amga.tv

Switch to desktop Register Login

August 2012

18 August 2012

Գտել են իրար 80 տարի անց

utsun 4ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 84 եւ 82 տարեկան եղբայրները վերամիավորվել են բաժանումից 80 տարի անց, երբ նրանցից մեկին 2 տարեկանում մանկատուն են ուղարկել մոր մահվան պատճառով: 84-ամյա Էդ Մուրը Նեապոլից ուղեւորվել է Ֆլորիդա իր եղբորը ` Քենեթ Քորքորընին, հանդիպելու համար, երբ վերջինիս ընտանիքի անդամներին 9 տարի տեւած փնտրտուքներից հետո հաջողվել է գտնել Էդին համացանցի շնորհիվ: Եղբայրներին բաժանել են հեռավոր 1932 թ.-ին, երբ նրանց մայրը մահացել է, իսկ հայրը վախենալով, որ ի վիճակի չի լինի մեծացնել 2 երեխաներին, կրտսերին ուղարկել է մանկատուն: Ի զարմանս բոլորի` թեեւ եղբայրներն ամբողջ կյանքն անջատ են ապրել, սակայն երկուսն էլ ծառայել են զինված ուժերում, բազմազավակ հայրեր են, միեւնույն կերպ են դաստիարակել իրենց երեխաներին եւ նույնիսկ ամենասիրելի երգի հարցում նրանց կարծիքները համընկնում են: Read more

Մանկապղծության մեղադրանք

manaka 4Օնտարիոյի բնակչին մանկապղծության մեղադրանք է առաջադրվել, երբ պարզվել է, որ նա փորձել է միջնակարգ դպրոցի աշակերտուհուն գայթակղել եւ նստեցնել իր մեքենան

31-ամյա Ջասթըն Կովալսկին ձերբակալվել է երեկ: Ոստիկանության փոխանցմամբ, նա իր Շեվրոլետ Իմպալա մեքենայով հետեւել է 14-ամյա դեռահասին, երբ վերջինս դպրոցից տուն էր ուղեւորվում: Կովալսկուն չի հաջողվել իրականացնել իր մտադրությունը: Ոստիկանությունը գրանցել է նրան որպես պոտենցիալ սեռական մոլագարի եւ ազատ արձակել ազնիվ խոսքի հիման վրա: Իրավապահները ներկայումս որոնում են Ջասթըն կովալսկիի հնարավոր այլ զոհերիRead more

Չաթսվորթում կնոջ մահը կասկածելի է որակվել

chats 4Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու 32-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Նրա դին հայտնաբերվել էր Չաթսվորթում, իր վարձակալած բնակարանում: Ոստիկանությունն ահազանգ էր ստացել հարեւանից, որ Topanga Canyon Boulevard-ի մերձակայքում, 10800 block of Old Santa Susana Pass Road հասցեում գտնվող առանձնատանը դիակ կա: Լոս Անջելեսի ոստիկանության տեղական բաժանմունքի ներկայացուցիչ Ումբերտո Նահերայի խոսքով, կնոջ մահը կասկածելի է որակվել նրա տարիքի եւ տանը դիակի գտնվելու վայրի պատճառով: Քննչական բաժինը որոնում է հնարավոր մարդասպանին:   Read more

Ոստիկանությունը որոնում է Մազերատիի գողին

maza 4Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը որոնում է տղամարդուն, ով քաղաքի կենտրոնից գողացել էր 75 հազար դոլար արժողությամբ Մազըրատի մակնիշի մեքենան: Առեւանգումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին, սակայն այդ մասին միայն այժմ է հաղորդվում: Տեսախցիկներն արձանագրել էին, թե ինչպես է առեւանգիչը 2000 block of South Figueroa Street հասցեից գողանում մեքենան եւ փախուստի դիմում: Ըստ ոստիկանության, կասկածյալը խնդրել է Motor Village LA-ի աշխատակցին ստուգել 2008թ. արտադրության Maserati Gran Turismo մակնիշի մեքենայի շարժիչը: Մինչ նա ստուգում էր, կասկածյալը փակել է դուռն ու փախուստի դիմել: Դեպքի մասին յուրաքանչյուր տեղեկության համար ոստիկանները խնդրել են զանգահարել (800) 299-TRAP հեռախոսահամարով:   Read more

