A+ A A-

August 2012

29 August 2012

Բանտում դատապարտյալ է մահացել

castaic 7Իրավապահները հետաքննություն են սկսել 22-ամյա դատապարտյալի մահվան կապակցությամբ, որը պահվում էր Քասթայիք շրջանի բանտում: Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակից հայտնել են, թե դատապարտյալին ծարահեղ ծանր վիճակում գտել են North County Correctional Facility-ում: Նրան անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել եւ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Ոստիկանության տվյալներով, նրա մարմնի վրա արտաքին բռնության որեւէ հետք չի եղել, ուստի առայժմ վաղ է խոսել դատապարտյալի մահվան մեջ հանցակազմի առկայության մասին: Այլ մանրամասներ, ինչպես նաեւ մահացածի անունը չի հաղորդվումRead more

Տարհանում պայթուցիկի պատճառով


payt 7Կեղծ պայթուցիկ սարքը իսկական տարհանման պատճառ է դարձել Լոս Անջելեսում, երբ ոստիկանությունը հայտնել է, թե գտել են այն, երբ որոնում էին հրաձգության մեջ կասկածվող անձին: Ոստիկանները խուզարկություն էին իրականացնում Սանսեթ բուլվարում, եւ տարհանել են հարեւան տները, հաստատություններն ու մերձակայքում գտնվող դպրոցի շենքը: Դեպքի վայր ժամանած սարկավորները պարզել են, որ առարկան իրենից վտանգ չի ներկայացնում եւ կեղծ պայթուցիկ է: Դեպքը տեղի է ունեցել, երբ ոստիկանները տեղեկություն են ստացել, թե անհայտ անձը կրակել է շինարարների խմբի ուղղությամբ: Ոստիկանները ձերբակալել են երեք մարդու, այդ թվում գլխավոր կասկածյալին: Միջադեպի հետեւանքով, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Կասկածյալի տանը բացի կեղծ պայթուցիկից նաեւ հրազեն է հայտնաբերվել: Ոստիկանությունն առայժմ չի հայտնում ձերբակալվածների անունները:   Read more

Հոլիվուդում հարկադիր վայրէջք է կատարել ուղղաթիռը

helico 9Հոլիվուդում օդում ծխապատվել է KTLA հեռուստաընկերությանը պատկանող ուղղաթիռը, եւ օդաչուն ստիպված են եղել հարկադիր վայրէջք կատարել դատարկ ավտոկայանատեղում: Ուղղաթիռում երկու մարդ է եղել, որոնք միջադեպի հետեւանքով չեն տուժել: Հրշեջ ծառայության փոխանցմամբ, ուղղաթիռից սկսել է ծուխ դուրս գալ յուղի արտահոսքի պատճառով, շարժիչի մեջ կրակ չի բռնկվել: Անսարքությունն առաջինը նկատել է մեկ այլ հեռուստաընկերության ուղղաթիռի օդաչուն, որը նախազգուշացրել է գործընկերներին, այլապես հետեւանքները կարող էին աղետալի լինել: Ծուխն անցել է օդաչուների խցիկ: Օդաչու Թամ Լինը հայտնել է, թե սկզբից պատրաստվում էր անսարք ուղղաթիռը իջեցնել տեղական դպրոցի ֆուտբոլային դաշտում, սակայն տեսնելով դատարկ կայանատեղին, որոշում է կայացրել իջեցնել մեքենան այնտեղ: Բարեբախտաբար ուղղաթիռը փափուկ վայրէջք է կատարել, եւ լուրջ բարդություններ չեն առաջացել, հայտնել է Լոս Անջելեսի հրշեջ գումարտակի հրամանատար Ջեֆֆ Էլդերը: Դեպքի ժամանակ ուղղաթիռը քրեական հետապնդում էր նկարում: Ի դեպ, ուղղաթիռում գտնվող երկրորդ անձի` լուսանկարիչ Ջեֆ Լաաբսի համար սա աշխատանքային երկրորդ օրն է եղել:   Read more

Կատակասերին երկու անգամ հարվածել են մայրուղու վրա

katak 5ԱՄՆ-ի քաղաքացու փորձը` ստիպել հայրենակիցներին հավատալ ձնեմարդու գոյությանը, դժբախտ ավարտ է ունեցել: Տղամարդը մահացել է բրդոտ կամուֆլյաժային հանդերձանքով (ըստ նրա` պետք է որ հենց այդ տեսքն ունենար ձնեմարդը) այն բանից հետո, երբ նրան երկու մեքենա է հարվածել մայրուղու վրա: Դեպքը տեղի է ունեցել Մոնտանա նահանգի Կալիսպել քաղաքում: Ոստիկան Ջիմ Շնայդերն ասել է, որ տղամարդը գնացել է աջակողմյան երթեւեկության հատվածով: Նա ասել է, որ տղամարդուն հարվածած առաջին մեքենայի ղեկին մի 15 տարեկան սոմերսցի աղջիկ է եղել: Մյուս հարվածողը եղել է նույն քաղաքի 17-ամյա մի բնակչուհի: Մահացածը Կալիսպել քաղաքի 44-ամյա բնակիչ Ռենդի Լի Թենլին է եղել: Տարօրինակ արարքի պատճառը ոստիկանները համարել են տղամարդու շատ հարբած լինելը: Read more

Արտակարգ դրություն Լուիզիանայում

arta 9ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Լուիզիանայի նահանգում արտակարգ դրություն է հայտարարել Այզիկ արեւադարձային փոթորկի մոտենալու պատճառով: Ինչպես հաղորդել է Սպիտակ տունը, ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախարարությանը եւ արտակարգ իրավիճակների համերկրային գործակալությանը հանձնարարված Է համակարգել բնակչությանն օգնություն ցույց տալու ջանքերը:

Դա նշանակում է, որ տեղական իշխանություններին համերկրային բյուջեից կհատկացվեն անհրաժեշտ միջոցներ եւ Ազգային գվարդիայի աջակցությունը:

Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների՝ այսօր Այզիկը կհասնի մրրիկի ուժի եւ կմոտենա ԱՄՆ-ի հարավային ափին՝ Լուիզիանայի կամ Միսիսիպիի նահանգների շրջանում: Մրրկային նախազգուշացում է արդեն հայտարարված Մեքսիկական ծոցի ամբողջ հյուսիսային ափի համար: Read more

Հանրապետականների համագումարը մեկնարկեց

romneeey 6Հանրապետական կուսակցության համազգային համագումարն օգոստոսի 27-ին Ֆլորիդայի նահանգի Թամպա քաղաքում բացվել է առանց ավանդական հանդիսությունների: Այս համաժողովի ծրագիրը, համաժողով, որի հիմնական խնդիրն է նոյեմբերին կայանալիք ընտրություններում Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռամնիին եւ կոնգրեսական Փոլ Ռայընին պաշտոնապես հաստատել երկրի նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներ, լրջորեն սրբագրվել է Այզիկ արեւադարձային փոթորկի պատճառով, որը մոտենում է երկրի հարավին: Համագումարի աշխատանքի առաջին օրվա տեւողությունը կազմել է ընդամենը երկու րոպե: Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի նախագահ Ռայն Փրիբըսը բացել է միջոցառումը եւ անմիջապես հայտարարել մեկ օրով համագումարի աշխատանքի ընդմիջում: Այդ ժամանակ Թամպա բեյ թայմս ֆորում մարզասրահի տրիբունաների վերեւում, մարզասրահ, որտեղ ընթանում է համագումարը, սկսել են աշխատել երկու էլեկտրոնային ժամացույցներ, որոնք հաշվում են ոչ թե վայրկյաններն ու րոպեները, այլ ԱՄՆ-ի պետական պարտքի չափը: Մեկ լուսատախտակը ցույց է տալիս երկրի պարտքի մշտապես մեծացող ընդհանուր գումարը (ավելի քան 15,9 տրիլիոն դոլար), մյուսը՝ թե որքան այն կաճի համագումարի ընթացքում, որը պետք է ավարտվի օգոստոսի 30-ին: Համագումարի կազմակերպիչների մտահղացմամբ՝ ազգային պարտքի ժամացույցը կոչված է ակնառու կերպով ցույց տալու, որ գործող դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի տնտեսական քաղաքականությունը ձախողված է: Այսօր համաժողովի մասնակիցները ձեռնամուխ եղան Ռամնիի եւ Ռայընի թեկնածությունների քվեարկությանը: Ռամնին ավելի վաղ էր ապահովել անհրաժեշտ պատվիրակների ձայները եւ համագումարի ընթացքում նա պաշտոնապես ընտրվեց որպես նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության թեկնածու:   Read more

ԱՄՆ-ում պատժվել են աֆղանցիներին վիրավորած զինվորները

patij 4Ամերիկացի 9 զինվոր ենթարկվել են վարչական պատասխանատվության` կապված Աֆղանստանում մեծ դժգոհություն առաջացրած երկու միջադեպերի հետ: Այս մասին հայտարարել է ամերիկյան հրամանատարությունը: Այս տարվա հունվարին համացանցում տեսագրություն էր հայտնվել, որում երեւում է, թե ինչպես են երեք զինվորներ միզում սպանված թալիբների մարմինների վրա: Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել փետրվարին, երբ զինվորներն այրեցին Ղուրանի 100 օրինակ: Հրամանատարության հայտարարության մեջ չի նշվում, թե ինչպիսի պատիժ է կիրառվել մեղավորների նկատմամբ: Read more

Նախապատրաստվել էին Պետական հեղաշրջման եւ մահափորձի Օբամայի դեմ

here 4Չորս ամերիկացի զինվորականներ ռազմական հեղաշրջում եւ նախագահի դեմ մահափորձ էին նախապատրաստում: Այդ մասին հայտարարել է Ջորջիա նահանգի դատախազությունը եւ նրա ներկայացուցիչ Իսաբել Փոլին: Դավադիրների մոտ Ֆորտ-Ստյուարտ ռազմաբազայում հայտնաբերել են զենք եւ զինամթերք: Զինամթերքի գնման համար ծախսվել էր 87 հազար դոլար: Փոլիի խոսքերով` հետաքննությունը հաստատել է, որ ձերբակալվածները մտել են Ֆորտ-Ստյուարտում գործող հակակառավարական ծայրահեղական «Ընդմիշտ անմահ, միշտ պատրաստ» խմբավորման մեջ: Նրա ղեկավարը շարքային Այզիք Ագիգին հրամայել է սպանել զորացրված 19-ամյա Մայքլ Ռորկին, որպեսզի նա իշխանություններին չմատնի դավադրության մասին: Ծայրահեղականներն անցած տարվա դեկտեմբերին հաշվեհարդար են տեսել Ռորկի եւ նրա հարսնացուի հետ ռազմաբազայի հարակից անտառում: Դատախազի տվյալներով` դավադիրները մտադիր էին գրավել ռազմաբազայի զինամթերքի պահեստները, պայթեցնել ներքին անվտանգության շենքը եւ Վաշինգտոնի ջրային կառույցները: Դրանից հետո նախատեսվում էր մահափորձ իրականացնել Օբամայի դեմ եւ պետական հեղաշրջում իրականացնել: Մեղադրյալները չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը գործող նախագահի դեմ:  Read more

28 August 2012

Ընտանեկան երջանկության գաղտնիքը

Matilda 4Բրիտանացի մասնագետները նշում են, որ գտել են ընտանեկան երջանկության գաղտնիքը: Հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդ ընտանիքում երեխայի ծնունդն ամուսիններին ավելի երջանիկ է դարձնում, երբ փոքրիկը ծնվում է 30-ից բարձր տարիք ունեցող ծնողների ընտանիքում: Այս տարիքում երեխան ավելի է ամրապնդում երեքի երջանկությունը: Ըստ մասնագետների` երեխաների թիվը եւս նշանակություն ունի: Երիտասարդ ծնողների համար որքան շատ են երեխաները, այնքան դժբախտ է ընտանիքը, իսկ ահա 30 տարեկանից բարձր ծնողների մոտ հակառակն է: Բացատրությունը պարզ է: Հասուն ծնողների մոտ երեխան սպասված է: Կայուն է նաեւ ընտանիքի նյութական վիճակը:  Read more

ԱՄՆ-ը զենքի վաճառքի ցուցանիշի ռեկորդ է սահմանել

zzzzen 7

2011-ին ԱՄՆ-ը եռապատկել է զենքի վաճառքից ստացվող իր եկամուտները՝ հասցնելով ռեկորդային 66,3 մլրդ դոլարի: Այդ տվյալները ներկայացված են Կոնգրեսի նոր զեկույցումԱշխարհում զենքի վաճառքի ցուցանիշներով ԱՄՆ-ն առաջատար է եղել 2011-ին՝ զբաղեցնելով համաշխարհային շուկայի 78%-ը: ԱՄՆ-ի զինավաճառությունից ստացված եկամուտը բացառիկ է համարվում, քանի որ վերջին տարիների ֆինանսական ճգնաժամը հարվածել էր նաեւ զենքի վաճառքինԶենքի համաշխարհային շուկան 2011-ին ունեցել է 85, 3 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտԱմերիկյան զենքի հիմնական գնորդներն են Պարսից ծոցի արաբական երկրները՝ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Օմանը: Պարսից ծոցի երկրների հետաքրքրվածությունը ամերիկյան զենքով աղբյուրը բացատրում է իրանական վտանգի շուրջ տարածաշրջանում առկա մտավախությամբ: Զենքի վաճառքի ցուցանիշներով աշխարհում երկրորդը Ռուսաստանն է` 4, 8 մլրդ դոլարով:

Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel