amga.tv

Switch to desktop Register Login

April 2013

18 April 2013

Բոսթոնի ահաբեկչության երրորդ զոհի ինքնությունը

boss 4Պարզվել է Բասթընի մարաթոնի ընթացքում իրականացված ահաբեկչության բոլոր զոհերի ինքնությունը: Պայթյունի հետեւանքով զոհվել են Բասթընի 8-ամյա բնակիչ Մարտըն Ռիչըրդը, 29-ամյա Քրիսթլ Քեմփբըլը Մեդֆորդից եւ Բասթընի համալսարանի ուսանողուհի Լի Լինգզին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա Չինաստանի քաղաքացի է, եւ անունը չէր հաղորդվում հարազատների խնդրանքով: Տուժածների թիվը հասել է 183 մարդու: Նրանցից 17-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Առնվազն քառասուն մարդ լուրջ վնասվածքներ են ստացել, շատերին վերջույթների հեռացման վիրահատություն են արելԲասթընի ոստիկանությունը հերքել է տարածված լուրերն այն մասին, թե ձերբակալվել է Բասթընի մարաթոնյան վազքուղու մոտ ահաբեկչություն իրականացրած անձը: Ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել էր Սաուդյան Արաբիայի 20-ամյա մի քաղաքացի, ում հետո ազատ են արձակել: Ոստիկանության փոխանցմամբ, Բասթընում պայթած ինքնաշեն ռումբերը պատարստված են եղել Pressure cooker կաթսաներից եւ դրանց մեջ վառոդ  է լցվել, իսկ որպես խոցող տարրեր օգտագործվել են տարբեր մետաղական առարկաներ, մեխեր: Այս պահի դրությամբ ծայրահեղական որեւէ խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը: Հայտնի չեն նաեւ դրդապատճառները: Ապրիլի 18-ին Բասթընի մայր տաճարում կայանալու է պատարագ, որին կմասնակցի նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հիշեցնենք, որ առաջին պայթյունը եղել է ապրիլի 15-ին, տեղական ժամանակով ժամը 14:45-ին: 12 վայրկյան անց առաջին պայթյունից 170 մետր հեռավորության վրա պայթել է երկրորդ ռումբըRead more

Նյու Յորքում բռնել են ռուսական մաֆիայի պարագլուխներին

maaaf 7Նյու Յորքի իշխանությունները բացահայտել են միջազգային կազմակերպված հանցագործ խմբավորման գործունեությունը, որը զբաղվում էր փողերի լվացմամբ` անօրինական խաղային բիզնես կազմակերպելու ճանապարհով: Ձերբակալություններ տեղի են ունեցել Մայամիում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում եւ ԱՄՆ այլ քաղաքներում: Ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբավորման 34 անդամների: Քննիչները դեռ չեն բացահայտել բոլորի անունները: Հայտնի է, որ նրանցից մեկը եղել է ռուս գործարար Ալիմջան Տոխտախունովը, ով հայտնի է Տայվանչիկ մականունով: Քննության տվյալներով` Տայվանչիկի ապօրինի հաստատությունների ցանցի հաճախորդներ են եղել հոլիվուդյան դերասաններ, սպորտսմեններ, Ուոլ Սթրիթից առեւտրականներ, հայտնի միլիոնատերեր եւ միլիարդատերեր: Հանցագործ սխեմայով ստացված փողերը լվացվել են կեղծ ընկերությունների եւ Կիպրոսի հաշվեհամարների օգնությամբ: Այդ սխեմայով Տայվանչիկին հաջողվել է միայն 2011 թվականի երկու ամիսների ընթացքում ստանալ 20 միլիոն դոլար անօրինական եկամուտ: Նան սպառնում է 90 տարվա ազատազրկում: Լոս Անջելեսում ձերբակալվածների մեջ է նաեւ սիրիացի միլիարդատեր Հիլլել Նահնադը:   Read more

17 April 2013

Երկրաշարժ Իրանում

iran 6Իրանի հարավ-արեւելքում ապրիլի 16-ին տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում եւ երկրի մի քանի նահանգներում հանգեցրել կապի ու էլեկտրամատակարարման խափանման: Երկրաշարժը խուճապ է առաջացրել Զահեդան քաղաքում, որը գտնվում է էպիկենտրոնից 200 կիլոմետր հեռավորության վրա: Մարդիկ, երկյուղելով իրենց կյանքի համար, գոռում-գոչյունով դուրս էին նետվում տներից: Երկրաշարժն զգացվել է հարեւան երկրներում, մասնավորապես, Հնդկաստանում եւ Պարսից ծոցի պետություններում: Առայժմ հաստատված է առնվազն 40 մարդու զոհվելը, եւս ավելի քան 850 հոգի վիրավորվել են, քանդվել է ավելի քան 1,2 հազար տուն: Ըստ նախնական տվյալների՝ Պակիստանում տարերքի զոհ է դարձել հինգ մարդ, եւս 30-ը՝ վիրավորվել են: Read more

Ներսիկ Նազարյանին հանել են պաշտոնից

nazr 6Հայաստանի ոստիկանական համակարգում լուրջ փոխատեղումներ են եղել: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Նա ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Երեւանի ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ գնդապետ Աշոտ Կարապետյանը։Վերջինս հայտնի է իր առանձնակի դաժանությամբ, տարիներ առաջ դաժան ծեծի էր ենթարկել ընդդիմության ակտիվիստ Գրիշա Վիրաբյանին, ով կորցրել էր ամորձիները, եւ ստիպված էր եղել փախչել Հայաստանից: Նաեւ սիգարետ էր հանգցրել բերման ենթարկված մի աղջկա վրա: : Շրջանառվում են Նազարյանի պաշտոնանկության մի շարք վարկածներ: Ըստ դրանցից մեկի, Նազարյանը ֆինանսական խոշոր մեքենայությունների մեջ է կասկածվում: Նա մեծ գումարներ է վերցրել մի խումբ անձանցից՝ գործի մեջ ներդնելու համար, սակայն ծրագրերը ձախողվել են, եւ նա հիմա մեծ դժվարություններ ունի: Read more

16 April 2013

Նուրիել Ռուբինին տնտեսության մասին

rub 4Ամերիկյան աշխարհահռչակ տնտեսագետ Նուրիել Ռուբինին համաշխարհային տնտեսության մասին հոդված է հրապարակել, որում նշել է, թե ԱՄՆ-ում մի քանի դրական տնտեսական միտումներ կան՝ բնակարանային շուկան վերականգնվում է; շերտաքարային գազի եւ նավթի արդյունահանումը կնվազեցնի էներգիայի վրա կատարվող ծախսերը եւ կբարձրացնի մրցունակությունը; նոր աշխատատեղեր են ստեղծվում: -Ասիայում աշխատուժի թանկացումը, ռոբոտոտեխնիկայի ի հայտ գալը եւ արտադրության ավտոմատացումն ընկած են արդյունաբերության վերածննդի հիմքում; իսկ քանակական մեղմման ագրեսիվ քաղաքականությունը օգնում է նաեւ տնտեսության իրական հատվածին եւ ֆինանսական շուկաներին,- նշել է նա եւ հավելել, թե ռիսկերը, սակայն, պահպանվում են: Գործազրկությունն ու տնային տնտեսությունների պարտքը նախկինի պես մեծ են, իսկ հարկերի բարձրացումից առաջացող ֆինանսական արգելակները եւ ծախսերի սահմանափակումները կհարվածեն տնտեսական աճին: Ընդհանուր առմամբ, զարգացած տնտեսություն ունեցող երկրների շարքում ԱՄՆ-ը հարաբերականորեն ամենալավ վիճակում է: Read more

Ահաբեկչություն Բասթընում

bast 4Բասթընի մարաթոնի վերջնագծի մոտ երկուշաբթի օրը տեղի է ունեցել երկու ուժգին պայթյուն, որի հետեւանքով կան բազմաթիվ տուժածներ: Պայթյունները տեղի են ունեցել Քապլի հրապարակի մերձակայում, ոստիկանության փոխանցմամբ, խոսքը ահաբեկչության մասին է: 

Բասթընի ոստիկանական ծառայության պաշտոնական twitter էջը գրում է 23 ծանր վիրավորի եւ 2 մահացածի մասին եւ: Դեպքի վայր ժամանած փրկարար ծառայությունների աշխատողները արյունով պատված փողոցներից շտապում էին տեղափոխել տուժածներին մոտակայքում պատրաստված շարժական հիվանդանոց: Հիվանդանոցը պատրաստվել է՝ օգնություն տրամադրելու համար մարաթոնի ուժաթափ եղած մասնակիցներին: Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն: 

Ոստիկանության աշխատողները պայթյուններից հետո թույլ չէր տվել մարաթոնի մասնակիցներին վերադառնալ մրցավազքի անցկացման վայր: Ոստիկանությունը Նյու Յորքում եւ Վաշինգթընում արդեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ է ձեռնարկել: Հայտանբերվդլ է եւս երկու պայթուցիկ սարք։

Բասթըն քաղաքը ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում գտնվող խոշորագույն քաղաքներից է, որտեղ ամեն տարի անցկացվող մարաթոնը նշանակալի արարողություն է: Ամենամյա մարաթոնին մասնակցելու համար քաղաք էին ժամանել 27 հազար վազորդներ:

Read more

Օբամաների եկամուտը նվազել է

tttt 6Օբամաների ընտանիքի ընդհանուր եկամուտը 2012 թվականին նվազել է 172 հազար դոլարով՝ 2011-ի համեմատ: Սպիտակ Տան փոխանցմամբ, 2012-ին Բարաք եւ Միշել Օբամաները վաստակել են մոտ 608 հազար դոլար: Այդ գումարից նախագահի աշխատավարձը կազմել է 394,8 հազար դոլար, իսկ գրքերի վաճառքից, որոնց հեղինակն Օբաման է, ստացվել է 259 հազար դոլար: Իսկ ահա 2011 թվականին նախագահական զույգի եկամուտը կազմել է 780 հազար դոլար: Վերջին 4 տարիներին, ըստ հարկային հայտարարագրերի, Օբամաների եկամուտը կրճատվել է 9 անգամ. 2009 թվականին այն կազմել է 5,5 մլն դոլար: Սպիտակ Տան տվյալներով՝ 2012-ին Օբաման վճարել է ընդամենը 112 հազար դոլարի հարկ, եւս 150 հազար դոլար տրամադրել է բարեգործական նպատակներով: 2012-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընը եւ նրա կինը վաստակել են 385 հազար դոլար, ինչը 6 հազար դոլարով ավելի է 2011-ի ցուցանիշից: Բայդընները մոտ 88 հազար դոլարի հարկ են վճարել:

Read more

13 April 2013

Էքսկուրսավարը սպանել է 3 մետրանոց պիթոնին

piton 4Ֆլորիդա նահանգի 26-ամյա էքսկուրսավար Թամի Օուենը էքսկուրսիայի ժամանակ մարտի է բռնվել 3 մետրանոց, 5 կգ քաշով հսկա Բիրմայական պիթոնի հետ՝ պաշտպանելու համար զբոսաշրջիկներին: Դեպքը տեղի է ունեցել Everglades արգելոցում: Առաջինը սողունին նկատել է մակույկում նստած հանգստացողներից մեկը: Կինն անմիջապես այդ մասին հայտնել է էքսկուրսավարին: Տեսնելով, որ հսկա սողունը իրենց ուղղությամբ է լողում, էքսկուրսավարը ջուրն է ցատկել: Նրան օգնության է հասել գործընկեր Ուորեն Ուորթմընը: Նա փորձում էր ամեն կերպ բռնել օձի պարանոցից, որպեսզի այն նրան չկծի, սակայն օձը փաթաթվել էր նրա թեւին: Մի քանի րոպե անց էքսկուրսավարը զգացել է, որ վերջույթը թմրել է: Կորցնելով իրավիճակի վերահսկողությունը՝ Օուենը ստիպված է եղել սպանել օձին: Everglades Adventure Tours զբոսաշրջային գործակալության սեփականատեր Ջաք Շիլիի խոսքով՝ իրենք զբոսաշրջիկներին վերադարձրել են անհաջող էքսկուրսիայի գումարը: Ամերիկացու խոսքով՝ ինքը ցավում է, որ սպանել է օձին, նա դա չէր ցանկանում, քանի որ ողջ հոգով սիրում է վայրի բնության ներկայացուցիչներին , սակայն ստիպված էր, իրեն այլընտրանք չէր մնացել: Նշենք, որ այս տեսակի օձերը թունավոր չեն, սակայն նրանք ունակ են կուլ տալ նույնիսկ եղջերու եւ ալիգատոր` նրանց շուրջ փաթաթվելով եւ խեղդամահ անելով: Օգոստոսին էվըրգլեյդս ազգային փարկում գիտնականները հայտնաբերել են այդ տարածքում երբեւէ հայտնաբերված ամենամեծ բիրմայական պիթոնին, որի երկարությունը 5.18 մետր էր, իսկ քաշը` 74 կգ: Read more

Տղամարդը 27 տարի ապրում էր անտառում

antar 5Ոստիկանությունը ձերբակալել է ճգնակյաց գողին, ով մեղադրվում է հազարավոր գողությունների մեջ: 47-ամյա Քրիստըֆըր Նայթը 27 տարի ապրել է վրանում, Մեն նահանգի անտառներում: Սնվում էր այն ուտելիքով, որը գողանում էր քեմփինգներից: Նա գողանում էր մարտկոցներ, սնունդ, գազի բալոններ, մինչ հանդիպեց համառ որսորդ Թերրի Հյուզին, ով էլ ձերբակալել է նրան: Առայժմ Նայթին միայն մեղադրանք են առաջադրել Փայն-Թրի քեմփինգում կատարված գողության փաստով: Նայթին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք եւ հարցաքննել: Առաջին իսկ հարցաքննությանը պարզվել է, որ լճի մոտ գտնվող անմարդաբնակ վայրում երկար տարիներ ապրել է հենց Նայթը, ով տանից փախել էր 27 տարի առաջ: 19 տարեկանում դեռահասը որոշել էր լքել տունը` իր հետ վերցնելով այրիչ, ռադիո, դանակ եւ վրան: Այդ իրերով նա տեղափոխվեց անտառ եւ բնակություն էր հաստատել: Ազգականները փորձել, բայց չէին կարողացել գտնել նրան: Գրեթե 27 տարի Նայթը մարդկանց հետ չի շփվել, թեեւ հրաշալի խոսում է անգլերեն: Նա սովորել էր աննկատ անցնել կածաններով եւ գողություններ կատարել, իսկ գիշերները հարձակվում էր սուպերմարկետների եւ ֆերմաների վրա: Ոստիկանությունը կարծում է, որ Հյուզը երկրորդ մարդն է 27 տարում, ում հանդիպել է Քրիստըֆըր Նայթը, առաջինը 90-ականներին մի զբոսաշրջիկ էր, ում պատահաբար տեսել եւ բարեւել էր: Նայթի հիշած վերջին պատմական դեպքը Չեռնոբիլի ատոմակայանի վթարն է եղելRead more

Րաֆֆի Հովհաննիսյանի սակավամարդ հանրահավաքը

raffi 4Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է արել: Նա երեկ մեկնել էր Մոսկվա, եւ ենթադրվում էր, որ կպատմի իր հանդիպումների մասին, սակայն այդպես էլ որեւէ բառ չի ասել: Հանրահավաքը ի տարբերություն նախորդների չափազանց սակավամարդ էր, պատճառը թե տեղացող անձրեւն էր, թե ժողովրդի` ապրիլի 9-ի դեպքերից հետո Հովհաննիսյանից հիասթափությունը: Հիշեցնենք, որ նա պողոտայում թողել էր ժողովրդի բազմությանը եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ գնացել Ծիծեռնակաբերդ աղոթելու: Հանրահավաքում ելույթ է ունեցել նաեւ Արմենուհի Հովհաննիսյանը, ով հիշել է ապրիլի 9-ի դեպքերը: -Ես այդ օրը հագել էի իմ ամենասիրած կոշիկները, ես կորցրեցի այն, երբ տապալվել էի գետնին, եւ բոբիկ քայլեցի դեպի Ծիծեռնակաբերդ - հիշել է Արմենուհի Հովհաննիսյանը: Հանրահավաքի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հաջորդ հավաքը նշանակել է հաջորդ ուրբաթ` Անի հյուրանոցի փոքր սրահում:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version