A+ A A-

August 2012

14 August 2012

Կնոջը խեղդամահ են արել իր տանը

kherdamah 4Նախօրեին, առավոտյան ժամը 06.40-ի սահմաններում, Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, որ Կոմիտաս 30 շենքի 6-րդ բնակարանում մահացած կնոջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են դիակը: Դատական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ կնոջ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձության պարանոցի օրգանները ձեռքի մատների սեղման հետեւանքով, այսինքն, կնոջը խեղդամահ են արել: Կնոջ մարմնին առկա են բռնության հետքեր: Սպանված կինը նշված բնակարանի միակ բնակչուհի, 45-ամյա Լուսինե Ղազարյանն էր, որն աշխատում էր Երեւանի թիվ 56 միջնակարգ դպրոցում տարրական դասարանի ուսուցչուհի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ սպանություն հոդվածի հատկանիշներով: Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում ստեղծված նյութերն էլ փոխանցվել են Արաբկիրի քննչական բաժին:   Read more

Հալեպում վնասվել է հայկական պատմական շինություն

Beriothem 1Հալեպում վնասվել է հայկական պատմական շինություններից մեկը: Ականանետից արձակված արկ է ընկել Հալեպի հին քաղաքի տարածքում` Ջդայդե թաղամասում` վնաս հասցնելով Բերիո Հայոց թեմի առանորդարանի շենքին: Արկի բեկորներից կոտրվել են շենքի ճակատային մասին ապակիները: Հասցվել է միայն նյութական վնաս: Սպասավորներից ոչ ոք չի տուժել: Հալեպի լրատվական ցանցը ավելի ուշ հայտարարություն է տարածել, որով խնդրել է չանհանգստանալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, թե Բերիո թեմի ազգային առաջնորդարանը ռմբակոծումի ուղղակի թիրախ չի դարձել, այլ մոտակա թաղամասերում տեղի ունեցած ռմբակոծությունների հետեւանքով վրիպած ռումբի բեկորներ են հասել առաջնորդարանի շենքը եւ կոտրել պատուհանների ապակիները: Ըստ հայտարարության հեղինակների, Ազգային առաջնորդարանը ապահով վիճակում է։   Read more

Հորմուզի նեղուցում բախվել են ամերիկյան հրթիռակրին

navy 7Հորմուզի նեղուցի մուտքի մոտ ` օգոստոսի 12-ին բախվել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի Porter հրթիռակիր նավն ու Պանամայի դրոշի տակ նեղուց դուրս եկած ճապոնական Օտովասան լցանավը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի գիշերը, ժամը 1-ի սահմաններում: Ըստ ԱՄՆ Ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի շտաբի` միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, նավթի արտահոսք եւս չի եղել: Ներկայումս հաշվարկվում է երկու նավերին հասցված վնասը, պարզվում են կատարվածի հանգամանքները: Associated Press-ի փոխանցմամբ, չի հաղորդվում նաեւ, արդյոք տանկերը բեռնված է եղել, թե ոչ: Նավը ջուր է իջեցվել 1997 թվականին եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի կազմի մեջ է մտել 1999 թվականից: Միջադեպի պահին ռազմական նավը հերթապահում էր Հորմուզի նեղուցում:   Read more

Մահացու վթար Փասադենայում

vtar 5Փասադինայում երեկ գիշերը տեղի ունեցած խոշոր վթարը չորս մարդու կյանք է խլել

Վթարը տեղի է ունեցել թիվ 134 մայրուղու վրա, Իգլ Ռաքի Ֆիգերոա փողոցում

56-ամյա տղամարդը մահացել է ստացած վնասվածքներից Փասադինայի Հանթինգթըն Մեմորիալ հիվանդանոցում: 36-տարեկան մի կին էլ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: 6-ամյա աղջկան տեղափոխել են Լոս Անջելեսի մանկական հիվանդանոց, նրա վիճակը եւս օրհասական է: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության տվյալներով, վթարը տեղի է ունեցել երեկ ժամը 7-ի սահմաններում: Մեքենայում 6 մարդ է եղել, որոնցից 3-ը մահացել են տեղում: Մահացել են 40-ամյա մի տղամարդ, 30 տարեկան մի կին եւ մի երեխա: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու դեպքի հանգամանքները: Զոհերի եւ վիրավորների անունները ոստիկանությունը չի հաղորդումRead more

13 August 2012

Ջորջ Սորոսն ամուսնանում է

Soross 4Ամերիկացի հայտնի գործարար եւ մեկենաս Ջորջ Սորոսը պատրաստվում է նորից ամուսնանալԻր 82-ամյակի արարողության ժամանակ նա խոստովանել էոր արդեն նշանադրվել է 40-ամյա Տամիկո Բոլտոնի հետ: Reuters-ի փոխանցմամբ, սՍա լինելու է Սորոսի երրորդ, նրա ընտրյալի` երկրորդ ամուսնությունը: Գործարարի ընկերների խոսքով` Սորոսն ու Բոլտոնը ծանոթացել են 2008թ-ին: Հարսնացուն, ով նախկինում զբաղվել է համացանցով սննդային հավելանյութերի վաճառքով, ներկայումս օն-լայն յոգայի պարապմունքներ առաջարկող ընկերության ղեկավար է: Սորոսն արդեն հարսնացուին նվիրել է ամուսնական մատանի` պատրաստված վարդագույն ոսկուց` Graff ընկերության անդամանդով եւ պլատինե շրջանակով: Ամուսնության օրվա մասին չի հաղորդվում: Նախորդ ամուսնություններից Սորոսը 5 երեխա ունի: Read more

12 August 2012

Երկրաշարժ Իրանում, կան զոհեր

yergrash 6Իրանում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվն անցել է 250-ից: Այս մասին տեղեկացնում են իրանական հեռուստընկերությունները:
 Օգոստոսի 11-ի երեկոյան Իրանի հյուսիս-արևմուտքը ցնցած ավելի քան 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից տուժածների թիվը գերազանցում է 2000-ը: Առաջին ցնցումից 11 րոպե անց գրանցվել է երկրորդը 6.1 մագնիտուդ ուժգնությամբ, այնուհետեւ հաջորդել էն 2 տասնյակից ավել ետցնցումներ։
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի տարերային աղետների կենտրոնի ղեկավարի խոսքով` 60 գյուղ ավերվել է 50-80 տոկոսով, իսկ 6 գյուղ` ամբողջվին: Թավրիզում զոհեր չկան սակայն քաղաքը մնացել է առանց էլեկտրականության:
Ինչպես ցուցադրում են տեղական հեռուստաընկերությունները բազմաթիվ ընտանիքներ առանց տանիքի են մնացել եւ գիշերել են ուղղակի փողոցում։ շատերին տարհանել են վտանգ ներկայացնող շինություններից։ Read more

11 August 2012

Ամերիկացու տարօրինակ կտակը

ktak 5Քաղցկեղով հիվանդ ամերիկացին իր կտակում խնդրել է իրեն հուղարկավորել բոուլինգի գնդակում: Փիթսբուրգ քաղաքի բնակիչ Թոնի Գուարինոն պատվիրել իր մարմինը դիակիզել ու փոշին տեղավորել գնդակում: Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ արդեն երկար տարիներ հետաքրքրված է բոուլինգով:

Գուարինոն արդեն 4 տարի է` տառապում է շագանակագեղձի քաղցկեղով: Վերջին շրջանում հիվանդությունը ակտիվացել է` ստիպելով նրան կտակ կազմել:

Բոուլինգի գնդակի տեսքով հուղարկավորման պարագայի պատվերն արդեն ուղարկվել է խաղի համար սարքավորումներ արտադրող Storm ընկերություն:

Թոնիի կնոջ` Սթեյսիի խոսքով` ամուսնու մահից հետո ինքը նրա աճյունափոշիով լցված գնդակը կտեղավորի ամուսնու սիրելի բոուլինգի պայուսակումRead more

Զանգվածային սպանդ Ալաբամայում

shooter 4Երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ում գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Եւս մեկ մարդ վիրավորվել է: Տղամարդը կրակ է բացել Ալաբամա նահանգի Վիկսբըրգ քաղաքի գիշերային ակումբում: Ոստիկանությունը կարծում է, որ կրակն արձակել է 22-ամյա Ռայըն Քլարկ Փիտըրսընը: Սպանությունից հետո Փիտըրսընը թաքնվել է դեպքի վայրից, իսկ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատել են քրեական փորձագետները, որոնք փորձում են պարզել մարդասպանի արարքի դրդապատճառները: Ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Փիտըրսընի նկատմամբ, ով փախել էր ոտքով: Նրա որոնումներին միացել են նաեւ ուղղաթիռներ ու հատուկ վարժեցրած շներ: Սպանությունից մի քանի ժամ անց նրան հայտնաբերել են անտառում: Ներկայումս իրավապահները հարցաքննում են նրան:   Read more

ԱՄՆ-ին հանձնեցին Խաղաղ օվկիանոսյան թագուհուն

qeen 8Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին են հանձնել Սանդրա Ավիլա Բելտրանին, որը մեքսիկացի թմրաբիզնեսի ազդեցիկ դեմքերից է եւ հայտնի է Խաղաղօվկիանոսյան թագուհի մականվամբ: Նրա արտահանձնումը տեղի է ունեցել հինգշաբթի: Մեխիկոյի մոտ գտնվող օդանավակայանից FBI-ի աշխատալիցները նրան տարել են Մայամի: Ավիլա Բելտրանին, ում ձերբակալել էին 2007 թվականին` Մեքսիկայում, մասնակցել է մեքսիկական Սինալոա թմրակարտելի ստեղծմանը եւ համարվում է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափից դեպի Կալիֆոռնիա թմրանյութերի մաքսանենգ տեղափոխման առաջատար դեմքերից: Նա ամերիկյան դատարանի առջեւ կկանգնի թմրանյութերի օգտագործման, պահման, ապօրինի վաճառքի եւ փողերի լվացման մեղադրանքներով: Ավիլան մեքսիկական նարկոթրաֆիքինգի կնքահայր Միգել Գալլարդոյի քրոջ կամ եղբոր դուստրն է: Մեքսիկական դատարանում չէր հաջողվել ապացուցել նրա մեղքը: Այնտեղ նա արդարացվել էր 2010թ. վերջին եւ պայքարում էր հանձնման դեմ: 2011թ. ամերիկացի գործակալներին հաջողվել էր ձեռք բերել Ավիլա Բելթրանի հեռախոսային բանակցությունները, որոնց ընթացքում նա խնդրում էր վճարել Չիկագո հասցված 100 կգ կոկաինի համար: Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Ավիլա Բելթրանն այն կազմակերպությունից էր, որը Կոլումբիայից կոկաին էր ներկրում ԱՄՆ: Իշխանությունների վարկածով` նա կապող օղակ էր մեքսիկական Sinaloa եւ կոլումբիական Norte del Valle թմրակարտելների համար: Read more

Վթար թիվ 60 մայրուղու վրա

freews 7Փրկարարները գիշերը փորձում էին փրկել մի տուժածի, ով Մոնտերեյ-պարկում տեղի ուենցած վթարի հետեւանքով մնացել էր վթարված մեքենաների թակարդում: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել գիշերը, ժամը 10:15-ի սահմաններում, թիվ 60 մայրուղու վրա, եւ դրա հետեւանքով փակվել է մայրուղու արեւմուտք գնացող հատվածը: Մեքենան կանգնած է եղել ճանապարհին, երբ անցնող ամենագնացը մեծ արագությամբ բախվել է նրան: Վիրավորին դուրս են բերել հատուկ միջոցների օգնությամբ եւ տեղափոխել հիվանդանոց: Ճանապարհը տեւական ժամանակով փակ է եղել: Առայժմ հայտնի չէ վիրավորի ինքնությունը եւ նրա առողջական վիճակը: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel