amga.tv

Switch to desktop Register Login

October 2012

03 October 2012

Մարիխուանայի խանութների արգելքը հանվել է

morrre 5Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը կասեցրել է բժշկական նպատակներով մարիխուանայի վաճառք իրականացնող խանութների աշխատանքի արգելքը: United Press International-ի փոխանցմամբ, նման խանութների գոյությունը հակասում է ԱՄՆ դաշնային օրենսդրությանը: Հուլիսին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը արգելել էր մարիհուանայի խանութների գործունեությունը, սակայն թույլ էր տվել հիվանդներին ինքնուրույն, կոլեկտիվ աճեցնել մարիհուանա՝ պայմանով, որ յուրաքանչյուր կոլեկտիվում պետք է լինի 3 մարդուց ոչ ավելի: Սակայն Լոս Անջելեսում արգելքը չեղյալ է հայտարարվել, քանի որ նման քայլի հակառակորդները մտադրություն էին հայտնել հաջորդ տարի այդ հարցով հանրաքվե անցկացնել, իսկ նախնական հարցումները ցույց էին տալիս, որ նրանք կարող էին հաղթանակ տանել։   Read more

03 October 2012

Հոլիվուդ գրությունը վերականգնում են

holly 4Լոս Անջելեսում սկսվել է քաղաքի խորհրդանիշերից մեկի՝ հանրահայտ Հոլիվուդ գրության ռեստավրացիան: Աշխատողները պետք է քերեն ներկը պողպատե հսկայական տառերի վրայից, լցնեն փոսերը, հղկեն եւ կրկին ներկեն: Նման կապիտալ վերանորոգում վերջին 35 տարիներին չէր իրականացվել: Ավելի քան մեկ տոննա սպիտակ ներկ է անհրաժեշտ լինելու, որպեսզի կրկին վերականգնեն ցուցանակի 9 տառերը, որոնցից յուրաքանչյուրի բարձրությունը 14 մետր է: Գրությունը բլրի վրա տեղադրվել է 1923թ. այն նախապես եղել է Հոլիվուդ-լենդ եւ նախատեսված էր որպես նորակառույց շենքերի գովազդ: 1949թ պոկվել է լենդ բառը, իսկ 1978թ գրությունը վերականգնվել է հանրության ջանքերով: Տարվող աշխատանքները խոստանում են ավարտել մի քանի շաբաթից, որից հետո ցուցանակը կրկին կփայլի Մաունթ-Հիլի վրա: Read more

03 October 2012

Հայց JP Morgan Chase բանկի դեմ

 

jpmorgaan 4Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազը դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով ԱՄՆ խոշորագույն JP Morgan Chase բանկի դեմ եւ նրան մեղադրելով համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախաշեմին հիփոթեքային ներդրողներին խաբելու մեջ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, հայցում նշվում է, որ ԲԵՐ ՍՏԸՐՆԶ Bear Stearns ներդրումային բանկը JP Morgan-ի կառույցի մեջ մտնելու արդյունքում մոլորության մեջ է գցել ներդրողներին՝ կապված բնակարանային բումի ժամանակ հիպոթեքային արժեթղթերի որակի հետ

Ենթադրվում է, որ բանկի գործունեության արդյունքում ներդրողները կորցրել են ավելի քան 22 մլրդ դոլար: JP Morgan-ի ներկայացուցիչները հերքում են այդ մեղադրանքները:

Սա ԱՄՆ իշխանությունների կողմից բանկին պատասխանատվության ենթարկելու առաջին փորձը չէր, եւ հնարավոր է, որ առաջիկայում նոր հայցեր ներկայացվենRead more

Մեկնարկել է Գրին-քարտի խաղարկությունը

greeen 4Այսօր մեկնարկում է ԱՄՆ-ում կեցության մշտական իրավունքի համար գրին քարտերի խաղարկության մասնակցության հայտերի ընդունումը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս կխաղարկվի 50 հազար գրին քարտ: ԱՄն պետքարտուղարությունը հայտ ներկայացնողներին խորհուրդ է տվել չսպասել գրանցման վերջին շաբաթվան: Համաձայն վիճակախաղի կանոնների` ոչ մի երկիր չի կարող մեկ տարվա մեջ ստանալ հասանելի գրին քարտերի ամբողջ քանակության 7 տոկոսից ավելին: Եթե էմիգրանտների հոսքը որոշակի երկրից դառնում է շատ բարձր, երկրին բացառում են այն երկրների ցուցակից, որոնց քաղաքացիները կարող են մասնակցել խաղարկությանը: Վիզաները տրամադրվում են ԱՄՆ-ում էմիգրացիայի պատմականորեն ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիներին: Այս տարի ցուցակից հանվել է Բանգլադեշը, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Կոլումբիան, Դոմինիկյան հանրապետությունը, Էկվադորը, Սալվադորը, Հաիթին, Հնդկաստանը, Ճամայկան, Մեքսիկան, Պակիստանը, Պերուն, Ֆիլիպինները, Հարավային Կորեան, Մեծ Բրիտանիան եւ Վիետնամը: Գլատեմալան վերադարձել է ցուցակ: Read more

American Express-ը տուգանվել է

amex 4American Express ֆինանսական ընկերությունը 112,5 միլիոն դոլարի տուգանքի է ենթարկվել սպառողների պաշտպանության օրենքների խախտման համար: Ընկերությունը պարտավոր է իր սպառողներին վճարել 85 մլն դոլար: Եւս 27,5 միլիոն դոլարը ուղղվելու է տուգանքների վճարմանը: Ֆինանսական ծառայությունների սպառողների իրավունքների պաշտպանության վարչությունը հայտնաբերել է, որ American Express-ը անարդար մոտեցում է ցացաբերել նոր հաճախորդների հանդեպ, ինչպես նաեւ խտրական քաղաքականություն է վարել որոշ տարիքային խմբերի ներկայացուցիչների հանդեպ: Կարգավորիչ մարմինը նաեւ գտնում է, որ ընկերությունը անօրինական կերպով իր հաճախորդների հաշվից վճարումներ է դուրսգրել եւ վարկերի ուշացման վերաբերյալ սխալ հաղորդագրություններ է ուղարկել:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version