amga.tv

Switch to desktop Register Login

May 2013

04 May 2013

ՀԴԲ-ն ամենափնտրվող ահաբեկիչների ցուցակում ներառել է կնոջ

Joenne 5Հետաքննությունների դաշնային բյուրոն առաջին անգամ ամենափնտրվող ահաբեկիչների ցուցակում ներառել է իգական սեռի ներկայացուցչի: Ինչպես հայտնել են գերատեսչությունում՝ նա Ջոան Չեսըմարդն է, որը մեղադրվում է 40 տարի առաջ Նյու Ջըրզի նահանգում իրավապահ մարմինների աշխատակցին սպանելու մեջ: FBI-ի ներկայացուցիչները 1 մլն դոլար պարգեւավճար են խոստանում կնոջ մասին տեղեկության համար: 1 մլն դոլար էլ առաջարկում է Նյու Ջըրզիի ոստիկանությունը: Բյուրոյի տվյալներով՝ հետախուզվողը 61-66 տարեկան է: Չեսըմարդին այդ ցուցակում ներառել են այսօր՝ ողբերգական իրադարձությունների տարելիցին, որպեսզի ցույց տան, որ նույնիսկ 40 տարի անց հանցագործությունը չի մոռացվել: 1973թ 2 ոստիկաններ կանգնեցրել էին այն ավտոմեքենան, որի մեջ էին գտնվում Չեսըմարդն ու նրա մի քանի հանցակիցներ: Այդ պահին կինը ծայրահեղական Սեւ ազատագրական բանակ խմբի անդամ էր եւ հետախուզման մեջ էր մի շարք հանցագործությունների համար: Հրաձգության ժամանակ օրինապահ մարմինների աշխատակիցներից մեկը վիրավորվել է, մյուսը` սպանվել: Արդյունքում Չեսըմարդը ձերբակալվել է 1977թ եւ դատապարտվել ցմահ ազատազրկման, սակայն շուտով նրան հաջողվել է փախչել բանտից: Վերջին անգամ նրան տեսել են 1984թ Կուբայում, որտեղ, որոշ տվյալների համաձայն, նա կարող էր քաղաքական ապաստան ստանալ, եւ կարող է մինչ օրս էլ այնտեղ է թաքնվում: Ազգային հակաահաբեկչական կենտրոնում ներկայումս ներառված է 875 հազար անուն: Read more

Ուսանողը սպառնում էր հզոր պայթյուն իրականացնել

apush 5Ոստիկանությունը Մասաչուսեթս նահանգում ձերբակալել է 18-ամյա ուսանողի, ով Facebook-ում սպառնացել է ավելի մեծ ահաբեկչություն կազմակերպել, քան եղել է բասթընյան մարաթոնի ժամանակ: Ոստիկանությունը հետաքրքրվել է Քեմերըն Դամբրոզիոյով այն բանից հետո, երբ Մեթուեն քաղաքի բարձրագույն դպրոցի ուսանողները Facebook-ի էջում տեսել են նրա հայտարարությունը: -Նա պահանջում էր մարդկանցից լռել եւ սպառնում էր ինչ-որ մեկին սպանել: Նա ասում էր, որ կպայթի ու կհայտնվի լուրերի թողարկման մեջ, որ իր արածից հետո կարիք չի լինի լացել,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ժոզեֆ Սոլոմոնը: Վերջինիս խոսքերով՝ նման հայտարարություններին իրավապահ մարմինները լրջորեն են վերաբերվել, չնայած, որ ուսանողը կոնկրետ անձանց չի սպառնացել: Ոստիկանությունը ձերբակալել է Դամբրոզիոյին, նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում:   Read more

Գտել են Ցարնաեւի նոթբուքը

tsarn 8Հետաքննությունների համերկրային բյուրոն հայտնաբերել է Ջոհար Ցարնաեւին պատկանող նոութբուքը, որը մեղադրվում է ապրիլի 15-ին Բասթընում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ: Այդ մասին ասվում է FBI-ի հայտարարության մեջ: Թե հետաքննությանն ինչպես է հաջողվել ստանալ նոութբուքը եւ ինչ վիճակում է այն գտնվում, չի հաղորդվում: Ավելի վաղ հաղորդվել է, որ հետաքննիչները Ցարնաեւի համակարգիչը փնտրում էին այն համալսարանի մերձակա աղբանոցում, որտեղ նա սովորում էր, բայց որոնումները հաջողություն չէին ունեցել: Ցարնաեւի նոութբուքը նրա սենյակից դուրս էին բերել նրա համակուրսեցիները՝ ղազախստանցի երկու ուսանողներ եւ ԱՄՆ-ի մի քաղաքացի, որոնց մայիսի 1-ին մեղադրանքներ են առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու եւ կեղծ ցուցմունքներ տալու մեջ:  Read more

Օբաման ժամանել է Մեքսիկա

obbba 7ԱՄՆ-ը եւ Մեքսիկան պայմանավորվել են շարունակել համատեղ պայքարը կազմակերպված հանցավորության, անօրինական դրամական հոսքերի, զենքի առեւտրի եւ թմրանյութերի տարածման դեմ: Այդ մասին ասված է երկու հարեւան երկրների նախագահների՝ մայիսի 2-ին Մեխիկոյում կայացած բանակցությունների արդյունքներին վերաբերող հայտարարության մեջ: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ, չնայած այդ թեմայի կարեւորությանը, անվտանգության եւ ներգաղթի հարցերը չպետք է ամենագլխավորը լինեն Մեքսիկայի հետ փոխհարաբերություններում: -Այն ժամանակ, երբ մենք փորձում ենք լուծել առավել սուր հիմնախնդիրները, չպետք է տեսադաշտից բաց թողնենք մեր տնտեսական կապերը, որոնք ամենաուժեղներից մեկն են աշխարհում,- ասել է Օբաման: Նրա հետ համաձայնել է մեքսիկացի պաշտոնակից էնրիկե Պենյա Նիետոն: Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 500 մլրդ դոլարի, իսկ դրա հետագա ընդլայնման համար ստեղծվում է բարձր մակարդակի հատուկ աշխատանքային խումբ ԱՄՆ-ի փոխնախագահի եւ մեքսիկացի նախարարների մասնակցությամբ: Խմբի առաջին նիստը տեղի կունենա այս տարվա աշնանը: Նախագահները նաեւ պայմանավորվել են Կանադայի մասնակցությամբ համատեղ ջանքեր գործադրել եւ հասնել այն բանին, որ Հյուսիսային Ամերիկան դառնա աշխարհի առավել դինամիկ զարգացող եւ ամենամրցունակ տարածաշրջանը: Մեքսիկայից Օբաման մեկնել է Կոստա-Ռիկա, որտեղ հանդիպելու է այդ երկրի նախագահին:   Read more

Դեւիդ Պետրեուսը դասախոս է դարձել

devid 5CIA-ի նախկին ղեկավար Դեւիդ Պետրեըսը համաձայնվել է ստանձնել պրոֆեսորի պաշտոնը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում: Համալսարանի մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, թե աշնանից Պետրեըսը դասախոսություններ է կարդալու ուսանողների համար, մասնակցելու է սեմինարներին, նաեւ մասնակցելու է վետերանների համար պարապմունքների: Նախկին գեներալը կոալիցիայի զորքերն է գլխավորել Իրաքում եւ Աֆղանստանում: 2011թ. Պետրեըսը նշանակվել էր Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար, սակայն 2012թ. լքել էր պաշտոնը ամուսնական անհավատարմության սկանդալից հետո: Պետրեըսը գիտությունների դոկտոր է, կոչումը ստացել է Պրինսթոնի համալսարանում, նաեւ տնտեսագիտություն է դասավանդել Ուեսթ-Փոյնթի ռազմական ակադեմիայումRead more

Մերիլընդը հրաժարվեց մահապատժից


meril 5Ամերիկյան Մերիլընդ նահանգի նահանգապետ Մարտին Օ՝Մելին ստորագրել է մահապատիժը վերացնելու մասին օրենք: Այս մասին ասվում է նահանգապետի պաշտոնական կայքում: Մերիլընդն այսպիսով ամերիկյան 18-րդ նահանգն է դարձել, որը չեղյալ է համարել պատժի այս տեսակը: Ավելի վաղ նահանգում հետաձգվել էր մահապատիժների իրագործումը: -Փորձը ցույց է տալիս, որ մահապատիժը զսպող գործոն չէ հանցագործությունների համար… Ավելին՝ անմեղ մարդուն դատապարտելու դեպքում սխալը դառնում է անուղղելի,- ասվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, նահանգային իշխանությունների տվյալներով՝ այդ գերագույն պատժամիջոցը եռակի թանկ է, քան ցմահ ազատազրկումը:   Read more

Ինքնասպանությունների թիվը կտրուկ աճել է


asp 4Վերջին 10 տարվա ընթացքում ինքնասպանությունների թիվը միջին տարիքի ամերիկացիների շրջանում կտրուկ աճել է: Հիվանդությունների կանխման եւ վերահսկողության կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում ավելի շատ ամերիկացի է մահանում ինքնասպանությունների հետեւանքով, քան վթարների: -Ինքնասպանությունը համարվում էր դեռահասների խնդիր, եւ ինքնասպանությունների տարածումը միջին տարիքի ամերիկացիների շրջանում զարմանալի է: Ըստ վիճակագրության, 1999-2010թթ. ԱՄՆ-ի 35-64 տարեկանների շրջանում ինքնասպանության դիմած անձանց թիվն աճել է գրեթե 30 տոկոսով: Առավել կտրուկ տատանումներ են նկատվում 50 տարեկան տղամարդկանց (30-ից 50 տոկոս) եւ 60-64 տարեկան կանանց շրջանում (60 տոկոսով) : Ինքնասպանության դիմելու պատճառները հաճախ բավական բարդ են, այդ իսկ պատճառով պաշտոնյաներն ու հետազոտողները դժվարանում են բացատրել, թե ինչն է ընկած այդ աճի հետեւում:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version