amga.tv

Switch to desktop Register Login

July 2012

24 July 2012

Ինքնասպանություն Քոնեքթիքըթի համալսարանում

conn 4Զինված տղամարդը մտել է Քանեքթիքըթ նահանգի Գրոթըն քաղաքի համալսարանի տարածք, որտեղ ինքնասպան է եղել: Նրանից բացի, ոչ ոք չի տուժել: Զինված տղամարդուն նկատել են Avery Point մասնաճյուղում, որից հետո համալսարանի ղեկավարությունը տարհանման հրաման է տվել: Կասկածյալը թաքնվել է տարածքում եւ հրաժարվել է դուրս գալ: Ոստիկանության աշխատակիցները մի քանի ժամ շարունակ նրա հետ բանակցություններ են վարել բջջային հեռախոսով, սակայն արդյունքում նա կրակել է իր վրա: Նման արարքի դրդապատճառները դեռեւս անհայտ են: Համալսարանի ներկայացուցիչ Սթեֆընի Ռեյթցի խոսքով, արձակուրդների ընթացքում համալսարանում ընդամենը 50 ուսանող է լինում, նրանցից ոչ ոք միջադեպի արդյունքում չի տուժել: Համալսարանի ներկայացուցիչը նշել , որ համալսարանի տարածքում ուսանողական հանրակացարաններ չկան եւ ուսանողները տուն են վարձում Գրոթըն քաղաքում:   Read more

24 July 2012

Վթար Էլ-Մոնտիի մոտ

elmmm 4Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ այս գիշեր Էլ Մոնթի թիվ 10 մայրուղու վրա մինիվենը բախվել է Caltrans-ի բեռնատարին: Վթարի հետեւանքով զոհվել է մինիվենի վարորդը: Բժբախտ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 4-ի սահմաններում, Փեք Ռոուդի մերձակայքում: Մեծ արագությամբ ընթացող մինիվենը բախվել է բեռնատարին: Caltrans-ի երկու աշխատակիցներ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկների խոսքով, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Վթարի հետեւանքով սպանվել է նաեւ մեքենայում գտնվող շունը: Վթարի հետեւանքով ժամանակավորապես փակվել է ճանապարհի տվյալ հատվածը: Read more

24 July 2012

Օբաման նախազգուշացնում է Սիրիային

obbbb 3Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է պատասխանատվություն կրի իր արարքի համար: Նման նախազգուշացմամբ է հանդես եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` Նեւադայում վետերանների հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ Սիրիայի արտգործնախարար Ջիհադ Մաքդիսին հայտարարել էր, որ իր երկիրը քիմիական զենք ունի եւ կարող է այն կիրառել արտասահմանյան ներխուժման դեպքում: -Այսօր մենք աշխատում ենք, որ սիրիացի ժողովուրդն ավելի լավ ապագա ունենա` ազատ Ասադի ռեժիմից: Հաշվի առնելով սիրիական վարչակարգի տիրապետության ներքո գտնվող քիմիական զենքի քանակությունը` մենք ցանկանում ենք, որ Ասադը եւ նրա մերձավորներն իմանան, որ աշխարհը նրանց է նայում, եւ նրանք պատասխան պետք է տան միջազգային հանրության եւ ԱՄՆ-ի առաջ այն դեպքում, եթե ճակատագրական սխալ թույլ տան` քիմիական զենք կիրառելով, - իր ելույթում ասել է Օբաման: Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վերահսկում է երկրի քիմիական զենքի պահեստը: Քարնին նշել էր, որ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքում նա պատասխան պետք է տա իր արարքի համար: Պենտագոնն ու պետքարտուղարությունը Ասադին կոչ էին արել անգամ մտքով չանցկացնել քիմիական զենքի կիրառումը: Արեւմտյան երկրները կարծում են, որ Սիրիան ունի զարինի, մանանեխի գազի եւ ցիանիդների պաշարներ: Read more

24 July 2012

Մեղադրում են գաղտնի արտահոսքերի մեջ

daiane 4Ամերիկացի դեմոկրատ սենատոր, հետախուզության կոմիտեի նախագահ Դայան Ֆայնսթայնը հայտարարել է, որ գաղտնի տեղեկությունների վերջին արտահոսքերի հետեւում կարող է կանգնած լինել Սպիտակ տունը: Associated Press-ի փոխանցմամբ, Ֆայնսթայնը նշել է, թե համոզված է, որ անձամբ նախագահ Բարաք Օբաման չէ, որ բարձրաձայնում է գաղտնի տեղեկությունը: Սենատորը հայտնել է, որ իր կոմիտեն հուլիսի 24-ին կհավաքվի՝ մշակելու մի օրինագիծ, որը հնարավորություն կտա կանխել արտահոսքերը: Ամերիկյան գաղտնի գերատեսչություններում արդեն մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել արտահոսքերի դեմ պայքարելու համար: Որոշ հանրապետականներ, այդ թվում՝ սենատոր Ջան Մաքքեյնը, ենթադրում են, որ գաղտնի տեղեկությունները դիտմամբ են հրապարակվում, որպեսզի ընտրություններից առաջ Օբամայի համար ապահովեն ուժեղ առաջնորդի կերպար: Սպիտակ տունը հերքում է նման մեղադրանքները:  Read more

24 July 2012

Թուրքական ընկերություններին մենաշնորհ չեն տա

ammm 5ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը մերժել է թուրքական ընկերություններին մենաշնորհ շնորհելու մասին օրինագիծը: Պալատի երկու կուսակցություններ մերժել են 2011 թվականի բնիկ հնդկացի ցեղերի հետ առեւտրի եւ ներդրումների ցուցադրական նախագծի մասին բանաձեւի հաստատումը, որով նախատեսվում էր թուրքական ընկերություններին Ամերիկայի հնդկացի ցեղերին պատկանող հողերում ներդրումներ կատարելու մենաշնորհային դիրք շնորհել։ Օրինագիծը չի ընդունվել անհրաժեշտ ձայների մեծամասնությունը՝ երկու երրորդը, չապահովելու պատճառով։ Օրինագծին հատկապես խիստ բացասական գնահատական է տվել հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնը` նշելով, որ օրինագծի ընդունման համար գոյություն չունի որեւէ ծանրակշիռ պատճառ: Նա նաեւ ընդգծել է, թե հաշվի առնելով բազմաթիվ գործոններ, ներառյալ Հայոց ցեղասպանության շարունակվող հերքումը եւ Հյուսիսային Կիպրոսի օկուպացումը պետք է դեմ քվեարկել այս օրինագծին: Read more

24 July 2012

Խոշոր բանկերի շահույթը նվազել է

bankerr 4Wall Street-ի 5 խոշորագույն JPMorgan Chase & Co, Bank of America , Citigroup Inc., Goldman Sachs Group Inc. եւ Morgan Stanley բանկերը հայտնել են իրենց շահույթի ռեկորդային նվազեցումների մասին: Bloomberg-ի փոխանցմամբ, այս տարվա առաջին կիսամյակում վերոնշյալ 5 բանկերի ընդհանուր շահույթը կազմել է 161 մլրդ դոլար, ինչը 4.5 տոկոսով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքներից: Ցածր արդյունքները կապված են վարկային ցածր տոկոսադրույքների, առեւտրի նվազման եւ ԱՄՆ-ի ու Չինաստանի տնտեսական դանդաղ աճի տեմպերի հետ: Goldman Sachs Group Inc., BofA, Morgan Stanley եւ JPMorgan Chase բանկերն արդեն հայտարարել են խնայողական քաղաքականություն իրականացնելու մտադրության մասին: Տվյալ 5 խոշորագույն բանկերն արդեն կտակ են կազմել՝ պետությանն առաջարկելով իրենց սնանկանալու դեպքում տարբեր ֆինանսական ընկերություններին եւ հիմնադրամներին վաճառել բանկերի բաժնետոմսերի մի մասը: Read more

Լեգենդար մարզչի արձանը ապամոնտաժեցին

 paterno 4Փենսիլվենիայի համալսարանի վարչակազմը ապամոնտաժել է ֆուտբոլային մարզիչ Ջո Պատերնոյի արձանը, որը թաքցրել էր մանկապղծության մեջ մեղադրվող իր գործընկերոջ արարքը: Ինչպես նշվում է համալսարանի նախագահ Ռադնի Էրիքսընի գրած նամակում, այդ արձանը հակասությունների տեղիք է տալիս եւ չի կարող մնալ ի տես հանրության: Պատերնոյի ընտանիքը հայտարարել է, որ արձանի ապամոնտաժումը ոչ մի կերպ չի կարող օգնել մանկապիղծի զոհերին: Մարզչի ընտանիքի անդամները նկատել են, որ միակ բանը, որով հնարավոր է նրանց օգնել, ճշմարտության հաստատումն է: Ջո Պատերնոյի արձանը Փենսիլվենիայի համալսարանի բակում է տեղադրվել 2001թ.-ին`ի նշան երախտագիտության նրա կատարած ծառայությունների: Նա համարվում է համալսարանական մակարդակով ամերիկյան ֆուտբոլի լավագույն մարզիչներից մեկը: Պատերնոն ղեկավարել է համալսարանի ֆուտբոլային թիմը 1966-ից 2011թթ. եւ տարել է ավելի քան 400 հաղթանակ: 2011թ. նոյեմբերին նա ներքաշվել էր իր նախկին օգնական Ջերի Սանդասկիի հետ կապված սկանդալի մեջ: Վերջինս մեղադրվում էր անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի ոտնձգություններ կատարելու եւ նրանց բռնաբարելու մեջ: 2012թ. Սանդասկիի դեմ մեղադրանք առաջադրվեց. նրան սպառնում է ցմահ ազատազրկում: Ինչ վերաբերում է Պատերնոյին, նա առնվազն բռնաբարության 1 դեպքի մասին տեղյակ է եղել, սակայն լռել է: Այդ մասին հայտնի է դարձել, երբ Պատերնոն արդեն ողջ չէր: Մարզիչը մահացել է 2012 թվականին՝ քաղցկեղից: Read more

Օբաման այցելել է Աուրորա

col 3ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Կոլորադո նահանգում գտնվող Աուրորա քաղաքը եւ հանդիպել կինոթատրոնում տեղի ունեցած հրաձգությունից զոհվածների ընտանիքներին: Օբաման նաեւ այցելել է հիվանդանոց ու հանդիպել վիրավորներին: ԱՄՆ նախագահի այցը տեւել է շուրջ 2.5 ժամ: Այդ ընթացքում նա հանդիպել է նաեւ տեղի իրավապահ մարմինների հետ եւ տեղեկացել հետաքննության ընթացքի մասին: Հիվանդանոց այցի ընթացքում Օմաբան կարճ ելույթ է ունեցել: -Ես այստեղ եմ ոչ որպես նախագահ, այլ որպես հայր եւ ամուսին: Ես կիսում եմ ձեր ցավն ու արցունքները: Ողջ երկիրը մտածում է ձեր մասին,- ասել է նա: Նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հնգօրյա սուգ էր հայտարարել երկրում: Ինչպես Օբաման, այնպես էլ նախագահական ընտրություններում նրա մրցակից Ռամնին հետաձգել են շաբաթավերջին ծրագրած քարոզչական միջոցառումները: Այսօր դատարանը մեղադրանք է ներկայացրել 24-ամյա Ջեյմս Հոլմսին, Կոլորադոյի Աուրորա քաղաքում Դենվըրի արվարձաններից մեկում 12 մարդու սպանության համար: Ըստ հետաքննության, Հոլմսը կինոթատրոնում ավտոմատից կրակ է բացել` սպանելով 12 մարդու: Վիրավորների թիվն անցնում է 70-ից: Միայն երեկ ոստիկանությանը հաջողվել է ականազերծել կասկածյալի տանը հայտնաբերված մեծ քանակությամբ պայթուցիկ սարքերը: Ոստիկանությունը վնասազերծել է պայթուցիկներից մեկը, իսկ մյուս սարքերը տեղափոխվել են անվտանգ վայր էր պայթեցվել: Read more

Անկարգություններ Էնահայմում

Anah 5Կալիֆոռնիայի Էնահայմ քաղաքում ոստիկանի կողմից տեղի բնակիչներից մեկի սպանությունից հետո անկարգություններ են սկսվել: Կիրակի՝ հուլիսի 22-ին, մոտ 50 մարդ սպանության վայրից երթով անցել է դեպի քաղաքի ոստիկանական վարչություն: Նրանք ներխուժել են ոստիկանության ընդունարան՝ բացականչելով Չկա արդարություն, չկա խաղաղություն եւ Ամոթ, ամոթ: Այդ ժամանակ ոստիկանության շենքում անցկացվում էր մամուլի ասուլիս այդ դեպքի վերաբերյալ

25-ամյա Մանուել Անխել Դիասը սպանվել է հուլիսի 21-ին: Ոստիկանները 600 block of North Anna Drive հասցեի մոտ երեք կասկածելի անձանց են նկատել ինչ-որ մեկի մեքենայի մոտ: Երբ ոստիկանները մոտեցել են, երեք տղամարդիկ սկսել են փախչել: Ընդ որում՝ Դիասն ինչ-որ բան է գցել տների տանիքներին: Թե ինչու է սպաներից մեկը կրակել նրա վրա, հայտնի չէ: Ոստիկանության տվյալներով՝ Դիասը եղել է ավազակախմբի անդամ: Շաբաթ օրը դեպքի վայրում հավաքվել է շուրջ 100 հազար ցուցարար: Ոստիկանությունը փորձել է արցունքաբեր գազի եւ ռետինե գնդակների օգնությամբ ցրել նրանց: Բացի այդ՝ ցուցարարների վրա ոստիկանական շուն է հարձակվել: Ոստիկանությունը պնդում է, որ նա փախել է ոստիկանական մեքենայից: 5 մարդ ձերբակալվել էրԵրկու ոստիկան, այդ թվում Դիասի վրա կրակողը, ուղարկվել են արձակուրդի հետաքննության ընթացքում: Էնահայմի քաղաքապետ Թոմ Թեյթը հայտարարել է, որ կդիմի Կալիֆոռնիայի դատախազությանը հետաքննությանն օգնելու խնդրանքով: Օրանջ շրջանի դատախազն արդեն սեփական հետաքննություն է սկսելRead more

Խոշոր վթար Թեքսըսում

 

accc 3accc 4Թեքսըսում խոշոր ավտովթարի հետեւանքով 13 մարդ է զոհվել, եւս 10-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: United Press-ի փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան: Ford F-250 մակնիշի փիքափը, որը մարդկանց էր տեղափոխում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել երկու մեծ ծառերի: Վթարի պահին եղանակային պայմանները եւ ճանապարհի ծածկույթը բարենպաստ են եղել: Հաղորդվում է, որ զոհերի մեջ 2 երեխաներ կան: Ընդամենը փիքափում 23 մարդ է եղել: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, հնարավոր է, որ նրանք ապօրինի ներգաղթյալներ լինեն Գվատեմալայից եւ Հոնդուրասից: Վիրավորներին տեղափոխել են Սան-Անտոնիո, Վիկտորիա եւ Կորպըս Քրիսթի քաղաքների հիվանդանոցներ: Ոստիկանությունը պարզում է վթարի հանգամանքները: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version