A+ A A-

August 2012

30 August 2012

ԱՄՆ-ում համաճարակից մահացել է եւս մեկ զբոսաշրջիկ

yosemity 4Կալիֆոռնիայում մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ զբոսաշրջիկն է մահանում հազվադեպ համաճարակից, որը տարածվում է կրծողների միջոցով: Բժիշկների տեղեկատվության համաձայն` վարակվել է նաեւ մեկ մարդ: Երկու մահացած զբոսաշրջիկները վարակվել են հունիս ամսին Յոսեմիթի ազգային զբոսայգի այցելության ժամանակ: Համաճարակի տարածողները կրծողներն են, մասնավորապես մկները եւ գերմանամկները: Վարակվելու համար բավարար է միայն, որ մարդը շնչի վարակված փոշին: Ներկա պահին հայտնի է խանտավիրուսների ավելի քան 20 տեսակ: Վարակվելուց հետո առաջին ախտանիշները ի հայտ են գալիս մոտ 20 օր հետո եւ հիշեցնում են հարբուխի ախտանիշներ: Հիվանդն ունենում է գլխացավ, հոդացավ, բարձր ջերմություն: Ապա ի հայտ են գալիս մեջքի ուժեղ ցավեր, տեսողության կորուստ, իսկ որոշ դեպքերում դադարում են գործել կենսական նշանակություն ունեցող օրգանները: Տվյալ հիվանդությունն յուրաքանչյուր երրորդի մոտ մահացության է հանգեցնում: Բժիշկների խոսքով, բուժման հաջողությունը կախված է նրանից, թե որքան շուտ է հիվանդը դիմել բուժօգնության: Զբոսայգու ղեկավարությունը զբոսաշրջիկներին զգուշացրել է հնարավոր վտանգի մասին: Read more

Կնոջը ձերբակալել են անփութության համար

kyanq 4Ոստիկանությունը ձերբակալել է 34-ամյա մի կնոջ, ով հարազատ երեխային թողել էր մեքենայում, իսկ ինքը գնումներ էր կատարում Laguna Hills Mall առեւտրի կենտրոնում: Փոքրիկն ընդամենը երկու ամսական է եղել, եւ շոգ եղանակի ու փակ պատուհանների պատճառով նրա կյանքին իրական վտանգ է սպառնացել: Ֆերնանդա Գոմեզ-Սոտոսանոյին երեխայի նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեղադրանք է առաջադրվել: Ոստիկանության փոխանցմամբ, երեխան մնացել է փակ պատուհաններով մեքենայում առնվազն կեղ ժամ, մինչ մայրն առեւտուր էր անում Victoria's Secret խանութից: Երեխային զննել են պարամեդիկները, որոնց կարծիքով, նա այժմ հրաշալի վիճակում է:   Read more

Գլենդելի բնակչին դատել են խարդախության համար

prision _4Գլենդելի նախկին հայ բնակիչ Հենրիկ Սարդարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման մասնավոր ավանդատուներից 5 մլն դոլար շորթելու համար: Ինչպես հայտնում է Glendale News Press-ը, մեղադրյալի եղբայրն ու ավանդային ծառայության աշխատակիցը եւս ներգրավված են բարդ ու խճճված այս պատմության մեջ: Ըստ շրջանային դատավոր Վիրջինիա Ֆիլիփսի կայացրած վճռի` 44-ամյա Սարդարյանին պարտավոր է 5.4 մլն դոլար փոխհատուցում տրամադրել բոլոր տուժածներին, բացի այդ, եւս 100 հազար դոլար էլ` որպես տուգանք: Ավելի վաղ` այս տարվա հունվարին, Սարդարյանին ընդունել էր իր դեմ ներկայացված 5 կետանոց մեղադրանքը` վարկային խարդախության սխեմա կազմելու, խարդախության, դավադրության, փողերի լվացման վերաբերյալ: Բացի այդ, Սարդարյանին ընդունել է, որ գումարներ է վերցրել վարկատուներից եւ նպատակ չի ունեցել դրանք ետ վերադարձնել` չնայած վստահեցրել է, որ նրանց գումարներն ապահով ձեռքերում են: Սակայն իրականում նա օգտագործել է այդ ֆինանսները ձիավազքի մրցումներին խաղադրույքներ կատարելու համար: Նրա եղբայրը` Համլետ Սարդարյանին, կազատազրկվի սեպտեմբերի 10-ին, իսկ ավանդային ծառայության աշխատակից Ուանդա Թենին` հոկտեմբերի 15-ին:  Read more

Վթարից երեք մարդ է մահացել

vtarrrrr 6Երկու աղջիկ եւ նրանց մայրը մահացել են այսօր առավոտյան Հալիվուդում տեղի ուենցած վթարի հետեւանքով: Քննիչների փոխանցմամբ, Ինֆինիթի մակնիշի մեքենան շրջադարձի ժամանակ բախվել է Դաջ Քերըվեն մակնիշի մեքենային: Միջադեպը տեղի է ունեցել Highland եւ Willoughby ավենյուների խաչմերուկում

Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչի  խոսքով, մինիվենը շրջվել է: Մեքենան վարող կինն ու նրա երկու դուստրերը` 4 եւ 8 տարեկան, մահացել են: Նրանց անունները չեն հաղորդվում: Ինֆինիթիի վարորդը` 40-ամյա մի տղամարդ, տեղափոխվել է հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում: Քննիչների կարծիքով, ալկոհոլը կամ թմրանյութերը չեն եղել վթարի պատճառը, այլ արագության գերազանցումը: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու վթարի բոլոր հանգամանքները, դեպքի պատճառով ճանապարհի տվյալ հատվածը տեւական ժամանակ փակ է եղելRead more

Օբաման ծաղրել է հանրապետականների համագումարը

Iova 3ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները չգիտեն, թե ինչպես կարելի է լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ գործող նախագահ եւ նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու Բարաք Օբաման` հանրապետականների համագումարն անվանելով`զվարճալի շոու: -Դա բավական զվարճալի շոու էր: Ես վստահ եմ՝ նրանք իմ մասին մի շարք զարմանալի բաներ կպատմեն: Միակ բանը, որը դուք նրանցից չեք լսի, խնդիրների լուծման ուղիներն են,- հայտարարել է Օբաման Էյմս քաղաքում Այովայի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Օբաման ժամանակին 9 տոկոս առավելությամբ հաղթել էր Այովայում, եւ այն ամենահարմար նահանգն էր հանրապետականներին ծաղրելու համար: Այստեղ նախագահը քննադատել է Ռամնիի առաջարկները բյուջեի նկատմամբ ամեն կերպ ընդգծելով, որ դրանք հակասում են երիտասարդների շահերին, որոնք ուսանողական վարձեր վճարելու խնդիր ունեն: Մոտ չորս հազարանոց լսարանի առջեւ Օբաման նշել է, թե ընտրողները նոյեմբերին լրջագույն ընտրություն են կատարելու: Նա ասել է, թե Թամփայում հանրապետականները գործողությունների ծրագիր են առաջարկելու, որը, սակայն, միայն վնասակար է լինելու երիտասարդների համար: Որպես կանոն, նախագահները զերծ են մնում չափազանց ագրեսիվ քարոզարշավից, սակայն այս քարոզարշավը տարբերվում է նախորդներից, հատկապես կարեւոր նշանակություն ունեցող նահանգներում երկու թեկնածուներն էլ չեն խորշում իրար լրջորեն խայթելու հնարավորությունից: Read more

Հանրապետականների համագումարը շարունակվում է

mittt 5Ինչպես հայտնել էինք, երեկ Թամփայում ընթացող հանրապետական կուսակցության համագումարում Միթ Ռամնին ապահովել էր պատվիրակների ձայների անհրաժեշտ թիվը՝ նախագահական թեկնածու նշանակվելու համար: Պատվիրակների մի քանի ձայն ստացել է նաեւ Թեքսըս նահանգի կոնգրեսական Ռան Փոլը: Ալաբամա նահանգից նախկին դեմոկրատ, հանրապետական կուսակցության կողմն անցած նախկին կոնգրեսական Արթուր Դեյվիսը 60 տարվա ընթացքում նախագահական պաշտոնը զբաղեցնելու համար դիմած ամենափորձառու գործադիր է անվանել Միթ Ռամնիին:

Հանրագումարի երկրորդ օրվա նիստի ավարտին ուղերձով է հանդես եկել Միթ Ռամնիի կինը Էնն Ռամնին, որից հետո հանրապետականների ծրագրային ուղերձը հնչեցրել է Նյու Ջըրզիի նահանգապետ Քրիս Քրիստին: Ռամնիի օգնական Ռաս Շրիֆերը Թամփայում հայտնել է լրագրողներին, որ նախագահական թեկնածուն մտահոգված է փոթորկի ճանապարհին բնակվող մարդկանց մասին, ինչի պատճառով հանրահավաքի ժամանակացույցում հնարավոր են նոր փոփոխություններ: Լուզիանայի նահանգապետ Բաբի Ջինդըլը դադարեցրել է հանրապետականների հանրահավաքի ընթացքում ելույթով հանդես գալու իր ծրագրերը՝ ասելով, որ իրեն անհրաժեշտ է մնալ իր նահանգում՝ Այզիք-ի հնարավոր հետեւանքները վերացնելու Read more

