amga.tv

Switch to desktop Register Login

July 2012

03 July 2012

Նորթ Հոլիվուդում հայ տղամարդ է մահացել

noho 4 Տղամարդը, ում Նորթ Հալիվուդում հայտնաբերել էին գլխի վնասվածքով, մահացել է այսօր հիվանդանոցում: Գլենդելի 46-ամյա բնակիչ Սարո Բեգլարյանը մահացել է գիշերը, ժամը 1:45-ի սահմաններում: Քննչական ծառայության ներկայացուցիչ Էդ Ուինթերը հայտնել է, որ Բեգլարյանին հայտնաբերել են 5300 block of Cartwright Avenue հասցեում, գլխի վնասվածքով: Ոստիկանությունն առայժմ տեղեկություն չունի` կատարվածը հանցագործություն էր, թե դժբախտ պատահար: Սարո Բեգլարյանին գտել էին երկու շինությունների արանքում, եւ ըստ քննիչի, գլխի վնասվածքը հիմք է տալիս կարծելու, որ կատարվածը ամենայն հավանականությամբ, սպանություն է եղել: Read more

Ռազմաօդային ուժերը սկանդալի կենտրոնում

scand 2 ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտնվել են խոշոր սեքս-սկանդալի թիրախում` վերապատրաստում անցնող 31 կանանց նկատմամբ իրականցված սեռական ոտնձգությունների` այդ թվում բռնաբարության պատճառով: Գործողությունները տեղի են ունեցել Թեքսըսում` երկրի խոշորագույն ռազմական վերպատրաստման բազայում, ուր տարեկան 35 հազար օդաչու է այցելում: Կին նորակոչիկների ներկայացրած դատական հայցով ներկայումս 6 սպաների գործով հետաքննություն է սկսվել, որոնցից մեկը` սերժանտ Լյուիս Ուոքըրը, մեղադրվում է 27 սեռական ոտնձգություն եւ 1 բռնաբարություն կատարելու մեջ: Ըստ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կանոնադրության ` սպաներին արգելվում է սեռական հարաբերությունների մեջ մտնել նորակոչիկների հետ, նույնիսկ փոխադարձ համաձայնության դեպքում: Read more

Փոթորիկ ԱՄՆ արեւելյան ափին

washing 2ԱՄՆ արեւելյան ափը տառապում է հորդառատ անձրեւների, հեղեղումների եւ ուժգին փոթորիկների պատճառով: մայրաքաղաք Վաշինգտոնում եւ հարեւան նահանգներում մոտ 4 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության, տարերքի զոհերի թիվը, ըստ ճշտված տվյալների հասնում է 17-ի: Քամու արագությունը հասել էր 120կմ/ժամի: Այն տապալել է բազմաթիվ հաստաբուն ծառեր, քանդել տների տանիքներ, բազմաթիվ մեքենաներ էլ տուժել են ծառերից եւ տանիքներից պոկված բեկորներից։ Տարերքը նաեւ մարդկային սթրեսների պատճառ է դարձել։ Սաստիկ քամուց աղբանոցի վերածված՝ անլույս քաղաքները , փողոցներն ի վար հոսող գետ հիշեցնող սելավը վախեցրել է մարդկանց։ Զոհերից վեցը գրանցվել են Վըրջինիա, երկուսը՝ Նյու Ջըրսի, երկուսը՝ Մերիլընդ նահանգներում։ Զոհեր են գրանցվել Օհայո եւ Քենթաքի նահանգներում։ Նրանցից մեծ մասը զոհվել է ընկած ծառերի պատճառով։ Հյուսիսային Կարոլայնա նահանգում փոթորիկը խլել է 3 մարդու կյանք: Արտակարգ իրավիճակ է հայտարարված մայրաքաղաք Վաշինգտոնում, նաեւ՝ Մերիլընդ, Վիրջինիա, Արեւմտյան Վիրջինիա եւ Օհայո նահանգներում։ Պաշտոնատար անձանց խոսքերով, որոշ բնակավայրերում էլեկտրականության սնուցման վերականգնման համար մի քանի օր կպահանջվի։ Էներգամատակարարման համար պատասխանատու The Potomac Electric Power Company-ն զգուշացրել է, որ վթարային աշխատանքները կտեւեն մոտ 7 օր: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Քեմփ-Դեւիդի իր կեցավայրում, հեռախոսով քննարկել է իրավիճակը տարերքից առավել տուժած նահանգների ղեկավարության հետ: Նախագահն Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը հանձնարարել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տեղի իշխանություններին` տարերքի հետեւանքները վերացնելու համար: Read more

Փոխհատուցում զոհվածի ընտանիքին

pokhh 2Լոս Անջելես քաղաքի իշխանությունները 6, 6 մլն դոլարի փոխհատուցում կվճարեն Ջովանա Լուգոյի ընտանիքին: 27-ամյա Լուգոն 2010-ի ապրիլին դարձել էր ոստիկաններից մեկի վրաերթի զոհը, երբ նա գերազանցել էր արագությունը: Սա առավելագույն գումարն է, որ Լոս Անջելեսը երբեւէ վճարել է ոստիկանի մասնակցությամբ ճանապարհային վթարի համար: Վերջին տասնամյակում 400 դատական գործերից հետո այդ քաղաքի իշխանությունները մինչ օրս ընդհանուր առմամբ մոտ 30 մլն դոլարի փոխհատուցում են վճարել:   Read more

Մեքսիկան նոր նախագահ ունի

mexpr 2Մեքսիկայում երեկ երեկոյան ավարտվել են նախագահի ընտրությունները: Մեքսիկայի նախագահ է ընտրվել Էնրիկե Պենյա Նիետոն՝ ընդդիմադիր Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցության ներկայացուցիչը: Նախնական տվյալներով նա ստացել է մոտ 38 տոկոս ձայն, մինչդեռ նրա մերձավոր հետապնդող` ձախ ուժերի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ստացել է քվեների 31 տոկոսը: Կառավարող Ազգային գործողության կուսակցության ներկայացուցիչ Ժոզեֆինա Վասկես Մոտան ընդամենը երրորդն է` ձայների մոտ 24 տոկոսով: Այս կուսակցության ներկայացուցիչ է նաեւ Մեքսիկայի գործող նախագահ Ֆելիպե Կալդերոնը: Մեխիկոյի նախկին քաղաքապետ Օբրադորը հայտարարել է, թե չի պատրաստվում ընդունել իր պարտությունը: Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը, որը ներկայացնում է Պենյա Նիետոն, Մեքսիկայում իշխանության գլուխ կանգնած էր եղել 71 տարվա ընթացքում՝ մինչեւ 2000 թվականը, երբ երկրի նախագահ էր ընտրվել Ազգային գործողությունների կուսակցության թեկնածու Վինսենտե Ֆաքսը: Էնրիկե Պենյա Նիետոն ուղերձ է հղել, որում նշել է, թե Մեքսիկայի ժողովուրդն իր ձայնն է տվել փոփոխությունների օգտին՝ միաժամանակ խոստանալով պահպանել ճնշումը թմրամիջոցների անօրինական վաճառքով զբաղվող կարտելների նկատմամբ: Նիետոն, ով 2004 – 2011 թվականներին եղել է Մեխիկոյի նահանգապետը, պետության ղեկավարի ղեկը կստանձնի դեկտեմբերի 1-ին: Մեքսիկայում այս ընտրություններն ամենազանգվածայինն էին երկրի պատմության մեջ։ Մեկ օրվա ընթացքում այդ երկրի քաղաքացիները պետք է ընտրեին երկրի ղեկավարին, 6 նահանգապետի, մայրաքաղաքի ղեկավարին, 579 պատգամավորի եւ 876 համայնքի ղեկավարի Read more

Toyota-ն պետք է մեքենաներ ետ կանչի

toy 2ԱՄՆ ճանապարհային անվտանգության ազգային վարչությունը Toyota Motors կորպորացիայից պահանջել է ամերիկյան շուկայից ետ կանչել 2010թ. արտադրության մոտ 154 հազ. Lexus RX մեքենա` գազի ոտնակի հետ կապված թերության պատճառով: Associated Press-ի փոխանցմամբ, խնդիրն այն է, որ գորգիկը կարող է կառչել ոտնակին, ինչն էլ կարող է անսպասելի կերպով ավելացնել արագությունը: Մեքենաների վերանորոգումը պետք է կատարվի անվճար:  Read more

Երեւանում կայացել է Վահե Ավետյանի հուղարկավորությունը

vah 2Երեւանի Զեյթուն վարչական շրջանում այսօր կայացել է օրեր առաջ Հարսնաքար ռեստորանում դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությունը: Հարյուրավոր մարդիկ են մասնակցել Նեմեց Ռուբո մականունով հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից սպանված սպայի թաղմանը` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով այդ վայրագության դեմ: Հունիսի 17-ին գազանաբար ծեծված Վահե Ավետյանը 12 օր կենաց եւ մահու պայքար էր մղում, եւ ի վերջո բժշկությունն անզոր գտնվեց, հայ սպան մահացավ հունիսի 29-ին` այդպես էլ ուշքի չգալով: Նրա մահից հետո արդեն մի քանի օր Երեւանում չեն դադարում բողոքի լայնածավալ ակցիաները: Հունիսի 30-ի երեկոյան մի քանի հարյուր մարդ հավաքվել է ռեստորանի մոտ եւ մոմեր վառել, իսկ մարդիկ վանկարկել են Նեմեց-մարդասպան, Հանցաքար, չեք մարսելու: Ռեստորանի մոտ նաեւ բախումներ են եղել ոստիկանների հետ, քանի որ հավաքվածներին խիստ զայրացրել է այն փաստը, որ ռեստորանում այդ պահին հարսանիք են արել: Նույն օրը, գիշերը ժամը 2-ի սահմաններում Երեւանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը մի պայուսակ պայթուցիկ սարքերով մտել է Հարսնաքար եւ սպառնացել պայթեցնել այն: Միայն բանակցություններից հետո երեք ժամ անց նա հանձնվել է, իսկ պայթուցիկ նյութերն առգրավել են: Բողոքի ակցիաներ են եղել նաեւ հունիսի 1-ին` նախագահական նստավայրի մոտ, դատախազության առջեւ, նաեւ այսօր եւ ըստ կազմակերպիչների շարունակվելու են նաեւ առաջիկա օրերին, մարդիկ պահանջում են Նեմեց Ռուբոյին զրկել մանդատից եւ խստագույնս պատժել օրենքի սահմաններում: Բողոքի ակցիա է եղել նաեւ Լոս Անջելեսում, Հայաստանի հյուպատոսության առջեւ: Տարօրինակն այս իրավիճակում Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի պահվածքն է, ով հայ սպայի դաժան ծեծը դատապարտելու փոխարեն մեկնել է Ուկրաինա` ֆուտբոլի առաջնության եզրափակիչը դիտելու: Հիշեցնենք, որ Հարսնաքարում անվտանգության աշխատակիցները ծեծել էին Ավետյանին եւ նրա չորս բժիշկ ընկերներին: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, այդ թվում Հայրապետյանի անձնական թիկնապահներ:   Read more

02 July 2012

Վոլգոգրադում ձերբակալել են վարձու մարդասպանին

mard 2Վոլգոգրադում ձերբակալվել է սպանությունների եւ մարդկանց առեւանգման մեջ կասկածվող հայաստանցին, ում նկատմամբ, Ինտերպոլը հետախուզություն էր հայտարարել 9 տարի առաջ: Ձերբակալվածի առնչությամբ Հայաստանում եւ Գերմանիայում 2003թ. հրատարակվել էին Red Notice ծանուցումներ: Հայաստանի բնակիչ Անդրանիկ Երեմյանը ձերբակալվել է Վոլգոգրադի Վորոշիլովյան շրջանի բնակարանում: Ձերբակալման ժամանակ նա չի հասցրել դիմադրել: Խուզարկության ժամանակ բնակարանում հայտնաբերվել են խլացուցիչով ատրճանակ, փամփուշտներ եւ տարբեր անուններով կեղծ անձնագրեր: Երեմյանը Հայաստանում որոնվում էր երեք մարդու սպանության մեղադրանքով: 2003թ. հունիսի 25-ին Նուբարաշենի մայրուղու վրա անհայտ անձինք կրակել էին ԳԱԶ-3129 մակնիշի մեքենայի վրա: Մահացել էին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի զարմիկ Արկադի Գեւորգյանն ու եւս երկու մարդ: Սպանությունը պատվիրված էր եղել, եւ կապված էր Ռուբեն Գեւորգյանի եւ Լֆիկ Սամո մականունով Սամվել Ալեքսանյանի հակամարտության հետ: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version