amga.tv

Switch to desktop Register Login

November 2012

21 November 2012

Fitch-ը կանխատեսում է

fitch 4ԱՄՆ-ում բյուջետային ճեղքվածքը կարող է ռեցեսիայի հանգեցնել եւ 10 տոկոսից ավելի գործազրկության դինամիկ աճի պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը: Ըստ այդմ՝ կազմակերպությունում ակնկալում են, որ Կոնգրեսը թույլ չի տա հարկային ճեղքվածք, ինչպես նաեւ հարկերի բարձրացում եւ պետական ծախսերի կրճատում: Խոսելով բյուջետային ճեղքվածքի հնարավոր հետեւանքների մասին` Fitch-ում նշում են, որ իրադարձությունների զարգացման վատագույն սցենարի դեպքում գործազրկությունը կարող է հասնել մինչեւ 10 տոկոսի, բացի այդ` կնվազի տրանսպորտային միջոցների պահանջարկը: Օդային փոխադրումները կարող են կորցնել իրենց ներկայիս ծավալների մինչեւ 5 տոկոսը: Փոխադրումների ծավալները կընկնեն, քանի որ դրանց պահանջարկը կախված է ՀՆԱ-ից եւ գործազրկությունից: Նաեւ նշվում է, որ բյուջետային ճեղքվածքը կհանգեցնի ներկրման ծավալների եւ սպառողների վստահության անկման, սակայն ոչ այնքան ուժգին, որքան 2008-2009 թթ.:   Read more

Իսրայելը շարունակում է գնդակոծել Գազան

gazzza 5Իսրայելի իշխանությունները հայտարարել են Պաղեստինի հետ սահմանին գնդակոծումները դադարեցնելու մասին: Ըստ իսրայելական կառավարության օդային հարվածներ չեն իրականացվի 48 ժամ: Այդուհանդերձ, ըստ տեղական լրատվամիջոցների, Իսրայելը խախտում է իր իսկ տված խոստումը: Իսրայելական օդանավերը շարունակում են ռմբակոծել Գազայի հատվածի տարբեր շրջանները` ավերելով տարբեր շինություններ եւ բնակարաններ: Այսօր վաղ առավոտյան, ռազմական օդանավերը սկսել են ռմբակոծել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս, ինչպես նաեւ հյուսիսային մասում գտնվող Բեյթ Լահիա բնակավայրերը: Ռմբակոծության հետեւանքով մեծ վնասներ է կրել նաեւ Ազգային իսլամական բանկը: Այսպիսով` իսրայելական հարձակումների հետեւանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 110-ի, իսկ վիրավորներինը գերազանցել է 900-ը: Իսրայելապաղեստինյան լարված իրավիճակից ելնելով` Կնեսետի նախագահ Ռովեն Ռիվլինը հայտարարել է, որ նոյեմբերի 22-ին Իսրայելում կայանալիք խորհրդարանական ընտրությունները հետաձգվում են:   Read more

Հարձակում Իսրայելում ԱՄՆ դեսպանատան վրա

desp 5Իսրայելցի ոստիկանները նոյեմբերի 20-ին ձերբակալել են Թել-Ավիվում ԱՄՆ դեսպանատան պահապանի վրա հարձակված տղամարդուն: Reuters-ի փոխանցմամբ, տեղի իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակվողը զինված է եղել դանակով եւ կացինով: Նա փորձել է սպանել պահապանին, սակայն ընդամենը վիրավորել է: Հետաքննությունը փորձում է պարզել հարձակվողի ինքնությունը եւ հարձակման դրդապատճառները: Դեսպանատան վրա հարձակումը տեղի է ունեցել Մերձավոր Արեւելքում իրադրության հերթական սրացման ֆոնին, երբ ՑԱԽԱԼ-ն արդեն մեկ շաբաթ է՝ հարվածներ է հասցնում Գազայի հատվածի նպատակակետերին, իսկ այնտեղից էլ շարունակում են անկառավարելի հրթիռներով գնդակոծել Իսրայելի հարավային շրջանները: Այս հակամարտությունում ԱՄՆ-ը իսրայելամետ դիրքորոշում է գրավել՝ հայտարարելով, որ պաշտպանում է Երուսաղեմի գործողությունները:   Read more

Դեսպանատան աշխատակիցը մի կնոջ է վրաերթի ենթարկել

carrr 5Այսօր՝ առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում, Երեւանի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի խոհարարը՝ 30-ամյա Նիկոլայ Նատալինը վրաերթի է ենթարկել փողոցն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, Նատալինը, վարելով Նիսսան մակնիշի դեսպանատան համարանիշներով ավտոմեքենան, վրաերթի էր ենթարկել հետիոտնին, որին տեղափոխել էին էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Մահացածը Երեւան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փակուղու բնակչուհի, 65-ամյա Մարիետա Գրիգորյանն էր: Նա աշխատում էր Ռենկո ՓԲԸ-ում: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:   Read more

Վախճանվել է Ֆլորա Մարտիրոսյանը

Flora 4Կյանքի 55-րդ տարում, Լոս Անջելեսում մահացել է լեգենդար երգչուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը։ Առողջական խնդիրների պատճառով երգչուհին չեղյալ էր հայտարարել նոյեմբերին 18-ին Փասադենայում նախատեսված համերգը։ Ֆլորա Մարտիրոսյանը վերջերս լեղապարկի վիրահատություն էր տարել, որից հետո առաջացել էին բարդություններ։ Ֆլորա Մարտիրոսյանը 1991 թվականից բնակվում էր Միացյալ Նահանգներում, սակայն գրեթե ամեն տարի հանդես էր գալիս երեւանյան մենահամերգներով, տարվա մի մասը անցկացնում էր հայրենիքում։ Ծագումով գյումրեցի երգչուհու երեւանյան վերջին համերգները այս տարվա ամռանն էին։ Ֆլորա Մարտիրոսյանը 1997-2001 թվականներին ղեկավարել է Երեւանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, իսկ Լոս Անջելեսում հիմնել էր երաժշտական դպրոց, որը Կոմիտասի անունն էր կրում։ Վերջին տարիներին երգչուհին հոլիվուդյան մի շարք արտիստների մասնակցությամբ իրականացնում էր Այլեւս երբեք խորագրով համերգաշարը՝ նվիրված ցեղասպանության ճանաչմանը։  Read more

Խոշոր վթար Թեքսասում

texx 4Առնվազն մեկ մարդ է զոհվել Թեքսըսում` կենտրոնական մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, իրար են բախվել 13 մեքենաներ, այդ թվում` չորս խոշոր բեռնատար: Թեքսըսի ճանապարհային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ` կեսօրին` ժամը 1:45ի սահմաններում, Բրյուսվիլլ-Էդդիից մեկ մղոն հեռավորության վրա, թիվ 35 մայրուղում: Ոստիկանության ներկայացուցիչ Դի.Էլ Ուիլսընի խոսքով, վարորդներից մեկը մահացել է, երբ իր Acura մակնիշի մեքենայով մխրճվել է բեռնատարի տակ: Դրանից հետո շղթայական ռեակցիայով իրար են բախվել մյուս մեքենաները: Զոհվածին դուրս բերելու համար առնվան հինգ ժամ է պահանջվել: Ընդհանուր առմամբ ճանապարհը շուրջ 9 ժամ փակ է եղել: 15 վիրավորների տեղափոխել են 15 մղոն հեռավորության վրա գտնվող Վակոյի հիվանդանոց, նրանց առողջական վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկանRead more

Գողացել են հնդկացիների ժայռապատկերները

jayre 3Կալիֆոռնիայի եւ Նեվադայի սահմանինմ գողերը կտրել են հնագույն ժայռապատկերները: Նրանց հաջողվել է իրենց հետ տանել ամենաքիչը չորս ժայռային պատկեր: Մի շարք այլ ժայռապատկերներ խիստ վնասվել են: Դեպքը տեղի է ունեցել Բիշոպ քաղաքի մերձակայքում, որը հայտնի է Սիերա-Նեւադայում հնդկացիական շոշոնի ցեղախմբի բնակավայր: Առեւանգողները լավ պատրաստված են եղել: Ժայռային պատկերների առանձնացման համար նրանք օգտագործել են էլեկտրական գեներատորներ, աստիճաններ եւ էլեկտրական սղոցներ: Նրանց, մասնավորապես հաջողվել է անցք բացել քարի մեջ գետնից 5մ բարձրության վրա: Ժայռապատկերներից յուրաքանչյուրը սեւ շուկայում կարող է արժենալ մինչեւ 1,5 հզ դոլար: Բնիկ ամերիկացիների համար դրանք անգին են: Ժայռապատկերների մոտավոր տարիքը հաշվվում է մի քանի հազար տարի: Ժայռապատկերները ստեղծվել են քարի վերին շերտի հեռացման ճանապարհով, որ ցույց տան նրա տակ գոյություն ունեցող գույները:   Read more

Ընկերուհուն սպանողին կալանավորեցին

 nker 4Օրինջ շրջանի բնակչին կալանավորել են սեփական ընկերուհուն սպանելու մեղադրանքով: Քննության տվյալներով, 24-ամյա Լուիս Անտոնիո Գարսիա Մորալեսին առաջադրվել է ծանրացուցիչ հանգամանքներում կանխամտածված սպանության մեղադրանք, եւ նրան սպառնում է ցմահ բանտարկություն առանց վաղաժամկետ ազատվելու իրավունքի: Սանտա-Անայի բնակիչ Մորալեսը բանտում կմնա առանց գրավի կիրառման: Ըստ քննիչների, Մորալեսը նոյեմբերի 13-ին պայմանավորվել է դիմավորել իր ընկերուհուն` մարիա Իսաբել Սերիլյոյին, եւ հենց ճանապարհի վրա նրան դանակի հարվածներ է հասցրել եւ փախուստի դիմել: Երիտասարդ կինը մահացել է տեղում, երկու օր անց հանցագործին ձերբակալել են: Read more

Ինդիանապոլիսի պայթյունը կանխամտածված էր

indi 4Ինդիանա նահանգի իշխանությունները նոյեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունի գործը կարող են վերանվանել որպես դիտավորյալ սպանություն: Հիշեցնենք, որ բժբախտ դեպքը տեղի էր ունեցել նահանգի վարչական կենտրոն Ինդիանապոլիս քաղաքում: Վերջին տվյալների համաձայն՝ միջադեպի հետեւանքով զոհվել է երկու մարդ, եւս յոթը վնասվածքներ ու այրվածքներ են ստացել: Մի քանի երկհարկանի տներ ամբողջովին քանդվել են, եւս ավելի քան 20-ը՝ վնասվել: Առաջացած հրդեհի մարմանը մասնակցել է 60-70 հրշեջ: Ըստ շրջանային դատախազ Մերիըն Թերրի Քերրիի՝ ներկա դրությամբ ոստիկանությունը փնտրում է ինչ-որ սպիտակ բեռնատար, որը միջադեպից առաջ նկատվել է դեպքի վայրում: Պայթյունը տեղի էր ունեցել նոյեմբերի 10-ին, զոհվել էին ամուսիններ Ջան եւ Ջենիֆըր Լոնգուորթները, իսկ պայթյունը եղել էր Մոնսերաթ Շիրլիի եւ նրա սիրեկանի` Մարկ Լեոնարդի տանը, վերջիններս ընդամենը վիրավորվել էին: Տեղի կոմունալ ծառայությունների ներկայացուցիչները հաղորդում են, որ պայթյունը չէր կարող գազի արտահոսքի պատճառով լինել, քանի որ մասնագետներին չի հաջողվել պարզել հավանական արտահոսքի վայրը:   Read more

Մահացու վթար թիվ 5 մայրուղու վրա

acccc 4Լոս Անջելեսի 25-ամյա բնակիչը մահացել է, երբ նրա մեքենային ճանապարհի վրա ետեւից մեկ այլ մեքենա է բախվել: Դեպքը տեղի է ունեցել Գլենդելի մոտ` թիվ 5 եւ 134 մայրուղիների հատման հատվածում: Բախման հետեւանքով մեքենան ցած է ընկել եւ բռնկվել: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, Honda Accord-ը ետեւից հարվածել եւ ցած է գլորել Ford Focus մակնիշի մեքենային: Վերջինիս վարորդը, ում անունը չի հաղորդվում, մահացել է տեղում: Հանդայի 22-ամյա վարորդը աննշան վնասվածքներ է ստացել, նրան ձերբակալել են ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով: Ըստ ոստիկանների, Հանդան միջադեպի ժամանակ երթեւեկում էր ժամում 80 մղոն արագությամբ: Վթարի հետեւանքով ճանապարհը մի քանի ժամ փակ է եղել, դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version