amga.tv

Switch to desktop Register Login

July 2012

27 July 2012

Ոստիկանները կասկածյալի են սպանել

CERONA 4Կըրոնայում ոստիկանությունը գնդակահարել է զինված կասկածյալին, McKinley փողոցի վրա, East Lakeside Place-ի մերձակայքում: Ոստիկանությունը երեկ երեկոյան, ժամը 11-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Deerwood Apartment-ում տղամարդը սպառնում է սպանել հարեւաններին: Երբ ոստիկանները ժամանել են, կասկածյալը հանել է զենքն ու ուղղել նրանց վրա: Ոստիկանության պնդմամբ, իրենք ստիպված են եղել կրակ բացել: Կասկածյալը Կըրոնայի 28-ամյա բնակիչ Էրիկ Բըրբենքն է եղել, ում տեղափոխել են Riverside Community Hospital, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը: Անցած շաբաթ Կարոնայի ոստիկանները գնդակահարել էին մեկ այլ կասկածյալի:   Read more

Նախագահ Օբաման զենքի մասին

obama 9Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե աշխատելու է Կոնգրեսի հետ Ամերիկայում բռնության կրճատման ուղիներ որոնելու հարցում: Ելույթ ունենալով Նոր Օռլեանում Ազգային քաղաքային լիգայի ամենամյա խորհրդաժողովում` Օբաման պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատել օրենսդիրների հետ` բռնությունների ալիքը նվազեցնելու ուղղությամբ: Օբաման նշել է, որ թեեւ աջակցում է ամերիկացիների` զենք ունենալու սահմանադրական իրավունքին, կարծում է, որ այդ իրավունքը պետք է ավելի խստորեն կարգավորվի: -Կարծում եմ, զենքի շատ սեփականատերեր կհամաձայնվեն, որ Կալաշնիկովի ինքնաձիգները պետք է լինեն զինվորների, այլ ոչ հանցագործների ձեռքում: Դրանց տեղը ոչ թե մեր փողոցներն են, այլ մարտադաշտերը,- ասել է նախագահը: Իր ելույթով նախագահն ավարտել է չորսօրյա նախընտրական արշավը հինգ նահանգներում: Նա կրկին ընդգծել է աֆրոամերիկացիների իրավիճակը բարելավելու պատրաստակամության մասին եւ ասել, որ հրամանագիր է ստորագրելու աֆրոամերիկացի ուսանողների համար կրթական հնարավորությունները բարձրացնելու համար: Read more

26 July 2012

Կոլորադոյում աճել է զենք գնելու հայտերի թիվը

gunn 3Աուրորա քաղաքում տեղի ունեցած զանգվածային սպանությունից հետո Կոլորադո նահանգում հրազենների վաճառքի թիվը կտրուկ աճել է: Bloomberg-ի փոխանցմամբ, համաձայն հրազենային շուկայի տեղի վերահսկողների՝ Աուրորայի կինոթատրոնում 4 օր առաջ տեղի ունեցած հրաձգությունից հետո զենք գնելու 3 հազար 647 հայտ է ներկայացվել, այն դեպքում երբ այդ հանցագործությունից 4 օր առաջ հայտերի քանակը եղել է ընդամենը 2 հազար 583: Ընդ որում՝ հերթը գոյացել է ոչ թե որսորդական զենքերի, այլ հենց ինքնապաշտպանության համար նախատեսված ատրճանակների համար: ԱՄՆ-ում անձնական ատրճանակների վաճառքի թիվն ամեն անգամ զանգվածային սպանություններից հետո աճում է, քանի որ մարդիկ փորձում են իրենց պաշտպանել հանցագործներից: Read more

26 July 2012

Նիդալ Հասանին հարկադիր սափրելու են

nidal 32009 թվականին Ֆորդ Հուդ ռազմաբազայում 13 մարդու սպանության մեջ մեղադրվող ԱՄՆ բանակի մայոր Նիդալ Հասանին դատարանը նախազգուշացրել է, որ նրան բռնությամբ կսափրեն, եթե նա ինքնակամ չազատվի մորուքից: Associated Press-ի փոխանցմամբ, Հասանը պնդում է, որ իր կրոնը պահանջում է մորուք պահել: ԱՄՆ բանակի կանոնադրությունն էլ իր հերթին պահանջում է, որպեսզի սպաները հանրությանը երեւան սափրված: Երեկ նա կրկին նախնական լսումների էր հայտնվել առանց սափրվելու, այդ իսկ պատճառով նրա դեմ 1000 դոլարի տուգանք է սահմանվել` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Դատարանի որոշմամբ` մեղադրյալը պետք է օգոստոսի 20-ին ռազմական դատարանի առջեւ կանգնի սափրված: Եթե նա ինքնակամ չազատվի մորուքից, դա հարկադրաբար կանեն: Հիշեցնենք, որ 2009 թվականի նոյեմբերի 5-ին Տեքսասի Ֆորդ Հուդ ռազմաբազայում որպես հոգեբույժ ծառայող Հասանը կրակ է բացել եւ սպանել 13 մարդու, վիրավորվել էր 32-ը: Նրան մահապատիժ է սպառնում: Դա կլինի վերջին 50 տարում ամերիկացի զինվորականի նկատմամբ առաջին մահապատիժը: Read more

26 July 2012

Որովայնում վիրաբուժական ասեղ է հայտնաբերվել

aser 7Հղի բրիտանուհու որովայնում վիրաբուժական ասեղ է հայտնաբերվել, որը կնոջ որովայնում էր հայտնվել է մի քանի տարի առաջ իրականացված բժշկական միջամտության արդյունքում: Քելլի Դանիգընը որովայնի աջ հատվածում ծակոցներ է զգացել հղիության ընթացքում եւ դիմել է իր բժշկին, սակայն վերջինս հանգստացրել է 26-ամյա կնոջը` խորհուրդ տալով ուշադրություն չդարձնել նման զգացողություններին: Սակայն հղիության 6-րդ ամսում կինը որովայնի մաշկի տակից նկատել է ասեղը: Նա անմիջապես հիշել է 2009 թ-ի վիրահատությունը: Բժիշկներին եւս մեկ անգամ դիմելուց եւ ասեղի առկայությունը կնոջ մարմնում արդեն հաստատելուց հետո Դանիգընին ասել են, որ հղիության պատճառով ցանկացած տեսակի վիրահատական միջամտություն հակացուցված է: Միայն ծննդաբերությունից հետո բժիշկները կկարողանան ասեղը հեռացնել: Read more

Կոնգոյում լարված իրավիճակ է

cogo Հազարավոր փախստականներ լքում են Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունը, որտեղ ապստամբները մարտեր են մղում կառավարական ուժերի հետ: Ամենածանր իրավիճակը ստեղծվել է երկրի արեւելքում: Ապրիլից, երբ սկսվել է Մարտի 23-ի շարժում խմբավորման հարձակումը, իրենց տները լքել են Կոնգոյի ավելի քան 260 հազար բնակիչներ: ՄԱԿ-ի խաղաղարարները հանդես են գալիս կառավարության կողմից: -Ռուգարիի անտառներում շատ են կրակել, մենք հազարավոր փախստականներ ենք տեսել, ում հետապնդում էին զինվորականները: Այդ պատճառով էլ մենք թողել ենք մեր գյուղը,- պատմել է Գոմա քաղաքի մերձակա գյուղերից մեկի բնակիչը: Հարեւան Ուգանդան փախստականների մի քանի ճամբարներ է բացել իր կողմում: ՄԱԿ-ի տվյալներով, մոտ 30 հազար մարդ է փորձել այստեղ ապաստան գտնել: Ըստ միջազգային կազմակերպությունների, մոտ կես միլիոն մարդու վիճակը մտահոգություն է առաջացնում, նրանցից 350 հազարը թողել են իրենց տները վերջին ամիսների ընթացքում: Տեղերում հումանիտար օգնության կետեր են բացվելRead more

Դամասկոսի հարավում վերսկսվել են մարտերը

damasc 5Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավում վերսկսվել են մարտերը: Մարտերը սկսվել են Քադար թաղամասից, որտեղից լսվում են տանկերի, ավտոմատների եւ ականանետների կրակոցների ձայներ: Այդ թաղամասից փախչող մարդիկ պատմում են, որ զինվորականներն այրել են բնակելի տները` փորձելով այնտեղից դուրս հանել ապաստանած ապստամբներին: Միեւնույն ժամանակ մարտեր են ընթանում բնակչության քանակով երկրորդ խոշոր քաղաքում` Հալեպում: Այնտեղ ապստամբները որոշակի հաջողությունների են հասել` գրավելով հարավի եւ հյուսիսի մի քանի շրջաններ, ինչպես նաեւ շատ են մոտեցել կենտրոնին: Կառավարական զորքերը, որոնք պաշտապանում են Հալեպը, օգնություն են խնդրել Իդլիբ գավառից, սակայն այն դեռ չի հասել: Իսկ մինչ օգնությունը կհասնի` ապստամբների դիրքերը ռմբակոծվում են օդից: Read more

Գտել են Մոնա Լիզայի գերեզմանը

mona 4Իտաալցի գիտնականները, ամենայն հավանականությամբ գտել են Լիզա Գերարդինիի գերեզմանը: Ըստ տարածված վարկածներից մեկի, Լիզան եղել է Լեոնարդո դա Վինչիի հռչակավոր Մոնա Լիզա կտավի բնորդուհին: Հնագետները մնացորդները հայտնաբերել են Ֆլորենցիայում, Սուրբ Ուրսուլայի լքյալ կանացի մենաստանից ոչ հեռու: Արվեստաբան Սիլվանո Վինչետին ասում է. –Մենք Լիզա Գերարդինիի հուղարկավորության պատմական փաստաթղթեր ունենք, որ դա կատարվել է 1542թ. հուլիսի 15-ին: Նա նկարչի առաջին բնորդուհին էր: Այժմ մեր հետազոտություններում շատ կարեւոր փուլ է, մենք հասել ենք էությանը: Այս մնացորդները ենթարկվելու են ռադիոածխածնային անալիզի, նաեւ ոսկրաբանական հետազոտություն կարվի` պարզելու գերեզմանի թիվը: Լիզա Գերարդինին մահացել է 63 տարեկանում: Եթե կմախքը տարիքի փորձաքննությունն անցնի, DNA-ը կհամեմատեն Գերարդինիի երեխաների DNA-ի հետ: Մինչեւ նոր տարի աշխարհը կիմանա` գտել են խորհրդավոր Ջոկոնդային, թե ոչ: Read more

Քրիշչըն Բեյլը այցելել է Կոլորադո

bayle 6Մութ ասպետ. վերածնունդ կինոնկարում Բաթմեն-ի դերակատար Քրիշչըն Բեյլն այցելել է հիվանդանոցում գտնվող իր երկրպագուներին, որոնք տուժել են անցյալ շաբաթ Կոլորադո նահանգում կինոնկարի ցուցադրման ընթացքում իրականացված հրաձգության ժամանակ: Բեյլը տուժածներից յոթի հետ հանդիպել է Աուրորա քաղաքի հիվանդանոց կատարած իր այցի ընթացքում, որի ժամանակ լուսանկարվել է նրանց հետ եւ երախտապարտության խոսքեր ասել բժիշկներին եւ ոստիկանության ծառայողներին: Հիվանդանոցի ղեկավարության համաձայն, հիվանդները շատ ուրախ էին տեսնելու ճանաչված դերասանին, որի այցը նրանք բուժիչ են գնահատել: Բեյլը եւ իր տիկինն այցելել են նաեւ հրաձգության վայր կինոթատրոնի մոտակայքում հիմնադրված հիշատակի վայրը: Դերասանը զարհուրելի է անվանել Մութ ասպետ. վերածնունդ կինոնկարի ցուցադրության ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները: Հիշեցնենք, որ Կոլորադո նահանգի Աուրորա քաղաքի կինոթատրոններից մեկում 12 սպանության եւ 70 մարդուն վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող անձը երկուշաբթի օրն առաջին անգամ կանգնել էր դատարանի առջեւ: Փրկվածներից մեկը հղի երիտասարդ աղջիկ է եղել: Նա երեխա է ունեցել, այն ժամանակ, երբ նրա ամուսինը դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նշենք, որ մազերը վառ նարնջագույն ներկած Ջեյմս Հոլմսը դատարանում շփոթված եւ անհույզ տեսք ուներ այն ժամանակ, երբ դատավորը հայտնել էր նրան 1-ին աստիճանի ծանր սպանություն կատարելու մեջ մեղավոր ճանաչելու հավանականության մասին:   Read more

Անկարգություններ Կալիֆոռնիայում

poll 7Կալիֆոռնիայի ոստիկանությունը ձերբակալել է անկարգությունների առնվազն 24 մասնակիցների: Անկարգությունները տեղի են ունեցել Էնահայմ քաղաքում ոստիկանների կողմից երկու լատինամերիկացիների սպանությունից հետո: Մոտ 500 մարդ է մասնակցել բողոքի զանգվածային ակցիային Էնահայմի քաղաքային խորհրդի շենքի մոտ: Դժգոհ բնակիչները այրել են աղբարկղերը, քարեր եւ վառվող հեղուկով շշեր են նետել ոստիկանության աշխատակիցների վրա: Ոստիկանները, որոնց թիվը հասել է 205-ի. Պատասխանել են ռետինե գնդակների տարափով, եւ արցունքաբեր գազով: Իրավիճակը խորացել է, երբ ոստիկաններից մեկի շունը դուրս է եկել վերահսկողությունից եւ ատամները խրել ցուցարարներից մեկի մարմնի մեջ: Տեղական ոստիկանության պետ Ջան Ուելթըրը ներղություն է խնդրել եւ հավաստել, թե ոստիկանությունը կփոխհատուցի բժշկական ծախսերը: Ոստիկանների կիրառած ռետինե գնդակների հետեւանքով մի քանի մարդ մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել: Բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, որտեղ նրանց դեմ վարչական գործեր են հարուցվելու: Էնահայմում բողոքի լայնածավալ ակցիաները ընթանում են արդեն չորրորդ օրը շարունակ: Դրանք սկսվել են շաբաթ օրը, երբ ոստիկանները հետապնդել են հասարակական կարգը խախտողների, իսկ իրավապահներից մեկը կրակել եւ սպանել է Մանուել Դիասին: Հաջորդ օրը սպանվել է մեկ այլ մեքսիկացի` Ջոել Մեթյու Ասեվեդոն: Մանուել Դիասի ընտանիքը 50 մլն դոլարի հայց է ներկայացրել ոստիկանության դեմ: Նշենք, որ Էնահայմի բնակչության 53 տոկոսը լատինաամերիկացիներ են: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version