amga.tv

Switch to desktop Register Login

November 2012

21 November 2012

Իրավապահները ահաբեկիչների են ձերբակալել

avvvvl 4ԱՄՆ-ի իշխանությունները Կալիֆոռնիայի չորս բնակչի մեղադրում են արտերկրում ԱՄՆ քաղաքացիների սպանելու նպատակով հանցավոր պայմանավորվածության գալու մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, մեղադրյալները 34-ամյա Օմար Կըբիրի գլխավորությամբ ենթադրաբար պատրաստվում էին պատերազմել Աֆղանստանի տարածքում՝ Ալ Կաիդա եւ Թալիբան գրոհայինների շարքերում։ Ըստ քննության վարկածի՝ Կաբիրը իր երկու համախոհներին՝ 23-ամյա Ռալֆ Դե Լիոնին եւ 21-ամյա Միգել Ալեհանդրո Սանտանա Վիդրիալեսին, ծանոթացրել է 2011թ. Եմենում սպանված Ալ Կաիդայի գաղափարագետ Անվար ալ-Ավլակիի ուսմունքի հետ։ Այնուհետեւ Կըբիրը մեկնել է Աֆղանստան՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ իր աշակերտների կապերը տեղում հաստատելու համար։ Ավելի ուշ խմբին միացել է 21-ամյա Էրիֆին Դեվիդ Գոհալին։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Լորա Էյմիլլըրը հայտարարել է, որ չորս համախոհները ձերբակալված են Ռիվըրսայդում: Հայտնի է, որ Կըբիրը ծնունդով Աֆղանստանից է։ Read more

Անցած տարում զոհվել է 72 իրավապահ

police 4ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, թե անցած տարվա ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է 72 իրավապահ: Նշենք, որ նախորդ տարի զոհվածների թիվը 56-ն էր: Ըստ FBI-ի զեկույցի, եւս 53 իրավապահներ զոհվել են դժբախտ պատահարների հետեւանքով, եւս 54 հազար 774-ը հարձակման են ենթարկվել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ: 72 մահերից 23-ը տեղի են ունեցել հանցագործներին ձերբակալելու, 15-ը` հետապնդման, 11-ը` մեքենաներով հետապնդման, 9-ը` օպերատիվ իրավիճակում: Ըստ զեկույցի հեղինակների, իրավապահներից 29-ը մահացել են ԱՄՆ հարավում, 21-ը` միջին արեւմուտքում, 10-ն` արեւմուտքում եւ 10-ը` հյուսիս-արեւելքում: Եւս երկու իրավապահ զոհվել է Պուերտո-Ռիկոյում:   Read more

Հանրապետականներն ընդդեմ Ռայսի

raise 4

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական թեւը լուրջ արշավ է սկսել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սյուզըն Ռայսին պետքարտուղարի պաշտոնին նշանակելու դեմ։ Խնդիրն այն է, որ հանրապետականները մեծ քննադատությամբ են վերաբերվում Ռայսին՝ համարելով, որ նա աններելի անփութություն է թույլ տվել Բենգազիի ողբերգությունից հետո: Այդ ժամանակ Ռայսը հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանի սպանությունը ամբոխի զայրույթի հետեւանք է, այնինչ հետագայում պարզվել էր, որ դեսպանատան գրոհը նախապես ծրագրված ահաբեկչություն է եղել: -Մենք համոզված ենք, որ Սյուզըն Ռայսի նշանակումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում լրջորեն կվնասի  աշխարհի հետ հարաբերությունները բարելավելուն ուղղված Ձեր ջանքերին,- նշված է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 97 անդամների կողմից նախագահ Օբամային հասցեագրված նամակում:

Read more

14 November 2012

Հետաքննություն է սկսվել ամերիկյան ընկերությունների դեմ

taxx 5Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ամերիկյան ընկերություններին կասկածում է հարկերից խուսփելու մեջ եւ հետաքննություն է սկսել: Starbucks սրճարանների ցանցի, Amazon օնլայն-խանութների եւ Google ինտերնետային հսկայի բրիտանական ստարաբաժանումները հրավիրվել են զրույցի բյուջետային միջոցների ծախսումեը վերահսկող խորհրդարանական հանձնաժողով: Բրիտանացի պատգամավորները կարծում են, թե այդ ընկերությունները չափազանց ցածր հարկեր են վճարել բրիտանական գանձարան: Մասնավորապես Starbucks-ը երեք տարվա ընթացքում եկամտահարկ չի վճարել, իսկ, օրինակ, Amazon-ը օպտիմալացնում է հարկերը, քանի որ նրա եվրոպական կենտրոնակայանը գտնվում է Լյուքսեմբուրգում: Ընկերությունը խոստովանել է, որ Ֆրանսիայի իշխանությունները եւս հարկային խնդիրներ ունեն իրենց հետ:   Read more

Կինը վրաերթի է ենթարկել ամուսնուն

hollyy 4Արիզոնա նահանգի Հիլբըրթ քաղաքի բնակչուհի 28-ամյա Հալի Սալըմընը վիճել է իր ամուսնու` Դանիելի հետ, իմանով, որ վերջինիս չի մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Ականատեսների վկայությամբ՝ ամուսինները սկսել են վիճել տեղի առեւտրի կենտրոններից մեկի մոտ, որից հետո վեց ամսական հղի կինը վրաերթի է ենթարկել ամուսնուն: Հալիի խոսքերով` Դանիելի նման մարդկանց անգործության պատճառով Բարաք Օբաման վերընտրվել է նախագահի պաշտոնում, իսկ նրա նախագահությունից ոչ մի լավ բան չի կարելի ակնկալել: Կինը հայտարարել է, որ ցանկացել է միայն վախեցնել ամուսնուն, սակայն շփոթել է արգելակման եւ գազի ոտնակները: Դենիել Սալըմընը հոսպիտալացվել է տարբեր աստիճանի վնասվածքներով: Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Կնոջ դեմ մեղադրանքներ են ներկայացվել, նրան սպառնում է ազատազրկում:  Read more

Էլ Սերինոյում որոնում են առեւանգված աղջնակին

kidnapp 5 Ոստիկանությունը դիմել է Լոս Անջելեսի բնակչությանը` խնդրելով օգնել գտնելու անհայտ անձի կողմից առեւանգված եւ ենթադրաբար սեռական ոտնձգությունների ենթարկված աղջնակին: Ականատեսները երեկ երեկոյան` ժամը 8-ի սահմաններում լսել են աղջկա բղավոցներ Էլ Սերինոյի վերականգնողական կենտրոնի մերձակայքում: Ըստ վկաների, աղջիկը եղել է մոտ 13-ից 15 տարեկան, նա նախ վիճել է տղամարդու հետ, ապա վերջինս հարվածել եւ տարել է իր հետ բլրի լանջով ցած: Ոստիկանությունը գիշերը մինչեւ ժամը 4-ը որոնել է առեւանգվածին, իսկ առավոտյան որոնումները վերսկսվել են։   Read more

Խոշոր Վթար Նյու Ջըրզիում

tunnel 728 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Նյու Ջըրզիում, Լինքըլն թունելում, երեկ առավոտյան տեղի ունեցած երեք տարբեր վթարների հետեւանքով: Վաղ առավոտյան իրար են բախվել երկու ավտոբուսներ: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, Արվարձանային ավտոբուսը, որ պատկանում էր Martz Group ընկերությանը, բախվել է մեկ այլ ավտոբուսի: Միջադեպի հետեւանքով վիրավորվել է 22 մարդ, մեքենաները լրջորեն վնասվել են եւ դրանք դուրս բերելու համար հատուկ տեխնիկա է հրավիրվել: 10 մարդու, որոնք առավել ծանր վնասվածքներ են ստացել, տեղափոխել են Christ Hospital, իսկ 12 վիրավորների տեղափոխել են Palisades Medical Center: Martz Group-ի գործադիր տնօրեն Մայքլ Ջորդընի խոսքով, իրենք անում են ամեն ինչ` ուղեւորներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Առայժմ հայտնի չէ վթարի պատճառը, ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Այս դեպքից մոտ 2 ժամ անց գրեթե նույն տարածքում բախվել են տրակտորն ու ավտոբուսը, վիրավորվել է 3 մարդ, իսկ ցերեկը, ժամը 3:30-ի սահմաններում Լինկըլն թունելում իրար են բախվել 3 մեքենա եւ հինգ բեռնատար, վիրավորվել է հինգ մարդ: Բարեբախտաբար զոհեր չկան, սակայն մի քանիսի վիճակը ծանր է:   Read more

Անվանի տիկնիկավարին մեղադրում են մանկապղծության մեջ

elmo 5Տիկնիկավար Քեվին Քլաշը, որը հնչյունավորում է Սեսըմի փողոցը մանկական ծրագրի Էլմո կարմիր հրեշին, նոյեմբերի 12-ին հարկադիր անժամկետ արձակուրդ է վերցրել՝ մանկապղծության մեղադրանքների պատճառով: Հաղորդումը ստեղծող Sesame Workshop ստուդիայի ներկայացուցիչների խոսքով՝ հունիսին կազմակերպությունում բողոք է ստացվել 23-ամյա մի տղամարդուց, որը հաստատել է, որ երբ ինքը 16 տարեկան էր, Քեվին Քլաշն իր հետ ինտիմ հարաբերությունների մեջ է մտել: Քլաշը ներկայումս 45 տարեկան է: Քլաշն անձամբ խոստովանել է, որ մերձեցել է նրա հետ, սակայն ընդգծում է, որ այդ պահին երիտասարդը հասել էր չափահասության: -Դրանք հարաբերություններ էին երկու հասուն մարդկանց միջեւ,- հայտարարել է Քլաշն ու հավելել, որ արձակուրդ է վերցրել՝ գլուխ հանելու այդ սուտ, զրպարտող հայտարարություններից: Sesame Workshop-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ մեղադրանքները անհիմն են համարում, սակայն հավելել են, որ Քլաշը խախտել է ինտերնետի օգտագործմանը վերաբերող հարցերում ընկերության քաղաքականությունը, ինչի համար ենթարկվել է կարգապահական տույժի: Թե հստակ ի՞նչ խախտումների մասին է խոսքը՝ չի հաղորդվում: Ստուդիայում նաեւ նշել են, որ միջադեպը ոչ մի կերպ չի ազդում Քլաշի կերպարի ՝ Էլմո  ճակատագրի վրա: Հաղորդումը եթեր է բարձրացել 1969թ.: Read more

Խոշոր վթար թիվ 710 մայրուղու վրա

mayr 4Վերնոնում` Atlantic Boulevard-ի հատվածում թիվ 710 մայրուղին մի քանի ժամ փակ է եղել, երբ երթեւեկության ամենախիտ պահին բեռնատարը բախվել է պատին: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը` ժամը 2:25-ի սահմաններում, մեծ բեռնատարը, փորձելով վազանցել մեկ այլ մեքենայի, կորցրել է կառավարումն ու բախվել պատին: Բեռնատարն ամբողջությամբ բեռնված է եղել 20 հազար փաունդ անհայտ ծագման նյութով, որը վթարի հետեւանքով թափվել է: Դեպքի վայր ժամանած փրկարարները ճանապարհի մաքրման աշխատանքներ են իրականացրել: Մեքենայի վարորդի ճակատագիրը դեռ հայտնի չէ: Read more

Երկու տարի առաջ կատարված ավիաղետը բացահայտվել է

aviaaret 5ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային հանձնաժողովը ավարտել է 2010 թ. ուղղաթիռի վթարի հետաքննությունը: Վթար, որի զոհ էր դարձել 5 մարդ: Վթարի զոհ էր դարձել նաեւ միլիադատիրոջ հնգամյա դուստրը, որին նա, լինելով երկորդ օդաչուի բազկաթոռին, իր ծնկներին էր դրել: Աղջիկը ոտքով հարվածել էր ղեկավարման վահանակին, ինչի հետեւանով ուղղաթիռն ընկել էր: Օդանավում եղել էր 5 մարդ` 64-ամյա գործարար Թամըս Ջեյ Սթյուըրթը, նրա դուստրը` Սիդնին, 40-ամյա կինը` Մադինան, կնոջ եղբայրը`Մալանգ Աբուդուլան եւ Services Group of America ընկերության օդաչու, 63-ամյա Ռիք Մորթընը: Նրանք բոլորն էլ մահացել էին: Վթարը տեղի էր ունեցել փետրվարի 14-ին, երբ ընտանիքը Արիզոնայի հյուսիսում գտնվող ռանչոյից վերադառնում էր տուն: Օդաչուի ընտանիքի փաստաբանները հետաքննության արդյունքները բողոքարկելու ցանկություն են հայտնել: Նրանց կարծիքով` վթարի պատճառը շեղբերի անսարքությունն է եղել:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version