amga.tv

Switch to desktop Register Login

December 2012

20 December 2012

Էլ Չապոյի դստերը կազատեն

elchap 4Աշխարհի ամենահետապնդվող թմրաբարոն Խոակին Էլ Չապո Գուզմանի դստերը ազատ են արձակել Սան Դիեգոյի բանտից: Agence France-Presse-ի փոխանցմամբ, Ալեխանդրինա Ժիզել Գուզման Սալասարը գործարք է կնքել քննության հետ` խոստանալով մեղավոր ճանաչել իրեն մեղադրանքի վեց կետերից մեկով: Ազատ արձակելուց հետո նրան արտաքսելու են Մեքսիկա: Գուսմանի 31-ամյա հղի դստերը ձերբակալել էին հոկտեմբերի 12-ին Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին, Սան Իսիդրո անցակետում, երբ նա փորձում էր ուրիշի անձնագրով մտնել ԱՄՆ տարածք: Նրան փաստաթղթերի կեղծման, խարդախության եւ կեղծ վկայություն տալու մեղադրանք է առաջադրվել: Սկզբում նա հերքում էր բոլոր մեղադրանքները, բայց ի վերջո մեղավոր է ճանաչել իրեն խարդախության մեջ` կալանքից ազատվելու դիմաց:   Read more

20 December 2012

Զրահապայուսակ երեխաների համար

payus 5Քանեքթիքըթ նահանգում դպրոցի սպանդից հետո ԱՄՆ-ում ծնողները գնում են զրահապատ թիկնապայուսակներ։ Դրանց ամսական վաճառքն աճել է 3-ից 10 անգամ։ Այդպիսի թիկնապայուսակների արժեքը 300-600 դոլար է։ Թիկնապայուսակի հետեւի հատվածում տեղադրված է կարբոնից պատրաստված զրահապատ վահանակ, որը մի քիչ ավելացնում է նրա քաշը։ Արտադրողներն առաջարկում են այն օգտագործել որպես վահան՝ ուղղելով հակառակորդի կողմը, կամ կրել մեջքին, երբ փախչում ես։ Այդ դեպքում թիկնապայուսակը պաշտպանում է կենսական կարեւորություն ունեցող օրգանները։ Պայուսակները հատկապես հարմար են երեխաների համար: Արտադրողները գնորդներին զգուշացնում են, որ այդպիսի թիկնապայուսակները պաշտպանություն են ապահովում միայն ամենահայտնի հրազենների փամփուշտներից։ 100 դոլար ավել վճարելու դեպքում նրանք թիկնապայուսակի մեջ դնում են լրացուցիչ զրահավահան, որը պաշտպանում է ավելի հզոր փամփուշտներից։  Read more

20 December 2012

Օբաման պատրաստ է դժվար որոշումներ ընդունել

OPP 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե պատրաստ է դժվարին որոշում ընդունել, միայն հաջողվի հանրապետականների հետ պայմանավորվածությունների հանգել դեֆիցիտի կրճատման վերաբերյալ: Նա ասել է, թե չի տեսնում որեւէ պատճառ, որ բանակցությունները չբերեն ցանկալի արդյունքի: Հանդիպելով դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, Օբաման ընդգծել է, թե լավատեսորեն է տրամադրված եւ կարծում է, թե կհաջողվի պայմանավորվածութան հանգել հանրապետականների հետ եւ խուսափել ծախսերի զգալի կրճատումից` սկսած հունվարի 1-ից: Նախագահը պնդել է, թե զգալի զիջումներ է արել հանրապետականներին եւ պատրաստ է եւս նոր զիջումների գնալ: -Ինչ-որ զիջման գնալու համար ես համաձայնվել եմ ինձ համար բարդ բաների, որ դեմոկրատները չեն ուզում, շատ հանրապետականներ` նույնպես,- նշել է նա: Նախկինում Օբաման առաջրկում էր հարկային արտոնություններից զրկել բոլոր նրանց, ովքեր տարեկան 250 հազար եւ ավելի գումար են վաստակում, իսկ ներկայումս նախագահը համաձայնվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բեյների առաջակին` հարկային արտոնություններից զրկել միայն 400 հազար եւ ավելի դոլար վաստակող ամերիկացիներին: Վերլուծաբանները, սակայն, կարծում են, թե հանրապետականները դեմ են քվեարկելու Օբամայի նոր առաջարկներին, եւ հակված չեն ընդունել Բեյների փոխզիջումը: Հանրապետականների նախագծից դժգոհ նախագահը վերջիններիս մեղադրել է իր անձի հանդեպ վատ տրամադրված լինելու մեջ: Օբաման և Պալատի խոսնակ Ջան Բեյները փորձում են համաձայնության գալ` «բյուջեի ճեղքվածքից» խուսափելու համար: Բեյները և Օբաման փոխզիջումների են գնացել. Օբաման համաձայնել է կրճատել թոշակառուների նպաստները, իսկ Բեյնըրը` բարձրացնել հարկերը հարուստ ամերիկացիների համար։ Բանակցությունները հավանաբար կսառեցվեն։ Read more

