ՆԱՏՕ-ն հայտնել է Աֆղանստանի հարավում դաշինքի ուղղաթիռներից մեկի վթարի ենթարկվելու մասին: Վթարին զոհ է գնացել 11 զինծառայողներ: Հյուսիսատլանտյան դաշինքի հաղորդագրության համաձայն, հինգշաբթի օրը տեղի ունեցած վթարի պատճառով զոհվել է ամերիկացի 7 զինծառայող: Վթարին զոհ է գնացել նաեւ Աֆղանստանի զինված ուժերի երեք ծառայող եւ մեկ թարգմանիչ: Վթարի պատճառները դեռեւս հայտնի չեն, անցկացվում է հետաքննություն: Լրացուցիչ որեւէ տեղեկություն ՆԱՏՕ-ն դեռեւս չի տրամադրել: Հիշեցնենք, որ Աֆղանստանի Վարդակ նահանգում անցյալ տարի զինյալների կողմից խփված Չինուկ տեսակի ուղղաթռի կործանման պատճառով զոհվել էր Միացյալ Նահանգների զինված ուժերի 30 ծառայող: Read more
Բյուջետային հարյուր հազարավոր դոլարներ սեփական նպատակների համար ծախսելու մեջ է կասկածվում չորսաստղանի գեներալ Ուիլյամ Ուորդը: Եթե նրա նկատմաբ մեղադրանքները հաստատվեն, ապա նրան սպասվում է ամոթալի հրաժարական, կոչումի իջեցում եւ թոշակային կուտակումների մասնակի կորուստ: Վատագույն դեպքում նրա դեմ քրեական գործ կարող է սկսվել: Նրան մասնավորապես կասկածում են` ռազմական ինքնաթիռներն իր ընտանիքի անդամների տեղափոխման համար օգտագործելու եւ շքեղ հյուրանոցների վրա բյուջեի գումարները ծախսելու մեջ: Ներկա դրությամբ ամփոփիչ զեկույցն ուսումնասիրվում է ռազմական փաստաբանների կողմից, այնուհետեւ այն կհայտնվի Լիոն Պանետայի սեղանին: Read more
Արաբական ծովում պարեկություն կատարող ամերիկյան Enterprise ատոմային ավիակիրը, հրթիռային հածանավի եւ էսկադրոնային ականակրի ուղեկցությամբ, մտել է Պարսից ծոց: Պենտագոնն այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատել, սակայն, ինչպես հաղորդում են Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմից, ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակրի հարվածային խմբին միացել է բրիտանական Diamond էսկադրոնային ականակիրը, որը վերջես էր մտել Պարսից ծոց՝ պարեկության համար: Ամերիկյան նավերի հետ բրիտանական էսկանդրոնային ականակիրը մշակում է հավանական հակառակորդի ավիացիայից ավիակրի խմբի հակաօդային պաշտպանության գործողությունների ծրագիր: Այս պահին Արաբական ծովում ռազմական պարեկությունը շարունակում է ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակրային հավածային խումբը՝ Էյզենհաուեր ատոմային ավիակրի գլխավորությամբ: Read more
Մի խումբ զինված անձինք հարձակում են գործել մեքսիկական Մոնտերեյ քաղաքի բարի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 9 մարդ: Agence France-Presse-ի փոխանցմամբ, հարձակվողները բարին մոտեցել են 3 ավտոմեքենաներով, որից հետո ներխուժել են բար եւ կրակ բացել: 4 մարդ տեղում սպանվել է, եւս 5-ը ստացած վնասվածքներից մահացել են հիվանդանոցներում: Նրանք եղել են բարի աշխատողներ: Հարձակումից հետո հանցագործները թաքնվել են դեպքի վայրից: Ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի պատճառները: Մոնտերեյ քաղաքը հանդիսանում է Զետաս եւ Գոլֆո թմրակարտելների առճակատման թատերաբեմ: Քաղաքում խմբավորումները սկսել են իրենց դիրքերի համար պայքարել 2010 թվականից: 2006թ.-ից Մեքսիկայի կառավարությունը թմրահանցագործության դեմ պատերազմ է իրականացնում: Թմրակարտելների եւ անվտանգության ուժերի բախումներն այդ պահից մինչ օրս ավելի քան 50 հազար մարդու կյանք են խլել: Read more
Peregrine Financial Group բրոկերային ընկերության հիմնադիր եւ ղեկավար Ռասըլ Վեիզընդորֆին ներկայացվել է ֆինանսական կարգավորիչներին ոչ ստույգ հաշվետվություն ներկայացնելու մեղադրանք: Reters-ի փոխանցմամբ` առավելագույն հնարավոր պատիժը կարող է կազմել 155 տարվա ազատազրկում եւ 7.75 միլիոն դոլարի տուգանք: Նշենք, որ Ռասըլ Վեիզընդորֆը ձերբակալվել էր հուլիսի կեսերին: Ձերբակալությունից մի քանի օր առաջ նա փորձել էր ինքնասպանություն գործել` թողնելով գրություն, որում պատմել է, թե ինչպես 20 տարի շարունակ ոչ ստույգ տեղեկատվություն է ներկայացրել հաճախորդներին եւ կարգավորիչ մարմիններին PFGBest-ի ֆինանսական վիճակի մասին: Մեքենայությունների միջոցով նա յուրացրել է ավելի քան 200 միլիոն դոլար: Վեիզընդորֆի նախկին հաճախորդները կարծում են, որ նա արժանի է ամենախիստ պատժի: Read more
Ոստիկանությունը Ֆոլսըմում կրակել եւ սպանել է բանկի կողոպուտների մեջ կասկածվող անձին տեւական հետապնդումից հետո: Ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել, երբ փախչող կողոպտիչը ներխուժել է տներից մեկը եւ սպառնալիք ստեղծել քաղաքացիական անձանց համար: Կասկածյալը փախել է ավտոկանգառից եւ նրան հետապնդել են մի խումբ ոստիկաններ: Իրավապահները վերջինիս կասկածել են բանկի կողոպուտի մեջ: Սպանվածի անունը չի հաղորդվում` նախաքննության շահերից ելնելով, ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու դեպքի հանգամանքները: Read more
Միացյալ Նահանգների տարածքում ներկայումս գրանցվել է անտառային հրդեհների ավելի քան 80 օջախ: Ամենախոշորները երկրի արեւմուտքում են: Երկրի արեւմուտքում ներկայումս հրդեհի 62 օջախ կա: Հրդեհը մի քանի տասնյակ շինություններ է ոչնչացրել: Զոհվել է մեկ հրշեջ: Առավել դրամատիկ իրավիճակ է Վաշինգտոն նահանգում, որտեղ վերջին երկու օրերի ընթացքում կրակն իր տիրապետության տակ է առել 107 քառակուսի կմ տարածք: Հրդեհի արագ տարածմանը նպատասում են շոգ եւ չորային եղանակը եւ ուժեղ քամին: Այրվել է 60 տուն: Տարհանվել են 500 ընտանիքներ: Հրդեհը տեղայնացնել դեռեւս չի հաջողվում: Խոշոր հրդեհը, որի մակերեսը կազմում է 1700 քառակուսի կմ, արդեն 10-րդ օրն է` իր դիրքերը չի թուլացնում Նեվադա եւ Օրեգըն նահանգների սահմանին: Հրդեհի դեմ պայքարում են 750 հրշեջներ: Ավիատեխնիկայի կիրառմամբ հնարավոր է եղել կասեցնել կրակի անվերահսկելի տարածումը: Սան Ֆրանցիսկո քաղաքի շրջանում հրդեհը ոչնչացրել է 7000 հազար ակր անտառային տարածք: Աղետի գոտուն մոտ գտնվում են 500 քոթեջներ եւ բնակելի բարձրահարկ շինություններ: Տեղի բնակիչների մեծ մասը ինքնակամ լքել է տները, հրդեհաշիջման աշխատանքները դժվարանում են շոգ եւ չոր եղանակի պատճառով: Կրակը սպառնում է նաեւ ազգային արգելոցներին, օրինակ Լասսենին եւ Ջաշուա Թրիին: Դա հանգեցրել է ճանապարհների եւ տուրիստական ճամբարների փակմանը: Հրդեհներ են նաեւ Ռիվըրսայդ շրջանում, բնակիչներից մեկը լուրջ այրվածքներ է ստացել եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, եւս երկու հրշեջներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Այրվել է 2 հազար ակր տարածք: Հրդեհներ են նաեւ Կոլորադոյում եւ Նյու Մեքսիկոյում: Read more
Թեննեսի նահանգի Նեշվիլլ քաղաքի միջազգային օդանավակայանում բախվել են երկու ինքնաթիռներ: Միջադեպը տեղի է ունեցել աշխատանքային օրվա թեժ պահին: Մասնավոր մարդատար օդանավը, վայրէջքից հետո գետնավարելով դեպի կայանման վայր, մխրճվել է թեթեւաշարժիչ ինքնաթիռի մեջ: Չնայած այն բանին, որ հարվածը շատ ուժեղ չի եղել, երկու օդանավերն էլ վնասվածքներ են ստացել: Տուժածների մասին չի հաղորդվում: Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել` պարզելու վթարի հանգամանքները: Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Վաշինգտոնի՝ Դալեսի անվան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել համանման արտակարգ պատահար: Դեպի թռիչքագոտի գետնավարելիս Լյուֆտհանզա ընկերության A-330 աերոբուսը, որը մեկնում Էր Մայնի Ֆրանկֆուրտ, թեւով թեթեւակի դիպել էր ոչ մի մեծ տուրբապտուտակային ինքնաթիռի պոչին, որը ժամանել էր Փիտսբուրգից: Read more
Դաշնային դատարանը մերժել է Կալիֆոռնիայի հարավում մուսուլմանների կողմից FBI-ի դեմ ներկայացված հայցը: Հայցվորները հատուկ ծառայություններին մեղադել են իրենց անօրրինական կերպով հետեւելու մեջ: Հիմնավորելով մերժումը՝ դատավոր Քորմաք Քարնին խոստովանել է, որ չէր ցանկանա մերժել հայցվորներին, սակայն ստիպված է եղել դա անել, քանի որ օպերատիվ տեղեկատվության բացահայտումը դատավարության ընթացքում կարող էր սպառնալիքի տակ դնել երկրի անվտանգությունը: Միաժամանակ, դատավորը չի փակել գործը՝ գործում պատասխանողներ նշանակելով FBI մի շարք աշխատակիցների: Ինչպես հաղորդում է Reuters-ը, խոսքը բյուրոյի 5 ներկա եւ նախկին գործակալների մասին է, որոնց անունները նշվում են նաեւ հայցում: Օրընջ շրջանի մուսուլմանների անունից հայցը ներկայացվել էր 2011 թ. փետրվարին: Հայցվորների կարծիքով՝ FBI-ը խախտել է մուսուլմանների իրավունքները՝ նրանց համայնք ուղարկելով իր գործակալ, նախկին դատապարտյալ Քրեգ Մոնթեյլին: Բյուրոյի առաջադրանքով՝ նա պետք է տեղեկություն հավաքեր տեղի մահմեդականների նախասիրությունների մասին: Read more
Սպիտակ տան քաղաքական փոքր գաղտնիքներից մեկը բացահայտվել է երեկ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Օհայո նահանգի ընտրողների հանդիպման ժամանակ: Պարզվել է, որ նախագահը ոչ միայն շարունակում է իր մայրաքաղաքային նստավայրում գարեջուր պատրաստել, այլեւ դրանով զինվում է երկրի տարածքով իր նախընտրական շրջագայության ընթացքում: Այն մասին, որ Օբաման իր փողերով գնել եւ Սպիտակ տանն է տեղադրել մինի-գարեջրատուն, ամբողջ աշխարհն իմացավ նախորդ տարվա աշնանը, երբ նախագահն իր գարեջրով հյուրասիրեց հերոսության համար պարգեւատրված սերժանտին: Այժմ հայտնի է դարձել, որ տնային գարեջրի արտադրությունը հաջողությամբ հաղթահարել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ նախկինի պես ուրախացնում է ԱՄՆ-ի առաջին ընտանիքին: Երբ Օհայոյի Նոկսվիլլ փոքրիկ քաղաքի բնակիչներից մեկն Օբամային, ով այնտեղ էր նախընտրական քարոզչության նպատակով, հարցրել է, թե ինչ վիճակում է Սպիտակ տան գարեջրատունը, Օբաման օգնականներին խնդրել է ավտոբուսից բերել մեկ շիշ եւ այն նվիրել է հարց տվողին: Իր սերը գարեջրի հանդեպ Օբաման երբեք չի թաքցրել: Read more
Powerd by Bloogie