amga.tv

Switch to desktop Register Login

July 2012

19 July 2012

Սպիտակ տունը բացատրել է

kisssss 4ԱՄՆ-ի նախագահի եւ նրա տիկնոջ հարաբերությունները շարունակում են մնալ անամպ: Այս մասին հավաստիացրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու բասկետբոլի խաղի ժամանակ, երբ Օբամաներին խոշոր պլանով ցուցադրել են էկրանին, Միշել Օբաման չի համբուրել ամուսնուն: Ըստ ավանդույթի, զույգերը որոնք հայտնվում են տրիբունաների վրայով թռչող տեսախցիկի ֆոկուսում, պետք է համբուրվեն: Այդ տեսախցիկը կոչվում է Համբույրի տեսախցիկ: Նախօրեին Բարաք եւ Միշել Օբամաները խախտել էին այդ ավանդույթը: Համբույրի փոխարեն հեռուստադիտողները տեսել են, թե ինչպես է Միշել Օբաման բացասական շարժում գլուխը: Ավելի ուշ նրանց հնարավորություն է տրվել սխալը ուղղելու, եւ նրանք օգտվել են առիթից: Բայց, այնուամենայնիվ, լրագրողների շրջանում կասկածներ էին մնացել, որ ամուսինները վիճել են: Read more

Երեք սխալի օրենքի կասեցմամբ կազատվեն 3000-ը

stike 3Կալիֆոռնիայի իշխանությունները մտահոգված են բանտերում պատիժը կրող այն հասակավոր մարդկանց մեծ քանակով, ովքեր ազատազրկման վայրերում են հայտնվում այսպես կոչված՝ երեք հանցագործությունների օրենքի կիրառման արդյունքում: Օրենքի կիրառումը իշխանություններին կանգնեցնում է մեծ ծախսերի առջեւ, քանի որ անկախ հանցագործության տեսակից, երեք անգամ հանցանք գործած քաղաքացին համաձայն այդ օրենքի, պետք է դատապարտվի ոչ պակաս քան 25 տարի: Նոյեմբերին նախատեսվում է այդ օրենքի փոփոխության հարցի քվեարկություն, որի ընդունումը հնարավորություն կտա ազատ արձակել 3000 դատապարտյալի: Իրավապահները կարծում են, որ դատապարտյալներն այնքան էլ հակված չեն կրկնահանցագործության, ուստի կարելի է նրանց ժամկետից շուտ ազատ արձակել: Այսօր ԱՄՆ-ի բանտերում պատիժ կրողներից 125 հազարի տարիքն անցնում է 55-ից: Նրանցից 14 հազարը տեղավորված են Կալիֆոռնիայի բանտերում, իսկ նրանց համար կատարվող ծախսերի առյուծի բաժինն ուղղվում է դեղերին ու բժշկական սպասարկմանը: Read more

Քլինթոնը ռեկորդակիր է

Cleanton 7ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր բոլոր վաթսունվեց նախորդների թվում ռեկորդ Է սահմանել աշխատանքային ուղեւորությունների քանակով, ինչպես նաեւ այցելած երկրների թվով: Associated Press-ի փոխանցմամբ, հուլիսի 17-ին, երբ Քլինթոնի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վաշինգտոնի մերձակա ռազմաօդային կայանում, 2009 թվականից ի վեր, երբ նա զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը, նրա ուղեւորությունների երկարությունը գերազանցել է 1,35 միլիոն կիլոմետրը: Այդ ժամանակամիջոցում Քլինթոնն այցելել է 102 երկիր, այդ թվում՝ մասնակիորեն ճանաչված Կոսովո, եւ ճանապարհին անցկացրել է գրեթե մեկ տարի՝ 351 օր: Միայն վերջին 13-օրյա շրջագայության ժամանակ 64-ամյա պետքարտուղարը հաղթահարել է 43,5 հազար կիլոմետր, ինչը 3,5 հազարով ավելի է հասարակածի երկարությունից: Read more

18 July 2012

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դարաշրջանի սկիզբ

der 5ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների վերահսկման վարչությունը (առաջին անգամ թույլ է տվել դեղամիջոց կիրառել ՄԻԱՎ-ի կանխարգելման համար: Truvada անվանմամբ նոր դեղամիջոցը կարող են կիրառել այն մարդիկ, որոնք մտնում են ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց խմբում, օրինակ, նրանք, ում սեռական զուգընկերները վարակված են դրանով: Դեղամիջոցը 50-75 տոկոսով նվազեցնում է ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը: Մի շարք վերլուծաբաններ Truvada-ի հայտնվելն անվանել են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դարաշրջանի սկիզբ: Մյուս կողմից էլ, որոշ բժիշկներ մտածում են, թե դեղամիջոցն օգտագործողների մոտ ապահովության թյուր զգացողություն կարթնացնի, եւ խորհուրդ են տալիս այն կիրառել հիվանդության կանխարգելման այլ միջոցներին զուգահեռ, այնպիսիք, ինչպիսին են պահպանակները եւ մեխանիկական պաշտպանության այլ միջոցներ:   Read more

Խոշոր երաշտ ԱՄՆ-ում

ersht 4ԱՄՆ մթնոլորտի եւ օվկիանոսի ուսումնասիրության ազգային վարչությունը հայտարարել է, որ հունիս ամսին երաշտ է արձանագրվել ԱՄՆ տարածքի մոտ 55 տոկոսում։ 0դերեւութաբանների տվյալների համաձայն վերջին անգամ նման երեւույթ արձանագրվել էր 1956թ.-ին։ Տուժած շրջաններում ֆերմերները կորցրել են այս տարվա բերքի ավելի քան 30 տոկոսը։ Աղետի գոտին տարածվում է հարավ-արեւմուտքում եւ հարավ-արեւելքում։ Իրավիճակը վատթարանում է անտառային հրդեհների պատճառով։ Կոլորադո նահանգում արձանագրվել է նահանգի պատմության ամենախոշոր հրդեհը, որը մարելու համար պահանջվել է մեկ շաբաթ։   Read more

Վրաստանում վթարի հետեւանքով 7 մարդ է զոհվել

vrast 3Վրաստանի Ախալքալակ-Բաթումի մայրուղում, Բարդուբան գյուղի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Մարդատար մեքենայի հետ բախման հետեւանքով, «Օփել» մակնիշի ուղեւորատար միկրոավտոբուսն այրվել է, ինչի հետեւանքով վեց ուղեւոր եւ վարորդը մահացել են։ Եւս հինգ հոգի տեղափոխվել է Քութայիսիի շրջանային հիվանդանոց: Տուժածներից 4-ի վիճակը կայուն է: Մեկ ուղեւորի վիճակը գնահատվում է խիստ ծանր։ Նախնական տեղեկությունների համաձայն, տուժածների թվում նաեւ ազգությամբ հայեր կան, այդ թվում զոհերից մեկը: Առայժմ հայտնի է, որ միկրոավտոբուսի ուղեւորները զբոսաշրջիկներ չեն եղել։ Այդ երթուղով Ջավախքից քաղաքացիները ուղեւորվում են դեպի Աջարիա՝ Բաթումի։   Read more

Հայաստանից հեռացողների թիվը շարունակում է աճել

avath 5Հայաստանից հեռացողների թիվը շարունակում է աճել: Այս տարվա առաջին կիսամյակում օդային ճանապարհով Հայաստանից մեկնողների թիվը դարձյալ գերազանցել է ժամանողների թվին: Զվարթնոց օդանավակայանով Հայաստան է ժամանել 333 հազար 962, մեկնել՝ 384 հազար 37 մարդ: Տարբերությունը կազմում է 50 հազար 75 մարդ: Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկնող եւ ժամանող ուղեւորների թվի ավելացում է նկատվել. 2011 թվականի առաջին կիսամյակում օդանավակայանով Հայաստանից մեկնել էր 360 հազար 611, ժամանել՝ 309 հազար 541 մարդ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Գյումրիի Շիրակ օդանավակայանով երկրից մեկնել է 18 հազար 811, ժամանել՝ 12 հազար 967 մարդ:   Read more

Մեքսիկացիները նոր թունել են հայտնաբերել

tunnel 4Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, թե զինվորականներին հաջողվել է թմրավաճառների կառուցած նոր թունել հայտնաբերել ամերիկա-մեքսիկական սահմանին եւ առգրավել ավելի քան 40 տոննա մարիխուանա: Թունելը Տիհուանայից ձգվում էր դեպի Սան-Դիեգո, եւ վերջին շաբաթվա ընթացքում հայտնաբերված չորրորդ սահմանային թունելն է: Նոր թունելը ամենամեծն է մինչ օրս հայտնաբերվածներից: Այն սկսվում էր Տիհուանայի պահեստներից մեկից եւ ձգվում շուրջ 365 մետր, ընդ որում 100 մետրը ԱՄՆ տարածքում: Այս թունելն էլ դեռեւս ամբողջությամբ պատրաստ չէր, սակայն մեքսիկացի ոստիկանների խոսքով, տպավորիչ է եղել: Շաբաթվա ընթացքում հայտնաբերված չորս թունելներից միայն Սան Լուիսից Յումա հասնող թունելն է, որ ավարտուն է եղել:   Read more

Մահացու վթար Բոլդուին զբոսայգու մոտ

boldween 4Ոստիկանությունը որոնում է անհայտ մեքենայի վարորդին, որ վրաերթի է ենթարկել եւ սպանել 20-ամյա երիտասարդի թիվ 10 մայրուղու վրա, Բոլդուին զբոսայգու շրջանում: Ռուբին Հերո կրտսերը Ֆոնտանայից քայլում էր փողոցով, երբ անցնող մեքենան հարվածել է նրան, նետել ետեւից ընթացող մյուս մեքենայի վրա: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, երկրորդ մեքենայի վարորդը` 47-ամյա Նամ Տրինը Էլ Մոնտիից, կանգնել եւ փրկարար-ծառայություն է զանգահարել: Վրաերթի մեղավորը, ով եղել է շագանակագույն մեքենայով, փախուստի է դիմել դեպքի վայրից: Ռուբին Հերոյին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է մոտ 20 րոպե անց: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:   Read more

Ստամբուլի կենտրոնում այրվել է 42-հարկանի երկնաքեր

pajar 4Ստամբուլի կենտրոնում` Բեշիքթաշ շրջանում այրվել է 42-հարկանի շենք` Փոլատ աշտարակը: 150 տեր բարձրությամբ շենքը բոցերի մեջ է եղել: Բարձրացող ծուխը տեսանելի է եղել քաղաքի տարբեր թաղամասերից: Ուժեղ կրակը, նաեւ գետին թափվող ապակու կտորները սպառնում են հարեւան շինություններին: Փոլատ աշտարակի կողքին գտնվում են բենզալիցքավորման կայանն ու Աջիբադեմ հիվանդանոցը: Հրդեհի հետեւանքով տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան: Ի դեպ, այդ երկնաքերում բազմաթիվ հայտնի մարդիկ են ապրում, փրկարարները տարհանել են շենքում գտնվող բոլոր անձանց: Հրդեհի առաջացման հստակ պատճառները հայտնի չեն, սակայն մասնագետները չեն բացառում, որ այն կարող է տեխնիկական պատճառներով առաջացած լինել: Այրվող շենքի հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 112 հրշեջ -փրկակարական անձնակազմ եւ 45 ուղղաթիռներ: Հրդեհը հնարավոր է եղել մեկուսացնել 45 րոպե անց: Այդ ընթացքում երթեւեկության համար փակ են եղել հարակից բոլոր փողոցները: Polat Tower-ի շինարարությունն ավարտվել է 2001թ-ին, երկնաքերի բարձրությունը 153 մետր է: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version