amga.tv

Switch to desktop Register Login

December 2012

14 December 2012

Երուսաղեմում պղծել են հայկական գերեզմանները

pahoo 8Երուսաղեմում վանդալները հակաքրիստոնեական գրություններ են կատարել Սուրբ Խաչ ուղղափառ եկեղեցու պատերի եւ հայկական գերեզմանատան դարպասների վրա: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, ականատեսների խոսքով` առաջին գրությունը նկատվել է երեկ առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում: Եկեղեցու պատերին եբրայերենով գրվել են մի շարք կարգախոսներ, օրինակ` Մահ քրիստոնեությանը: Բացի այդ` անհայտ անձինք վանքի ծառայողների մեքենաների անվադողերն են վնասել, իսկ մեքենաների վրա գրություններ թողել: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վանդալներին անվանել է անբարոյականներ: Ենթադրվում է, որ տեղի ունեցածի հետեւում կանգնած են հրեա աջ արմատականները: Ոստիկանությունը վանդալիզմի փաստի առթիվ հետաքննություն է սկսել: Նշենք, որ Իսրայելում բնակվում է 155 հազար քրիստոնեա, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ 2 տոկոսը: Read more

ՀԱԿ-ի վիճակը վատ է

bhhhk 7ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրաժարումը` նախագահական ընտրություններին առաջադրումից լուրջ իրավիճակ է ստեղծել ԲՀԿ-ում եւ նրա դաշնակից Հայ ազգային կոնգրեսում: Մինչ այսօր լուրեր էին շրջանառվում, թե ԲՀԿ-ից դուրս է գալու եւ առաջադրվելու է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, սակայն վերջինս հայտարարություն է տարածել եւ նշել, թե հարգում եւ ընդունում է Ծառուկյանի որոշումը: Բավական ծանր վիճակում է հայտնվել Հայ ազգային կոնգրեսը, որը օլիգարխի կուսակցության հետ համագործակցության արդյունքում արդեն կորցրել է իր ընտրազանգվածի մեծ մասը: ՀԱԿ-ը վերջին երկու օրում երկու քաղխորհրդի նիստ է գումարել, սակայն որեւէ որոշում չի հրապարակել: Ընդ որում, հայաստանյան մամուլի տվյալներով, Լեւոն Տեր-Պետրոսյանն այս անգամ չի առաջադրվելու, եւ ՀԱԿ-ը կարող է առաջադրել Լեւոն Զուրաբյանին, այն էլ միայն մասնակցություն ապահովելու, այլ ոչ իրական գործընթացների համար: Երեկ ՀԱԿ գրասենյակում զավեշտալի իրադարձություն է եղել: Նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ-ի համար բազմիցս ակցիաներ արած Վարդգես Գասպարին պառկել է գրասենյակի դռան առջեւ` իր բողոքի ձայնը բարձրացնելով ՀԱԿ-ում տիրող անառողջ մթնոլորտի դեմ:   Read more

22 աշակերտների ձերբակալել են թմրանյութերի համար

temc 5Թըմեքուլա Վյալիի դպրոցական օկրուգի 22 աշակերտների նկատմամբ քրեական գործ է հարուցվել թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում: Ռիվըրսայդ շրջանի շերիֆ գրասենյակը աշակերտներին տարել է հենց երեք դպրոցների դասարաններից: 15 աշակերտ ձերբակալվել են Թըմեքուլա Վյալիի ավագ դպրոցից, 5-ը` Չեփըրել դպրոցից, եւս երկուսը` Rancho Vista Continuation ավագ դպրոցից: Ոստիկաններն աշակերտների մոտից առգրավել են թմրանյութի մեծ քանակություն` այդ թվում` մարիխուանա, կոկաին, մետամֆետամին, էքսթըզի, հերոին, LSD: Նրանցից երկուսին ձերբակալել են որպես չափահասների, իսկ մյուսներին հանձնել ծնողներին, նրանց անունները չեն հաղորդվում: Read more

Ինքնասպանություն Գլենդելում

suic 5Նախօրեին Գլենդելի թիվ 2 մայրուղուց, Չեւի Չեյզ քենյընի մոտ ինքնասպանություն գործած անձը գրություն է թողել: Տղամարդը, ում անունը չի հաղորդվում, նախօրեին վաղ առավոտյան նետվել է երկու մայրուղիների վրայի անցումից: Սերժանտ Թամ Լորընցի խոսքով, ականատեսները միան նկատել են, թե ինչպես է տղամարդը ցատկում: Ոստիկանները դիակի մոտից գրություն են գտել, նաեւ մայրուղու վրա թողած նրա մեքենան: Ոստիկաններն առայժմ տեղեկություններ չեն հայտնել զոհվածի արարքի դրդապատճառների մասին: Նշվում է, որ նետվելուց առաջ ոստիկանները ահազանգ չեն ստացել: Դեպքից հետո Չեւի Չեյզը մոտ երեք ժամով փակ է եղել, մինչ ոստիկանները հետաքննություն են իրականացրել: Read more

Զինված կողոպուտ Մորենո Վյալիում

moreno 4Ֆուլըրթընում` Կալիֆոռնիայի համալսարանում վերսկսվել են պարապմունքները` ավելի քան 8 ժամ տեւած մեկուսացումից հետո, երբ ոստիկանները որոնում էին երկու կասկածյալների: Միջադեպն ավարտվել է երեկ կեսգիշերին մոտ, եւ ուսանողներին թույլատրվել է վերադառնալ իրենց սենյակները: Երեկ ցերեկը, ժամը 3-ի սահմաններում Մորենո Վյալիի Empire Jewelry եւ Pawn Shop խանութներում զինված կողոպուտ էր եղել: Դրանից հետո ուսանողները հայտնել էին, որ առնվազն երկու զինված մարդու են տեսել: Հատուկ նշանակության ուժերը մինչեւ երեկոյան ժամը 11-ը սենյակ առ սենյակ որոնումներ են իրականացրել, սակայն որեւէ կասկածելի բան այդպես էլ չեն հայտնաբերել: Ոստիկանությունը հայտնել է, որ խանութի աշխատակիցը ծանր հրազենային վնասվածք է ստացել: Մոտ 20 տարեկան տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Ներկայումս տուժածի վիճակը ծանր, բայց կայուն է: Կասկածյալները դեպքի վայրից փախել էին Լեքսըս մակնիշով մեքենայով եւ կանգ առել համալսարանի մերձակայքում: Ոստիկաններին հաջողվել էր ձերբակալել կասկածյալներից մեկին դեռ ճանապարհին, եւ այժմ նրան հարցաքննում են: Մյուսներին չեն կարողացել գտնել Ֆուլերթընի համալսարանի տարածքում: Սակայան ավելի ուշ ոստիկանությանը հաջողվեց ձերբակալել նրանց։   Read more

Լոհանին կարող են ձերբակալել

Lohh 6Հորիվուդյան սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանին կարող են բանտարկել, քանի որ սկսվում է հունիսին տեղի ունեցած վթարի գործի քննությունը, որի հարցում Լինդսին խաբել է ոստիկանությանը: Դերասանուհին ասել է, որ այդ ժամանակ ինքը չի եղել մեքենայի ղեկին: Այդ ստի համար Լոհանը կարող է ճաղերի հետեւում անցկացնել 8 ամիս: Լինդսիի փաստաբանը մտադիր չէ հանձնվել եւ պատրաստվում է աստղի համար պայմանական ազատազրկումը վերականգնելու խնդրանքով փաստաթղթեր ներկայացնել: Լինդսին պայմանականորեն ազատ է արձակվել այն բանից հետո, երբ նրան 2011-ի հուլիսին մեղադրել են վզնոցի գողության համար, ինչի համար նրան նշանակել են 120 ժամ ազատազրկում եւ 480 ժամ հասարակական աշխատանքներ: Ներկայումս Լոհանը Մեծ Բրիտանիայում է, որտեղ Մաքս Ջորջի հետ է անցկացնում ժամանակը, քանի որ նա պարտավոր չէ ներկա լինել դատավարությանը:   Read more

Չիկագոյի բնակչին դատապարտեցին

moos 8Չիկագոյի բնակչին դատապարտել են 10 տարվա ազատազրկման՝ ահաբեկիչներին աջակցելու համար: Associated Press-ի փոխանցմամբ, ծագումով Ալաբամա նահանգից 29-ամյա Շակիր Մասրին ձերբակալվել էր 2010 թվականին: 2012-ի հուլիսին նա իրեն մեղավոր է ճանաչել ահաբեկիչներին օգնելու գործում եւ սկսել համագործակցել քննության հետ: Մեղադրական վարկածով՝ Մասրին մարզվել էր Սոմալիում՝ ահաբեկիչների ճամբարում, եւ երազում էր մահապարտ դառնալ՝ իրականացնելով Ալ-Քաիդայի կամ Սոլամիում գործող Ալ-Շաբաբ խմբավորման հանձնարարությունները: Մասնավորապես, նա քննարկել է ամերիկացի զինվորներով ավտոբուսի պայթեցման հնարավորությունը: Բացի այդ, Մասրիի համակարգչում քննիչները հայտնաբերել էին ծայրահեղական գրականությունը, այդ թվում՝ Ուսամա բեն Լադընի 1996 թվականի մանիֆեստը ԱՄՆ-ին պատերազմ հայտարարելու մասին:   Read more

Ցանկանում էին սպանել Բիբըրին

beeeb 5ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է երեք տղամարդու հանցավոր պայմանավորվածությունը, ովքեր պատրաստվում էին թլպատել, ապա սպանել երիտասարդ երգիչ Ջասթին Բիբըրին: Ըստ ոստիկանության՝ Մարկ Սթեյկը եւ նրա զարմիկ Թաներ Ռուինը վարձված են եղել բռնաբարության եւ սպանության համար դատապարտված Դան Մարտինի կողմից՝ Նյու Յորքում Բիբըրի նոյեմբերին կայանալիք համերգից հետո նրան առեւանգելու եւ փողկապով խեղդելու նպատակով: Ըստ տվյալների, Սթաակը հանդիպել է Մարտինին Նյու Մեքսիկո Լաս Կրուզես բանտում, որտեղ Մարտինը նրան կոչ է արել սպանել չորս մարդու, այդ թվում նաեւ Ջասթին Բիբերին։ Մարտինը Բիբերի երկրպագուն է եւ նույնիսկ Բիբերի պատկերով դաջվածք է արել իր ոտքին։ Նա իբրեւ թե հրամայել է սպանել եւ թլպատել երգչին եւ նրա թիկնապահին։ Սթեյկը ձերբակալվել է Վերմանտում, ավելի ուշ՝ Նյու Յորքում հայտնաբերվել է նաեւ Ռուինը, ում մեքենայում մկրատ են հայտնաբերել։  Read more

Ֆիսկալ ճեղքվածքի բացասական ազդեցությունը

vata 8ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնակին հայտարարել է, որ ֆիսկալ ճեղքվածքը` այն է հարկերի կտրուկ բարձրացումն ու պետական ծախսերի կրճատումը, արդեն վնասում է ԱՄՆ-ի տնտեսությանը: Բերնանկին նման հայտարարությամբ հանդես է եկել բաց շուկայում գործողությունների կոմիտեի երկօրյա նիստից հետո: Բերնակիի խոսքերով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի եւ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների միջեւ ընթացող բանակցություներում առաջընթացի բացակայությունը բացասական կերպով է անդրադառնում սպառողների եւ ձեռնարկատերերի վտսահության մակարդակի վրա, ինչը հանգեցնում է ներդրումների նվազման: -Ակնհայտ, է, որ ֆիսկալ ճեղքվածքը ազդում է տնտեսության վրա: Առաջիկա տարիներին ԱՄՆ-ի տնտեսությունը կարող է զարգանալ փոքր-ինչ ավելի դանդաղ, քան ավելի վաղ ենթադրվում էր: Ես հույս ունեմ, որ Կոնգրեսը խելամիտ կգործի՝ լուծելով այս խնդիրը,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ բարդությունն այն է, որ ոչ ոք չի ցանկանում լուծել կուտակված խնդիրները, եւ բոլորը միշտ հետաձգում են լուրջ քննարկումները: Բերնակին նաեւ նշել է, որ Դաշնային պահուստային համակարգը քիչ հնարավորություն կունենա ֆիսկալ ճեղքվածքի բացասական ազդեցությունները մեղմացնելու համար՝ հաշվի առնելով դրանց ծավալները: Դաշնային պահուստային համակարգի ղեկավարն առանձնակի ուշադրություն է դարձրել պետական պարտքի խնդիրների լուծման եւ հարկային բարեփոխումների վրա: Նշենք, որ, վերլուծաբանների հաշվարկների համաձայն, 2013թ. ֆիսկալ ճեղքվածքը ԱՄՆ-ի տնտեսությանը կարող է արժենալ մինչեւ 600 մլրդ դոլար:   Read more

Ազատության արձանն անորոշ ժամանակով փակվում է

liberty 9ԱՄՆ-ի եւ աշխարհի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը` Ազատության արձանը, որը գտնվում էՍենդի փոթորկից ամենաշատը տուժած վայրում` երկրի հյուսիս-արեւելքում, անորոշ ժամանակով փակվել է: ԱՄՆ-ի Ազգային պարկերի ծառայության ներկայացուցիչ Մայք Լիթթըրսթի խոսքով` ոչ արձանը, ոչ դրա պատվանդանը չեն տուժել: Ազատության կղզին կփակվի, որովհետեւ դեպի այն տանող ճանապարհները մեծապես վնասված են: Վնասվել են նաեւ կղզին շրջանակող զբոսուղու սալիկները: Սենդի-ի մոլեգնելու նախորդ օրը Ազատության արձանը պետք է բացվեր մեկ տարվա վերականգնողական աշխատանքներից հետո: 30 մլն դոլար արժեցած վերականգնման արդյունքում արձանի արտաքին տեսքը չի փոխվել, այնտեղ հսկողության եւ անվտանգության ժամանակակից համակարգեր, հաշմանդամների սայլակների համար վերելակներ են տեղադրվել: Փոխվել են աստիճանները, արձանի լուսավորության համակարգը եւս նորացվել է: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version