առաջին որոշումը կայացվել էր 2009 թվականին: Այն ժամանակ դատավորը համաձայնել էր հայցվորների հետ, որոնք պնդել էին, որ ինժեներական կորպուսը պատշաճ ուշադրություն չի դարձրել Նոր Օռլեանը Մեքսիկական ծոցին կապող նեղուցի վիճակին: Դատարանը որոշել էր, որ ռազմական ինժեներները գործել են քաղաքացիական ուժերից անկախ: Վերաքննիչ դատարանը 2012-ի մարտին պաշտպանել էր այդ որոշումը, սակայն վերջին լսումների ժամանակ դատավորները գտել են, որ աղետի պատճառ դարձել են քաղաքացիական իշխանությունների կողմից ընդունված որոշումները: Տուժող կողմը քննադատել է դատարանի կայացրած որոշումը՝ խոստանալով գործի վերանայում պահանջել: Քաթրինա փոթորիկը Նոր Օռլեանը պատուհասել էր 2005 թվականին, զոհվել էր 1836 մարդ:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version