amga.tv

Switch to desktop Register Login

February 2013

08 February 2013

. Օբաման մերժել է Սիրիայի ընդդիմությանը զինելու առաջարկը

obbb 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է իր մոտ զինակիցների առաջարկը սիրիացի ընդդիմադիրների ջոկատներին զենքի մատակարարման վերաբերյալ: Այս մասին հայտնի է դարձել հինգշաբթի՝ Կոնգրեսում լսումների ժամանակ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետայի եւ ԱՄՆ Զինված ՈՒժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Մարտըն Դեմփսիի ելույթներից: Դեռ անցած տարի նրանք երկուսն էլ աջակցել էին սիրիացի ապստամբների նախապատրաստման եւ զինման ծրագրին, որը մշակել էին նախկին պետքարտուղար Հիլըրի Քլինթոնն ու CIA նախկին տնօրեն, գեներալ Դեւիդ Պետրեըսը: Նրանց գաղափարները մերժվել են Սպիտակ տան կողմից, որը որոշել է հավատարիմ մնալ սիրիական հակամարտությանը սահմանափակ միջամտության ռազմավարությանը: Հանրապետական սենատըր Ջան Մըքքեյնը այս առնչությամբ քննադատության է ենթարկել Օբամային այն բանի համար, որ նա չի հետեւել իր մոտ զինակիցների՝ ազգային անվտանգության հարցերին առնչվող խորհուրդներին: Read more

08 February 2013

ԱՄՆ-ն ավելի թույլ է դարձել

economy 5Շուրջ 50 տոկոս ամերիկացիներ կարծում են, որ ԱՄՆ-ն ավելի թույլ է դարձել. հարցում ԱՄՆ-ի ընտրողների շուրջ կեսը` 48 տոկոսը կարծում է, որ վերջին հինգ տարիներին երկիրն ավելի թույլ է դարձել, իսկ հարցման մասնակիցների 52 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ի տնտեսության համար ամենավատ ժամանակները դեռեւս առջեւում են: Այս մասին վկայում են Fox News հեռուստաալիքի կողմից անցկացրած հարցումները: Հարցման արդյունքների համաձայն՝ ընտրողների 77 տոկոսը հավանություն չեն տալիս ԱՄՆ Կոնգրեսի աշխատանքին, դրա հետ մեկտեղ, 80 տոկոսը գոհ է երկրի նախագահ Բարաք Օբամայի աշխատանքից: Հարցման մասնակիցների կեսից ավելին` 58 տոկոսը համարում է, որ կառավարությունը չափից շատ իշխանություն ունի եւ սահմանափակում է ԱՄՆ-ի քաղաքացիների ազատությունը: Այնուամենայնիվ, ամերիկացիները լավատես են. 65 տոկոսը համոզված է, որի ԱՄՆ-ի քաղաքացիներն ունեն բոլոր հնարավորությունները ամերիկյան երազը իրականացնելու համար: Read more

08 February 2013

ԱՄՆ հյուսիս-արեւմուտքում փոթորիկներ են



NEMO 5ԱՄՆ-ի հյուսիս-արեւմուտքում վրա հասած «Նեմո» ձնաբուքը տեղական օդանավակայաններին ստիպել է հետաձգել շուրջ 4 հազար չվերթ։ Մասաչուսեթս, Քանեքթիքոըթ, Նյու Յորք, Իլինոյս նահանգներում երեկ երեկոյան առատ ձյուն է տեղացել: Ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունները՝ United Airlines-ը, American Airlines-ը, Delta-ն, Jet Blue-ն, Southwest-ը չեղյալ են արել 3940 չվերթ: Ձնաբքի հարվածի տակ են հայտնվել Նյու Յորքը, Բասթընը եւ Չիկագոն։ Ըստ օդերեւութաբանների՝ ձյան մակարդակը կգերազանցի 30 սմ-ը, իսկ որոշ շրջաններում կհասնի մինչեւ 50 սմ-ի։ Ձյան առատ տեղումները կուղեկցվեն մինչեւ 65 կմ/ժ քամու հոսանքներով եւ օդի ջերմաստիճանի զգալի նվազմամբ: Տեղի բնակիչները շտապել են առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերել՝ խմելու ջուր, լապտերներ, մոմեր եւ մարտկոցներ։ Բասթընի քաղաքապետ Թամըս Մենինոն կարգադրել է փակել բոլոր դպրոցները, գլխավոր փողոցներում արգելված է ավտոտրանսպորտի կայանումը, իսկ բնակիչներին հրահանգվել է չլքել տներն առանց ծայրահեղ անհրաժեշտության։ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը գործատուներին խորհուրդ է տվել աշխատավայր չկանչել իրենց պարտականությունները հեռակա կարգով կատարելու ունակ աշխատողներին։ Սպասվում է, որ «Նեմոն կընդգրկվի Նյու Յորքի պատմության ընթացքում ամենահզոր ձյան փոթորիկների տասնյակում։   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version