amga.tv

Switch to desktop Register Login

July 2012

28 July 2012

Հրդեհ Նյու Յորքում

Pajar 3Նյու Յորքի ամենախիտ բնակեցված Բրուքլին շրջանում կայծակը հարվածել է բնակելի շենքին: Արդյունքում տանիքին հրդեհ է բռնկվել, որը հաշված րոպեների ընթացքում տարածվել է շենքով մեկ: Նվազագույնը 52 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Կայծակը հարվածել է տեղական ժամանակով երեկ առավոտյան: Տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչների խոսքով` 7 հարկանի շենքում բռնկված հրդեհը մարվել է 3,5 ժամում: Կրակի դեմ պայքարել են ավելի քան 200 հրշեջներ: Հաղորդվում է, որ տուժածների թվում հակահրդեհային ծառայության աշխատակիցներ կան, որոնցից մեկի վիճակն օրհասական է: Գրեթե ամբողջությամբ այրվել են 18 բնակարաններ: Հրդեհի հետեւանքով տարհանվել էր շուրջ 100 ընտանիքRead more

Վթարից զոհվել է օլիմպիական չեմպիոնը

chemp 4Արիզոնա նահանգում փոքրիկ ինքնաթիռը դուրս է եկել օդանավակայանի թռիչքուղուց, ինչից հետո հրդեհվել է: Միջադեպի հետեւանքով մահացել է երեք մարդ: Ոստիկանությունը հայտնել է, որ ավիավթարը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, Սեդոնա քաղաքի օդանավակայանում: Ինքնաթիռը փորձել է թռչել, երբ բախվել է արգելապատնեշին: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, Beechcraft 60 մակնիշի ինքնաթիռը պատկանել է 53-ամյա նախկին թեթեւատլետ Պետ Պորտըրին, ով օլիմպիական երկակի եւ ԱՄՆ ութակի չեմպիոն է: Պորտըրը եղել է ղեկին եւ մահացել է: Մյուս երկու զոհերի ինքնությունը պարզվում է: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, փրկարարները փլատակների տակից հանել են տղամարդու եւ երկու երեխայի դի: Դաշնային ավիացիոն ծառայությունը հետաքննում է դեպքի հանգամանքները: Read more

Պատերազմ սինթետիկ թմրանյութերի դեմ

syntetic 491 մարդ է ձերբակալվել Միացյալ նահանգների ողջ տարածքում սինթետիկ թմրանյութերի արտադրողների եւ վաճառողների դեմ լայնածավալ ոստիկանական գործողության արդյունքում: Գործողությունը տեղի է ունեցել 31 նահանգներում: Թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչության ղեկավար Միշել Լեոնհարթի փոխանցմամբ, ընդհատակյա լաբորատորիաներում եւ պահեստներում առգրավվել է արդեն պատրաստի թմրանյութի հինգ միլիոն փաթեթ` տարատեսակ նյութերով, այդ թվում սինթետիկ մարիխուանա եւ հումք: Գործողության արդյունքում փակվել է 29 լաբորատորիա, առգրավվել 167 հազ. չափաբաժին սինթետիկ թմրանյութ, 36 միլիոն կանխիկ դոլար, ահռելի քանակությամբ թմրանյութ: Ձերբակալություններն ընթացել են 100 քաղաքներում: Գործողությունն իրականացվել է Թմրանյութերի դեմ պայքարի ազգային վարչության կողմից, մասնակցել են նաեւ մյուս դաշնային եւ նահանգային գերատեսչությունների գործակալները: Թմրանյութերի դեմ պայքարի դեպարտամենտի հաղորդագրության մեջ նշվում է, որ հատուկ գործողության արդյունքում վերացվել է մի ամբողջ համակարգված կառույց, որը ոչ միայն արտադրում, այլեւ՝ տարածում էր թմրանյութեր: Թմրանյութերը, որոնք առգրավվել են, հիմնականում նախատեսված են դեռահասների համար, դրանք վաճառվում են փոքր խանութներում կամ ինտերնետի միջոցով եւ հաճախ վաճառողները խաբում են, թե դրանք նախատեսված են ազատ վաճառքի համար: Պաշտոնական տվյալներով, 2010թ. այդ խառնութներից թունավորման 3,2 հազար, իսկ 2011-ին` արդեն 13 հազար դեպք է գրանցվել:   Read more

Օքլենդում խափանվել էր ոստիկանների ռադիոկապը

racia 5Կալիֆոռնիա կատարած նախընտրական այցի ժամանակ նախագահին պաշտպանող հարյուրավոր ոստիկանների ռադիոկապը խափանվել է: Տհաճ միջադեպը տեղի է ունեցել Օքլընդ քաղաքում: Լրագրողների հետ զրույցում Օքլընդի ոստիկանության ներկայացուցիչ Բերի Դանիլընը հայտարարել է, որ աշխատակիցները մոտ 30 րոպե չեն կարողացել կապվել դիսպետչերակետի հետ, իսկ երբեմն նաեւ` միմյանց հետ: Դա տեղի է ոնեցել խիստ պատասխանատու պահին: Քաղաքի կինոթատրոնում, որի հարեւանությամբ ցուցարարների ամբոխն էր, նախագահը իր նախընտրական արշավի համար միջոցներ հավաքելու ակցիա էր իրականացնում: Ռադիոկապի սարքերը խափանվել են այն ժամանակ, երբ Օբաման դուրս է եկել թատրոնից, իսկ ակտիվիստները սկսել են շրջափակել փողոցները: -Մեղավորը անցած տարի շահագործման դուրս բերված ռադիոկապն է, որը քաղաքի հարկատուներին 18 միլիոն դոլար է արժեցել,- ասել է Դանիլընը: Read more

Հետաքննություն Standard&Poor's-ի դեմ

stand 1ԱՄՆ իշխանությունները հետաքննում են միջազգային վարկանիշային Standard & Poor's գործակալության գործունեությունը: Հետաքննությունն իրականացվում է ԱՄՆ արդարադատության նախարարության եւ բորսաների ու արժեթղթերի հանձնաժողովի կողմից: Ամերիկյան կառավարությունը ենթադրում է, որ S&P-ն խախտել է դաշնային օրենսդրությունը: McGraw-Hill Companies Inc. ընկերությունը, որին է պատկանում վարկանիշային գործակալությունը, հաղորդել է, որ վարկանիշների ապօրինի յուրացման մեղադրանքները անհիմն են, եւ կորպորացիան մտադիր է վճռականորեն պաշտպանել գործակալության գործունեության օրինականությունը: Ընկերությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ վարկանիշներ են հայտնվել ԱՄՆ վերահսկիչ մարմինների ուշադրության կենտրոնում: Սակայն ավելի վաղ վարկանիշային գործակալություններին, այդ թվում` Standard&Poor's-ին, քննադատել են հիփոթեքային արժեթղթերի չհիմնավորված բարձր վարկանիշներ տալու մեջ, ինչն էլ կարող էր լինել 2007-2008 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառը: Read more

27 July 2012

ԱՄՆ-ում սննդի գնաճ է սպասվում

nkar 3ԱՄՆ-ում հաջորդ տարի մթերքի գները խիստ կբարձրանան երկրի ամբողջ տարածքն ընդգրկած երաշտի պատճառով, զգուշացնում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը: Associated Press-ի փոխանցմամբ, , գերատեսչության կանխատեսումներով՝ կաթնամթերքի, հավկիթի եւ մսի գները կարող են աճել ինֆլյացիայից արագ: Ակնկալվում է, որ 2013թ. այդ ապրանքների գները կաճեն 3-4 տոկոսով, միսը կթանկանա 5 տոկոսով: Ըստ օդերեւութաբանների՝ այս երաշտն ամենաուժեղն է 1956թ. հետո: Հաղորդվում է, որ արդեն բարձրացել են եգիպտացորենի եւ սոյայի գները, քանի որ այդ կուլտուրաների ցանքսերի մի մասը չորացել է: Read more

Հրաձգություն Նյու Յորքում

Bask 5Նյու Յորք քաղաքում բասկետբոլային խաղի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետեւանքով հրազենային վնասվածք է ստացել 5 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, նյույորքյան Հարլեմ թաղամասում, որտեղ անցկացվել է փողոցային բասկետբոլի` սթրիթբոլի ամենամյա Entertainers Basketball Classic փառատոնը:

-Հանկարծ խաղը դադարեցվեց` տրիբունայում սկսված վիճաբանության պատճառով: Տղաներից մեկը գրպանից հանեց ատրճանակն ու սկսեց կրակել ամբոխի վրա, իսկ հետո նորից սկսեց կրակել,- New York Post-ին պատմել է 47-ամյա Ռադնի Հերիսը, ով եկել էր դիտելու իր ծանոթի խաղը: Նրա խոսքով` իր ծանոթը նույնպես վիրավորվել է, նա ստացել է ոտքի վնասվածք: Թերթի տվյալով` բոլոր հինգ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկների գնահատմամբ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ կրակ բացողին դեռ չի հաջողվել ձերբակալել: Read more

Դատապարտյալներին տեղափոխել են հիվանդանոց

jail 8 Լոս Անջելեսի կենտրոնական բանտում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով յոթ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Էրիկ Սքաթը հայտնել է, թե Տղամարդկանց կենտրոնական բանտում խռովությունների մասին ահազանգը ստացվել է երեկ, ժամը 17-ի սահմաններում: Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, չորս դատապարտյալներ կռվել են իրար հետ, ապա վեճին միացել են մոտ ութ տասնյակ մարդ: Իրավապահները արցուքնաբեր գազ եւ ռետինե գնդակներ են օգտագործել` խռովությունը ճնշելու համար, որը տեւել է մոտ 15 րոպե: Վիրավորների կյանքին ոչինչ չի սպառնում: Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել խռովության պատճառը: Read more

Լաս Վեգասում փրկել են պատուհան լվացողներին

window 7Փրկարարները փրկել են չորս պատուհան լվացողների, որոնք մի քանի ժամ մնացել էին Լաս Վեգասի բարձրահարկ հյուրանոցներից մեկի 35-րդ հարկի մակարդակում: Քլարկ շրջանի եւ Լաս Վեգասի հրշեջները երեք ժամ են անցկացրել ճոպաններ դնելով եւ իջնելով 46-հարկանի Վդարա հյուրանոցի տանիքից, որ կարողանան պատուհան մաքրողներին ցած իջեցնեն: Քլարկ շրջանի ներկայացուցիչ Սթեյսի Ուելլինգն ասել է, թե հրշեջներին ահազանգել են երեկ կեսօրին մոտ, երբ պատուհան լվացողները ահազանգել են, որ իրենց պլատֆորմը խափանվել եւ մնացել է 35-րդ հարկի վրա: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի վիրավորվել: Vdara-ն ապակեպատ մեծ հյուրանոցներից մեկն է, որ կառուցվել է MGM Resorts International եւ Dubai World ընկերությունների կողմից: Հյուրանոցի բացումը տեղի է ունեցել 2009թ. դեկտեմբերին` շքեղ հյուրանոցի, խանութների եւ կազինոների հետ միասին: Հյուրանոցի ներկայացուցիչ Իվետ Մոնեն նշել է, թե պլատֆորմը կանգնել է մեխանիկական անսարքության պատճառով: Հրշեջները բանվորներին նաեւ ջուր են փոխանցել տապին դիմակայելու համար: Լաս Վեգասի փրկարար ծառայությունները չափազանց համակարգված են աշխատել եւ արդյունքում ոչ ոք չի տուժել, նաեւ արեւահարում չի ստացել:   Read more

Բանկեր կողոպտող կինը վեց հանցագործություն է կատարել

bannn 4Plain Jane Bandit մականուոնվ հայտնի կողոպտիչը Լոս Անջելես շրջանի վեց բանկ է կողոպտել վերջին շաբաթների ընթացքում, ընդ որում չորսը` մեկ օրվա մեջ: Ոստիկանության փոխանցմամբ, կինը գրավոր եւ բանավոր պահանջներ է ներկայացնում եւ հայտնում, որ հանցակիցն իրեն սպասում է բանկի մուտքի մոտ: Ականատեսները նրան նկարագորւմ են որպես 5ուկես ոտնաչափ հասակով, 150-ից 170 ֆունտ քաշով եւ 35-ից 40 տարեկան լատինաամերիկուհի: Նրա մականունը տվել են, երբ ականատեսներից մեկը նկարագրելով վերնաշապիկը, այն նմանեցրել էր plain Jane: Ըստ ականատեսների, նա նաեւ սպի ունի դեմքի վրա եւ դաջվածք` աջ ուսին: Առաջին կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, երկրորդը` հուլիսի 19-ին: Եւս երկու բանկ նա կողոպտել է հուլիսի 23-ին, երկուսն էլ` հաջորդ օրը:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version