A+ A A-

July 2012

06 July 2012

Լոնդոնում ահաբեկչություն է կանխվել

germ 2Լոնդոնում օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ ահաբեկչություններ կազմակերպելու կասկածանքով հինգ տղամարդու եւ մի կնոջ են ձերբակալել: Հենց հուլիսին, յոթ տարի առաջ բրիտանական մայրաքաղաքը հարձակման էր ենթարկվել: Այն ժամանակ 52 մարդ էրզ ոհվել: Սքոթլանդ յարդի պնդմամբ այս անգամ խոսքը արմատական իսլամիստների ցանցի անդամների պլանային վնասազերծման մասին է: Ոստիկանությունից հայտնել են, թե ձերբակալությունները առաջիկա օլիմպիադայի հետ որեւէ կապ չունեն: Պատահական անցորդները ապշած էին տեսածից: -Ես նայեցի պատուհանից եւ տեսա, թե ինչպես են ոստիկանները ներխուժում այդ շենք: Նրանք կոտրեցին դուռը,- պատմել է պոտենցիալ ահաբեկիչներից մեկի հարեւանը: Զուգահեռ մեկ այլ գործողություն էր տեղի է ունեցել Բիրմինգհեմի արագընթաց մայրուղու վրա: Ոստիկանությունում ահազանգ են ստացել, որ մի տղամարդ իրեն ակսկածելի է պահում Լոնդոն ուղեւորվող ավտոբուսի մեջ: Մայրուղին փակել են, ուղեւորներին նստեցրել ասֆալտին, սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ էր  Read more

Գերմանիայում պատանդառությունն ավարտվել է սպանությամբ

geeer 2Գերմանիայի Կառլսրու քաղաքում հանցագործը սպանել է չորս մարդու եւ ինքնասպան է եղել; Ոստիկանությունը կարծում է, որ նա նախապես ծրագրել էր հանցագործությունը: 53-ամյա տղամարդուն չորեքշաբթի օրը պետք է հարկադիր կարգով դուրս հանեին բնակարանից վարձերը չվճարելու պատճառով: Զինվելով հրացանով` նա պատանդ էր վերցրել դատական կատարածուին, բնակարանի նոր տիրոջը, բանվորի ու սոցիալական աշխատողին: Վերջինիս հաջողվել էր փախչել, իսկ մյուսներին, հանցագործը, ում անունը չի հաղորդվում, սպանել էր: Զոհերի մեջ եղել է նաեւ նրա ընկերուհին, տվյալ բնակարանի նախկին սեփականատերը: Սպանելով պատանդներին` նա հրդեհել էր տունը: Այդ պահին ոստիկանության հատուկ ուժերն արդեն սկսել էին տան գրոհը: Իրավապահների ձեռքը չընկնելու համար նա զենքը պահել էր իր վրա եւ ինքնասպան եղել:   Read more

Նյու Յորքում զբոսանավ է շրջվել

yatch 2Երեք մարդ է զոհվել Նյու Յորքում զբոսանավի շրջման հետեւանքով: Խորտակված նավից հաջողվել է փրկել 24 մարդու: Silverton զբոսանավը շրջվել էր երեկ գիշեր, ժամ 11-ի սահմաններում, Լոնգ-Այլենդի Օյստեր-Բեյ նեղուցում: Ուղեւորները հետեւում էին հրավառությանը, որ կազմակերպվել էր Անկախության օրվա կապակցությամբ: Ուղեւորների մեծ մասը երեխաներ են եղել: Նրանց փրկելու գործողությանը մասնակցում էին առափնյա պաշտպանության, այլ գերատեսչությունների աշխատակիցները, այդ տարածքում գտնվող նավակների ուղեւորները: Ականատեսների վկայությամբ` վթարի ժամանակ նրանցից ոչ ոք փրկարար ժիլետներ չէր հագել: Ճշտված տվյալներով, հաջողվել է փրկել զբոսանավում գտնվող 27 անձանցից 24-ին: 12 տարեկան մի տղա եւ, 8 ու 11 տարեկան աղջիկներ արգելափակված են մնացել նավի սենյակում: Նրանք մահացել են, երբ զբոսանավը շրջվել է, եւ ջուրը լցվել է ներս: Փրկվածների մեծ մասին տեղափոխել են հիվանդանոց: Մեկ մարդու վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր: Ոստիկանության տվյալներով, զբոսանավը շրջվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Նավը ներկայումս գտնվում է 20 մետր խորության տակ, փրկարարները մտադիր են այն դուրս հանել: Read more

Հանցագործությունների թագուհուն հանձնեցին Մեքսիկային

catel qeen 2ԱՄՆ-ը Մեքսիկայի իշխանություններին է փոխանցել La Familia նարկոկարտելի ենթադրյալ անդամներից մեկին` Անել Վիոլետա Նորյեգա Ռիոսին, որին մեքսիկական մամուլն անվանում է հանցագործությունների թագուհի: Associated Press-ի փոխանցմամբ, Ռիոսը կալանավորվել էր կալիֆոռնիական Էլ-Մոնտի քաղաքի համեստ բնակարաններից մեկում: Ձերբակալությունը տեղի էր ունեցել հունիսի 27-ին, սակայն դրա մասին միայն հիմա է հայտնի դարձել: Հունիսի 29-ին նրան փոխանցել էին մեքսիկական իրավապահ մարմիններին: Ոստիկանությանը հաջողվել է կնոջ անձը պարզել միայն մատնահետքերի ստուգումից հետո: 2004-2005թթ. Ռիոսին կալանավորել էին ԱՄՆ-ում ու արտահանձնել Մեքսիկային 5 անգամ, սակայն ԱՄՆ-ում նրան ինչ-որ հանցագործությունների մեջ մեղավոր չէին ճանաչել:   Read more

Բողոքի ցույց Գլենդելում

qaraq 1Այսօր` հուլիսի 5-ին բողոքի մեծ ցույց է տեղի ունեցել Գլենդելում` Հայաստանի հյուպատոսարանի առջեւ: Ինչպես AMGA NEWS-ին հայտնեց AMGA հեռուստաընկերությամբ հեռարձակվող Վարագույր հեռ. հեռուստահաղորդավար Ռուդիկ Հովսեփյանը, հյուպատոսարանը վախից փակել էր բոլոր դռները, նույնիսկ մեկ հերթապահ չի եղել: Հյուպատոսարանի վրա ցուցանակ է եղել, որում նշվել է, թե ԱՄՆ անկախության եւ Հայաստանի Սահմանադրության օրերի կապակցությամբ ներկայացուցչությունը չի աշխատելու ամբողջ հինգ օր: Ցույցին հարյուրավոր մարդիկ են մասնակցել, որոնք պահանջել են խստագույնս պատժեն ոչ միայն Նեմեց Ռուբո մականունով Ռուբեն Հայրապետյանին, այլեւ ողջ օլիգարխիկ համակարգին, Սերժ Սարգսյանին, որոնք Հայաստանում անելանելի վիճակ են ստեղծել: Հավաքվածները պահանջել են վերականգնել սահմանադրական կարգը, վանկարկել Սերժիկ Հեռացիր, Նեմեց, Լֆիկ, Դոդիկ հեռացիր: Հանրահավաքի ընթացքում հասարակական կարգի խախտումներ չեն եղել, եւ ոստիկանները հսկել են ցույցի խաղաղ ընթացքը: Ցույցը լուսաբանել են ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ:Նշենք, եր Հայրապետյանին պատկանող հարսնաքար ռեստորանում ռազմական բժիշկների դաժան ծեծի եւ մայոր Վահե Ավետյանի մահից հետո բողոքի ցույցեր են ըթնանում նաեւ Երեւանում եւ այլ քաղաքներում:   Read more

05 July 2012

ԱՄՆ-ի գործարար ակտիվությունն ընկել է

amer 2ԱՄՆ-ի գործարար ակտիվությունն ընկել է 2009-ից ի վեր առաջին անգամ: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ-ի Institute for Supply Management-ի կատարած ուսումնասիրության մեջ: Ինստիտուտի տեղեկություններով` գործարար ակտիվության ինդեքսը 2012թ. հունիսին կազմել է 49.7 կետ, ինչը նվազագույնն է 2009-ից ի վեր: Ընթացիկ տարվա մայիսին ցուցիչը կազմել է 53.5 կետ: Ինդեքսի նշանակությունը 50 կետից ցածր նշանակում է գործարար ակտիվության նվազում: Ինդեքսը ցուցաբերում է ընկերության պատրաստակամությունը գնել ապարանքներ եւ ծառայություններ ու կնքել գործարքներ: Նախօրեին նմանատիպ վիճակագրություն է հրապարակվել նաեւ Չինաստանում: ՉԺՀ-ի գործարար ակիտվությունը նվազել էր ` հասնելով վերջին 7 ամսվա նվազագույնին:Եվրոգոտու երկրները նման ցուցանիշներ են ցուցաբերում 2011թ. օգոստոսից ի վեր: Read more

04 July 2012

Ամերիկացի տիեզերագնացը զոհվել է

Alan 2Ամերիկացի նախկին տիեզերագնաց Ալան Փոինդեքստըրը վթարի է ենթարկվել Ֆլորիդայում ջրային մոտոցիկլետ վարելիս: Associated Press-ը հայտնում է, որ 51-ամյա Փոինդեքստըրը զոհվել է հուլիսի 1-ին: Նա իր 22-ամյա որդու` Սեմյուելի հետ վարել է ջրային մոտոցիկլետ, երբ մեկ այլ ջրային մոտոցիկլետով նրանց է բախվել իր 26-ամյա որդին` Զաքարին: Փոյնդեքստերին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նրա որդիները չեն տուժել վթարից: Բախման պատճառները ներկայում ճշտվում են: Փոինդեքստըրը տիեզերքում եղել է երկու անգամ Atlantis ու Discovery մաքոքներով:   Read more

Ալ-Կաիդան ահաբեկչություն է պատրաստում

inq 2Ալ-Կաիդա–ն Օլիմպիական խաղերի նախօրեին պատրաստվում է ամերիկյան ինքնաթիռ պայթեցնել: Այս մասին հայտնել է The Sunday Times-ը` վկայակոչելով եվրոպական երկրների հետախուզության ծառայություններում իր անանուն աղբյուրներին: Նշված աղբյուրներից մեկը հայտնել է, որ պատրաստվելիք ահաբեկչությունն ուղղված չէ Օլիմպիադայի դեմ ու միայն ժամկետներով է դրա հետ համընկնում: Նա հրաժարվել է հաղորդել այս հարցի հետ կապված մանրամասներ, ժամկետներ, ինչպես նաեւ՝ ահաբեկչության հնարավոր կանխարգելման մասին տեղեկություններ։ ԵՄ ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններ անել այս կապակցությամբ: Աղբյուրները հրաժարվել են անվանել ահաբեկիչ-մահապարտի անունը, սակայն հաղորդել են, որ նա 30 տարեկան նորվեգացի է: Լրատվամիջոցների տեղեկություններով` ահաբեկիչը պատրաստվել է Ալ-Կաիդա–ի՝ Եմենում ու Արաբական թերակղզում գտնվող ուսումնական ճամբարներում եւ ներկայում սպասում է ահաբեկչությունը կյանքի կոչելու հրամանին: Read more

ԱՄՆ-ի ծախսերը գաղտնի տվյալների պահման ոլորտում

secret 22011 թ. ֆինանսական տարում ԱՄՆ կառավարությունը գաղտնի տեղեկությունը պահպանելու համար ծախսել է 11.36 մլն դոլար: Այս մասին ասվում է պետական տեղեկատվության պաշտպանության վերահսկման գործակալության հրապարակած զեկույցում: Մասնավորապես, այդ գումարը ծախսվել է ստուգելու համար այն մարդկանց, ովքեր դիմում են գաղտնի տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաեւ սարքավորումների, անձնակազմի ուսուցման, փաստաթղթերը ստուգող անձնակազմին վճարելու համար եւ այլն: Այդ գումարի մեջ ներառված չեն մի շարք հետախուզական գերատեսչությունների, մասնավորապես CIA-ի համապատասխան ծախսերը: Նրանց բյուջեների մասին տեղեկությունը համարվում է գաղտնի: Տեղեկատվության պաշտպանության վերահսկման գործակալության ղեկավար Ջան Ֆիցփաթրիկի խոսքերով՝ այդ գերատեսչությունների ծախսերը նշված գումարին կավելացնեին եւս 20 տոկոս: Այսպիսով ԱՄՆ-ի կառավարության ընդհանուր ծախսերն այդ ոլորտում կկազմեն մոտ 13 մլրդ դոլար: Հարկ է նշել, որ այդ ծախսերը գնալով աճում են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Read more

03 July 2012

Մերկ մարդը դիմադրություն է ցույց տվել

teklor 1Ինդիանապոլիսում մերկ տղամարդը լուրջ դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին, որոնք փորձել են բռնել նրան: Նույնիսկ նրանից հետո, երբ իրավապահները էլեկտրաշոկեր են կիրառել, մերկ տղամարդուն հաջողվել է պոկվել` բառացիորեն տարբեր կողմեր նետելով ոստիկաններին: Հանցագործի ծիծաղելի ձերբակալությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Ինդիանապոլիսում: Տեսագրության մեջ երեւում է, որ տղամարդուն փողոցում փորձում են կանգնեցնել սովորական մարդիկ, բայց նրան հաջողվել է դուրս պրծնել եւ շարունակել իր խուլիգանական արարքները: Ոստիկանները կասկածյալի վրա կրակել են Taser ատրճանակից, սակայն առաջին փորձից նրան բռնել չի հաջողվել: Երբ փորձել են ձեռնաշղթա հագցնել, նա կարատեի հնարքներ է գորածդրել եւ երեքին էլ վնասվածքներ հասցնել: -Այս տղան նինջա է: Այ քեզ բան,- բացականչել է ականատեսներից մեկը: Տղամարդուն ձերբակալելու են նետվել ոչ միայն ոստիկանները, այլեւ պատահական մարդիկ եւ արդյունքում քաղաքացիներից մեկի օգնությամբ նրան ձերբակալել են: Նախնական տվյալներով, տղամարդը եղել է թմրանյութի ազդեցության տակ:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel