amga.tv

Switch to desktop Register Login

December 2012

06 December 2012

Արտահոսք գործարանում

arta 7Կալիֆորնիայի Ատվոտեր քաղաքում, աղբի վերամշակման գործարանում պայթյուն է եղել, որի հետեւանքով մոտ 100 գալլոն ամմիակ է արտահոսել օդ: Կալիֆորնիայի անտառների եւ հրշեջ ծառայությունը ահազանգը ստացել է երեկ, երեկոյան, ժամը 7-ի սահմաններում: Միջադեպի արդյունքում գործարանի աշխատակիցները չեն տուժել, հայտնել է ծառայության ներկայացուցիչ Դենիել Բըրլենթը: Մըրսեդ շրջանի շերիֆի աշխատակիցները տարհանել են մերձակա բնակավայրերը եւ տարհանվածների համար կենտրոն բացել: 25 անձ հայտնել է, որ առողջական խնդիրներ են ունեցել, սակայն բժիշկները ստուգել են նրանց եւ կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Դեպքից մոտ երեք ժամ անց մասնագետներին հաջողվել է փակել արտահոսքն ու թույլատրել բնակիչներին վերադառնալ իրենց տները: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, որին մանսակցում են նաեւ թունավոր նյութերի դեմ պայքարի բաժինը:   Read more

New York Post-ը հայտնվել է սկանդալի մեջ

newyork 5Նյու Յորքում նոր սկանդալ է հասունացել այն բանից հետո, երբ New York Post-ի լուսանկարիչը նկարել է ռելսերի վրա ընկած տարեց տղամարդուն՝ նրան օգնություն ցուցաբերելու փոխարեն: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին` Մանհեթենի մետրոյի կայարանում: Քուինսի բնակիչ Կի Սուկ Հանը վիճել է ալկոհոլ օգտագործած մի տղամարդու հետ, որին վիճաբանության ընթացքում հրել է դեպի ռելսերը: 58-ամյա տղամարդը փորձել է դուրս գալ հարթակի վրա, սակայն առանց կողմնակի օգնության չի կարողացել: Վեճին ականատես է եղել մի քանի մարդ, այդ թվում՝ New York Post թերթի լուսանկարիչ Ումար Աբբասին: Մարդուն օգնության ձեռք մեկնելու փոխարեն` լուսանկարիչը սենսացիայի հետեւից ընկած` որոշել է լուսանկարներ անել՝ անտեսելով մոտեցող գնացքը: Դրա հետեւանքով Կի Սուկ Հանը զոհվել է` մնալով գնացքի տակ: Սկանդալը հասունացել է այն բանից հետո, երբ տղամարդու մահը պատկերող լուսանկարները հայտնվել են New York Post-ի համարի առաջին էջում: Ընթերցողներին ոչ միայն վրդովեցրել էր լուսանկարչի վարքը, որի անգործությունը դարձել էր տղամարդու մահվան պատճառ, այլեւ հենց արված լուսանկարների հրապարակումը ու դրանց մեկնաբանությունը: Պարբերականը դրանք սենսացիոն էր որակել, իսկ տղամարդուն՝ դատապարտված: Համացանցում արդեն հնչում են թերթը բոյկոտելու կոչեր:  Read more

05 December 2012

Լոս Անջելեսի նավահանգստում ավարտվել է գործադուլը

gorts 9 Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիարագոսան հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերվել 8 օր առաջ գործադուլ հայտարարած նավահանգստային աշխատողների հետ: Ակցիայի հետեւանքով կաթվածահար էին եղել ԱՄՆ-ի երկու խոշոր նավահանգստային ընկերությունների աշխատանքը: Փորձագետների գնահատմամբ գործադուլի հետեւանքով Լոս Անջելեսը եւ Լոնգ-Բիչը կրել են մի քանի միլիարդի վնաս: Գործադուլավորների հետ նախնական համաձայնությունը կնքվել է այն բանից հետո, երբ քաղաքապետի խնդրանքով բանակցություններին միացել են դաշնային սոցիալական ծառայությունները: 8 օր տեւած գործադուլին մասնակցում էին մոտ 400 աշխատակիցներ: Նրանց ներկայացնող արհմիությունը պնդում էր, թե նավահանգիստների ղեկավարությունը մտադիր է նրանց գործառույթները հանձնել ասիական ընկերություններին եւ գործադուլի ընթացքում աշխատանքի պահպանման երաշխիքներ էին պահանջում: Նավահանգիստների ղեկավարություններն իրենց հերթին պնդում էին, թե բանվորների պահանջների կատարումը կհանգեցնի նավահանգիստների ղեկավարման արդյունավետության անկման: Առայժմ հայտնի չէ, թե ինչ պայմաններով են համաձայնության եկել գործատուներն ու բողոքի ակցիայի մասնակիցները, համենայն դեպս Լոս Անջելեսի քաղաքապետարանը խիստ մտահոգված էր խնդրով եւ ներդրեց բոլոր ջանքերը` գործադուլին վերջ դնելու համար: Գործադուլի արդյունքում կանգնել էին 14 դոկերից 10-ը, եւ ամեն օրը մեկ միլիարդի վնաս էր հասցնում քաղաքին: Read more

05 December 2012

Հայտնի են հավակնորդները

havv 4ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր Չակ Հեյգըլը ընդգրկված է Պենտագոնի ղեկավարի հիմնական հավակնորդների ցուցակում: Ըստ տեղեկությունների՝ այս շաբաթ Հեյգըլը Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Բարաք Օբամային: Հանդիպմանը քննարկվել է նրա հնարավոր նշանակումն այդ պաշտոնում: Այլ մանրամասներ հայտնի չեն: Պենտագոնի ներկայիս ղեկավար Լիոն Պանետան ավելի վաղ հայտարարել էր պաշտոնը լքելու մտադրության մասին՝ որոշումը պարզաբանելով ընտանիքին մոտ լինելու ցանկությամբ: Նրա ընտանիքը գտնվում է Կալիֆոռնիայում: Պանետայի հնարավոր իրավահաջորդներ են դիտարկվում նաեւ նրա առաջին տեղակալ էշթըն Քարթըրը, ռազմական գերատեսչության նախկին փոխնախարար Միշել Ֆլորնոյը եւ ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ջան Քերին: Պետքարտուղարի պաշտոնին հավակնում են ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզըն Ռայսն ու սենատոր Ջան Քերին: Read more

05 December 2012

Սենատը հաստատեց ռազմական բյուջեն

budget 4ԱՄՆ-ի Սենատը դեկտեմբերի 4-ի երեկոյան միաձայն հավանություն է տվել երկրի 2013 թվականի ռազմական բյուջեի մասին օրենքին, որը հասնում է 631 մլրդ դոլարի:

Փետրվարին, ներկայացնելով բյուջեի նախագիծը, ԱՄՆ-ի վարչակազմը Կոնգրեսին խնդրել էր պաշտպանության կարիքների համար հատկացնել 614 մլրդ դոլար, սակայն բյուջեի ծավալն ավելացվել է, մասնավորապես, զինծառայողների վարձատրության մակարդակը 1,7 տոկոսով բարձրացնելու պլանների պատճառով: Փաստաթուղթը նաեւ նախատեսում է Աֆղանստանից ամերիկյան զորակազմի դուրս բերման ֆինանսավորում եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի իրագործում, որոնք Սենատի կողմից սահմանվել են անցած շաբաթ: Այժմ բյուջեի մասին օրինագիծը պետք է համաձայնեցվի մայիսին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից հաստատված օրինագծի տարբերակի հետ, ինչից հետո միասնական օրենքը կստորագրվի նախագահի կողմից եւ ուժի մեջ կմտնի: Սպասվում է, որ դա տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում: Read more

05 December 2012

Շիֆը կոչ է անում Ադրբեջանին զրկել օգնությունից

adem 5ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հատկացումների հանձնաժողովի ավագ անդամ Ադըմ Շիֆը այսօր հորդորել է Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի իր գործընկերներին դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին հատկացվող օգնությունն ամբողջությամբ: Կոնգրեսականը նման պահանջով դիմել է՝ արձագանքելով 2004թ. Հունգարիայում Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին մասնակցող հայազգի սպային քնի մեջ կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելու եւ պարգեւատրելու հետ կապված սկանդալին: Շիֆը նամակ է գրել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Պետական արտաքին գործառնությունների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջըրին եւ ավագ անդամ Նիտա Լոուիին, ինչպես նաեւ Սենատի նույնանուն հանձնաժողովի նախագահ, սենատոր Փաթրիկ Լիհիին եւ ավագ անդամ Լինդզի ԳերեեմինRead more

05 December 2012

ԱՄՆ-ը հերքում է, թե Իրանում անօդաչու են խփել

drone 5Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում անօդաչուներ չի կորցրել Պարսից ծոցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի Հինգերորդ օպերատիվ նավատորմի ներկայացուցիչը, ում անունը չի նշվում։ -Նրանց թռիչքները Պարսից ծոցում իրականացվում են միայն միջազգային օդային տարածքում, չկա որեւէ ապացույց, որ մենք վերջերս անօդաչու սարքերից մեկն ենք կորցրել,- նշել է աղբյուրը` համենայն դեպս հավելելով, թե Հաղորդվում է, որ Հինգերորդ օպերատիվ նավատորմը հետաքննություն է սկսել Իրանի տարածքային ջրերում ամերիկյան հետախուզական անօդաչու սարքի հնարավոր գրավման վերաբերյալ։ -Մենք զբաղվում ենք այդ հարցով,- ասել է նավատորմի ներկայացուցիչը։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտարարել էին, թե Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումն ամերիկյան ScanEagle անօդաչու սարք է որսացել։ Ըստ տարածված տեղեկատվության՝ անօդաչու սարքը որսացել են Պարսից ծոցում, այն բանից հետո, երբ թռչող սարքը մտել է Իրանի օդային տարածք։ Իրանական արաբալեզու Ալ-Ալյամ հեռուստաալիքը կադրեր է ցուցադրել, որտեղ երեւացել են կորպուսի ծառայողները, որոնք զննում են անօդաչուն, որը նման է ScanEagle-ին։ Read more

Թորընսում ամուսինը սպանել է կնոջը

torr 4Թորընսի հիվանդանոցում ամուսինը սպանել է կնոջը, ապա ատրճանակը պահել իր վրա եւ ինքնասպան է եղել: Թորընսի ոստիկանությունը հանգստյան օրերին ահազանգ է ստացել Providence Little Company of Mary, Hospital-ից կրակոցների վերաբերյալ: Երբ սպաները ժամանել են, 4-րդ հարկում գտել են տղամարդու եւ կնոջ դի: Ըստ ոստիկանների, տարեց տղամարդը մտել է հիվանդասեյակ, գնդակահարել հիվանդ կնոջն ու ինքնասպան է եղել: Երկուսն էլ մահացել են տեղում: Դետեկտիվները դեպքի վայրում ատրճանակ են հայտնաբերել: Գործը քննում է Հատուկ գործողությունների բյուրոն:   Read more

Լուիզիանայում տարհանել են քաղաքը պայթուցիկ պատճառով

PAY 4Լուիզիանայի նահանգի Դոյլին քաղաքը, որ գտնվում է Նոր Օռլեանից 270 մղոն հեռավորության վրա, տարհանել են պայթուցիկ սարքերի պահեստ հայտնաբերելուց հետո: Լուիզիանայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել պահեստի սեփականատիրոջ դեմ, քանի որ 6 միլիոն փաունդ պայթուցիկ նյութերն այնտեղ ապօրինի են պահվում: Իրենց տները լքել են մոտ 800 մարդ, ինչը կազմում է քաղաքի բնակչության ուղիղ կեսը: Պայթուցիկ հայտնաբերվել է նախկին ռազմական պահեստում: Explo Systems ընկերության վարձակալած գործարանի տարածքում, պարզապես գետնին փաթեթավորված էր M6 անվանումով նյութը, որն օգտագործվում է հրետանու մեջ: Ոստիկանության ներկայացուցիչ Մայք Էդմըդսընի խոսքով, պայթուցիկը մեծ վտանգ էր ներկայացնում եւ անվտանգության համապատասխան կանոնները չպահելու դեպքում կարող էր ահռելի ավերածություններ գործել: Քաղաքի 800 բնակիչները ստիպված են եղել երկու օր անցկացնել հատուկ կացարաններում, մինչեւ ոստիկանության եւ բանակի ծառայողները բեռնավորել եւ անվտանգ տեղ են տեղափոխել արկղերը: M6 պայթուցիկն օգտագործվում է հաուբիցներում:   Read more

Մեքսիկացիներին կալանավորեցին

costg 5Լոս Անջելեսի դատարանը կալանավորել եւ պաշտոնապես մեղադրանք է առաջադրել մեքսիկայի երկու քաղաքացիների, որոնք մեղադրվում են ԱՄՆ առափնյա պաշտպանության աշխատակից Թերըլ Հորնի մահվան մեջ: Հոսե Մեյհա Լեյվան եւ Մանուել Բելտրան Իգուերան դատարանի առջեւ են կանգնելու դեկտեմբերի 17-ին, նրանց մահապատիժ է սպառնում Չանըլ Այլենդի մոտ ծառայության մոտորանավակը խոյահարելու եւ հորնին սպանելու համար: Միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի լույս 2-ի գիշերն Սանտա-Բարբրայի մոտ: Եւս մեկ սպա վիրավորվել էր, երբ առափնյա պաշտպանության աշխատակիցները հետապնդել էին մաքսանենգներին: Վերջիններս կտրուկ մեծացրել էին արագությունը եւ խոյահարել մոտորանավակը: Թերըլ Հորնը, ավելի ուշ ափին մահացել էր գլխի ծանր վնասվածքից: Նա 34 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ դուստր, կինը երեխայի Է սպասում:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version