20 December 2012

Քլինթոնը հետաձգում է ճանապարհորդությունները

clent 5ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթընն առաջիկա շաբաթներին չի մեկնի արտերկրյա ուղեւորությունների՝ հիվանդության պատճառով: Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռեյնսը հաղորդել է, որ բժիշկները նրան խորհուրդ են տվել խուսափել երկրարատեւ թռիչքերից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հիլըրի Քլինթընը վարակվել է աղիքային լուրջ հիվանդությամբ, որի պատճառով նա ստիպված է եղել հետաձգել Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներ նախատեսված այցերը: Հայտնի է դարձել նաեւ, որ ուժեղ ջրազրկման հետեւանքով ԱՄՆ-ի պետքարտուղարը գիտակցությունը կորցրելով ընկել է եւ ուղեղի ցնցում ստացել: Հիլըրի Քլինթընն ԱՄՆ-ի ամենաշատ ճամփորդող պետքարտուղարն է: 4 տարվա ընթացքում նա այցելել է 112 երկիր եւ ինքնաթիռում անցկացրել մոտ 400 օր:   Read more

20 December 2012

Բայդենը կգլխավորի բռնության հակազդման հանձնաժողովը

Baidenn 9Բարաք Օբաման փոխնախագահ Ջո Բայդընին կարգադրել է մի հանձնաժողով ստեղծել, որը կզբաղվի զենքի ուժով բռնություն կատարելու խնդրի լուծման հարցերով

Զենքի վերահսկողության հարցն առանձնապես սուր է դարձել Քանեքթիքըտի ողբերգությունից հետո, երբ 20-ամյա Ադըմ Լանզան դպրոցում 20 երեխայի եւ 6 մեծահասակի էր սպանել՝ դրանից առաջ տանը սպանելով մորը: -Հինգ օր է անցել այդ հոգեցունց ողբերգությունից: Բռնությունն իր հետքն է թողել հասարակության վրա: Մենք բոլորս պետք է փորձենք ապագայում նվազեցնել բռնությունների քանակը: Այս հինգ օրերին մենք մտածում էինք, ինչ անել, որպեսզի ապագայում այսպիսի ողբերգություններ չլինենԱյդ ուղղությամբ գործողությունները պետք է մեր սրտերում սկսվեն: Անգործության համար ներում չկաՓոխնախագահ Ջո Բայդընը կղեկավարի այն հանձնաժողովը, որը հունվարից ոչ ուշ պետք է տարբերակներ առաջարկի բռնության մակարդակը նվազեցնելու համար: Հանձնաժողովը հստակ խնդիր ունի. հենց հիմա ստույգ բարեփոխումներ վերամշակել,- ասել է Օբաման հատուկ հայտարարության մեջ:    Read more

20 December 2012

Time-ի Տարվա մարդը նախագահ Օբաման է

obbbbb 5 Time ազդեցիկ պարբերականը 2012թ․ Տարվա մարդ է ճանաչել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային․ նրա լուսանկարը կհայտնվի պարբերականի այս տարվա վերջին համարի շապիկին։ -Մենք բոլորս մշակութային ու ժողովրդագրական պատմական փոփոխությունների սահմանագծին ենք, եւ Օբաման դրանց խորհրդանիշն է ու որոշ իմաստով՝ նոր Ամերիկայի ճարտարապետը,- նշել է Time-ի գլխավոր խմբագիրը։ Օբաման Time-ի Տարվա մարդ է դառնում արդեն երկրորդ անգամ․ պարբերականի խմբագրությունն ԱՄՆ նախագահին այս տիտղոսն առաջին անգամ շնորհել էր 2008թ։ Նշենք, որ պարբերականի ընթերցողներն անցյալ շաբաթ անլայն հարցման ընթացքում Տարվա մարդ էին ընտրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին։ Հատկանշական է, որ մինչ այժմ խմբագրության եւ ընթերցողների ընտրությունը երբեք չի համընկել։ Time-ի խմբագրությունը Տարվա մարդ է ընտրում 1927-ից․ այս տիտղոսն առաջին անգամ ստացել է ամերիկացի օդաչու Չառլզ Լինբըրգը։   Read more

20 December 2012

Բջջային գովազդի վաճառքի ծավալները կաճեն

celll 82012 թվականի արդյունքներով ԱՄՆ-ում բջջային գովազդի վաճառքի ծավալները կհասնեն 4,06 մլրդ ԱՄՆ դոլարի: Վերլուծաբանների կարծիքով, նախորդ տարվա համեմատ ցուցանիշի աճը կկազմի շուրջ 180 տոկոսՓորձագետները նշում են, որ ոլորտի աճի արագ տեմպերը պայմանավորված են հայտնի սոցիալական կայքերի եւ առանձին պորտալների (Google, Facebook, Twitter եւ այլն) հաջող գովազդային լուծումներով, ինչպես նաեւ օգտատերերի ակտիվության աճով:

ԱՄՆ-ում բջջային գովազդի ոլորտում առաջատար հորիզոնական է զբաղեցնում Google ընկերությունը, որը տարվա արդյունքներով նախատեսում է հասույթն ավելացնել մինչեւ 2,17 մլրդ դոլար: Արդյունքում, ընկերության մասնաբաժինը բջջային գովազդի ամերիկյան   շուկայում կկազմի 56 տոկոսRead more

Սողանքը շրջել է գնացքը

sor 5Սողանքը հարվածել է բեռնատար գնացքին եւ հանգեցրել դրա տապալմանը Վաշինգթըն նահանգում: Միջադեպը տեղի է ունեցել Էվերեթթ քաղաքի մերձակայքում, նախօրեին երեկոյան: Սողանքը թափվել է 100 ոտնաչափ բարձրությունից Burlington Northern Santa Fe բեռնատար գնացքի վրա, որը Սիաթլից ուղեւորվում էր Էվերեթթ: Բեռնատարը տարբեր բեռներ էր տեղափոխում, այդ թվով մեծ քանակությամբ թունաքիմիկատներ, պարարտանյութեր եւ մաքրող հեղուկ: Սողանքի հարվածից միանգամից ռելսերից դուրս են եկել եւ շրջվել յոթ վագոններ: Միջադեպի հետեւանքով բարեբախտաբար ոչ ոք ի տուժել: Դեպքի վայր ժամանած փրկարարները տարհանել են հարեւանությամբ գտնվող տները, իսկ վտանգավոր նյութերի հետ աշխատող խումբը ստուգումներ է իրականացրել` պարզելու արդյոք արտահոսք չկա: Համենայն դեպս, գնացքների երթեւեկությունը դադարեցվել է, իսկ տեղանքը շրջափակվել առնվազն 48 ժամով` անվտանգության նկատառումներով: Նշենք, որ նույն շրջանում նույնպիսի դեպք կրկին տեղի էր ունեցել:   Read more

Հարձակում բանկի մոտ

chas 5Էնըհայմում մի կին դաժան հարձակման է ենթարկվել մեկ ուրիշ կնոջ կողմից, ով մուրճով հարվածներ է հասցրել տուժողին: Միջադեպը տեղի է ունեցել երեկ` երեկոյան, 500 North Euclid  Street հասցեում, Chase Bank-ի մասնաճյուղի ավտոկայանում: Էնահայմի ոստիկանության ներկայացուցիչ Մարկ Ըրվինի խոսքով, հարձակվողը ցանկացել է կողոպտել տուժածին եւ մուրճով հարվածել է նրա գլխին: Բանկի աշխատակիցներին եւ պատահական անցորդներին հաջողվել է ձերբակալել չարագործին եւ հանձնել ոստիկաններին: տուժածին տեղափոխել են UC Irvine Medical Center, նա գլխի եւ դեմքի հատվածում ծանր վնասվածքներ է ստացել: Կասկածյալի եւ տուժածի անունները չեն հաղորդվումRead more

Ռումբի կեղծ ահազանգ

 

aha 5Կորեաթաունի խաչմերուկը փակ է եղել, երբ Լոս Անջելեսի ոստիկանությունը ռումբի ահազանգ էր ստացել Wilshire Boulevard Temple-ի շրջակայքից: Անհայտ անձը զանգահարել էր ոստիկանություն եւ հայտնել 3663 Wilshire Blvd. հասցեում գտնվող ռումբի մասին: Ավելի ուշ մեկ այլ ահազանգ է ստացվել, թե ռումբն այլ վայրում է: Ոստիկանության ներկայացուցիչ Լուիս Գարսիայի խոսքով, նշվում էր, թե պայթուցիկ սարքը գտնվում է ոստիկանական մեքենայի մեջ: Դեպքի վայր ժամանած սակրավորները  բարձարցրել եւ ստուգել են մեքենան եւ պարզել, որ կասկածելի ոչինչ չկա: Զանգի պատճառով տեւական ժամանակ ճանապարհը փակ է եղել, եւ ոստիկանությունը ներկայումս որոնում է անանուն զանգի հեղինակին: Ըստ ոստիկանության երկու զանգերն էլ կատարվել են նույն ավտոմատիցRead more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version