amga.tv

Switch to desktop Register Login

July 2012

26 July 2012

Մեղուները հարձակվել են մարդկանց վրա

meri 5Երկու մարդու ետղափոխել են հիվանդանոց, երբ մեղուների պարսը Ռիվըրսայդ շրջանում հարձակվել է նրանց վրա եւ առնվազն 80անգամ խայթել: Փրկարարները ահազանգով ժամանել են Ինդիոյի 81200 block of Francis Avenue հասցեով եւ հայտնաբերել տարեց կնոջն ու տղամարդուն մեղուների պարսի մեջ: Հրշեջները ցրել են մեղուներին փրփուրի օգնությամբ: Պարզվել է, որ մեղուները մոտ 100 անգամ խայթել են կնոջը, եւ 80 անգամ տղամարդուն` պարանոցի եւ գլխի հատվածում: Նրանց երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց: Եւս մեկ մարդ թաքնվել էր տանը եւ նրան ոչինչ չի պատահել: Բժիշկների խոսքով, վիրավորների կյանքին ոչինչ չի սպառնում: Read more

25 July 2012

Ռամնին խստորեն քննադատել է

romen 4Բարաք Օբամայի աշխատակազմը վտանգի տակ է դրել երկրի ազգային անվտանգությունը՝ դավաճանելով ԱՄՆ-ի դաշնակիցներ Լեհաստանին ու Չեխիային եւ հարաբերությունների վերաբեռնավորում սկսելով Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու Միթ Ռամնին, ով սկսել է իր նախընտրական ճանապարհորդությունը, որի ընթացքում նա կլինի Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, պաղեստինյան տարածքներում եւ Լեհաստանում: Ռամնիի ճանապարհորդությունը սկսվել է Նեւադայում արտասահմանյան պատերազմների վետերանների կոնֆերանսին մասնակցությամբ: -Ամերիկայի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքը մեր համախոհների հետ աշխատելն է՝ ագրեսիան կանխելու համար նախքան այն կվերաճի հակամարտության: Սակայն նախագահը շարժվել է հակառակ ուղղությամբ: Նա սկսել է այն բանից, որ հանկարծ հեռու է վանել մեր բարեկամներ Չեխիային եւ Լեհաստանին,- ասել է Ռամնին՝ ելույթ ունենալով կոնֆերանսում: Ռամնիի կարծիքով, Օբամայի աշխատակազմի ծրագրերը՝ սիրաշահել Ռուսաստանին նման միակողմանի զիջումներով, տապալվել են եւ հանգեցրել Սպիտակ տան կախվածությանը Ռուսաստանի առաջնորդներից: Ռամնին առաջին անգամ չէ, որ խոսում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մերձեցման վտանգների մասին: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանն ԱՄՆ-ի համար մեկ աշխարհաքաղաքական թշնամին է: Նա նաեւ անդրադարձել է Չինաստանին եւ նշել, առեւտրում Չինաստանի խարդախությանը պետք է վերջ դնել, սակայն Բարաք Օբաման ի զորու չէ դա անելու: Read more

25 July 2012

Ռամնին խնդիրներ է ունենում

bain 4Reuters գործակալության եւ Ipsos կենտրոնի անցկացրած հարցումներով, նախագահ Բարաք Օբամայի կողմից ընտրապայքարի ընթացքում հանրապետական հնարավոր թեկնածու Միթ Ռամնիի նկատմամբ վարվող արշավը կարծես թե հասել է որոշակի նպատակների: Հարցման արդյունքների համաձայն, կուսակցությունների միջոցով կամ որպես անկախ գրանցված ընտրողների ավելի քան մեկ երրորդը նշել է, որ Միթ Ռամնիի հարկային պարտավորությունների եւ Bain Capital ընկերությունում նրա աշխատանքի ընթացքում վարված գործունեության մասին իրենց մատուցված տեղեկությունների արդյունքում իրենց կարծիքը հանրապետական հնարավոր թեկնածուի մասին փոխվել է դեպի ոչ դրականը: Մեղադրանքների արդյունքում գրանցված կուսակցական ընտրողների 36 տոկոսը նշել է, որ այս խնդիրը ստիպել է նրանց դեպի ոչ դրականի փոխել հանրապետական հնարավոր թեկնածուի վերաբերյալ իրենց ունեցած կարծիքը, մինչդեռ 18 տոկոսն է նշել, որ Ռամնիի մասին կարիքը դրականի է փոխվել: Անկախ ընտրողների մեջ ցուցանիշը կազմել է 26 եւ 13 տոկոս:   Read more

25 July 2012

Ալ-Քաիդան սպառնում է

alll 6Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման իրաքյան մասնաճյուղի զինյալները հայտարարել են, որ իրենք պատրաստվում են ահաբեկչություն իրականացնել ԱՄՆ-ի հենց սրտում: Ահաբեկչական ցանցը տեսագրություն է տարածել, որում Աբու Բաքր Ալ-Բաղդադին հայտնում է, որ ահաբեկչական ցանցն արդեն Ամերիկայի ճանապարհին է: -Մոջահերդներն արդեն շարժվում են ձեր բանակի հետքերով, որը փախուստի է դիմել: Նրանք երդվել են վրեժ լուծել ավելի դաժան ձեւով, քան դա արեց Ուսաման: Ալ-Բաղդադին չի նշել՝ որտեղ են կոնկրետ պատրաստվում հարված հասցնել: -Առաջիկայում դուք կտեսնեք նրանց ձեր երկրի հենց սրտում, քանի որ մեր պատերազմը ձեր դեմ արդեն սկսվել է,- ասել է Ալ-Բաղդադին: ԱՄՆ հատուկ ծառայությունները պնդում են, որ Նյու Յորքը, որտեղ սեպտեմբերի 11-ից հետո կանխվել է ավելի քան 10 ահաբեկչություն, այժմ ահաբեկիչների թիրախը չէ: FBI-ի ներկայացուցչի խոսքերով՝ այս պահին քաղաքին ոչինչ չի սպառնում: Read more

25 July 2012

Լոս Անջելեսում արգելել են մարիխուանայի վաճառքը

morjuu 4Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է մարիխուանայի վաճառքի կետերի փակման մասին որոշումը: Պետք է փակվեն 762 հաստատություններ որտեղ մարիխուանա է վաճառվում: Դանց հետ մեկտեղ քաղաքում կարող են գործել եւս 200 նման կետեր, որոնք նույնպես պետք է փակվեն: Բոլոր խանութները կունենան 30 օր որոշման կատարման համար: Որոշման կատարումից հրաժարվելու դեպքում այդ կետերի սեփականատերերին դատ է սպառնում: Չնայած քաղաքային խորհրդի որոշման առկայությանը` Լոս Անջելեսի կառավարությունը չի պատրաստվում լիովին հրաժարվել բժշկական մարիխուանայի օգտագործումից եւ վաճառքից: Միեւնույն ժամանակ, Լոս Անջելեսի ղեկավար մարմինը քվեարկել է գոյություն ունեցող հաստատությունների վերագործարկման համար (Associated Press-ի տվյալներով` խոսքը 180 կետերի մասին է: Ընդգծվում է, որ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ոչ շուտ, քան 3 ամիս անց: Լոս Անջելեսում մարիխուանայի վաճառքի արգելման մասին որոշումն ընդունվել է տեղացի բնակիչների ճնշման ներքո: Read more

25 July 2012

Թայֆուն Հոնգկոնգում

tayphun 4Վերջին 13 տարում Հոնգկոնգում ամենաուժեղ թայֆունի` Վիսենտե-ի, հետեւանքով, տուժել է 118 մարդ: Փոթորկին տվել են բարձրագույն` վտանգի 10-րդ մակարդակ: Քամու արագությունը հասել է 140 կմ/ժամի: Առավոտյան վտանգի մակարդակը նվազել է 3-ի, իսկ ֆոնդային բորսան ուշացումով սկսել է իր աշխատանքը: Հուլիսի 23-ին իշխանությունները որոշել են փակել օդանավակայանները եւ նավահանգիստները` թայֆունի սպառնալիքի պատճառով: Չեն գործում նաեւ դպրոցները, բորսաները եւ որոշ ձեռնարկություններ: Չեղյալ են հայտարարվել 15 չվերթներ, շուրջ 200 չվերթ հետաձգվել է: Տուժածներից 58-ն արդեն հոսպիտալացվել են: Նրանցից ամենափոքրը 4 տարեկան է, իսկ ամենատարեցը` 86: Հոնգկոնգի կառավարությունը 24 ժամանակավոր ապաստան է բացել, որոնցում ապաստանել է 250 մարդ: Որոշ շրջաններում թայֆունը ուժեղ ջրհեղեղի պատճառ է դարձել: Հոնգ Կոնգում վերջին անգամ նման հզորության թայֆուն գրանցվել էր 1999 թվականին: Թայֆունն ավելի լուրջ ավիրածություններ է գործել Չինաստանի Գուանդուն նահանգում: Այստեղ տուժել է մոտ կես միլիոն մարդ: Տայշան քաղաքում երեք մարդ մահացել է, վեցը` անհետ կորած են համարվում: Իշխանությունները տարհանել են 95 հազար մարդու: Read more

Ջեքսընների տանը կռիվ է ընկել

jacccc 5Փոփ արքա Մայքլ Ջաքսընի մոր` Քեթրինի տանը լուրջ վեճ է ծագել: Քեթրինի երեխաները փորձել են տնից դուրս անել նրա թոռներին: կոնֆլիկտը զարգացել է այն ֆոնին, որ Մայքլ Ջաքսոնի եղբայրներ ու քույրեր Ջերեմին, Ռենդին ու Ջանեթը փորձել են առանձնատնից դուրս անել Մայքլի երեխաներին` Փրինսին, Փերիսին ու Բլանքեթին: Փոփ արքայի երեխաները ստիպված են եղել ոստիկանություն կանչել, որովհետեւ Ջանեթը շարունակել է պնդել, որ ինքն ու իր եղբայրներն օրինական իրավունք ունեն գտնվել տան տարածքում, ինչը, սակայն, ճիշտ չէ: Բանը հասել է նրան, որ տան անվտանգության աշխատակիցներին արգելվել է տուն թողնել Ջանեթին, Ջերեմիին ու Ռենդիին: Փոփ արքայի երեխաները շոկի մեջ են եւ չգիտեն, թե ինչպես արձագանքեն իրենց հորաքրոջ ու հորեղբայրների անհամարժեք վարքին: Խնդիրն այն է, որ Մայքլ Ջաքսոնն իր ժառանգությունից ոչինչ չի թողել քույրերին ու եղբայրներին եւ վերջիններս զայրացել են այդ փաստից: Read more

Սուզանավը հրդեհողին մեղադրանք է առաջադրվել

suuub 4Մեն նահանգի Պորտլանդ քաղաքի դաշնային դատարանում մեղադրանք են առաջադրել ատոմային Մայամի սուզանավը մայիսին հրդեհելու մեջ կասկածվողին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, մեղադրյալի աթոռին է հայտնվել նավաշինարանի բանվոր-ներկարարը, որը արդեն տվել է խոստովանական ցուցմունքներ: 24-ամյա Քեյսի Ջեյմս Ֆյուրին կալանավորվել էր անցած ուրբաթ: Բացի սուզանավում հրդեհից, նրան է վերագրվում նաեւ հրդեհը դոկի տարածքում: Երկրորդ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: Ֆյուրին սկզբնապես հայտարարում էր, թե կապ չունի այդ միջադեպերի հետ: Ավելի ուշ նա խոստովանել էր երկրորդ հրդեհը` նշելով, թե հրդեհել է սուզանավը, քանի որ կռվել էր ընկերուհու հետ եւ այդ պահին ցանկանում էր հեռանալ աշխատանքից: Ստի դետեկտորի միջոցով հարցաքննության ընթացքում նա խոստովանել էր նաեւ սուզանավի հրդեհման փաստը: Ֆյուրին ասել էր, թե վառել է սուզանավում գտնվող կտորները, ինչն էլ խոշոր հրդեհի պատճառ էր դարձել: Նա պնդել է, թե հոգեկան ծանր վիճակում է գտնվում եւ անընդհատ դեղամիջոցներ է ընդունում, եւ չի հասկացել, թե ինչ է անում: Քեյսի Ֆյուրիին սպառնում է ցմահ ազատազրկում: Նրան նաեւ կարող են ստիպել 250 հազար դոլար փոխհատուցում վճարել: Մայամի սուզանավում հրդեհը տեղի էր ունեցել մայիսի 23-ին: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժել էր մեկ տասնյակ մարդ, իսկ կրակը մարել էին շուրջ տասը ժամվա ընթացքում: Հրդեհի պատճառով հասցված վնասը գնահատվում է 400 միլիոն դոլար: 1990թ. կառուցված ատոմային սուզանվի արժեքը 900 միլիոն դոլար է: Ռազմածովային ուժերը դեռ չեն որոշել` վերանորոգել այն, թե ուղարկել ոչնչացման: Read more

Մահացել է ամերիկացի առաջին կին աստղագնացը

sally 4Մահացել է ամերիկացի առաջին կին աստղագնաց Սալի Ռայդը: Նա մահացել է հուլիսի 23-ին` 61 տարեկան հասակում: Վերջին մի քանի տարիներին Ռայդը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով էր տառապում: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, մեկնաբանելով Ռայդի վախճանը, նրան անվանել է ազգային հերոս: Սալիի կյանքը մեզ ցույց է տվել, որ մեր հնարավորություններն անսահման են, - նշել էր Օբաման: Սալի Ռայդը ծնվել է 1951 թվականի մայիսի 26-ին Քալիֆորնիայում, ավարտել է Սթենֆորդյան համալսարանը` աստիճան ստանալով ֆիզիկայի բնագավառում: NASA-ի ծրագրին նա միացել է 1977 թվականին` արձագանքելով համալսարանական թերթի գովազդին: ԱՄՆ տիեզերական գործակալությում իր կարիերայի ընթացքում Ռայդը երկու անգամ մասնակցել է տիեզերական առաքելությունների: Առաջինը 1983թ. Չելենջեր տիեզերանավով, երբ ընդամենը 32 տարեկան էր: Նրա երկրորդը թռիչքը տեղի է ունեցել 1986թ.: Սալլի Ռայդը ընդհանուր հաշվով տիեզերքում մնացել է 350 ժամ: Ռայդը տիեզերական գործակալության աշխատանքից հեռացել է 1987 թվականին: Սալի Ռայդը նաեւ տիեզերքի մասին տասնյակ գրքերի հեղինակ է:   Read more

24 July 2012

Բաթմենի ֆիլմը խուճապի պատճառ

sccc 5Բաթմենի արկածների մասին պատմող նոր ֆիլմն ԱՄՆ-ում խնդիրներով է ցուցադրվում ու խուճապ հարուցում: Այդպես, Փիթսբուրգում ֆիլմի պրեմիերան ավարտվել է վիճաբանությամբ, ընդ որում այդ միջադեպը բավականին վախեցրել է դահլիճում գտնվող հանդիսատեսին, ու խուճապ է սկսվել: Նաեւ Հարավային Կալիֆոռնիայում Քլարկ Թեյբըր անունով մի տղամարդ է ձերբակալվել կինոթատրոնում հանդիսատեսների նկատմամբ սպառնալիքների համար: 52-ամյա տղամարդը վրդովել էր, որ ֆիլմի ցուցադրումը հետաձգել են եւ հայտարարել էր, թե վարվելու է Կոլորադոյի հրաձիգի պես: Նրա մոտ զենք չի հայտնաբերվել: Եւս մեկ մարդ է ձերբակալվել Արիզոնայում, երբ վիճաբանություն է  սկսել կինոթատրոնի դահլիճում: 27-ամյա Մայքլ Բորբոայի բղավոցների պատճառով հանդիսատեսները խուճապահար փախել են դահլիճից Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version