A+ A A-

October 2012

18 October 2012

Մահացել է առանց սրտի վեց ամիս ապրած չեխը

chkh 537 տարեկան հասակում մահացել է չեխ հրշեջ Յակուբ Հալիկը, որն առանց սրտի ապրել է ավելի քան 6 ամիս: BBC-ի փոխանցմամբ, այն բանից հետո, երբ նրա մոտ քաղցկեղ էին հայտնաբերել, բժիշկները նրա սիրտը փոխարինել էին երկու պոմպով, որոնցից յուրաքանչյուրը կատարել է սրտի աջ եւ ձախ հատվածների գործառույթները: Այդ բացառիկ վիրահատությունը կատարել են ապրիլին: Բժիշկների խոսքերով` Հալիկը մահացել է, երբ սկսել է չգործել լյարդը: Թե ինչու է այն դադարել գործել` կորոշվի դիահերձման արդյունքում: Սրտի գործունեության հետ այդ երեւույթը ուղիղ կապ չունի: Չնայած, որ Խալիկը զարկերակային ճնշում չուներ եւ ստիպված էր իր արհեստական սիրտը լիցքավորող մարտկոցներ ունենալ, կարողանում էր ազատ շարժվել եւ նույնիսկ օգտվել հիվանդանոցային մարզասրահից: Նա դոնորական օրգանի համար հերթագրված էր: Read more

18 October 2012

Ավստրիայում թոշակառու կինը վնասազերծել է հանցագործին

grandma 5Ավստրիայում թոշակառու կինը վնասազերծել է հանցագործին, որը փորձում էր կողոպտել բանկը: Միջադեպը տեղի է ունեցել Վիեննայից մոտավորապես 50 կիլոմետր հարավ գտնվող քաղաքի բանկերից մեկում: Շենք է ներխուժել դիմակավոր մի տղամարդ՝ զինված ատրճանակով եւ ինքնաշեն պայթուցիկ սարքով: Երբ նա փորձել է գանձարկղից փողերը լցնել իր պայուսակի մեջ, 82-ամյա Հերտա Վալիկերը նետվել է նրա վրա, գոռալով՝ -եթե փող ես ուզում, աշխատանք գտիր, ծույլ հրեշ: Ծայր առած քաշքշոցի ընթացքում կողոպտիչը կորցրել է իր դիմակը եւ գողացված փողերը շաղ տվել հատակին: Դրանից հետո նա նախընտրել է փախչել, բայց քանի որ նրա դեմքը որսացել է բանկի տեսահսկման խցիկը, ոստիկանությանը հաջողվել է նրան բռնել հենց նույն օրը: Միջադեպից հետո Հերտա Վալիկերը բացատրել է, որ հանցագործին հակահարված է տվել այն պատճառով, որ չի սիրում անարդարություն: -Երբ լսում եմ, որ որեւէ մեկը ցանկանում է ինչ-որ բան գողանալ, դա խիստ զայրացնում է ինձ,-հայտարարել է թոշակառուն:  Read more

18 October 2012

Թուրքիայի Հայոց պատրիարքարանն արգելել է խառնամուսնությունները

khach 5Թուրքիայի Հայոց պատրիարքարանը այս ամսվա սկզբից կրկին արգելք է դրել խառնամուսնությունների վրա: Շուրջ տասը տարի առաջ վերացված այս սահմանափակումը նորից ուժի մեջ է մտնում եկեղեցու սահմանած նոր կարգի տեսքով, ըստ որի` այլ կրոն դավանող անձանց հետ հայերի ամուսնությունները այլեւս չեն օրհնվում, ինչպես նաեւ նման դեպքերում թույլ չի տրվում եկեղեցում հարսանեկան արարողություն անցկացնել։ Որոշումը բավական բուռն արձագանք է գտել տեղի հայ համայնքում։ Դեռ 2000թ., երբ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը բացեց եկեղեցու դռները այն հայերի համար, ովքեր ցանկանում էին այլազգիների հետ ամուսնանալ, համայնքում կրկին միանշանակ չընդունեցին այս որոշումը։ Պատրիարքի փոխանորդ Արամը ասել է, թե ընդամենը գործադրել է եկեղեցում արդեն գոյություն ունեցող օրենքը ու հավելել, թե այս հարցի շուրջ որեւէ այլ հայտարարություն չի ցանկանում անել:  Read more

18 October 2012

Սնկային մենինգիտի զոհերի թիվն աճում է

Necc 4ԱՄՆ-ում  սնկային մենինգիտի զոհ է դարձել 20 մարդ, վարակվածության դեպքերը հասել են 247-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 16 զոհերի եւ 231 հիվանդների մասին:

Հիշեցնենք, որ հազվադեպ վարակի աղբյուրը գոտկատեղի բուժման համար ներարկվող վարակված դեղամիջոցն էՊարզվել է, որ դրանք տարածել է դեղագործական New England Compounding Center (NECC) ընկերությունը, որը վաճառքի թույլտվություն ունի ամերիկյան  50 նահանգներում: Իշխանություններն անհապաղ հետ են կանչում տվյալ դեղամիջոցները եւ բնակչությանը կոչ են անում չօգտագործել դրանք: Վարակված հաբերը կարող են կիրառած լինել 14 հազար մարդ: Տուժածներից մեկն արդեն  New England Compounding Center-ի դեմ հայց է ներկայացրել պատճառած վնասի համար: ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղանյութերի վերահսկման տեսչությունը հոկտեմբերի 17-ին ստուգում է անցկացրել Բաստընի մերձակայքի ընկերությանը պատկանող գործարանում: Ըստ FDA-ի ներկայացուցիչների` գործարանի պայմանները չեն ապահովում դեղորայքների  ստերիլությունը: Հիվանդության առաջին դեպքը գրանցվել է սեպտեմբերի 21-ին` Թենեսի նահանգում: Այտեղ էլ գտնվում են ամենաշատ վարակվածները` 61 մարդ: Ներկայումս հիվանդության դեպքեր գրանցվել են նաեւ այլ նահանգներում` Ֆլորիդայում, Ինդիանայում, Մերիլընդում, Միշիգընում, Մինեզոտայում, Նյու Ջըրզիում, Հյուսիսային Կարոլայնայում, Օհայոյում եւ Վըրջինիայում: Read more

18 October 2012

Մասնակցեք Թելեթոնին

tttttt 5Հայաստանի ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների սուրբ ծննդյան հիմնադրամը թելեթոն է անցկացնում Լոս-Անջելեսի Գլենդեյլ քաղաքում` Հայաստանի կարիքավոր երեխաների օգնության համար: AMGA հեռուստաալիքի եթերում՝ 380-րդ ալիքով հոկտեմբերի 21-ին կայանալու է հիմնադրամի 13-րդ տարեկան թելեթոնը, ժամը 4-ից մինչեւ կեսգիշեր, ժամը 12-ը, որը AMGA հեռուստակայանից միացվելու է եւս 3 հայկական հեռուստակայանների։ Ինչպես գիտեք AMGA հեռուստաընկերությունը ընդլայնել է իր սփռման տարածքը, եւ թելեթոնը դիտելու եւ հիմնադրամին աջակցելու հնարավորություն ունեն ոչ միայն Միացյալ Նահանգների ողջ տարածքում, Կանադայում եւ Մեքսիկայում արբանյակաին հեռարձակմամբ նաեւ մեզ կմիանան AMGA 44.10 (Free To Air) ալիքի հեռուստադիտողները: Սիրելի հեռուստադիտողներ, ակնկալում ենք Ձեր բուռն մասնակցությունը։ Օգնենք մեր երեխաներին՝ նրանց ապագան կերտելու համար։ Read more

18 October 2012

Պարզել են սպանված դեռահասի ինքնությունը

Span 6Քննիչները հրապարակել են 14-ամյա տղայի անունը, որը, ըստ ոստիկանության, սպանվել է Անահայմում փողոցային ավազակախմբերի միջեւ հրաձգության ժամանակ: Անահայմի բնակիչ Հոսե Պերեսի ինքնությունը պարզվել է դատաբժշկական փորձաքննությունից հետո: Օրընջ շրջանի քննչական բաժնի ներկայացուցիչ Դենիել Էյկինի խոսքով, ոստիկանները երեկ երեկոյան՝ ժամը 7-ի սահմաններում ահազանգ են ստացել 800 Claudina Street հասցեից: Երբ ոստիկանությունը ժամանել է, Վերմանտ-ավենյուի վրա գտել են գետնին ընկած վիրավորին: Բժիշկները տեղում արձանագրել են նրա մահը: Ոստիկանության փոխանցմամբ, դեռահասը ավազակախմբի անդամ էր եւ զինված է եղել: Փաստի կապակցությամբ դեռ ձերբակալվածներ չկան:   Read more

18 October 2012

Նյու Յորքում ահաբեկիչ են ձերբակալել

terrr 5Նյու Յորքում Դաշնային պահուստային բանկի շենքի մոտ պայթեցում կատարելու փորձի կասկածանքով կալանավորվել է Բանգլադեշի 21-ամյա մի բնակիչ: Քվազի Մոհամեդ Ռեզվանուլ Ահսան Նաֆիսն ԱՄՆ էր ժամանել ահաբեկչական գրոհ կատարելու նպատակով: Նաֆիսը ձերբակալվել է այն բեռնատարը պայթեցնելու փորձի ժամանակ, որը, նրա կարծիքով, լցված է 430 կգ պայթուցիկով: Նաֆիսը մեքենան կայանել է շենքի մուտքի մոտ, հեռու քաշվել եւ սեղմել կոճակը, սակայն պայթյուն չի եղել: FBI-ը պնդում է, որ տղամարդն սպառնալիք չէր ներկայացնում, քանի որ նախապես գտնվում էր մշտական հսկողության ներքո: Նաֆիսին առաջադրվել է զանգվածային ոչնչացման զենքի օգտագործման փորձի եւ Ալ Քաիդա խմբավորմանը նյութապես օժանդակելու փորձի մեղադրանք: Ըստ հետաքննության տվյալների՝ նա ԱՄՆ է ժամանել 2012թ. հունվարին ուսանողական վիզայով եւ զբաղվել է գրոհի իրականացման համար մարդկանց որոնումներով: Նրանցից մեկը եղել է FBI-ի իրազեկիչ: Նաֆիսի նկատմամբ սահմանվել է հսկողություն, իսկ գաղտնի գործակալը նրան վաճառել է 20 պարկ, որոնցից յուրաքանչյուրում, կասկածյալի կարծիքով՝ եղել է 23 կիլոգրամ պայթուցիկ նյութ Ի դեպ, պարզվել է, որ նա բանգլադեշցի բանկիրի որդի է: Ձերբակալվածի հայրը՝ Ահսանուլլան, որդուն բնութագրել է որպես օրինավոր մարդ, որն ընդունակ չէ կատարելու ահաբեկչական գործողություն: Նա կոչ է արել Բանգլադեշի իշխանություններին՝ միջամտել եւ երիտասարդին վերադարձնել հայրենիք: Read more

18 October 2012

Հրաձգություն Վեն Նայսում

venn 5Վեն Նայսում մեկ մարդ սպանվել, եւս մեկը վիրավորվել է այս գիշեր ոստիկանների արձակած կրակոցներից: Ոստիկանությունը հայտնել է, որ հետապնդումը սկսվել է երեկոյան ժամը 9:40-ի սահմաններում, երբվ իրավապահները փորձել են կանգնեցնել արծաթագույն Նիսան մակնիշի սեդանը: Կանգնելու փոխարեն վարորդը փախել է եւ կասկածյալները մեքենայից կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանները փորձել են կանգնեցնել նրանց, սակայն ապարդյուն, եւ ի վերջո կասկածյալներին գնդակահարել են: Դեպքը տեղի է ունեցել Վանոուվեն փողոցի եւ Ֆերնըմենթ ավենյուի խաչմերուկում: Վիրավորը կին է, ում տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպի հետեւանքով ոստիկանները չեն տուժել: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է նշանակվել: Read more

18 October 2012

Իրանցի ահաբեկիչը խոստովանել է մեղքը

arbab 8Իրանական ծագմամբ ամերիկացի Մանսուր Արբաբսիարը Նյու Յորքի դաշնային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել Վաշինգթընում սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ Ջուբեյրայի դեմ մահափորձի նախապատրաստմանը մասնակցելու մեջ: Քննիչները 2011թ. հոկտեմբերի 11-ին հայտարարել էին սաուդյան Արաբիայի դեսպանի դեմ մահափորձի բացահայտման մասին: Գործով անցնում են 2 մարդ` Մանսուր Արբաբսիարը եւ Գոլամ Շաքուրին: Արբաբսիարը ձերբակալվել էր սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում, իսկ Շաքուրին մինչ այժմ հետախուզման մեջ է: Ըստ FBI-ի` մահափորձի թիկունքում Իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Քուդս հատուկ ստորաբաժանումն է։ Լսումների ժամանակ 58-ամյա Արբաբսիարը, պատասխանելով դատախազի հարցին, հաստատել է, որ դավադրությանը մասնակցել են Իրանի զինված ուժերի ներկայացուցիչները: Նա խոստովանել է, որ պատրաստ է եղել վճարելու 1,5 միլիոն դոլար Մեքսիկայի ինչ-որ թմրավաճառի, որպեսզի վերջինս իրականացներ դեսպանի սպանությունը: Թմրավաճառի դերում հանդես էր եկել FBI-ի գործակալը: Read more

18 October 2012

Նախագահի թեկնածուները շարունակում ընտրապայքարը

nakha 5Դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի հետ բանավեճից հետո նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին շարունակել է իր նախընտրական քարոզարշավը: Երեկ նա ելույթ է ունեցել Վըրջինիա նահանգում, որտեղ հանրապետականների դիրքերն ավանդաբար ուժեղ են, սակայն դեմոկրատների կողմնակիցների թիվը վերջին շրջանում զգալիորեն աճել է: Ռամնիի ընտրողները վստահ են, որ նրան կհաջողվի պահպանել Վըրջինիան. -Ռամնին ազնիվ մարդ է, նայեք նրան, նրա ընտանիք, թե ինչպես է հավատում Աստծուն: Ինչպե՞ս կարող է դուր չգալ նման մարդը ձեզ,- ասել է ընտրողներից մեկը: Մեկ ուրիշն էլ նշել է. –Կարուծում եմ՝ նա ուժեղ թեկնածու է, եւ կուզենայի, որ նա հաղթեր: Մեր երկիրը նրա կարիքը շատ ունի: Գործող նախագահ Օբաման Վըրջինիա կայցելի վաղը: Մերիլընդի Լարգո քաղաքի նրա շտաբում բարձր տրամադրություն է: Վերջին հեռուստաբանավեճում նրա վստահ ելույթը ավելի է խթանել շտաբի կամավորներին: Նրանք զանգահարում են ընտրողներին՝ քարոզում ընտրել իրենց թեկնածուին: Կամավորները նշել են, թե 700-ից մինչեւ 1000 զանգ են կատարում օրական՝ աշխատելով անգամ հանգստյան օրերին: ԱՄՆ նախագահի թեկնածուների հաջորդ դիբեյտները կայանալու են երկուշաբթի:  

Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel