amga.tv

Switch to desktop Register Login

July 2012

21 July 2012

ՀԱԿ ակտիվիստներին դատապարտեցին ազատազրկման

hak 4Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատավոր Գագիկ Պողոսյանը այսօր` հուլիսի 20-ին հրապարակել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը: Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Արտակ Կարապետյանը, Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը կազատազրկվեն: Դատարանի վճիռը ներկաներն ընդունել են ամոթ-ամոթ վանկարկումներով: ՀԱԿ ակտիվիստների փաստաբան Ստեփան Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անպայման բողոքարկելու են անարդար դատավճիռը: Նշենք, որ դատարանի առջեւ մեծ բազմություն էր հավաքված, որոնք պահանջում էին ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ դատավարության ավարտից հետո ելույթ ունենալով նշեց, որ իրենց պայքարը շարունակվում է, իսկ բուն դատավարությանն անդրադառնալով ասաց. Սա սերժանտական դատարանի հերթական ապօրինությունն է, եւ պետք չէ կոտրվել, պայքարը շարունակվում է: Հիշեցնենքոր 2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր Գրադարանի մոտ ոստիկանները ծեծել էին ակտիվիստներին, բերման ենթարկել նրանց, ապա քրեական գործ հարուցել, թե իբր ակտիվիստներն են ծեծել ոստիկաններին: Read more

Եվրոպացի պատանդներին ազատ արձակեցին

patand 3Եվրոպացի երեք պատանդների ազատ են արձակել Մալիում 9 ամիս տեւած գերությունից հետո: Իսպանացիներ Աինոա Ֆերնանդես դե Ռինկոնին ու Էնրիկ Գոնյալոնսին, իտալուի Ռոսսելլա Ուրրուին փոխանակել են ավելի վաղ ձերբակալված երեք իսլամիստ ծայրահեղականների հետ, թեեւ իսլամիստները պնդում են, որ պատանդների համար նաեւ 15 միլիոն եվրո գումար է վճարվել: Պատանդներին միաժամանակ ազատ են արձակել Մավրիտանիայում եւ Նիգերում: Նրանց գերեւարել էին 2011 թվականի հոկտեմբերին Հանուն միասնության եւ ջիհադի Արեւմտյան Աֆրիկայում կամ Մուջաո խմբավորման գրոհայինները: Նրանք աշխատում էին գաղթականների ճամբարի մարդասիրական առաքելությունում` Ալժիրի հարավում: Այդ օրվանից ի վեր Իտալիայի եւ Իսպանիայի կառավարությունները իրենց համաքաղաքացիներին ազատելու համար միջնորդների միջոցով իսլամիստների հետ բանակցություններ էին վարում: Պաշտոնական մարմինները չեն հայտնել իրենց քաղաքացիներին ազատելու պայմանները: Մուջաոն Հարավային Ալժիրում եւ Մալիում գործող բազմաթիվ իսլամիստական խմբավորումներից մեկն է, որի հիմնական մարտավորությունը մարդկանց առեւանգելն է`փրկագին ստանալու համար: Read more

Դատական հայց Ջո Արփայոյի դեմ

arp 3Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում սկսվել են շերիֆ Ջո Արփայոյի դեմ հարուցված դատական գործի լսումները: Շերիֆին մեղադրում են Լատինական Ամերիկայից ներգաղթյալների նկատմամբ ռասայական խտրականություն ցուցաբերելու համար: Քաղաքացիական հայցը ներկայացրել են մի խումբ լատինաամերիկյան ծագման ամերիկացիներ: Հայցվորներից երկուսը` Ջեսիկա եւ Դեվիդ Ռոդրիգեսները , պնդում են, թե Արփայոյի ենթակաները ստուգման նպատակով կանգնեցրել են իրենց ավտոմեքենաները` ելնելով վարորդի ու ուղեւորների արտաքին տեսքից: Նրանց փաստաբան Ալեսանդրա Սոլերի խոսքով, դա ռսայական խտրականության դրսեւորում է: Հայցվորների մի մասին կանգնեցրել էին հերթական պարեկային հսկողության ժամանակ, մյուսներին` հատուկ ստուգումների ժամանակ, որոնց մասնակցել է շերիֆը: Եթե Արփայոն մեղավոր ճանաչվի, ապա նրան չի սպառնա բանտարկություն կամ տուգանք. հայցվորները գումարային փոխհատուցում չեն ակնկալում: Նրանք ցանկանում են, որ Արփայոն ու նրա ենթակաները ճանաչվեն մեղավոր ռասայական խտրականություն ցուցաբերելու մեջ ու փոխեն իրենց գործելաոճը: Արփայոն, ով իրեն անվանում է Ամերիկայի ամենաազդեցիկ շերիֆը, իր հասցեին ուղղված մեղադրանքները չի ընդունում, նա նշել է, թե 2008թ. իր ենթակաները ձերբակալել են 1500 մարդու, եւ նրանց 57 տոկոսն ապօրինի ներգաղթյալներ են եղել: Մեքսիկական հեռուստաալիքներով նրա մասին բացասական նյութերը գերազանցում են Ֆիդել Կաստրոյին, Ուգո Չավեսին, Աուգուստո Պինոչետին եւ բազմաթիվ այլ բռնապետերի: Read more

Զանգվածային սպանդ Կոլորադոյում

aurora 5 Կոլորադոյի Դենվեր քաղաքի արվարձանում հրաձգության հետեւանքով զոհվել է 12, հրազենային վնասվածքներ ստացել 59 մարդ: Զանգվածային սպանդը տեղի է ունեցել Ավրորա քաղաքի Century 16 կինոթատրոնում Բեթմենի մասին պատմող «Մութ ասպետ, լեգենդի վերածնունդը» ֆիլմի ցուցադրման ժամանակ: 24-ամյա տղամարդը կեսգիշերին մոտ Hyundai մակնիշի մեքենայով մոտեցել է կինոթատրոնին եւ ետեւի մուտքից մտել ներս: Ֆիլմը սկսելուց կես ժամ անց նա մտել է կինոդահլիճ: Գնդակոծման ժամանակ նրա հագին եղել է սեւ զգեստ, հակագազ, իսկ ձեռքին` երեք հրացան: Ականատեսները հաղորդել են, որ նախ նա ծխանռնակ է նետել, որի հետեւանքով պայթյուն է որոտացել: Վայրկյաններ անց հանցագործը սկսել է առանց տարբերակելու գնդակահարել մարդկանց: Մարդիկ նախ չեն հասկացել, թե ինչ է կատարվում, ապա խուճապահար դուրս են նետվել, մինչ տղամարդը սառնասրտորեն գնդակահարում էր ում պատահի: 59 մարդ, ներառյալ երեք ամսական փոքրիկն ու 6 տարեկան մի երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: Մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է: Ոստիկանությունը անմիջապես ձերբակալել է հանցագործին, ով նույնիսկ չի էլ փորձել թաքնվել: Մոլագարը Աուրորայի հյուսիսում բնակվող, 24-ամյա Ջեյմս Իգըն Հոլմսն էշի որը ծնումդով Սան Դիեգոյից է, եւ ուսանում է Կոլորադոյում։ Որոշ լուրերի համաձայն էլ, նա հոգեկան հիվանդությամբ է տառապում: Հոլմսը ոստիկաններին ասել է, թե ինքը կինոհերոս է եւ Բեթմենի թշնամին` Ջոկերը: Ոստիկանները խուզարկության արդյունքում նրա մեքենայից երկու հրացան, ատրճանակ եւ հակագազ են գտել: Այժմ իրավապահները փորձում են մուտք գործել նրա տուն, որը ականապատված է: Ոստիկանների խոսքով, պայթուցիկն այնքան բարդ կառուցվածք ունի, որ ականազերծումը մի քանի ժամից մինչեւ մի քանի օր կարող է տեւել: Ողբերգության կապակցությամբ զոհերին ցավակցել է նախագահ Բարաք Օբաման: Նա եւ Միթ Ռամնին դադարեցրել են քարոզարշավը` ի հիշատակ զոհվածների: Read more

Վթարված ուղղաթիռում հինգ ամերիկացիներ են եղել

Screen Shot 2012-07-21 at 2.23.30 AMՕմանի սուլթանությունում հուլիսի 19-ին կործանված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ուղղաթիռում անձնակազմի 5 անդամներ են եղել: Associated Press-ի փոխանցմամբ, նրանցից երկուսը մահացել են, իսկ երեքին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Այդ մասին հաղորդել է Բահրեյնի Թագավորությունում տեղակայված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի մամուլի ծառայությունը: Պաշտոնական ներկայացւոցիչ Գրեգ Ռելսոնի խոսքով, Մասկատից 93 կմ հարավ-արեւմուտքում վթարի է ենթարկվել MH-53 Sea Dragon ծանր ուղղաթիռը` նախատեսված խոշոր բեռների փոխադրման համար: Դեպքի ժամանակ էլ ուղղաթիռը ծանր բեռ էր տեղափոխում: Սկսվել է դեպքի հանգամանքների քննությունը, ուղղաթիռի խփվելու վարկածը չի դիտարկվում: Ընկնելու վայրում գտնվում է այլ MH-53 Սի Դրագոն ուղղաթիռ, որը մասնակցում է որոնողափրկարարական աշխատանքներին Read more

ԱՄՆ նախագահի վարկանիշն ընկնում է

rat 3Տնտեսական ակտիվության դանդաղ գործընթացը բացասաբար է ազդում ԱՄՆ նախագահի վարկանիշի վրա: Համաձայն New York Times-ի եւ CBS News-ի վերջերս անցկացրած հարցումների` հարցվածների 55 տոկոսը հավանության չի արժանացնում Սպիտակ տան ներկայիս ղեկավարի տնտեսական քաղաքականությունը: Արդյունքում Օբամայի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցողների թիվն ավելացել է` հասնելով 48 տոկոսի: Հուլիսի կեսերին անցկացված հարցման արդյունքում պարզ է դարձել, որ առավել առաջնային խնդիր է գործազրկությունը: Պարզվել է, որ հանրապետականների առաջնորդն այս ոլորտին վերաբերող հարցերը պատրաստ է ավելի արդյունավետ լուծել, քան Սպիտակ տան ներկայիս ղեկավարը: Օբաման գերազանցում է Ռամնիին արտաքին քաղաքականության ոլորտին վերաբերող հարցերում: Առանձին հարցում է անցկացվել նաեւ Ֆլորիդայում, որը միշտ էլ բարդ նահանգ է համարվել թեկնածուների համար: Այստեղ հարցվածների միայն 46 տոկոսն է Օբամայի կողմից, մինչդեռ Ռոմնիին իրենց քվեն տվել են 45 տոկոսը:  

Read more

20 July 2012

Ահաբեկչություն Բուլղարիայում

Ter11 1Առնվազն ութ մարդ է զոհվել երեք Բուլղարիայի Բուրգաս քաղաքի Սաֆարովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով: Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենկովը հայտնել է, որ պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի հետեւանքով զոհվել է ութ հրեա ուղեւոր եւ ավտոբուսի բուլղարացի վարորդը: Պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 32 զբոսաշրջիկներ, որոնց մեծ մասին արդեն այսօր ինքնաթիռով ուղարկել են Իսրայել: Ընդամենը ավտոբուսներում եղել են 70 հրեա զբոսաշրջիկներ, որոնք Բուրգասից ուղեւորվում էին հայրենիք: Ոստիկանությունը որոնում է ենթադրյալ ահաբեկչին եւ պարզում դեպքի հանգամանքները: Նախապես հաղորդվում էր, թե ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նա հեռակառավարման սարքի միջոցով գործի է դրել պայթուցիկ սարքը: Ահաբեկիչը ոչնչով չի տարբերվել սովորական զբոսաշրջիկներից, ուստի նրան որոնելը բավական բարդ գործ է: Արդեն այսօր բուլղարական լրատվամիջոցները հայտնել են ահաբեկչի ինքնությունը, թեեւ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: ըստ հրապարակված տեղեկությունների` մարդասպանը Շվեդիայի քաղաքացի, ալժիրյան ծագմամբ Մեհդի Ռազալին է: 33-ամյա ահաբեկիչը ծնվել էր Ստոկհոլմում` ալիժրցու եւ ֆիննուհու ընտանիքում, եւ 2002-ից 2004 թվականներին պատիժ էր կրել Գուանտանամո բանտում: Ըստ լրատվամիջոցների, եվրոպոլն արդեն միացել է նրա որոնմանը: terr 1 terr 4terr 4 Read more

Ֆլորիդացի ծերունին փախուստի է մատնել գողերին

Ֆլորիդացի տարեց տղամարդը չի խառնվել իրար եւ լուրջ դիմադրություն է ցույց տվել երկու դեռահասների, որոնք փորձել են թալանել ինտերնետ-սրճարանը

pap 371-ամյա Սեմյուել Ուիլյըմսը գտնվում էր Օկալա քաղաքի Palms Internet Café հաստատությունում, երբ երկու 19-ամյա տղաներ ներխուժել են սրճարան` թափահարելով ատրճանակներն ու բեյսբոլի մահակները: Դեւիս Դոքինսն ու Դյուվեյն Հենդերսընը հրամայել են բոլոր այցելուներին մնալ իրենց տեղերում: Սակայն Ուիլյըմսը, ով նստած էր ամենահեռու տեղում, հանել է սեփական ատրճանակն ու կրակել` ահաբեկելով օրինախախտներին: Դեռահասներին հաջողվել է փախչել, սակայն նրանց ձերբակալել են մի քանի ժամ անց: Նրանց գողության փորձի եւ նյութական վնաս հասցնելու մեղադրանքներ են առաջադրվել: Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնել խիզախ թոշակառուին, ով զենքի կրման օրինական իրավունք է ունեցել, եւ հայտարարել է, թե ծերունու գործողություններն իրավաչափ են եղել: -Հիմնվելով այն փաստերի վրա, որ ես տեսել եմ տեսագրության մեջ, նաեւ լսելով ականատեսներին կարող եմ միայն շնորհակալություն հայտնել Ուիլյըմսից,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը: Երիտասարդներին բանտ են ուղարկել, նրանցից մեկին ազատ են արձակել գրավի դիմացRead more

Սեքս-սկանդալի մեջ հայտնված ծառայողներին չեն դատի

hyura 5Կոլումբիացի մարմնավաճառների հետ սկանդալային պատմության մեջ ընկած ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալներն ու զինված ուժերի ծառայողները կենթարկվեն վարչական տույժերի: Այդ զինծառայողների դեմ քրեական գործ չի հարուցվելու: Խոսքը ցամաքային զորքերի յոթ եւ ծովային հետեւակի 2 զինծառայողների մասին է, որոնք նախապատրաստում էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Կոլումբիա: Ընդհանուր առմամբ խոսքը 12 զինծառայողների ստուգման մասին է: Նրանցից երկուսի գործի քննությունը դեռ շարունակվում է, իսկ մեկի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել ավելի վաղ: Բոլոր այդ զինվորականների անունները եւ նրանց ուղղված կոնկրետ մեղադրանքները չեն ներկայացվում: Ինչպես ավելի վաղ էինք հաղորդել, 2012 թ. ապրիլի 12-ին նախագահ Օբամայի այցը Կոլումբիա նախապատրաստող գաղտնի ծառայության գործակալները մարմնավաճառներին ուղեկցել են հյուրանոց: Ինչպես ավելի ուշ պարզվել է, որ խրախճանքին մասնակցել են նաեւ զինվորականները, որոնք նույնպես երկրի նախագահի այցը նախապատրաստելու նպատակով են գտնվել այնտեղ: Այս աղմկահարույց դեպքի կապակցությամբ նախագահի անվտանգության եւ մի շարք այլ գործառույթներ իրականացնող գաղտնի ծառայությունից հեռացվել են 9 գործակալներ: Ի դեպ, նրանցից երկուսը աշխատանքից ազատումը վիճարկում են դատարանում: Նշենք նաեւ, որ 12 գործակալներից երեքը, ինչպես պարզվել է ավելի ուշ, կատարվածի հետ առնչություն չեն ունեցել:   Read more

Նահանգապետը ստորագրեց թանկարժեք նախագիծը

signed 2Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունն այսօր ստորագրել է օրենսդիր մարմնի հաստատած նախագիծը, որով նախատեսվում է մի քանի միլիարդ դոլար հատկացնել Լոս Անջելեսն ու Սան Ֆրանցիսկոն իրար կապող արագընթաց երկաթուղու կառուցման համար: Ավելի վաղ փաստաթուղթն արժանացել էր Կալիֆոռնիայի Սենատի հավանությանը: Դրան կողմ էին քվեարկել 21, դեմ 16 սենատորներ, ընդ որում կողմ էին քվեարկել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Լոս Անջելես-Սան Ֆրանցիսկո երկաթուղին ունենալու է 209 կմ երկարություն եւ ակնկալվում է, որ կդառնա ԱՄՆ-ում արագընթաց երկաթուղային ենթակառուցվածքի առաջնեկը: Նախագիծը նաեւ քննադատներ ունի, հիմնականում հանրապետական կուսակցությունից, որոնք դժգոհում են նախագծի գնից: Սկզբնապես երկաթուղին գնահատվում էր 68 մլրդ դոլար: Քննադատների խոսքով, տնտեսական բարդ վիճակում գտնվող նահանգի համար անհնար կլինի գումարներ գտնել: Նահանգապետ Բրաունի կողմից ստորագրվելուց հետո նահանգը կսկսի 2,6 մլրդ արժեքով պարտամուրհակների թողարկումը, որի շնորհիվ էլ կֆինանսավորվի նոր երկաթուղու առաջին հատվածը: Առաջին հատվածն անցնելու է Մադերայի եւ Բեյքըրշիլդի միջեւ: Այս նախագծի ընդունումը վերլուծաբանները համարում են նախագահ Բարաք Օբամայի եւ նահանգապետ Ջերրի Բրաունի վարչակազմերի քաղաքական հաղթանակը, իսկ նախագիծը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version