Դժբախտ դեպք Յոսեմիթիում

yosemi 6Յոսեմիթի ազգային արգելոցի պաշտոնյաները հայտնել են, որ Մերսեդ գետում 10 ամյա մի տղա է խեղդվել: Եւս մի անչափահաս անհետ կորած է համարվում: Տղաները Յոսեմիթի էին ժամանել Իսթ Էնըհայմից ընտանիքի եւ Քալվըրի եկեղեցու անդամների հետ: Խումբը կանգ է առել Վերնըլ Ֆոլի կամրջի մերձակայքում: Տղաներն ընկել են կամրջից եւ ջուրը նրանց քշել է: Մոտ 150 ոտնչափ հեռավորության վրա այցելուներից մեկը հանել է տղային, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Վերջինիս 6-ամյա եղբայրն անհետ կորել է: Արգելոցի աշխատակիցները չեն հայտնում մահացած եւ անհետ կորած տղաների անունները, սակայն տարածքում պաստառներ են փակցված 6-ամյա Ջեյքըբ Ադամսի նկարով եւ օգնության կոչերով: Անցած տարի Վերնըլ Ֆոլի մերձակայքում երեք մարդ էր կորել:   Read more

Ապօրինի ներգաղթյալները հերթեր են գոյացրել

illegals 5Նախօրեին ԱՄՆ-ում մեկնարկել է կառավարության ծրագիրը, որով նախատեսվում է 1,7 մլն ապօրինի ներգաղթյալների վտարումը հետաձգել երկու տարով: Ծրագրին մասնակցելու ցանկություն են հայտնել տասնյակհազարավոր մարդիկ ամբողջ երկրում: Նրանք հերթեր գոյացրել ողջ ԱՄՆ-ով մեկ, իսկ ամենաերկար հերթի երկարությունը ձգվում է մինչեւ 11 կիլոմետր: Միայն Չիկագոյում ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը 11 000 է: Երիտասարդ ներգաղթյալների վտարման հետաձգման ծրագրի մասին հունիսին հայտարարել էր նախագահ Բարաք Օբաման այն բանից հետո, երբ Կոնգրեսում հերթական անգամ տապալվել էր ապօրինի ներգաղթյալների երեխաների՝ ԱՄՆ-ում բնակվելն օրինականացնելու մասին օրենքը, որը հայտնի է DREAM Act անունով: Ծրագրին մասնակցել կարող են 30 տարեկանից ոչ մեծ երիտասարդները, ովքեր ԱՄՆ են եկել մինչեւ 16 տարեկան դառնալը: Երջանկությունը փորձելու համար հարկավոր է վճարել 465 դոլար, լրացնել անկետան եւ ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը: Թեկնածուները պետք է միջին կրթության դիպլոմ ունենան, նաեւ որոշ հոդվածներով դատված չլինեն: Ծրագրի համաձայն` ընտրված մարդիկ այլեւս ստիպված չեն լինի թաքնվել իշխանություններից: Նրանք նաեւ իրավունք կստանան օգտվել մի շարք ծառայություններից եւ նպաստներից, որոնցից օգտվում են ԱՄՆ-ի քաղաքացիները: Մասնավորապես, նրանք կկարողանան աշխատանք ստանալ, սոցիալական ապահովագրություն, ֆինանսական օգնություն սովորելու դեպքում, նաեւ` վարորդական իրավունք: Օբամայի նախաձեռնությունն արդեն քննադատել են հանրապետականները: Օբամայի հակառակորդների դժգոհությունը հարուցում է հատկապես այն, որ ներգաղթյալների համար նախապես պահված աշխատատեղերից կզրկվեն ԱՄՆ-ի օրինական քաղաքացիները: Read more

Բայդենը քննադատությունների թիրախում

bayyyd 4ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը հայտնվել է խիստ քննադատության թիրախում, երբ Վըրջինիա նահանգի Դենվիլ քաղաքում իր ելույթի ընթացքում, խոսելով ապագայի մասին, ասել է, թե գալիք նախագահական ընտրություններում հանրապետականների հաղթանակի դեպքում նրանք նորից ձեզ կշղթայեն: - Նախագահ դառնալուց հետո առաջին հարյուր օրվա ընթացքում արդեն Ռամնին ցանկանում է թույլատրել խոշոր բանկերին սեփական կանոններ հաստատել՝ ազատել Ուոլ-ստրիտը շղթաներից: Եվ այդ ժամանակ նրանք ձեզ կրկին կշղթայեն,- ասելէ Բայդընը: Ի դեպ ունկընդիրների թվում եղել են բազմաթիվ աֆրոամերիկացիներ: Հանրապետականները ռասիստական են անվանել փոխնախագահի արտահայտությունը: Նախագահ Օբաման սակայն սատար է կանգնել Բայդընին՝ հստակ նշելով, որ մտադրված չէ փոխել քաղաքական իր գործընկերոջը: Բայդընը նկատի ուներ միայն մեկ բան. Որ ամերիկացիները, կհայտնվեն շատ ավելի վատ վիճակում, եթե չեղյալ հայտարարվեն Ուոլ-սթրիթը կարգավորող օրենքները, ինչպես առաջարկում է մյուս կողմը, - ասել է Օբաման: Read more

17 August 2012

Ռոմնին խոստացել է ավելացնել զորքերի թիվը

rrrro 4ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Միթ Ռմնին խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում, չնայած ճգնաժամին, ավելացնել Պենտագոնի բյուջեն եւ 100.000 զինվորով ավելացնել ԱՄՆ զինծառայողների թիվը: Ռոմնին ասել է, թե ցանկանում է ԱՄՆ բանակը հասցնել նախկին նախագահ Ջորջ Բուշի իշխանության տարիներին եղած թվին: Ռոմնին եւ նրա կուսակիցները կարծում են, որ Իրաքում եւ Աֆղանստանում հակամարտության ակտիվ փուլի ավարտից հետո ամերիկյան զինված ուժերը անհիմն կերպով կրճատվել2ն, ինչը նվազեցրել է ԱՄՆ անվտանգության մակարդակը: 2012 թ.-ին դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր նոր պաշտպանական ռազմավարություն իրականացնելու մասին: Համաձայն այդ նախագծի` ԱՄՆ-ը փոխելու էր զինված ուժերի հանդեպ մոտեցումը. ամերիկյան բանակը պետք է դառնա ավելի շարժունակ եւ ժամանակակից, իսկ զորքի թիվը պետք է կրճատվի: Ռամնին խոստացել է նաեւ նոր ռազմավարություն մշակել: Նրա խոսքերով` իր նպատակը լինելու է բանակի ամրացումն ու մարտունակության բարձրացումը: Read more

16 August 2012

Ֆիլիպիններում արեւադարձային փոթորիկ է մոլեգնում

jrherer 9 Ֆիլիպինների հյուսիսում մոլեգնող արեւադարձային փոթորիկի զոհ են դարձել 7 մարդ, եւս մի քանի մարդ համարվում է անհայտ կորած: Helen արեւադարձային փոթորիկը (միջազգային դասակարգմամբ` Kai-Tak ) անցել է Ֆիլիպինների կենտրոնական Լուսոն կղզու վրայով: Տարրերային աղետը ավերել է 14 ճանապարհ եւ կամուրջ, ավելի քան 2,5 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Մոլեգնող աղետից ընդհանուր առմամբ տուժել են 20 հազար մարդ: Միաժամանակ, վերջին տվյալներով, Մանիլայի տարածքում սկսված ջրհեղեղների զոհ է դարձել մայրաքաղաքի ավելի քան 102 բնակիչ, անհայտ կորած են համարվում տասնյակ բնակիչներ: Անցյալ շաբաթվա մեջ ընդամենը երկու օրվա ընթացքում Ֆիլիպինների մայրաքաղաքում տեղացել են մեկ ամսվա չափաբաժնից ավելի տեղումներ, ինչի արդյունքում ջուրը ամենաբարձր հատվածներում խորտակել է 12 միլիոն բնակչությամբ հսկա մեգապոլիսի տարածքի կեսը: Տարերային աղետների Ազգային խորհրդի գնահատականով, մայրաքաղաքում եւ հարակից շրջաններում աղետից տուժել են մոտ 4,2 միլիոն բնակիչ, իսկ ժամանակավոր էվակուացիոն կենտրոններում գտնվում են մոտ 1 միլիոն փախստականներ: Ջրհեղեղները ամբողջությամբ ոչնչացրել են 3,3 հազար տներ եւ վնասվել է եւս 9,3 հազար շինություններ, ավերվել են տասնյակ ճանապարհներ եւ կամուրջներ: Read more

16 August 2012

Թմրանյութ ինքնաթիռում

temran 3Վենեսուելայի իրավապահ մարմինները ձերբակալել են 26 մարդու` ներառյալ Ազգային գվարդիայի զորքի զինծառայողների: Նրանց կասկածում են Կանարյան կղզիներում վայրէջք կատարած ինքնաթիռում հայտնաբերված թմրանյութի դեպքի հետ կապ ունենալու մեջ: Associated Press-ը վկայակոչում է գլխավոր դատախազ Լուիզա Օրտեգայի հայտարարությունը, թե մոտ ժամանակներս ձերբակալվածները կկանգնեն դատարանի առաջ: Այս շաբաթ ավելի վաղ Վենեսուելայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ թմրանյութը փոխադրվել է մասնավոր ինքնաթիռով, որն առանց իշխանությունների թույլտվության կիրակի թռել էր Վենեսուելայի Վալենսիա քաղաքի օդանավակայանից: Գործողությանը մասնակցած իսպանացի ոստիկանները չեն խոսել դեպքի մասին: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version