Հանրապետականները Ռուսաստանին թշնամի են ճանաչել

puutin 5Հանրապետական կուսակցությունը Ռուսաստանը դասել է երկրի թշնամիների շարքին՝ Չինաստանի, Իրանի եւ այլ, ավանդական մրցակից-երկրների հետ միասին: Բացի այս, Հանրապետական կուսակցությունը հորդորում է Ռուսաստանի իշխանություններին վերանայել իրենց վարած քաղաքականությունը. Այս մասին ասված է համագումարի հավանությանն արժանացած կուսակցության ծրագրում: -Մենք հորդորում ենք ՌԴ առաջնորդներին վերանայել այն ճանապարհը, որով նրանք ընթանում են՝ ճնշումներ ընդդիմադիր կուսակցությունների, մամուլի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների նկատմամբ, Վրաստանի տարածք ներխուժում, Մերձավոր Արեւելքի բռնապետերի հետ կապեր, հարեւանների նվաստացում եւ Բելառուսում ստալինյան ռեժիմի աջակցություն: Ռուս ժողովուրդն լավին է արժանի եւ մենք հույս ունենք, որ ժողովուրդը լիարժեք մասնակցություն կունենա ժամանակակից ժողովրդավարության հաստատմանը,- մասնավորապես ասված է կուսակցության ծրագրում:   Read more

Կանայք նախընտրում են Օբամային

kanayq 3Բռնաբարությունների եւ արհեստական վիժումների վերաբերյալ վեճում ԱՄՆ ներկայիս նախագահը կին ընտրողների ձայների քանակով գերազանցում է իր մրցակցին: Հարցումների համաձայն` ամերիկյան հասարակությունը դեմ է արհեստական վիժումներին, բայց ճնշող մասը դրանք արդարացնում է բռնաբարությունների եւ ինցեստների դեպքում, ինչը հակասում է հանրապետականների ծրագրին: Ռոմնիի օգտին է արտահայտվում կանանց միայն 24 տոկոսն այն դեպքում, երբ Օբամային սատարում է կանանց 54 տոկոսը: Պատճառն այն է, որ Օբամային հաջողվել է օգտվել հանրապետական սենատոր Թադ Էյքընի հայտարարությունից, թե աբորտ անել չի կարելի անգամ բռնաբարության դեպքում: Թեեւ Միթ Ռամնին ու Փոլ Ռայանը քննադատեցին իրենց կուսակցին, սակայն հանրապեռտականները շարունակում են զգալի կողմնակիցներ կորցնել կանանց շրջանում, ինչը կարող է կատաստրոֆիկ լինել նրանց համար:   Read more

29 August 2012

Ծխախոտի տուփերի վրա սարսափելի նկարներ չեն լինի

sigaret 4Վաշինգտոնի վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն կառավարությունը պետք է հրաժարվի ծխախոտ արտադրող ընկերություններից պահանջել ծխախոտի տուփի վրա ծխախոտի վնասակարությունը փաստող լուանկարներ տեղադրել: Դատարանը կարծում է, որ փորձելով ամերիկացիներին ստիպել հրաժարվել ծխախոտից, կառավարությունը չարաշահում է իր իրավունքները: -Սա զգացմունքներ կամ ամոթ առաջացնելու կամ ծխախոտից սարսափեցնելու անխիղճ փորձեր են,-կարծում է դատավոր Ջենիս Ռոջըր Բրաունը: Բացի այդ , դատավորի կարծիքով, ապացուցված չէ, որ ծխախոտի տուփերի վրա սարսափելի լուսանկարներ տեղադրումը օգնում է ծխողների թվի նվազեցմանը: Այս տարվա սեպտեմբերի 22-ից ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստվում էր նոր օրենք շրջանառել, որը կստիպեր ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին ծխախոտի տուփի վրա ծխելու վնասակարությունը փաստող լուսանկարներ տեղադրել:   Read more

Կրակոցներ Մերիլենդի դպրոցում

md 9Մերիլենդի Բալթիմոր քաղաքում, Փերրի-Հոլլ միջնակարգ դպրոցի աշակերտին ձերբակալել են, երբ նա կրակել է մեկ այլ աշխակերտի վրա: Տուժած աշակերտին տեղափոխել են հիվանդանոց: Նրա առողջական վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան, դպրոցի աղբյուրների փոխանցմամբ, տուժածը, ում անունը չի հաղորդվում, հրազենային վնասվածք է ստացել մեջքի հատվածում: Միջադեպի պատճառը եղել է երկու աշակերտների միջեւ ծագած վեճը: Կրակոցներից հետո դեպքի վայր դիպուկահարներ են բերվել: Աշակերտներից մեկին տարել են ձեռնաշղթաները ձեռքին, իսկ դպրոցի անձնակազմին եւ սովորողներին տարհանել են մերձակա առեւտրի կենտրոն: Փերրի-Հոլլ դպրոցում մոտ 2300 աշակերտ է սովորում: Բալթիմոր շրջանի դպրոցական օկրուգի ներկայացուցիչ Դալլըս Դենսը հայտնել է, թե ցնցված էր այդ իրադարձությունից: Նրա խոսքով, սա խաղաղ շրջան է: Նշենք, որ Բալթիմորի դպրոցներում դասերը վերսկսել էին երեկվանից ամառային արձակուրդներից հետո: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel