A+ A A-

October 2012

23 October 2012

Խոշոր վթար Հոլիվուդում

Holly 4Հոլիվուդում խոշոր վթար է եղել, շղթայական ռեակցիայով իրար են բախվել ինքնագլոր բեռնատարը, Մետրոյի ավտոբուսն ու BMW մակնիշի սեդանը: Առավոտյան ժամը 8-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել 17 մարդ, այդ թվում՝ մեքենայի վարորդն ու նրա 10-ամյա դուստրը: Լոս-Անջելեսի հրշեջ ծառայության պաշտոնյաների փոխանցմամբ, ինքնագլորի մեջ մեքենա չի եղել, այն գլորվել է ցած եւ 7800 Hollywood Boulevard հասցեի մոտ հարվածել ավտոբուսին եւ սեդանին: BMW-ի վարորդն իր դստեր հետ արգելափակված է մնացել մեքենայում եւ նրան հանելու համար հատուկ տեխնիկա է օգտագործվել: Ավտոբուսում գտնվող 25 անձանցից վիրավորվել են 15-ը եւ տեղափոխվել հիվանդանոց: Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:   Read more

23 October 2012

Երրորդ բանավեճում հաղթեց Օբաման

romab 4Երեկ՝ ուշ երեկոյան, Ֆլորիդա նահանգի Բոքա Ռըթոն քաղաքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ, նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի եւ Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռամնիի հեռուստաբանավեճերի երրորդ եւ վերջին փուլը, որը վերաբերել է արտաքին քաղաքականությանը։ Այս հեռուստաբանավեճն ընթացել է ավելի հանգիստ, քան նախորդ երկուսը․ թեկնածուները միմյանց գրեթե չեն ընդհատել, սակայն գործող նախագահը բաց չի թողել հնարավորությունը՝ հիշեցնելու մրցակցին միջազգային խնդիրների մեկնաբանման ընթացքում թույլ տված վրիպակների, նրա՝ այս կապակցությամբ ոչ բավարար տեղեկացվածության եւ հակասական հայտարարությունների մասին։ Ռամնին բանավեճը սկսել է՝ Օբամային մեղադրելով նախագահությունը «ԱՄՆ-ի քաղաքականության համար արաբական երկրներով ներողություններով շրջագայություն» սկսելու համար՝ ներողություն չխնդրելով բառացի, սակայն ցուցաբերելով չափազանց հարգալից վերաբերմունք եւ պատահմամբ մոռանալով մտնել Իսրայել՝ Վաշինգտոնի՝ Իսրայելին աջակցության թուլացման մասին շահարկումների առիթ տալով։ Երկու թեկնածուներն էլ ցույց են տվել՝ իրենք համակարծիք են, որ Միացյալ Նահանգները պետք է ձգտի համաշխարհային առաջնորդության։ Սիրիայի հարցով դիրքորոշումները նույնպես համընկել են, նրանք համաձայնել են, որ այդ երկրում ռազմական միջամտությունն ԱՄՆ-ին պետք չէ: Ռամնին սակայն հայտարարել է, որ Վաշինգթոնը պետք է սիրիացի գրոհայիններին զենք մատակարարի: Օբաման դրան կտրականապես դեմ է եղել: ԱՄՆ-ի նախագահը քննադատել է հանրապետականի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Հանրային կարծիքի ուսումնասիրությունները վկայում են, որ ընտրություններից առաջ կայացած վերջին հեռուստաբանավեճում հաղթել է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Բարաք Օբաման։ Համաձայն CNN-ի տվյալների՝ հեռուստադիտողների 48 տոկոսը հաղթանակը տվել է գործող նախագահին, 40 տոկոսը՝ հանրապետական թեկնածուին։ Ըստ CBS հեռուստաընկերության իրականացրած հարցման՝ 53 տոկոսը հաղթող է համարել Օբամային, 23 տոկոսը՝ Ռամնիին, 24 տոկոսը կարծում է, որ բանավեճն ավարտվել է ոչ ոքի։ Հիշեցնենք, որ Օբամա-Ռամնի առաջին հեռուստաբանավեճում ոչ մեծ առավելությամբ հաղթել էր հանրապետական թեկնածուն։ Երկրորդ փուլում հաղթել էր արդեն Օբաման: Read more

23 October 2012

Թրամփը պատրաստվում է սենսացիոն բացահայտում անել

trump 4Գործարար Դանըլդ Թրամփը հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ շուտով կհրապարակի նախագահ Բարաք Օբամայի մասին որոշ աղմկալի փաստեր, սակայն կտրականապես հրաժարվել է ակնարկել, թե ինչի մասին է խոսքը: Ենթադրաբար, Թրամփը պատրաստվում է «ռումբը նետել» հոկտեմբերի 24-ին, ընդ որում՝ նա ցանկանում է դա անել Twitter-ի իր միկրոբլոգում: Գործարարը հավելել է, որ, ըստ ամենայնի, իր տեղեկությունը կարող է ազդել առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Դանըլդ Թրամփը որոշ ժամանակ մտածել է նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, սակայն արդյունքում՝ հրաժարվել այդ գաղափարից: Նա աջակցում է հանրապետական թեկնածուին։ Նախկինում Թրամփը մի քանի անգամ հանդես է եկել Օբամայի ծննդավայրի առնչությամբ հայտարարությամբ: Գործարարը հակված է այն վարկածին, որ Օբաման ծնվել է Քենիայում, այլ ոչ թե Հավաիում:  Read more

23 October 2012

Դեթրոյթը ԱՄՆ-ի քրեական մայրաքաղաք

dert 4Դեթրոյթը չորրորդ անգամ անընդմեջ դառնում է ԱՄՆ քրեական մայրաքաղաք: Դեթրոյթն արդեն եղել է ԱՄՆ-ի արդյունաբերական մայրաքաղաքը, անգամ համաշխարհային ավտոմեքենաշինության առաջատարը, իսկ այժմ ոչ մի կերպ չի կարողանումա զատվել վատ համբավից: Ըստ Forbes հանդեսի՝ հանցավորության բարձր մակարդակը Դեթրոյթի բնակչության թիվը հասցրել են 200 հազարի: 100 հազար բնակչության հաշվով բռնի հանցագործությունների թիվը տարեկան կազմում է 2137: Երկրորդ տեղում Սենթ-Լուիսն է՝ միջինը 1857 հանցանք, կալիֆոռնիական Օքլընդը՝ 1653, Մեմֆիսը՝ 1583, Ալաբամայի Բիրմինգհեմը՝ 1483, Ատլանտան՝ 1433, Բալթիմորը՝ 1417, Սթոքթընը՝ 1408, Քլիվլընդը՝ 1363, եւ Բաֆըլլոն՝ 1238 հանցագործություն:   Read more

23 October 2012

Ամերիկյան ռազմանավը մտել է վիճելի տարածք

GOREAG 4Ամերիկյան Ջորջ Վաշինգտըն ատոմային ականակիրը եւ նրան ուղեկցող նավերը ուղղվել են Հարավչինական ծով: Նավերի վերջնական կանգառը կարող է լինել ինչպես Սենկակու  կղզիների ջրային տարածքը, այնպես էլ Սպրատլի կղզիները: Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ճապոնիայի եւ Չինաստանի հարաբերությունները սրվել են Սենկակու կղզիների շուրջ: Չինաստանը հայտարարում է, որ պատմական իրավունքներ ունի այդ տարածքի վրա, մինչդեռ Տոկիոն դե ֆակտո վերահսկում է կղզիները: Կղզիների նկատմամբ հավակնություններ ունեն նաեւ Թայվանը, Վիետնամը, Մալայզիան, Ֆիլիպինները, Բրունեյը: Արեւմտյան փորձագետների գնահատականներով՝ ամեն դեպքում ԱՄՆ քայլը կարող է դիտվել որպես Չինաստանի ձգտումները զսպելու փորձ: Նշենք, որ Չինաստանն իր հերթին արդեն մի քանի անգամ նավատորմ է ուղարկել վիճելի կղզիների տարածք: Read more

23 October 2012

Պենտագոնը նոր սկանդալի առջեւ

drank 5ABC հեռուստաալիքը տարածել է Աֆղանստանում զինծառայություն իրականացնող մի խումբ պայմանագրային զինվորների մասին տեսանյութ, ինչը կարող է նոր սկանդալի մեջ ներքաշել ԱՄՆ պաշտպանության նախարարությանը: Տեսանյութում Քաբուլում տեղակայված մի խումբ ամերիկացի զինվորներ կիսամերկ եւ հարբած վիճակում հանդես են գալիս բջջային հեռախոսի առաջ: CNN-ը զինվորներին ներկայացրել է անշապիկ եւ վտանգավորության աստիճանի հարբած: Ըստ աղբյուրի՝ տեսանյութի մեկ այլ տարբերակում կադրում նաեւ ներարկիչ կա: Տեսանյութում պատկերված զինծառայողները Պաշտպանության նախարարությանը կից գործող ռազմականացված ընկերության աշխատակիցներ են, ովքեր ԱՄՆ-ի կառավարությունից 47 մլն դոլար են ստացել Աֆղանստանում ոստիկանների մարզելու համար: Տեսանյութը ստացվել է այդ ընկերության նախկին աշխատակցից, ով արդեն թողել է ծառայությունը եւ տեսանյութը հանձնել հեռուստատեսությանը: Միջադեպի առիթով հետաքննություն է սկսվել: Պաշտպանության նախարարությունը փորձում է պարզել, թե որտեղ եւ ինչ պայմաններում է իրականացվել տեսագրությունը: Read more

ԱՄՆ-ում 2012թ սնանկացած բանկերի թիվը հասել է 46-ի

banks 8Անցնող տարին բարեհաջող չէր ամերիկյան բանկերի համար: ԱՄՆ կարգավորող մարմինը Ֆլորիդա նահանգում փակել է 2, Միզուրիում՝ 1 բանկ: Associated Press-ի փոխանցմամբ, այսպիսով, 2012թ ԱՄՆ-ում սնանկացած բանկերի թիվը հասավ 46-ի: Դեպոզիտների ապահովագրման ամերիկյան կորպորացիան Ֆլորիդայում փակել է GulfSouth Private Bank-ը, որն ունի ակտիվներով 159.1 մլն դոլար եւ 151.1 մլն դեպոզիտով, ինչպես նաեւ First East Side Savings Bank-ը, որն ուներ 67.2 մլն դոլար ակտիվներով եւ 65.9 մլն դեպոզիտով: Բացի այս, նման ճակատագրի է արժանացել նաեւ Միզուրի նահանգի Excel Bank-ը իր 200.6 մլն դոլար ակտիվներով ու 187.4 մլն դոլար դեպոզիտներով:   Read more

Թալիբները զինվորների են թունավորել

helmend 4Աֆղանստանում թալիբները թունավորել են մի քան ոստիկանների եւ տիրացել են նրանց զենքին: Դեպքը տեղի է ունեցել Հելմընդ նահանգի հարավային Գերիշկ վարչական շրջանի Սարբանդ շրջանում: Փաժվակ գործակալության փոխանցմամբ, անվտանգության ուժերի 7 աշխատակիցների ինքնազգացողությունն ընթրիքից հետո վատացել է, եւ նրանք մահացել են: Դրանից հետո թալիբները մտել են ոստիկանական տարածք եւ տարել են ողջ գույքը, այդ թվում՝ զենք-զինամթերքը: Քննիչները պարզում են ոստիկանների մահվան հանգամանքները: Հիշեցնենք, որ 2014թ. վերջին Աֆղանստանում ամբողջովին կավարտվի օտարերկրյա բանակի կողմից անվտանգության ապահովման պատասխանատվությունն աֆղանական կողմին`բանակին եւ ոստիկանությանը փոխանցելու գործընթացը: Read more

Դաժան սպանություն Ինգլվուդում

 

ingl 4Ինգլվուդում հանգստյան օրերին տեղի ունեցած սպանությունը ավելին, քան ահասարսուռ եւ զգայացունց է: 33-ամյա հայրը մահացել, իսկ 28-ամյա մայրը ծանր վիրավորվել են՝ փորձելով փրկել իրենց չորս երեխաներին մարդասպանից: 55-ամյա Դեսմոնդ Ջոն Մոզեսը ներխուժել է Ֆիլիմոն Լամասի բնակարան եւ կրակ բացել: Լամասը մարմնով փակել է երեխաներին եւ մահացել հրազենային վնասվածքից: Նրա հետ մահացել է 4 տարեկան որդին: 28-ամյա Գլորիա Հիմենեսը հրազենային վնասվածք է ստացել երկու ոտքերից, սակայն երեխային ձեռքին փախուստի է դիմել, ցավոք փոքրիկը եւս մահացել է: Գլորիային, 7-ամյա դստերն ու 6-ամյա որդուն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Սպանությունից հետո Մոզեսը հրդեհել է տունը, ինքն էլ մահացել կրակի մեջ: Ոստիկանները հետաքննություն են սկսել եւ պարզում են նրա ոճրագործության դրդապատճառները: Իրավապահներին նաեւ ցնցել էր հոր եւ մոր հերոսական արարքըRead more

Ֆլորիդայում երեկույթից հետո փլվել է հատակը

haake 5Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի Seminole Grand բնակելի համալիրի շենքերից մեկում 100 մարդու մասնակցությամբ կազմակերպված երեկոյի ժամանակ հատակը փլվել է: Հարեւաններն աղմուկ եւ գոռգոռոց են լսել, դուրս եկել փողոց եւ օգնություն կանչել: Հատակը փլվելու արդյունքում առաջին հարկում գտնվող մարդիկ աննշան, կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ են ստացել: 7 մարդու ստիպված են եղել տարհանել հատուկ տեխնիկայի միջոցով, քանի որ նրանք չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ շենքից: Ավելի քան 55 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 1995 թվականին կառուցված բնակելի շենքի փլուզման վնասը գնահատվում է 250 հազար դոլար: Փրկարար ծառայությունները դեռ չեն կարողանում բացատրել փլուզման պատճառը:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel